Մահվան փառատոն Լաս Վեգասում
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i74459-Մահվան_փառատոն_Լաս_Վեգասում
Այս հաղորդման ընթացքում անդրադառնալու ենք Լաս Վեգասում հրաձգության ողբերգական դեպքին և ԱՄՆ-ի որդեգրած քաղաքականությանն իր քաղաքացիների նկատմամբ: Ընկերակցեք մեզ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 11, 2017 22:34 Asia/Tehran

Այս հաղորդման ընթացքում անդրադառնալու ենք Լաս Վեգասում հրաձգության ողբերգական դեպքին և ԱՄՆ-ի որդեգրած քաղաքականությանն իր քաղաքացիների նկատմամբ: Ընկերակցեք մեզ:

Զինյալ հարձակումների հետևանքով ԱՄՆ-ում քաղաքացիների կոտորելը դարձել է աշխարհի ԶԼՄ-ների լրատվության գլխավոր թեման: ԱՄՆ-ում  ազատորեն զենք կրելու օրենքը և կոնգրեսում այդ օրենքը արգելելու հարցի քննարկումը ԱՄՆ-ի հասարակության մարտահրավերն է համարվում: ԱՄՆ-ի զենքի լոբբիստները մեծ ուժ են ներկայացնում այդ երկրում և  իրենց տնտեսական շահերից ելնելով խոչընդոտում են զենք կրելը արգելող օրենքի հաստատումն ԱՄՆ-ում:

ԱՄՆ-ում հարձակումների դեպքերը վերջ չունեն: Երբեմն ոստիկանները տարբեր պատրվակով կրակ են բացում սևամորթ քաղաքացիների վրա և երբեմն էլ քաղաքացիները փողոցներում միմյանց հրազենի գնդակի թիրախ են դարձնում:  Այնպես որ ԱՄՆ-ում քաղաքացիները իրենց անվտանգ չեն զգում:

 

Անցած շաբաթ Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում հրազենային  կրակոցների հետևանքով  զոհվել է 50 և վիրավորվել  ավելի քան 400 մարդ: 

Լրատվական աղբյուրները հայտարարել են որ Լաս Վեգասի հրաձիգ  Ստիվեն Պեդոկը Mandalay Bay հյուրանոցի 32-րդ հարկի համարներից մեկի պատուհանից կրակ է բացել ամբոխի ուղղությամբ: 

Իրավապահների փոխանցմամբ՝ Լաս Վեգասում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է ավելի քան 50 և վիրավորվել  406 մարդ: Բազմության ուղղությամբ կրակ բացողը եղել է 64-ամյա Ստիվեն Պեդոկը։ 

Նևադա նահանգի Մեսկիտ բնակավայրում Լաս Վեգասի չարագործ Ստիվեն Պեդոկի տանն անցկացված խուզարկությունների ընթացքում ոստիկանությունը հայտնաբերել է 18 միավոր զենք, պայթուցիկ նյութեր, փամփուշտներ  և էլեկտրոնային սարքեր։ Այս մասին հայտարարել է Լաս Վեգասի շերիֆ Ջոզեֆ Լոմբարդոն: 

Հայտնի է դարձել նաև, որ հրաձիգի մեքենայում հայտնաբերվել են նյութեր՝ նախատեսված պայթուցիկների պատրաստման համար, այդ թվում ամոնիումի նիտրատ։

Ընդհանուր առմամբ՝ չարագործի տանը, մեքենայում և հյուրանոցի համարում հայտնաբերվել է 42 միավոր զենք։ Mandalay Bay հյուրանոցի համարում իրավապահներն ավելի քան 23 հրացան էին հայտնաբերել: Դեպքի օրը հյուրանոցային համալիրի 32-րդ հարկում գտնվող իր համարի պատուհաններից 72 րոպե անընդմեջ կրակահերթ է բացել երաժշտական փառատոնի մասնակիցների վրա: 

Ստիվեն Պեդոկ

Վերջին 20 տարիների ընթացքում ԱՄՆ-ում իրականացված հրաձգությունների հետևանքով զոհվել են մեծ թվով քաղաքացիներ: 1949 թ.-ից ի վեր Լաս Վեգասի հյուրանոցային համալիրում իրականացված հրաձգությունը ամենամահաբերն է համարվում ԱՄՆ-ում: Լաս Վեգասի հրաձգության դեպքի զոհերի թիվը գերազանցում է 2016 թ.-ին  Օրլանդոում տեղի ունեցած հրաձգության դեպքի զոհերի թվին որի ընթացքում սպանվեցին 49 քաղաքացիներ: 

Օրլանդոյի գիշերային ակումբի հրաձգության դեպքը

 

ԱՄՆ-ն այն երկրներից է, որի սահամանդրությունը թույլատրում է ազատորեն զենք կրել: Սահամադրությունում նշված է.-«Երկրի անվտանգությունը ապահովելու նպատակով  անհրաժեշտ է կազմավորել զինված աշխարհազորային գվարդիա և չպետք է խախտել ժողովրդի ազատորեն զենք կրելու  իրավունքը»: 

2017 թ.-ի ապրիլին և մայիսին արված սոցհարցման արդյունքների համաձայն ամերիկացիների նվազագույնը 30 տոկոսը զենք ունեն: 

ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման 2016 թ.-ին ունեցած իր ելույթներից մեկում անդրադառնալով Սանդի Հոքի  դպրոցի հրաձգության դեպքին կոչ էր արել  ավելի խիստ օրենքներ հաստատել այդ երկրում զենք կրելու իրավունքի կապակցությամբ: Սակայն այդ ուղղությամբ նրա տարած ջանքերն ապարդյուն անցան: Այն ժամանակ զենքի ազգային միությունը, որը համարվում է ԱՄՆ-ի զենքի ամենուժեղ լոբբիերից մեկը հայտարարեց, որ  ազատորեն զենք կրելը վերահսկելու համար ԱՄՆ-ի նախագահի զգայնությունն անսահաման է:

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կողմ է ազատորեն զենք կրելու  օրենքին: Ավելի վաղ նա ասել էր, որ իր գլխավորած  կառավարությունը երբեք չի փորձելու խախտել զենք կրելու ազատության օրենքը: 

Նախագահ ընտրվելուց հետո Դոնալդ Թրամփը մի հրամանագրով  չեղարկեց  նախկին նախագահ Բարաք Օբամայի կողմից հաստատված այն օրենքը որով արգելվում էր հոգեկան խանգարումներով անձանց զենք վաճառելը:      

Ալաբամա նահանգում իր կողմնակիցների հավաքում ունեցած ելույթում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ասել է.-«Եթե ես չընտրվեի որպես երկրի նախագահ այժմ պետք է ձեր զենքերը հանձնեիք Քլինթոնի դեմոկրատական կառավարությանը»:

Ալաբամա նահանգում իր հովանավորների հավաքում ունեցած ելույթում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն հովանավորել է զենքի լոբբիստներին, սակայն ոչ մի ակնարկ չի արել  ԱՄՆ-ում  ազատ զենք կրելու օրենքներին: Դոնալդ Թրամփի այս դիրքորոշումը  արժանացել է զենք կրելու հակառակորդների և կոնգրեսի դեմոկրատական ներկայացուցիչների քննադատությանը: Սենատոր Հիլարի Քլինթոնը ևս քննադատել է նախագահի դիրքորոշումը: Հիլարի Քլինթոնը իր թվիթերյան էջում գրել է, որ զենք կրելու դեմ բոլոր  քաղաքագետները պետք է միասնական ջանքեր գործադրեն ԱՄՆ-ի զենքի լոբբիստական քայլերը չեզոքացնելու համար:

Զենք կրելու իրավունքը սահմանափակելու նպատակով վերջերս ԱՄՆ-ի կոնգրեսը երկու օրինագիծ է ներկայացրել քննարկման համար: Նկատի առնելով  հրազենի օգտագործման դեպքերի ավելացումը ԱՄՆ-ում այժմ պետք է տեսնել զենքի լոբբիստները կարող են կոնգրեսում իրենց գերակայությունը վերահաստատել , թէ զենք կրելու հակառակորդների ջանքերը վերջապես արդյունքի կհասնեն: 

Զենքի ազատ վաճառք ԱՄՆ-ում

 

Չնայած ԱՄՆ-ի կողմից մարդու իրավուքների պաշտպանության ուղղղությամբ հնչեցրած հայտարարություններին այդ երկիրը մարդու իրավունքների պաշտպանության պատրվակով ռազմական հարձակում է իրականացնում Միջին Արևելքի տարածաշրջանի դեմ, իսկ մյուս կողմից ԱՄՆ-ի հասարակությունը տառապում է հրազենային հարձակումների վտանգից: Իսկ ԱՄՆ-ի կառավարությունը անտեսում է հրազենի ազատ օգտագործման հետևանքով  իր քաղաքացիների զոհվելու դեպքերը:

ԱՄՆ-ի կառավարության այդ երկդիմի քաղաքականության արմատները հենց կարելի է բացատրել այդ երկրի  քաղաքական շրջանակներում զենքի լոբբիստների ունեցած ազդեցությամբ : Զենքի լոբբիստները ԱՄՆ-ի ընտրությունների ընթացքում քաղաքական և ֆինանսական աջակցություն են ցուցաբերում թեկնածուներին, իսկ զենքի առևտուրը տնտեսական մեծ շահ է ապահովում զենքի արդյունաբերության բաժնի համար:   

Այժմ մտահոգիչ երևույթը այդ քաղաքական նողկալի խաղի թողած հետևանքներն է հասարակության վրա: Այս քայլով  հրահրված պատերազմների հետևանքով ոչ միայն կոտորվում են  աշխարհի տարբեր երկրների ժողովուրդները այլև զենքի ազատ օգտագործման զոհ են դառնում հենց ԱՄՆ-ի քաղաքացիները: 

Պատերազմներ հրահրելը, այլ երկրների դեմ ռազմական հարձակում իրականացնելը և զենք կրելու ազատությունը  համարվում է մարդու իրավունքների ոտնահարում և հակասում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հռչակագրին: Զանգվածային կոտորածները նույնպես սպառնում են միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը: