Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները (46)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i77395-Իրանի_գիտական_տեխնիկական_ու_բժշկական_նորությունները_(46)
«Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Նոյեմբեր 30, 2017 13:24 Asia/Tehran

«Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:

Իրանի Շարիֆի արդյունաբերական համալսարանի հետազոտողները կենսաթափոններից նանո չափսերով ոսկրերի ու ատամների վերականգնման նյութեր են արտադրել: Նախագծի հեղինակի ասածով, տարիներ շարունակ կոլլագենի ու ալերգեների կրճատման , վնասվածքների բուժման համար նյութերը վերստին օգտագործման նպատակով 600-1200 ջերմաստիճանում տավարի ու ձկան ոսկրերից և այլ կենսաթափոններից հիդրոքսիապատիտի արդյունահանումն անցել է կատարելագործման փուլ:

 

Իրանի Շարիֆի արդյունաբերական համալսարանի հետազոտողները կենսաթափոններից նանո չափսերով ոսկրերի ու ատամների վերականգնման նյութեր են արտադրել:

 

Բարձր ջերմաստիճանում հիդրոքսիապատիտի արդյունահանման գլխավոր խնդիրը ՝ տձևությունը և բիոլոգիական հատկությունների ոչնչացումն է: Էլեկտրոնային մանրադիտակով ատամների ու ոսկրերի հիդրոքսիապատիտի կառուցվածքը ցույց է տվել, որ նյութն ունի ասեղնային ցողունների նանո տեսք: Մինչդեռ բարձր ջերմամշակումը վնասում է այդ կառուցվածքին ՝ դա վերածելով խոշոր տարրերի :

Կենսաթափոններից ստացված հիդրոքսիապատիտի նանոցողունների էլեկտրոնային պատկերը

 

 

Ուստի հետազոտական խումբը որոշեց պահպանելով կենսաթափոնների քիմիական, կառուցվածքային ու բիոլոգիական հատկությունները, ցածր ջերմաստիճանում ստանալ այդ կիրառական ու արժեքավոր նյութը: Դա իրականացավ վերջին տարիներին: Բացի կենսաթափոններից ալերգեն նյութերի կրճատումը, պահպանվել են նյութի բոլոր հատկությունները, իսկ ստացված արտադրանքն ունի նվազագույն թունաքիմիկատներ և բարձր բիոարժեք: Հիդրոքսիապատիտ կառուցվածքից նանոտարրերը փոշու տեսքով կիրառելի են նաև բժշկության ոլորտում և ոսկրերի ու ատամների վերականգնողական մասնիկներ պատրաստելու համար: Գիտական այս ձեռքբերման արդյունքները պաշտոնական գրանցում են ստացել Իրանի գյուտերի վարչության կողմից և անցնում են ԱՄՆ-ում  գրանցման փուլերը:

Հիդրոքսիապատիտի պոլիմերային կամպոզիտների էլեկտրոնային պատկերը

 

 

Իրանի Ռոյանի ինստիտուտի գիտնականները ոսկրային խանգարումների բուժման համար բիոլաստակ են պատրաստել: Այսօր բջիջաթերապիան ներկայանում է որպես հյուսվածքային վնասվածքների բուժման մեթոդ: Բուժման այս եղանակն ավելի վաղ անհնարին էր թվում: Շատ հյուսվածքներում, ինչպես օրինակ աճառային հյուսվածքում , բջիջների ներկայությունը միակ անհրաժեշտ պայմանը չէ: Հարկավոր է ապահովել բջիջների տեղադրման նպատակահարման լաստեր, որպեսզի հնարավոր լինի բջիջները փոխադրել ավելի ամուր կառուցվածքով հյուսվածքներ:

Ներկայիս կիրառվող լաստերի մեծ մասն ունի պոլիմերային, կամպոզիտային հյուսվածք, սակայն թվում է , որ օրգանիզմի բնական բջիջներից պատրաստած լաստերն ավելի նպատակահարմար են: Բնական բջիջներից պատրաստված լաստերն ամբողջությամբ համապատասխանում են վնասված հյուսվածքին: Ուստի քանի որ այդ կառույցներում բջիջներ չկան, ուրեմն հիվանդի մոտ պաշտպանական ռեակցիաներ չեն առաջացնում:

Ռոյանի համալսարանի գիտնականները ոսկրային խանգարումների բուժման համար բիոլաստակ են պատրաստել:

 

Իրանի Ամիր Քաբիր պոլիտեխնիկական համալսարանի քիմիական ռոբոտների թիմը դարձել է 2017 թ.-ի Իսպանիայի Քեմիքար համաշխարհային մրցումների նախագծման ճյուղի չեմպիոնը: Մրցումներին մասնակցել էին 23 երկրի, այդ թվում ԱՄՆ-ի ներկայացուցիչները: Քեմիքարը քիմիական ճարտարագիտության ճյուղի ուսանողների համար ուսանողական ստեղծագործական տարեկան մրցաշար է: Մրցաշարը կայանում է հայտագրային ու նախագծման երկու փուլերում: Մասնակից թիմը պետք է որոշակի չափսերով մեքենաներ պատրաստի, որը կկարողանա անցնել որոշված տարածությունը: Նախագծված մեքենաների վառելիքը պետք է լինի էկոլոգիապես մաքուր , չարտադրի թչ մի տեսանելի հեղուկ կամ գազ : Մեքենան նաև պետք է չունենա առևտրական մարտկոց:

Իրանի Ամիր Քաբիր պոլիտեխնիկական համալսարանի քիմիական ռոբոտների թիմը դարձել է 2017 թ.-ի Իսպանիայի Քեմիքար համաշխարհային մրցումների նախագծման ճյուղի չեմպիոնը:

 

Մասաչուսեթսի , Նանիանգի և Պետերզբուրգի գիտնականները ներկայացրել են արյունից նանոտարրերի առանձնացման նախնական օրինակը: Սարքն արյան փոքր մասնիկներն առանձնացնում է : Այլևս չի լինելու արյան նմուշը լաբորատորիա ուղարկելու անհրաժեշտություն: Սարքը մոտ ապագայում կարող է լայն կիրառում ունենալ բժշկական ոլորտում:

Դա կարող է ավտոմատ կերպով և մեծ արագությամբ կատարել գործընթացը: Սարքը կիրառվում է ախտորոշման և դիտարկման համար: Ներկա մեթոդներում, արյան տարրերի առանձնացումը կատարվում է միայն 5-ից 40 տոկոսով, իսկ սարքը կարող է նույն պրոցեսն իրականացնել բջիջների 98 տոկոսի համար:

 

 

Մասաչուսեթսի , Նանիանգի և Պետերզբուրգի գիտնականները ներկայացրել են արյունից նանոտարրերի առանձնացման նախնական օրինակը: