Իրանի աշխարհազորը` հավատքի ու ջանքի մշտահոս աղբյուր տարբեր ոլորտներում
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i77221-Իրանի_աշխարհազորը_հավատքի_ու_ջանքի_մշտահոս_աղբյուր_տարբեր_ոլորտներում
ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին վերջերս ունեցած ելույթում հայտարարեց, որ աշխարհազորայինները դուրս են եկել ժողովրդի ծոցից ու ներկայացնում են ժողովրդին: Նա նշեց, որ նրանք անդրդվելի հոգեբանությամբ, ներկա են ամեն տեղ, որտեղ կա իրենց կարիքը և ցուցադրում են իրենց հնարավորությունները, չվախենալով ճանապարհի վտանգներից:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Նոյեմբեր 28, 2017 15:58 Asia/Tehran

ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին վերջերս ունեցած ելույթում հայտարարեց, որ աշխարհազորայինները դուրս են եկել ժողովրդի ծոցից ու ներկայացնում են ժողովրդին: Նա նշեց, որ նրանք անդրդվելի հոգեբանությամբ, ներկա են ամեն տեղ, որտեղ կա իրենց կարիքը և ցուցադրում են իրենց հնարավորությունները, չվախենալով ճանապարհի վտանգներից:

1979թ նոյեմբերի 26-ին, Իրանի իսլամական հեղափոխությունից հետո,  ԻԻՀ հիմնադիր Իմամ Խոմեյնիի հրամանով ձևավորվեց աշխարհազորայինների կազմակերպությունը` ժամանակի սպառնալիքների և անհրաժեշտությունների հիման վրա: Այսօր հեղափոխությունից և ԻԻՀ հիմնադրումից  անցել է մոտ 40 տարի: Եվ այսօր աշխարհազորայինները համարվում են երկրի մշտական ու աժեքավոր կապիտալը` կայունության, զարգացման և ժողովրդի անվտանգության պահմանման համար: Այս հզոր ուժը շատ կարևոր գործոն է համարվում երկրի առաջխաղացման գործում և մեծ շարժառիթ` երկրի ապագան կերտելու համար: Հեղափոխության մեծարգո առաջնորդն Իրանի տարբեր քաղաքներից հազարավոր աշխարհազորայինների հետ հանդիպման ժամանակ ասել է. "Երիտասարդների եռանդուն մասնակցությունը հատկապես համաշխարհային բռնատիրության դեմ պայքարում, իսլամական հեղափոխության հրաշքներից էր": Նա նշել է. "Թշնամին ավելի է սաստկացրել Իրանի դեմ ուղղված իր թշնամանքը, որպեսզի ոչնչացնի հեղափոխական ու իսլամական գաղափարախոսության վրա հիմնված դիմադրությունը: Սակայն երիտասարդները և հավատացյալ ու իմաստուն տղամարդիկ, չեզոքացնելով ԻԼԻՊ-ի թաքֆիրական-քաղցկեղային ուռուքցը, չեզոքացրին թշնամուն, ցույց տալով, թե ինչ է նշանակում "մենք կարող ենք": Աշխարհազորայիններն այսօր համարվում են ԻԻՀ համակարգի պահպանման կարևոր հիմքերից: Դժվար պայմաններում, երբ երկիրը գտնվում էր ճգնաժամային պայմաններում և անհրաժեշտ էր հավաքական ուժով վերացնել ճգնաժամը, աշխարհազորայինները ցույց տվեցին իրենց գործունյա լինելը: Եվ այսօր, աշխարհազորայինների օրինակը, որպես հաջող փորձ, արժանացել է այլ երկրների ուշադրությանը: Այդ երկրներից է Իրաքը, որը հետևելով Իրանի օրինակին, ԻԼԻՊ-ի դեմ պայքարի համար կազմավորեց Ժողովրդական ուժերի կազմակեպությունը: Լիբանանում Հեզբոլլահի շարժումը, Պաղեստինում Իսլամական ջիհադի շարժումը և Սիրիայում ու Եմենում թաքֆիրական ոտնձգիչների դեմ պայքարի համար ընդդիմադիր ուժերի ի հայտ գալը, մեկ անգամ ևս ապացուցեցին, թե իսլամ աշխարհում որքան կարևոր է աշխարհազորայինների դերակատարությունը և ազդեցությունը: Այս ազդեցությունն ապացուցեց, որ այս ժողովրդական կառույցը կարող է իսլամական արժեքներ տարածելով, ամբողջ շախարհում տարածել իսլամի ու հեղափոխության ուղերձը: Իրանի ժողովուրդն աշխարհազորայինների հոգեբանությամբ, հեղափոխության հաղթանակից հետո ոչ միայն սրբազան պաշտպանոթյան , այլ նաև վերակառուցման, գիտության ու տեխնոլոգիայի զարգացման ուղղությամբ մեծ քայլեր է արել: Պետք է ասել, որ աշխարհազորայինները ծնվել են ժողովրդի ծոցից և մեծարգո առաջնորդի խոսքերով, իրենց անդրդվելի հոգեբանութամբ ներկա են գտնվում որտեղ որ լինի իրենց կարիքը: Իրանի ժողովուրդը, հետևելով ԻԻՀ հիմնադիր լուսահոգի իմամ Խոմենիի օրինակին, շարունակում է  դիմադրել սադրանքներին և պաշտպանել իսլամական համակարգը: Այս ներկայությունը և պատրաստակամությունը դրսևորովել է հենց իսլամական հեղափոխության մեծ առաջնորդի ցուցումների հիման վրա: Նա ասում էր. "Եթե որևէ երկրում տարածվի աշխարհազորայինների գաղափարախոսությունը, տվյալ երկրի թշնամիների ձեռքը կկարճվի այդ երկրից": Այսօր աշխարհն ականատես է հեղափոխական շարժումների և նվաճումների: Այսօր Իրանը վերածվել է տարածաշրջանում իսլամական զարթոնքի   կենտրոնի, ինչը զայրացրել է թշնամիներին: Դա այն դեպքում, երբ արևմտյան որոշ երկրներ շարունակում են իրանաֆոբիա տարածելու իրենց ջանքերը:  Այսօր տարածաշրջանի ժողովրդական շարժումները տարածվում են և ժողովուրդները ապրում են նոր զարնթոնք, որի արդյունքում համաշխարհային բռնատիրությունից կախված գերտերությունների ուժը պակասում է: Իսկ դա իսլամի օրեցօր զարգացող ուժի ապացույցն է: Աշխարհազորայինների հպարտություններից է նաև Սիրիայում և Իրաքում ԻԼԻՊ-ի դեմ պայքարը: Ինչպես վերջերս հայտարարեց ԻԻՀ մեծարգո առաջնորդը. "Հարևան որոշ երկրներում մեռել էր ԻԼԻՊ-ին ոչնչացնելու հավատքը: Սակայն երբ նրանք էլ մտան այս պայքարի մեջ, հաղթանակն իրենց աչքերով տեսան ու հավատացին Իսլամական հեղափոխության ուղերձին, որն է ` Մենք կարող ենք": Իրանի ժողովուրդը աշխարհազորայինների մշակույթով ու տրամադրվածությամբ և հիմնվելով իր բարոյական ու կրոնական ուսմունքների վրա, անկարելին կարելի դարձրեց: Եվ անշուշտ, շարունակելով այս հոգեբանությունը, ԻԻՀ ժողովուրդը նոր հաղթանակների ականատեսը կլինի: Քանի որ ըստ հեղափոխության առաջնորդի, աշխարհազորայինն Աշուրայի ուսմունքի պանծալի ռահվիրան է և պատմության ընթացքում Իրանի ժողովրդի ներշնչանքի աղբյուրը: Շարժում, որը ծնվել է ժողովրդի ծոցից և հանուն ժողովրդի: Առաջնորդի այս խոսքը ցույց է տալիս, որ իսլամական հեղափոխության գաղափարախոսությունը հարաճուն գաղափարախոսություն է և աշխարհազորը դրա վառ ապացույցն է: Այս բոլոր արժեքները դարձել են ԻԻՀ համակարգի ճշմարիտ էության ապացույցը: