Միացյալ Նահանգերներ և Սաուդյան Արաբիա. Նավթ` անվտանգության դիմաց պատմության մասին (1)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i77555-Միացյալ_Նահանգերներ_և_Սաուդյան_Արաբիա._Նավթ_անվտանգության_դիմաց_պատմության_մասին_(1)
ԱՄՆ-ում Թրամփի նախագահ ընտրվելուց հետո, Վաշինգտոն-Ռիադ հարաբերությունները նոր փուլ են թևակոխել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 02, 2017 16:40 Asia/Tehran

ԱՄՆ-ում Թրամփի նախագահ ընտրվելուց հետո, Վաշինգտոն-Ռիադ հարաբերությունները նոր փուլ են թևակոխել:

Ռիադն առաջինն էր, որ ընդունեց ԱՄՆ նախագահին: Այցի ժամանակ Սաուդյան Արաբիայի թագավոր Մալեք Սալմանը արաբաիսլամական երկրների մի շարք ներկայացուցիչների հրավիրեց Ռիադ` հանդիպելու Թրամփին: Այնուհետև եկավ 450 միլիարդ դոլարի պայմանագրի հերթը, որը հռչակվեց որպես դարի պայմանագիր: Վաշինգտոնի և Ռիադի միջև միայն ռազմական ու պաշտպանութան ոլորտում ստորագրվեց 110 միլիարդ դոլարի պայմանագիր: Այն դարձավ աշխարհի առաջին ամենաթանկ սպառազինական պայմանագիրը: Պայմանագրի ստորագրումից հետո, սաուդյան թագաժառանգների մասնակցությամբ կայացած միջոցառման ժամանակ, Թրամփը սուսերներով պար պարեց և Ռիադից մեկնեց Թել Ավիվ: Այս այցից հետո Սաուդյան Արաբիան,  արկածախնդիր երիտասարդ թագաժառանգ Մուհամմադ Բեն Սալմանի ղեկավարությամբ,  Կատարին տնտեսական շրջափակման ենթարկեց, Լիբանանի վարչապետին պարտադրեց հրաժարական ներկայացնել և առճակատում սկսեց Իրանի հետ: Այս ընթացքն այն իրողության ապացույցն է, որ Միացյալ Նահանգների ռազմավարության մեջ Սաուդյան Արաբիան ունի հատուկ դերակատարություն: Իսկ ինչ ոլորտներում է  դրսևորվում այս դերակատարությունը:

Նախ պետք է ասել, որ  Սաուդյան Արաբիան Մալեք Աբդոլազաիզ Բեն Սաուդ թագավորի օրոք իր նավթային պաշարները արտաքին սպառնալիքներից պաշտպանելու նպատակով նավթային բոլոր հանքերը տրամադրեց ամերիկյան նավթային ընկերություններին: Այդպիսով  Սաուդը  նպատակ ուներ ապահովել երկրի նավթային և սեփական իշխանության անվտանգությունը: Անցած 80 տարիների ընթացքում այս փոխադարձ կախվածությունը, այսինքն` նավթ-անվտանգության դիմաց հարաբերությունը,  չի փոփոխվել և շարունակվում է մինչ այսօր:

Արևմտյան տնտեսությունն ԱՄՆ-ի ղեկավարությամբ, առանց Սաուդյան Արաբիայի նավթային պաշարների, որը համարվում է  աշխարհի առաջին երկիրն այս առումով, շնչասպառ կլինի: Եվ աշխարհի ամենախոշոր նավթային աղբյուրների անվտանգությունն առանց ԱՄՆ-ի ռազմական ուժի  հնարավոր չէ ապահովել: Նույնիսկ այն ժամանակ, երբ 1973թ Արաբիայի նախկին ղեկավարները Պաղեստինի ժողովրդի իրավունքները Իսրայելի ոտնձգություններից պաշտպանելու նպատակով  նավթային պատժամիջոցներ կիրառեցին, ԱՄՆ- Ռիադ նավթային հարաբերությունը չխզվեց: Սաուդցիներն ամերիկացիների սպառնալիքներին ենթարկվելով, հրաժարվեցին պատժամիջոցներից: Իսկ ամերիկացիները դրա դիմաց ընդունեցին, որ արաբական աշխարհի մտահոգությունները խոսքով և ոչ թե գործով, ուշադրության կենտրոնում պահեն: Այդուհանդերձ, քանի դեռ Իրանում իշխում էր արևմտամետ կառավարություն, Վաշինգտոն-Ռիադ հարաբերությունները պտտվում էին նավթային շուկայի կայունության շուրջ: Երբ Իրանի իսլամական հեղափոխության արդյունքում 1979թ Փահլավի ռեժիմը տապալվեց, ԱՄՆ միջինարևելյան քաղաքականության հիմնասյուներից մեկը խորտակվեց: Մինչ այդ,  Միջին Արևելքում ԱՄՆ-ի իշխանությունը հիմնված էր Իրանի ռազմաքաղաքական և Սաուդյան Արբաիայի ֆինանսատնտեսական սյուների վրա: Երբ Իրանը հրաժարվեց ամերիկացիների իշխանությունից, ԱՄՆ-ի ռազմաքաղաքական հովանավորությունն ուղղվեց դեպի  Սաուդյան Արաբիա: 1981թ Իրաքի հարձակումը Իրանի վրա հարմար առիթ տվեց Արաբիայի ղեկավարներին, որպեսզի  խորացնեն իրենց կապերն ԱՄՆ-ի հետ: Սաուդցիները հետևելով ամերիկացիներին և Ւրանի վրա ճնշում գործադրելու նպատակով, նավթի գների պատերազմ սկսեցին ու նավթի գինն իջեցրեցին 10 դոլարից ներքև: Այս գործընթացը ոչ միայն վնասեց նավթ ունեցող որոշ երկրների, այդ թվում` Իրանի, Իրաքի և Արաբիայի շահերին, այլ դարձավ ԱՄՆ-ի ու Եվրոպայի տնտեսական զարգացան պատճառ: ԱՄՆ-ն ու Եվրոպան, էներգիայի գնի իջեցման արդյունքում բարձրացրին արտադրության ծավալը և բացեցին միլիոնավոր նոր աշխատատեղեր: Իսկ երբ սաուդցիները հասկացան, որ գնային պայքարն արդյունքի չհասավ, ԱՄՆ-ից զենք գնեցին, որպեսզի Սադդամն Իրանի ժողովրդին ոչնչացնելու համար օգտվի իրենց հնարավորություններից: Իրանին Իրաքի կողմից պարտադրված պատերազմի ժամանակ, սաուդցիները մեծ գումարներ ծախսեցին` այդ արյունալի պատերազմը երկարացնելու նպատակով: Այդպիսով, սաուդցիները նպաստեցին ԱՄՆ-ի զենքի արդյունաբերության զարգացմանը: Սաուդցիների հաջորդ քայլը ԱՄՆ-ի անվտանգության պահանջն ապահովելու վերաբերյալ այն էր, որ նավթատարների դրոշների վրա դրվի սաուդցիների կամ Քուվեյթի դրոշը, ինչը պատճառ դարձավ, որ ԱՄՆ-ի ռազմանավերը Պարսից ծոց մտնեն: Այս քայլը սկիզբն էր Պարսից ծոցում ԱՄՆ-ի ներկայութան համար, ինչը մի քանի տարի ձգձգվեց Իրաքի կողմից Քուվեյթի զավթման պատրվակով: Սակայն նախքան այս միջադեպը, սաուդցիները տարեկան մի քանի միլիարդ դոլարի զենք էին գնում ԱՄՆ-ից ու Եվրոպայից: Այս գնումների պատրվակը Սաուդյան Արաբիայի անվտանգության պաշտպանությունն էր թշնամիներից: Սակայն երբ Սադդամը կես օրվա ընթացքում գրավեց Քուվեյթը և հասավ Արաբիայի նավթային հանքերին, սաուդցիները չկարողացան իրենց զարգացած բանակով դիմակայել Իրաքին: Արաբիայի այդ ժամանակվա թագավոր Մալեք Ֆուադը ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին հղած նամակով խնդրեց մի քանի հարյուր հազար զինվոր ուղարկել Արաբիա, որպեսզի նրանք պահպանեն այդ երկրի անվտանգությունը: Որոշ փորձագետներ համոզված են, որ Սադդամի կողմից Քուվեյթի զավթումը և դրանից հետո ամերիկյան ուժերի ներկայությունը Արաբիայում, նախապես ծրագրված սադրանք էր, որպեսզի ԱՄՆ-ն կարողանար տարածել իր իշխանությունը Ասիայի արևմուտքում և Պարսից ծոցում: Նրանք իրենց քաղաքականությունն արդարացնելու համար նշեցին, որ Բաղդադում ԱՄՆ-ի երբեմնի դեսպանը Սադդամին ասել էր, որ Վաշինգտոնը չի միջամտում արաբական երկրների միջև տարաձայնություններին: Թերևս այս հայտարարությունը բավական էր, որպեսզի Սադդամը հանգիստ խղճով հարձակվեր Քուվեյթի վրա: Այս դեպքից հետո, ԱՄՆ-ն իրականացրեց" 500 հազար ռազմական ուժ Միջին Արևելքի տարածաշրջանում տեղակայելու" ծրագիրը: Դա  արվում էր Պարսից ծոցից էներգիայի փոխադրման անվտանգությունն ապահովելու պատրվակով: Պարսից ծոցի առաջին պատերազմի ընթացքում, որը հանգեցրեց Քուվեյթի ազատագրմանը, Արաբիան առանցքային դեր կատարեց: Եթե ամերիկացիները չօգտվեին Արաբիայի ռազմակայանից, Իրաքի դեմ պատերազմը շատ դժվար կլիներ: Նավթ` անվտանգության դիմաց հավասարությունը մեկ անգամ ևս իրեն դրսևորեց այս պատերազմում: Սաուդցիները նավթի արտահանումը շարունակելով և վճարելով տարածաշրջանում ամերիկացիների  ներկայության գինը, ապահովեցին իրենց անվտանգությունը` Սադդամի միլիտարիստական քաղաքականության դեմ: Իսկ ամերիկացիները սաուդցիների ծախսերով առաջին անգամ Պարսից ծոցի կարևոր ու ռազմավարական տարածաշրջանում մշտական հենակայան  ձեռք բերեցին:  Այս պատերազմի ավարտին Վաշինգտոն-Ռիադ հարաբերությոններն ավելի ամրապնդվեցին: Երկու երկրները, որ մտահոգված էին  Իրանից պարտություն  կրած Իրաքի թուլացմամբ, իրենց ուշադրությունը սևեռեցին Իրանի վրա: Նրանք օգտվեցին ամերիկյան ռազմակայանում ռումբի պայթյունի դեպքից, և նոր վերաբերմունք ձևավորեցին Իրանի դեմ: Սակայն այս գործընթացը Իրանի խաղարար ու պատասխանատու քաղաքականության շնորհիվ, չհաջողվեց: Եվ ահաբեկչական որոշ խմբերի ի հայտ գալով, Ռիադն ու Վաշինգտոնը վերսկսեցին Իրանի հետ կոնֆլիկտը: Մյուս կողմից, ԱՄՆ-ի ու Սաուդյան Արաբիայի հարաբերությունները նոր փուլ թևակոխեցին` Ալ Ղաիդայի ի հայտ գալով: Ալ Ղաիդան և դրա ղեկավար Ուսամմա Բեն Լադենը Աֆղանստանում Խորհրդային միության բանակի առաջխաղացումը կանխելու նպատակով, ԱՄՆ-ի և Արաբիայի համագործակցության արդյունքն էին: Այս խումբը, որը ինչպես նախատեսվում էր Աֆղանստանից ռուսների հեռանալով պետք է չեզոքանա, Քուվեյթի գրավումից հետո դարձավ սաուդցիների ու ամերիկացիների թշնամին: Սկզբում Ալ Ղաիդան դարձավ սաուդյան գերդաստանի թշնամին, սակայն այդուհանդերձ, այդ խմբի գործունեությունը տարածվեց և հնարավորություն ստեղծվեց, որպեսզի ԱՄՆ-ի ներկայությունը տարածաշրջանում ավելի հաստատվի: Ալ Ղաիդան հետաքրքիր կետ է ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի հարաբերություններում: Ալ Ղաիդան  ԱՄՆ-ում իրականցված ամենախոշոր ահաբեկչության հեղինակն էր: Եվ այս խումբը իր գործունեությունը տարածեց մի երկրի ֆինասնավորմամբ, որը համարվում է Ասիայի արևմուտքում ԱՄՆ-ի ամենամոտ դաշնակիցը:  Եվ սա վերաբերում է ոչ միայն Ալ Ղաիդային, այլ նաև ԻԼԻՊ-ին, որոնք ձևավորվեցին սաուդյան թագաժառանգների ու նրանց բարեգործական ֆոնդերի միջոցներով: Եվ նույն խմբավորումը, գլխատելով ամերիկացի պատանդներին, այդ տեսանյութը ցուցադրում էր համացանցում: Այդուհանդերձ, ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիային համարում է  ահաբեկչության դեմ իր ամենակարևոր դաշնակիցը: Երկիր, որն այսօր ԻԼԻՊ թաքֆիրական-ահաբեկչական խմբավորման կենտրոնն է: Իսկ դա ապացուցում է, որ նավթ`անվտանգության դիմաց  հարաբերությունը, որն ԱՄՆ-ի և Արաբիայի հարաբերությունների հիմքն է, նույնիսկ ԻԼԻՊ-ի ահաբեկչությունը չի կարող խզել:

Հաջորդ հաղորդման ժամանակ կխոսենք ԱՄՆ-ի ու Արաբիայի նոր հարաբերությունների ձևավորման մասին, որը հիմք տվեց, որպեսզի ձևավովի նոր ահաբեկչական խմբավորում: