Մարդու իրավունքների ոտնահարումն Արևմուտքում, երևակայությունից մինչև իրականություն (19)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i72913-Մարդու_իրավունքների_ոտնահարումն_Արևմուտքում_երևակայությունից_մինչև_իրականություն_(19)
Հայացք նետելով ԱՄՆ-ում մարդու իրավունքների ոտնահարման բազմաթիվ դեպքերին, կտեսնենք, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ), ( Central Intelligence Agency, CIA), այդ երկրի պատմության ընթացքում, մասնավորապես 20-րդ դարում, բազում վտանգավոր, դաժան ու անօրինական բժշկական փորձարկումներ է իրականացրել մարդկանց, այդ թվում երեխաների, հասարակության աղքատ խավերի , էթնիկ փոքրամասնությունների ու բանտարկյալների վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 24, 2017 09:56 Asia/Tehran

Հայացք նետելով ԱՄՆ-ում մարդու իրավունքների ոտնահարման բազմաթիվ դեպքերին, կտեսնենք, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ), ( Central Intelligence Agency, CIA), այդ երկրի պատմության ընթացքում, մասնավորապես 20-րդ դարում, բազում վտանգավոր, դաժան ու անօրինական բժշկական փորձարկումներ է իրականացրել մարդկանց, այդ թվում երեխաների, հասարակության աղքատ խավերի , էթնիկ փոքրամասնությունների ու բանտարկյալների վրա:

Հայացք նետելով ԱՄՆ-ում մարդու իրավունքների ոտնահարման բազմաթիվ դեպքերին, կտեսնենք,որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ),  ( Central Intelligence Agency, CIA), այդ երկրի պատմության ընթացքում,մասնավորապես 20-րդ դարում բազում վտանգավոր, դաժան ու անօրինական բժշկական փորձարկումներ է իրականացրել մարդկանց, այդ թվում երեխաների, հասարակության աղքատ խավերի, էթնիկ փոքրամասնությունների ու բանտարկյալների վրա:Նման դաժան փորձարկումներն իրականանում էին այն անհատների վրա,որոնք ընդհանրապես տեղյակ չէին այդ մասին: ԱՄՆ կառավարությունը շատ դեպքերում ֆինանսական ռեսուրսներ է տրամադրել նման գաղտնի ու վտնագավոր փորձարկումների համար:

Մարդու իրավունքների ոտնահարումն Միացյալ նահանգներում

 

Սովորաբար ԱՄՆ-ում թույլ , հիվանդ,անօգնական ու անպաշտպան  մարդիկ, այդ թվում` երեխաները, հետազոտական ու նոր բուժումների անվան տակ քիմիական ու բիոլոգիական  վտանգավոր փորձարկումների են ենթարկվում: Նրանց վրա իրականացվում են գամմա և ռադիոակտիվ ճառագայթման փորձեր,նրանց ներարկում են թունավոր նյութեր: Նույնիսկ խոշտանգման ու հարցաքննման ժամանակ փորձարկումներ են իրականացվում բանտարկյալների վրա,նրանց ներարկելով հոգեմետ դեղեր։  Տուժածներից շատերը հետագայում ասել են.«Մեզ ասում էին, որ նոր դեղերով են բուժում մեզ, բայց մեր առողջական վիճակը գնալով ավելի ու ավելի էր վատանում»: Այդ անձանցից շատերը մահացել են հենց այդ վտանգավոր փորձարկումների հետևանքով: 

Այս լուսանկարը 1961 թվականի հունվարի 12-ին տպագրվել է  Չիկագոյում,որի տակ գրված էր.«Մեղադրյալներից մեկը ,որ իրեն վարակեց մալարիա հիվանդությամբ նստած է հիվանդանոցի մահճակալի վրա և դեղահատ է ընդունում որպեսզի բուժվի»։

 

ԱՄՆ հարցերի փորձագետ՝ Մորթեզա Մաքքին այս կապակցությամբ ասում է.

«ԱՄՆ-ում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը շատ են ու բազմազան: ԱՄՆ-ում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերից մեկը մարդու վրա իրականացվող բժշկական փորձարկումներն են: Այդ փորձարկումներն իրականացվում են երկու խոշոր կառույցների կողմից: Առաջինը  ԱՄՆ-ի դեղարդյունաբերության խոշոր ընկերություններն են որոնք իրենց նոր դեղերը մարդկանց վրա են փորձում, երկրորդը՝ ԱՄՆ բանակն է,  որը  քիմիական ու  կենսաբանական զենքերի արդիականացման համար փորձարկումներ է իրականացնում:

Դեղագործական  ընկերությունները սովորաբար ողջ աշխարհում նոր դեղերը կենդանիների վրա են փորձարկում,բայց կան ընկերություններ, որոնք մրցակցության մեջ մտնելով մյուս ընկերությունների հետ, մարդկանց վրա են փորձարկում իրենց նոր դեղերը, որպեսզի կարճ ժամանակամիջոցում դեղերի արդյունավետության վերաբերյալ արդյունքի հասնեն: Նման փորձարկումները դեմ են մարդկային նորմերին և ուղղակի ոճրագործություն են համարվում: ԱՄՆ-ի դեղագործական ընկերությունները հզոր լոբբիներ ունեն Կոնգրեսում և Սպիտակ Տանը: Եթե  մարդու վրա նոր դեղերի փորձարկման փաստը հրապարակվի լրատվամիջոցների կողմից, դա իրավական ու քաղաքական հետևանքներ է ունենալու այդ ընկերությունների ու քաղաքական գործիչների համար: Ուստի այդ ամենը տեղի է ունենում գերգաղտնի պայմաններում: Նրանք այդ ոճրագործությունների բացահայտումը կանխելու համար փորձարկումներն  իրականացնում են հասարակության անապահով ու աղքատ խավերի վրա, իրենց զոհերին չնչին գումարներ վճարելով: ԱՄՆ-ում այդ վտանգավոր փորձարկումներն իրականացվում են սևամորթների, կարմրամորթների, անօթևանների ու հաշմանդամների վրա: Ընդ որում, եթե նրանցից որևէ մեկն էլ մահանա ոչ ոք դեպքի հեղինակներին պատասխանատվության չի ենթարկի: Մի շարք փորձարկումներ, իրավական ու դատական կառույցների հետապնդումից ազատվելու համար, իրականացվում են հարավամերիկյան ու աֆրիկյան աղքատ երկրներում: ԱՄՆ բանակը նույն մեթոդը կիրառում է նաև իր կենսաբանական, քիմիական և նույնիսկ միջուկային նոր զենքերի համար: Այդ ոճրագործական քայլերը հոլիվուդյան շատ ֆիլմերի թեմաներից են: Բայց իրական աշխարհում այդ դեղագործական ընկերությունները չեն դատապարտվում և կոռումպացված քաղաքական գործիչներն էլ պատասխանատվության չեն ենթարկվում», ասում է քաղաքագետ Մորզեթա Մաքին:

---

APFN ինտերնետային կայքը մանրամասնորեն ներկայացրել է ԱՄՆ-ում 1931-1997 թթ.-ի ընթացքում իրականացվող անօրինական բժշական փորձարկումների  ցանկը: Հոդվածում ասված է.«ԱՄՆ նախագահ՝ Բիլ Քլինթոնը լուռ ստորագրեց հատուկ հրամանագիր, որով ոչ միայն երկու միլիոն չորս հարյուր ամերիկացի զինվորի պետք է  սիբիրախտի դեմ  պատվստանյութ ներարկեին , այլև նրանց նույնիսկ արգելվում էր  հրաժարվել դրանից: Դա այն դեպքում երբ ԱՄՆ սննդի ու դեղորայքի կազմակերպությունը չէր հաստատել այդ պատվաստանյութը: Այդ մասին ոչ ոք չգիտեր, հետևաբար նաև չգիտեին այդ պատվաստանյութի վտանգավոր հետևանքների մասին: Սակայն Բիլ Քլինթոնը այն պարտադիր ներարկեց մոտ երկուսուկես միլիոն ամերիկացի զինվորների:

Ամերիկացի զինվորները դարձան Բիլ Քլինթոնի փորձամկները

Երբ 40-ականներին մեկնարկեցին քիմիական ու կենսաբանական զենքերի վրա ուսումնասիրությունները, ԱՄՆ բանակը դրանց արդյունավետությունն ստուգելու համար փորձարկումներ իրականացրեց իր սեփական զինվորների վրա։ Զինվորները բոլորովին տեղյակ չէին այդ մասին ։ Նրանց վրա փորձեցին մանանեխի գազը և այլ քիմիական նյութեր։ Նրանք  դիմակների  ու հակահամաճարակային հագուստի արդյունավետությունը ստուգելու նպատակով զինվորներին հագցրին այդ հագուստը և նրանց դեմքերին դրեցին այդ դիմակները և բանտարկեցին փակ սենյակում ,որտեղ տեղադրված էին համապատասխան սարքավորումներ, այնուհետև քիմիական նյութերը տարածեցին այդ սենյակում։ Այդ նյութերը մի շարք զինվորների մաշկը այրել էին։ Մաշկի վրա առաջացել էին ցավոտ բշտիկներ և զինվորներն ունեցել էին շնչառական խնդիրներ։

ԱՄՆ ԿՀՎ-ի քիմիական փորձարկումները

 

Քիմիական ու կեսաբանական հավանական հարձակումների կառավարման եղանակը քննարկելու համար, ԱՄՆ բանակը Կենտրոնական հետախուզական վարչության  և կառավարության օգնությամբ ԱՄՆ-ի քաղաքներում մի շարք քիմիական նյութեր տարածեց ,որպեսզի դրանք որպես մոդել օգտագործի հավանական հարձակումներին դիմակայելու համար։ ԿՀՎ-ի գործակալները Տամպա Բեյ քաղաքում տարածեցին կապույտ հազի վարակը ,ինչի հետևանքով 12 մարդ մահացավ։ Մեկ այլ փորձարկման ժամանակ ծովուժը Սան Ֆրանցիսկո քաղաքում տարածեց բակտերիալ պաթոգեններ, ինչի հետևանքով մարդիկ վարակվեցին Պնևմոնիայով(թոքաբորբով, որը սուր օջախային վարակային հիվանդություն է)։ ԱՄՆ բանակը նաև Աուն զբոսայգում , Սավանայում և մի քանի այլ վայրերում միլիոնավոր միջատներ տարածեց, որոնք կրում էին Դենգե տենդի ու դեղին տենդի վիրուսներ ,որոնք բազմաթիվ հիվանդությունների այդ թվում`տիֆի, տարբեր տենդերի ու շնչառական խնդիրների առաջացման պատճառ դարձան։Նույնիսկ դեռ չծնված երեխաների մահվան պատճառ դարձան։

Բանակի կողմից առողջապահական խմբերի անվան տակ մի խումբ մարդիկ գործուղվեցին տուժած շրջան և իրական առողջապահական օգնություն մատակարարելու փոխարեն քննարկեցին փորձարկման արդյունքները և կանխեցին մարդկանց բուժումը։

Գվատեմալացիներին վարակեցին սիֆիլիսով

 

2010թ. լայն հասարակայնությանը հայտնի դարձավ, որ 1946-1948թթ. փորձարկումների ընթացքում մարդասեր և աշխարհով մեկ մարդու իրավունքները պաշտպանողի դերում հանդես եկող ամերիկացիները սիֆիլիսով վարակել են հարյուրավոր գվատեմալացիների։ Բժշկական հետազոտությունների համար  գվատեմալացիների հանդեպ փորձարկումներ են  իրականացվել 20-րդ դարի 40-ականներին: 

Բժշկական փորձերն անցկացվում էին բանտարկյալների և հոգեկան հիվանդանոցի հիվանդների վրա։ Փորձարկվող գվատեմալացիներից ոչ մեկը փորձարկումների ենթարկվելու համաձայնություն չէր տվել։ Հայտնաբերված արխիվային տվյալների համաձայն՝ վարակվել էր 700 գվատեմալացի։ Հայտնի է, որ փորձի նպատակը պենիցիլինի՝ սիֆիլիսի վարակը կանխելու կարողությունը հաստատելն էր, այլ ոչ թե այն բուժելը։

Փորձաճագարի դերում հայտնված գվատեմալացիների ողբերգությունը ևս մեկ վառ ապացույցն է ԱՄՆ քաղաքականության անմարդկային էության ու դրա վտանգավորության մարդկության մնացյալ հատվածի համար։

1932-1972 թվականների ընթացքում Ալաբամա նահանգի Թասքիգ շրջանում հետազոտողները սիֆիլիս հիվանդության զարգացած փուլերն ուսումնասիրելու համար 400 սևամորթների վարակեցին այդ հիվանդությամբ: Առանց վերջիններիս տեղեկության: Նրանք հիվանդանոցում չգտիեին թե ինչ է կատարվում իրենց հետ: Վարակը նրանց փոխանցելուց հետո հիվանդներին ներարկվեց  պենիցիլին: Այդ հիվանդության ուսումնասիրությունը երկարատև հետքեր թողեց զոհերի մարմնի վրա, ինչը շարունակվեց 30 տարի: Երբ արդեն լայն հասարակայնությանը հայտնի դարձավ իրականությունը, բողոքի ալիք բարձրացավ: Քլինթոնը հարկադրված եղավ ներողություն խնդրել այդ երկրի ժողովրդից: Նա ասաց.«Ցավում եմ ,որ կառավարությունը նման հետազոտություն է իրականացրել»:

Սևամորթներին վարակել են սիֆիլիսով

Առաջին ատոմային ռումբի մշակմանն ու փորձարկմանը հանգեցրած Մանհեթենյան  նախագծի ընթացքում բանակի հիվանդանոցներում մի խումբ հիվանդների պլուտոնիում ներարկելու միջոցով քննարկեցին ռադիոակտիվ նյութերի ազդեցությունները։ Հիվանդներն  այդ մասին տեղյակ չէին և փորձարկումը կատարվեց գերգաղտնի պայմաններում։ Մանհեթենյան  նախագծում նաև ընդգրկվեցին մի խումբ զինծառայողներ,որոնցից մեծ մասը պլուտոնիոմի ներարկելու հետևանքով ծանր վնասներ կրեց ու կարճատև կյանք ունեցավ։ Մասաչուսեթսում փորձարկումը կրկնելու պատասխանատուն էր Դկտ․ Ուիլյամ Սուիթը ։ Նա 1947 թվականին Մանհեթենյան ծրագրի կողմից բյուջե  ուներ իր տրամադրության տակ։ Նա քննարկում էր հիվանդներին  ներարկված ուրանիումի ազդեցությունները։

ԱՄՆ քաղաքացիներն անօրինական փորձարկումների զոհեր

 

Նման  փորձարկումների, չհաստատված ու վտանգավոր դեղերի օգտագործման կամ վիրահատությունների բազմաթիվ դեպքեր են գրանցվել  ԱՄՆ պատմության մեջ, որոնց զոհերն են եղել մեծ թվով ամերիկացի կանայք, տղամարդիկ, երեխաներ, տարեցներ ,սևամորթներ ,աղքատներ ու բանտարկյալներ։ Իհարկե այս բոլորը դեռ ԱՄՆ-ի անօրինական փորձարկումների մի մասն են,որոնք մինչ այսօր բացահայտվել են։ Ներկայումս ԱՄՆ կառարավարությունը հայտարարում է, թե այլևս նման փորձարկումներ չեն իրականացնում մարդկանց վրա, սակայն պետք է նշել ,որ  պատմության ընթացքում ԱՄՆ կառավարությունները մշտապես նման հայտարարություն են արել, բայց հետագայում  հակառակն է ապացուցվել և նրանք ճշմարտությունը մշտապես թաքցրել են  ժողովրդից։