Արդիական ստրկատիրությունը լուռ ոճրագործություն (Հատուկ հաղորդում ստրկության վերացման համաշխարհային օրվա կապակցությամբ)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i77551-Արդիական_ստրկատիրությունը_լուռ_ոճրագործություն_(Հատուկ_հաղորդում_ստրկության_վերացման_համաշխարհային_օրվա_կապակցությամբ)
Ձեր ուշադրությանն ենք հայտնում հատուկ հաղորդում ստրկության վերացման միջազգայի օրվա կապակցությամբ:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Դեկտեմբեր 02, 2017 16:32 Asia/Tehran

Ձեր ուշադրությանն ենք հայտնում հատուկ հաղորդում ստրկության վերացման միջազգայի օրվա կապակցությամբ:

1949 թվականին ՄԱԿ-ը դեկտեմբերի 2-ը  ստրկության վերացման համաշխարհային օր հռչակեց: Թեև ստրկության պաշտոնական վերացման օրվանից ավելի քան 200 տարի է անցել, և չնայած ստրկության վերացման մասին համաշխարհային հռչակագրերին, ստրկությունը դեռ շարունակվում է:Դա այսօր էլ աշխարհի շատ երկրներում իրականացվող լուռ ոճրագործություն է համարվում: Նկատի առնելով նման թնջուկի գոյությունը միջազգային հանրության կողմից ստրկության վերացման համաշխարհային օր է հռչակվել, որպեսզի այդ չար երևույթի դեմ պայքարն առավել քան երբևէ աշխարհի ժողովուրդների ուշադրության կենտրոնում լինի:

 

2016 թվականին արդիական ստրկատիրության համաշխարհային ցուցանիշների մասին հրապարակված երրորդ զեկույցում անդրադարձ է կատարվել աշխարհում ավելի քան 45 միլիոն ստրուկների գոյությանը: Ստրուկներ, որոնք Աշխատանքի միջազգային կազմակերպության զեկույցի համաձայն ամեն տարի 150 միլիոն դոլար անօրինական շահ են բերում ստրկատերերին և թմրաբիզնեսից ու զենքի մաքսանենգումից հետո ծնունդ են տվել աշխարհում ամենաշահավետ կեղտոտ առևտրին: Ստրուկների ավելի քան 70 տոկոսը պարտադիր կերպով է աշխատանքի լծվել ու նրանց 33 տոկոսը երեխաներ են: Ի դեպ, ստրուկների կեսը կանայք ու աղջիկներ են:

Իհարկե ստրկատիրության այս տեսակը ոչ միայն զարգացման տեսակետից հետամնաց երկրներում գոյություն ունի, այլ նույնիսկ զարգացած երկրները նման բարդության դիմաց են կանգնած: ԵՄ-ի ներքին քաղաքականության կոմիսար Սիցիլիա Մալմշտրոմը մի առ ժամանակ առաջ մի հարցազրույցում անդրադառնալով Եվրոպայում նման երևույթի առաջացմանն, ասաց. «Դժվար կարելի է հավատալ, որ ԵՄ-ի անդամ երկրներում բնակվում են տասնյակ հազարավոր մարդիկ, որոնց ապրանքի նման առ ու վաճառքի են ենթարկում: Սա դառն իրականություն է, որ մարդու թրաֆիկինգը տարածված է Եվրոպայում ու մեզ շատ ավելի մոտիկ է նրանից ինչ մենք պատկերացնում ենք»: 

Պարտադիր աշխատանքը ստրկատիրության կարևոր տեսակներից է: Աշխատանքի միջազգային կազմակերպության ընդգծմամբ այս պահին աշխարհում պարտադիր աշխատանքի 21 միլիոն զոհեր կան աշխարհում: Ասիայի հարավ-արևելքն այն տարածաշրջաններից է, որտեղ ստրկատիրության բազմաթիվ պարագաներ են արձանագրվել ու ամեն օր ԶԼՄ-ները տեղեկացնում են այնպիսի գործատուների մասին, որոնք անօրինական աշխատողներին հանգստի ժամերին պահում են վանդակների մեջ, որպեսզի նրանք փախուստի դիմելու հնարավորություն չունենան: Ասվում է, թե այս տարածաշրջանում հազարավոր ձկնորսներ ձկնորսական նավերում օգտվում են նման ստրուկներից և ցամաք վերադառնալիս կրկին վանդակ են փոխադրում առավելապես միանմարցի ու նաև այլ երկրների քաղաքացիներ համարվող այդ ստրուկներին: Ինդոնեզիայի ջրային հեռավոր տարածքներում համաշխարհային ու նաև ԱՄՆ-ի շուկաներում վաճառքի հանվող ձկան ու այլ ջրակենցաղների որսի համար պարտադիր աշխատուժից օգտվելն Ասիայի հարավ-արևելքում մարդու իրավունքների վիճակը հարցականի տակ է տարել:

Այդ ստրուկները բնակվում են այնպիսի վանդակներում, որտեղ դժվարությամբ կարող են երկարել: Սնվում են մի քիչ բրնձով ու ընդեղենով և հանգիստ առնելուց ու սնվելուց հետո ձկնորսական նավերի միջոցով պարտադիր կերպով ծով են տարվում:

Ձկնորս ստրուկները վանդակում ու Ասիայի հարավ-արևելիք ջրերում, նպատակակետը՝ ԱՄՆ-ի շուկան

 

Այս շահավետ առևտրում դժբախտաբար երեխաները մասնավոր տեղ են զբաղեցնում, քանի որ երեխաները չափազանց էժան ու նույնիսկ անվճար աշխատուժ են համարվում ու հեշտությամբ սեռական չարաշահումների են ենթարկվում ու այդ պատճառով էլ մեծ պահանջարկ ունեն: ՄԱԿ-ի Մանուկների պաշտպանության հիմնադրամ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցի համաձայն աշխարհում տարեկան մեկ միլիոն 200 հազար երեխաներ առևանգվում են մարդու թրաֆիկինգով զբաղվող բանդաների կողմից ու ստրկության են վերցվում: ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարել է, որ այդ երեխաները ստրկության են վերցվում զորանոցներում պարտադիր աշխատանքի և կամ սնունդի, դեղորայքի ու կենցաղային անհրաժեշտությունների հետ փոխանակվելու և կամ էլ ապօրինի աշխատանքների համար ու նրանց մեծ մասը երեխաներ են, որոնք թրաֆիկինգի են ենթարկվում Թոգոյից, Մալիից, Բուրկինաֆասոյից ու Գանայից: Այդ երեխաների 90 տոկոսը, որոնք որպես տնային աշխատավորներ ծառայում են իրենց տերերին, երիտասարդ աղջիկներ են:

Արդիական ստրկատիրության չար երևույթի տեսակներից մեկն էլ սեռական ստրկատիրությունն է: Փենսիլվանիայի նահանգային համալսարանի դասախոս Քաթլին Բարին «Մարմնավաճառությունն ու սեռը» խորագրով իր հայտնի գրքում գրում է. «Անբարեկարգ տնտեսություն ունեցող չքավոր երկրներում ավելի շատ կանայք են սեռական ստրկության ենթարկվում, այնպես որ 1970-ական թվականներից ի վեր աշխարհում մարմնավաճառության համար վաճառվել են միլիոնավոր կանայք, որոնցից շատերի քաղաքացիությունը պատկանում է Ասիայի հարավ-արևելյան, արևելյան Եվրոպայի, Հարավային Ամերիկայի ու Աֆրիկայի երկրներին, որոնք չզարգացած տնտեսություն ունեն»:

Կարելի է անհավատալի թվալ, սակայն այսօր՝ 21-րդ դարում, միջնորդները հաճախորդների ուշադրությունը գրավելու համար ցուցադրության են ներկայացնում այդ կանանց ու նույնիսկ որոշ գործակալություններ կանանց վաճառքի համար ամսական աճուրդներ են կազմակերպում: Որոշ դեպքերում թրաֆիկինգի զոհ դարձած աղջիկներ ու կանայք քանի անգամ միջնորդների միջև ձեռքից ձեռք են անցնում: Այդ աղջիկներից ու կանանցից որոշները խոշտանգման հետևանքով մահանում են և կամ նրանց լքում են տարբեր երկրներում: Եթե նրանք հրաժարվում են հանձնվել ու մարմնավաճառությամբ զբաղվել միջնորդները նույնիսկ նրանց հարազատներին սպանելու սպառնալիքի միջոցով նրանց պարտադրում են այդ գործով զբաղվել ու նրանց վաճառում են անօրինական գարեջրատների ու դիսկոների տերերին: Շվեդիայի արդարադատության նախարարության պատասխանատուներից մեկն այս կապակցությամբ ցավ հայտնելով մի հարցազրույցում ասել է. «Զարմանալի է, որ երբ դպրոցներում մեր երեխաներին սովորեցնում ենք անցած դարերում ստրկատիրության տարբեր տեսակների մասին, դրա արդիական տարբերակը դեռ շարունակում է հետևել մեզ»:

Արդիական ստրկատիրությունը՝ ներկա ժամանակների չար ժառանգությունը

 

Կատարված քննարկումների արդյունքները պարզում են, որ դժբախտաբար շատ դեպքերում արդիական ստրուկների նպատակակետը արևմտյան երկրներն ու ԱՄՆ-ն են և ժամանակակից շրջանում մարդու իրավունքների գլխավոր ճգնաժամերից մեկն առաջացել է այդ երկրներում: ԱՄՆ-ում պաշտոնական կազմակերպությունների ուսումնասիրությունների արդյունքները պարզում են, որ ամեն տարի օրինական տարիքը չլրացրած ավելի քան 100 հազար աղջիկներ սեռական ստրկության նպատակով առևտրի առարկա են դառնում ԱՄՆ-ում: ՄԱԿ-ի կողմից հրապարակված վիճակագրական տվյալները նույնպես հաստատում են այն փաստը, որ ամեն տարի աշխարհում արձանագրվող մարդու թրաֆիկինգի 3 միլիոն դեպքերի շուրջ կեսի նպատակակետն ԱՄՆ-ն է և այդ կեղտոտ առևտրից գոյացող եկամտի գրեթե 50 տոկոսը բաժին է հասնում ամերիկացիներին:

Եվրոպական երկրներն էլ արդիական ստրուկների ու մասնավորապես սեռական ստրուկների պահանջարկ ունեցող երկրներից են: Այդ երկրներ ուղարկվող ստրուկների հիմնական մեկնակետն են հանդիսանում արևելյան ու կենտրոնական Եվրոպայի երկրները, այդ թվում Մոլդովան, Ռումինիան, Ալբանիան, Ուկրաինան ու Բուլղարիան, աֆրիկյան երկրները, այդ թվում Մարրոկոն, Ալժիրը, Նիգերիան, Սուդանն ու Սիեռալեոնը, Ասիայում գտնվող Չինաստանի, Շրիլանկայի, Պակիստանի ու Աֆղանստանի նման երկրներն ու նաև Հարավային Ամերիկայում գտնվող Բրազիլիան, Դոմենիկյան Հանրապետությունն ու Էկվադորը: Հետազոտությունների արդյունքների համաձայն միայն Գերմանիայում Չեխիայից, Լեհաստանից ու Բուլղարիայից ժամանած 10 հազար կանայք առանց իրենց ցանկության աշխատում են ակումբներում: Փորձագետների համոզմամբ այս կեղտոտ առևտրից գոյացող խոշոր շահն այս տարածաշրջանում այս չար երևույթի տարածման ազդակներից է:

Հետաքրքիր է իմանալ, որ եվրոպացի պետայրերի անուշադրության պատճառով աշխարհի այս տարածաշրջանում մի սեռական ստրուկի գինը օգտագործված մի ինքնաշարժի կամ խելացի բջջային հեռախոսի հավասար է և աղջիկները 800-ից 3000 եվրոյով վաճառվում են եվրոպացի միջնորդներին: Բացի այդ ամեն տարի շուրջ մեկ միլիոն տղա ու աղջիկ երեխաներ անհայտանում են ԵՄ-ում, որը ներառում է փախուստի, մարդու առևանգման, ծնողների կողմից առևանգման, կորցված երեխաների ու նաև միայնակ կերպով գաղթող երեխաներին: Այդ զոհերից շատերը աղջիկներ են, որոնք կամ սեռական ստրուկ են դառնում և կամ փողոցներում մուրացկանություն են անում: Որոշներն էլ աշխատում են տներում ու ագարակներում և կամ նույնիսկ պարտավորվում են վաճառել իրենց մարմնի օրգանները:

Երեխաների սեռական ստրկությունը

 

Համաշխարհային այս թնջուկի տարածվելը պատճառ է դարձել, որ ՄԱԿ-ն իր կառույցների միջոցով բազմիցս դատապարտելով ստրկատիրությունը, նման ծավալի հանցագործությունների կանխման համար տարբեր քայլեր ձեռնարկի, սակայն դեռ աշխարհում կան բազմաթիվ մարդիկ, որոնք առավել շահ վաստակելու նպատակով իրենց նմանին բռնության ու չարաշահման են ենթարկում: Այս չար երևույթն արմատախիլ անելու համար անհրաժեշտ է պաշտպանել անհատի ազատություններն ու քաղաքացիական իրավունքները և այդ նպատակի իրագործման համար անհրաժեշտ է, որ համաշխարհային ուժերն ու ազգային պետությունները հեռու մնալով քաղաքական նկատառումներից արդիական ստրկատիրությանը դիմակայելու ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկեն և իրագործեն որպես անհատական ազատությունների ու մարդու իրավունքների պաշտպաններ իրենց կրած պատասխանատվությունը: Ստրկատիրության վերացման համաշխարհային օրն իրականության մեջ այդ կարևոր պատասխանատվությունը հիշեցնող առիթ է: