Կայուն զբոսաշրջությունը՝ միջոց զարգացման համար(Հաղորդում զբոսաշրջության համաշխարհային օրվա կապակցությամբ)
Սեպտեմբերի 27-ը զբոսաշրջության համաշխարհային օրն է: Այդ կապակցությամբ ձեզ ենք ներկայացնում հատուկ հաղորդում:Ընկերակցեք մեզ:
1980 թվականից սկսած ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունն ամեն տարի սեպտեմբերի 27-ին նշում է Զբոսաշրջության համաշխարհային օրը: Այս օրվա կանոնադրությունը զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության կողմից վավերացվեց 1980 թվակա նի սեպտեմբերի 27-ին: Այս օրվա ընտրությունն ու վավերացումը շրջադարձային նշանակություն ունի համաշխարհային զբոսաշրջության ոլորտում:
Այս օրվա մեծարման նպատակներից մեկը միջազգային հանրության մոտ զբոսաշրջության հանդեպ տեղեկությունների մակարդակի բարձրացումը և հասարակական, մշակութային, քաղաքական ու տնտեսական արժեքների վրա զբոսաշրջության ազդեցության ցուցադրումն է: Այս կապակցությամբ անդամ երկրների կենտրոնացման համար մի թեմա կամ իրականության մեջ կարգախոս է որոշվում: Զբոսաշրջության համաշխարհային օրվա կարգախոսն ու իրադարձությունների թեման Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գործադիր խորհրդի առաջարկով վավերացվում է այդ կազմակերպության ընդհանուր ժողովում:
Զբոսաշրջությունը երբեմն քաղաքակրթությունների միջև խաղաղության ու երկխոսության միջոց է դառնում: Երբեմն զբոսաշրջությունը դռները բացում է կանանց առջև ու երբեմն էլ իր բնաբանն է դարձնում կենդանական աշխարհի բազմազանությունը: Մի ժամանակ էլ զբոսաշրջությունը իրար է կապում մշակույթները և զբոսաշրջությունը բոլորի համար կարգախոսը հաշմանդամներին ու տարեցներին առաջնահերթություն տալով հայտնվում է բոլորի ուշադրության կենտրոնում: 1980-ական թվականներից հետո այս կարգախոսների ընտրությունը վկայում է կապի ոլորտին զբոսաշրջության ցուցաբերած յուրահատուկ ուշադրության մասին: Ամեն տարի մի քաղաք Զբոսաշրջության համաշխարհային օրվա ընթացքում հյուրընկալում է Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության նստաշրջանը: 2017 թվականին Զբոսաշրջության համաշխարհային օրը չորեքշաբթի սեպտեմբերի 27-ին, «Կայուն զբոսաշրջությունը միջոց զարգացման համար» կարգախոսով գումարվելու է Կատարի Դոհա քաղաքում: Այս ընտրությունը գալիս է կրկին ընդգծելու 2017 թվականի համար նույն կարգախոսի ընտրությունը:

Հիշեցնենք, որ Զբոսաշրջության համաշխարհային օրվա հանդիսությունը Դոհայի հետ միաժամանակ կազմակերպվելու է աշխարհի տարբեր երկրներում և հյուրընկալները օպտիմալ կերպով ներկայացնելու են իրենց պոտենցիալները: Ձեզ հրավիրում ենք ունկնդրելու այդ կապակցությամբ պատրաստված հատուկ հաղորդումը:
Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության 2016 թվականի զեկույցը վկայում է, որ չնայած բազմաթիվ մարտահրավերներին 2016 թվականը միջազգային զբոսաշրջության ոլորտում մի այլ գերազանց տարի եղավ: 7-րդ անընդմեջ տարին լինելով միջազգային զբոսաշրջիկների քանակն արձանագրեց և հասավ 1 միլիարդ 235 միլիոն հոգու: 2016 թվականին 2008 թվականին արձանագրված տվյալների համեմատությամբ 300 միլիոն ավելի միջազգային զբոսաշրջիկներ են ուղևորության մեկնել: Ակնկալվում է, որ այդ թիվը 2030 թվականին հասնի մեկ միլիարդ 800 միլիոնի: 2016 թվականին զբոսաշրջության արդյունաբերության ֆինանսական շրջանառությունը շուրջ 7000 միլիարդ դոլար է գնահատվել: Ֆինանսական նման շրջանառությունն ինքնին ապացուցում է զբոսաշրջության արդյունաբերության արտակարգ նշանակությունը և իրականության մեջ որևէ երկիր որ ճիշտ ներդրում է կատարում այս արդյունաբերության մեջ կարող է ուշագրավ շահի ակնկալիք ունենալ: Մի կողմ թողած եկամտի ու ֆինանսական շրջանառության հարցն այս արդյունաբերության մեջ աշխատատեղերի ստեղծումը կարող է ուշագրավ դերակատարություն ունենալ, այնպես որ 2016 թվականին աշխարհում զբոսաշրջության արդյունաբերությունից ակունք առնող ավելի քան 292 միլիոն աշխատատեղեր են ստեղծվել:
Աշխարհի տարբեր տարածաշրջաններում զբոսաշրջության արդյունաբերությունը տարածվելով, այդ բնագավառում առաջատար որոշ երկրներ հանդիպեցին շրջակա միջավայրի, բնական ռեսուրսների, աղտոտիչների, սպառման ձևաչափի նման անցանկալի հետևանքների: Անկասկած զբոսաշրջությունը հանգեցնում է տնտեսական աճի, որի գլխավոր ցուցանիշը չքավորության վերացումն ու սպորտի հնարավորություններ ստեղծելն է:
Հետևաբար այսօր զբոսաշրջիկների թիվը նկատի առնելով ու նաև շրջակա միջավայրը, ինչպես նաև հասարակական կառուցվածքները, մշակույթներն ու սովորությունները պաշտպանելու նպատակով գիտական շրջանակներում շրջանառության մեջ դրվեց «կայուն զբոսաշրջություն» նոր հասկացությունը: Կայուն զարգացումը ապահով ու կայուն կյանքի ապահովման հիմնական նախապայմանն է, որը ջանք է գործադրում ռեսուրների ոչնչացումը, շրջակա միջավայրի ավերումն ու հասարակական անկայությունը կանխելու ուղղությամբ: Կայուն զարգացումն այն զարգացումն է, որ առանց վտանգելու ապագա սերունդների կարողությունները փորձում է ապահովել նրանց կարիքները: Քանի որ զբոսաշրջությունը մարդու, մշակույթի ու ռեսուրսների հետ ուղղակի կապ ունի, անցած տասնամյակներում աշխարհում ձևավորվեց զբոսաշրջության կայուն զարգացում հասկացությունը: Զբոսաշրջության կայուն զարգացումը համբերատարություն, ջանք ու երկարաժամկետ հանձնառություն է պահանջում: Զբոսաշրջության կայուն զարգացման հասնելու համար էկոլոգիական, տնտեսական, հասարակական, կառուցվածքային ու մշակութային ցուցանիշների կարիք կա, որոնք փոխկապակցված են և փոխադարձ ազդեցություն են գործում միմյանց վրա: Կայուն զբոսաշրջությունը բացատրվում է մի զբոսաշրջիկի որևէ վայր այցելելով և դրան չվնասելով, քիչ վնասելով կամ լիարժեք պահպանությամբ: Ասվում է, քանի որ ցանկացած արդյունաբերություն որոշ հետևանքներ ունի, զբոսաշրջություն նէլ երբևե լիարժեք կերպով կայուն կամ առանց ազդեցություն չի կարող լինել, բայց առնվազն կարող է շրջակա միջավայրի հետ առավել համապատասխանեցման ու կայուն դառնալու ուղղությամբ քայլ վերցնել:
Զբոսաշրջությունը երկար ժամանակ է ինչ զարգացման համար գործունյա միջոց է ճանաչվել, սակայն վերջին շրջանում ուշադրության կենտրոնում հայտնված մարտահրավերն այն է, որ չկենտրոնացված այս արդյունաբերության պոտենցիալ կարողությունը կարելի է տեղական տնտեսությունների վրա դրական ազդեցությամբ ընդգրկուն ու կայուն զարգացման համար մղիչ ուժ դարձնել:
ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Թալեբ Ռեֆային կայուն զարգացման և զբոսաշրջության արդյունաբերության միջև եղած կապի մասին ասում է. «Կայուն զարգացումը վերաբերում է ապագա սերունդների կյանքի պաշտպանությանը: Ցանկացած պատասխանատու հասարակություն պիտի դա նկատի ունենա և այդ կապակցությամբ ջանք գործադրի: Կյանքի ապագան Երկրագնդի վրա վտանգված է: Հետևաբար եթե այսօր որևէ քայլ չձեռնարկենք, այլևս վաղը որև է քայլ գոյություն չի ունենալու»:
Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի ընդգծմամբ 2017 թվականը «Կայուն զբոսաշրջության, զարգացման միջոցի համաշխարհային տարի» կոչելը բացառիկ հնարավորություն է ստեղծում կայունության հասկացության իրագործմանը զբոսաշրջության առավել օժանդակության համար և պատճառ է դառնում, որ մեծանա հանրային իրազեկությունը մի արդյունաբերության ծավալների մասին, որի իրական արժեքները երբեմն անտեսվում են: ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը հույսով է, որ կիրառական նախագծեր իրականացնելով կարող է գտնել այն կարևոր հարցի պատասխանը, թե զբոսաշրջության զարգացումն ինչպես կարող է կայուն զարգացման միջոց դառնա, այնպես որ թե Երկրագնդին և թե դրա բնակիչներին օգուտ բերի: Թալեբ Ռեֆային բացատրում է. «Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը լինելով զբոսաշրջության բնագավառում ՄԱԿ-ի փորձագիտական ու առաջնորդող կառույցը ողջունում է բոլոր իշխանությունների, ՄԱԿ-ի կառույցին մաս կազմող փորձագիտական կազմակերպությունների, միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների և այլ շահակից կողմերի միջոցով այս օրվա մեծարումն ու նշումը»:

Անկասկած կայուն զարգացումն առանց կայուն զբոսաշրջության չի կարող իրագործվել: Այս կապակցությամբ կարիք է զգացվում, որ պատասխանատուներն ու քաղաքականություն մշակողները փորձագետների և մասնավոր ու պետական բաժինների ներդրողների հատուկ համագործակցությամբ և համաշխարհային վճռակամությամբ զբոսաշրջությունը կայուն զարգացման միջոցի վերածեն:
Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի վիճակագրական տվյալների համաձայն, Իրանը բազմաթիվ գրավչություններով կարող է զբոսաշրջիկներ ընդունող երկրների առաջին տասնյակում հայտնվել և ունի աշխարհում ու տարածաշրջանում առաջատար դիրք զբաղեցնելու պոտենցիալը:
Այս բաժանումը կատարվել է հիմք ընդունելով ԻԻՀ-ի պատմական հարուստ անցյալը, կրոնական միջավայրը և ազգային ու կլիմայական ու բնական բազմազանությունը: Ուղղակի հենց այս պատճառով է, որ Իրանին տրվել է «Աշխարհը մեկ սահմանի մեջ» կոչումը: Միևնույն ժամանակ Իրանը տարածաշրջանի ամենաապահով երկրներից է և դա արտաքին ներդրում ներգրավելու համար ԻԻՀ-ի համար մեծ առավելություն է համարվում:
Հետաքրքիր է իմանալ, որ Իրանը «Գրկաբաց և վաղեմի ու առեղծվածային մշակույթ ունեցող բարի մարդիկ» կարգախոսով շահեց 2017 թվականին աշխարհի գիդ-էքսկուրսավարների համաշխարհային կոնվենցիայի հյուրընկալությունը: Այս կոնվենցիան լավագույն առիթն էր պարզ պատկեր ներկայացնելու մի երկրից, որը շարունակ աչքաթող է արվել աշխարհի ԶԼՄ-ների կողմից: . «come2Iran»-ը հասարակական շարժման անունն է, որը հատկապես 2017 թվականին գիդ-էքսկուրսավարների համաշխարհային կոնվենցիայի հյուրընկալությունը ձեռք բերելուց հետո առավել լուրջ կերպով հետապնդվեց: Դա ազգային շարժում ու ջանք է, որի ընթացքում Իրանի ժողովուրդը պարզ ու մտերմիկ կերպով տարբեր լեզուներով աշխարհի ժողովուրդներին կոչ են անում Իրան ճամփորդել: Այս կոնվենցիայի ժամանակ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության նախագահն աշխարհի ժողովուրդներին առաջարկեց ճամփորդել Իրան, քանի որ Իրանի ժողովուրդը լավն ու արտակարգ են և գրկաբաց ողջունելու են նրանց: Նա ընդգծեց, որ Իրանը չափազանց կարևոր երկիր է, որը յուրահատուկ դիրք զբաղեցնելով Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության մեջ նաև գտնվում է Մետաքսի ճանապարհի կենտրոնում: Իհարկե քիչ զբոսաշրջիկներ կարելի է գտնել, որոնք Իրան ճամփորդած լինելով կրկին պատմական արժեքավոր ստեղծագործություններ ու բնական հրաշալի գրավչություններ ունեցող այս երկիր ճամփորդելու ցանկություն չունենան:

24-ամյա շվեյցարացի աղջիկ Մարտինա Բիսազն այս տարի մեկ ամսով Թեհրան ճամփորդեց և ապա իր ճամփորդությունը շարունակեց Քաշան, Սպահան, Շիրազ, Շուշթար, Դեզֆուլ ու Համադան քաղաքների և Կենտրոնական անապատի ուղղությամբ: Նա դժվարանում է ասել, թե որ քաղաքն է ամենաշատը սիրել, քանի որ յուրաքանչյուր քաղաք իր եզակի յուրահատկությունն ունի: Սակայն նա ասում է. «Քանի որ Շվեյցարիայում անապատ չկա, սիրահարվել է Իրանի անապատներին»: Նա Իրան կատարած ուղևորության կապակցությամբ ասում է. «Մինչև Իրան ուղևորվելն այդ երկրի մասին շատ բան չգիտեի ու ենթադրում էի, որ Իրանն անապահով երկիր է, բայց երբ մի փոքր ուսումնասիրություն կատարեցի հասկացա,որ սխալվում եմ: Այս ուղևորությունից հետո կարող եմ ասել, որ Իրանն ուղևորության համար և հատկապես միայնակ կանանց համար չափազանց ապահով երկիր է: Իրանցիները չափազանց բարեկամական ու հյուրասեր են, այնպես որ ես դրա նմանը որևէ տեղ չեմ նկատել: Այս ուղևորությունից հետո իմացա, որ ամեն մարդ պիտի անձնական փորձն ունենա որևէ այլ երկրի ու մշակույթի կապակցությամբ և չպիտի ուրիշների ասածների վրա հիմնվելով դատի»: «Աշխարհի ժողովուրդները չգիտեն, թե Իրանի ժողովուրդն որքան բարի և իհարկե արտասահմանցիների մասին հետաքրքրասեր է: Բացի այդ կարծում եմ, որ աշխարհի ժողովուրդներից շատերը չգիտեն, թե Իրանն ինչ գեղեցիկ ու եզակի բնություն ունի»,-հավելել է շվեյցարացի զբոսաշրջիկը: