Ռոզա Փարքս՝ կին որ քաղաքացիական դիմադրությամբ ցնցեց Միացյալ Նահանգները
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i77559-Ռոզա_Փարքս_կին_որ_քաղաքացիական_դիմադրությամբ_ցնցեց_Միացյալ_Նահանգները
1955 թվականի դեկտեմբերի 1-ին ԱՄՆ-ի հարավ-արևելյան Ալաբամա նահանգի Մոնթգոմերի քաղաքում սևամորթ երիտասարդ մի կին ավտոբուս է նստում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 02, 2017 16:52 Asia/Tehran

1955 թվականի դեկտեմբերի 1-ին ԱՄՆ-ի հարավ-արևելյան Ալաբամա նահանգի Մոնթգոմերի քաղաքում սևամորթ երիտասարդ մի կին ավտոբուս է նստում:

Մի քանի կանգառ այն կողմ ավտոբուսը կանգ է առնում ու այս անգամ սպիտակամորթ մի տղամարդ է նստում: Ավտոբուսի սպիտակամորթների բաժինը լցված է: Վարորդը սևամորթ երիտասարդ կնոջից ուզում է, որ սևամորթներին հատկացված բաժնում իր տեղը զիջի սպիտակամորթ տղամարդուն: Տղամարդը պնդում չունի, բայց վարորդը համառում է: Սևամորթ կինն անտեսելով վարորդի պնդումները իր տեղը չի զիջում, քանի որ սևամորթների բաժնում աթոռին նստելը համարում է իր իրավունքը: Բայց օրենքն ասում է, որ սպիտակամորթների բաժինը լցված լինելու դեպքում սևամորթ ուղևորները պիտի իրենց տեղը զիջեն սպիտակամորթ ուղևորներին: Կինն անտեսում է այդ օրենքն ու ոստիկանության կողմից բերման է ենթարկվում: Ավտոբոսում իր տեղը սպիտակամորթ տղամարդուն չզիջած սևամորթ կնոջ բերման ենթարկվելու լուրն աղմուկ է բարձրացնում ու այդպիսով սկսվում է ԱՄՆ-ում քաղաքացիական իրավունքների շարժումը:

Հետագային «Ազատության շարժման մայրը» և «Քաղաքացիական իրավունքի շարժման տիկինը» կոչումներին արժանացած ալաբամացի այդ երիտասարդ սևամորթ կնոջ՝ Ռոզա Փարքսի դիմադրությունը մարտահրավեր նետեց այդ օրերի ԱՄՆ-ի ցեղապաշտական ամենակարևոր օրենքներից մեկին: 1864 թվականին ԱՄՆ-ում ստրկատիրությանը վերջ տված քաղաքացիական պատերազմն ավարտվելով, այդ երկրում սկսվեց ռասաների բաժանման ժամանակաշրջանը:

«Հավասար սակայն առանձին» սկզբունքի համաձայն ստեղծվեցին երկու տարբեր Ամերիկաներ: Մի Ամերիկան պատկանում էր սպիտակամորթներին, իսկ մյուսը՝ սևամորթներին: Բոլոր հնարավորություններն էլ բաժանված էին երկու խմբերի միջև և հստակեցված էին յուրաքանչյուր խմբի բնակելի թաղերը, դպրոցները, ճաշարանները, լողափերն ու նույնիսկ հանրային զուգարանները և իհարկե դրանցից առավել արդիական ու հարմարություններով օժտվածը պատկանում էր սպիտակամորթներին:

Ռասայական  բաժանման օրենքի խախտումը ծանր պատիժ կարող է ունենալ: Այդ պատճառով էլ ուսուցչուհի Ռոզա Փարքսը միայն այդ անարդար ու խտրական օրենքին դիամակայելու պատճառով բանտ նետվեց: Իհարկե նա առաջին անձը չէր, որ այդ պատճառով բանտարկվում էր, այդուհանդերձ Փարքսի անհատական առանձնահատկություններն ու Մոնթգոմերիի ոստիկանության բիրտ վերաբերմունքը, ընդվզման մատնեց բացահայտ անարդարություններից ու անտեղի խտրականություններից գազազած երկրին:

Բողոքները նախ սահմանափակ ու տեղային բնույթ էին կրում, սակայն արագորեն տարածվեցին նահանգի տարբեր բաժիններն ու ամբողջ ԱՄՆ-ում: Առաջին բողոքի արձագանքը պատկանում էր նույն ավտոբուսի սևամորթ ուղևորներին, որոնք ի նշան բողոքի իջան ավտոբուսից: Դրա հաջորդ օրը քաղաքում որևէ սևամորթ պատրաստ չեղավ նստել այն ավտոբուսները, որտեղ գործադրվում էր ռասայական բաժանման օրենքը: Այդպիսով ձևավորվեց քաղաքային ավտոբուսները բոյկոտի ենթարկելու շարժումը: Սևամորթները պատրաստ էին օրական տասնյակ մղոն քայլել ոտքով, սակայն չհանձնվել ռասայական նվաստացման դիմաց: Այս համընդհանուր բոյկոտը շարունակվեց 9-ն ամիս ու տարածվեց մյուս նահանգներում:

Այնուհետև քաղաքացիական բողոքի ընթացքում Մարթին Լութեր Քինգ անունով երիտասարդ մի հոգևորական հուզումնալի ու ոգևորիչ ելույթներ ունենալով հետագային վերածվեց քաղաքացիական շարժման առաջնորդի: Աշխատանքի անցան նաև գունամորթների իրավունքների պաշտպան կառույցներն այդ թվում «Գունամորթների զարգացման ազգային միություն»-ը և դատարանում պաշտպանելով Ռոզա Փարքսին մարտահրավեր նետեցին Մոնթգոմերի քաղաքում ավտոբուսների ռասայական բաժանմանը: Իհարկե նահանգային դատարանները հօգուտ «Հավասար սակայն առանձին» օրենքի գործադրումը շարունակվելու օգտին քվեարկեցին: Սակայն Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո առաջացած քաղաքական ու մշակութային միջավայրը և ԱՄՆ-ի սևամորթների հասարակական իրազեկությունը պատճառ դարձավ, որ ԱՄՆ-ում քաղաքացիական իրավունքների նորաստեղծ շարժման ակտիվիստներն իրենց ջանքերը շարունակեն: Ի վերջո գործը փոխանցվեց Ֆեդերալ գերագույն ատյան, որը պատմական վճիռ արձակելով որոշեց դադարեցնել քաղաքային ավտոբուսներում ռասայական բաժանումը: Սա սևամորթների բողոքի շարժման համար կարևոր հաղթանակ էր, որ հաջորդ տասնամյակում արդյունավորվեց Քաղաքացիական իրավունքի մասին օրենքն ընդունվելով:   

Այսօր 66 տարիներ անցնում են այն օրվանից, երբ Ռոզա Փարքսը պատրաստ չեղավ ենթարկվել խտրական օրենքներին: Այս միջոցին խտրականության հողի վրա օրենքներից շատերը չեղարկվել են: Օրինակ այլևս ճաշարանների դռանը չի երևում «Սևամորթների ու շների մուտքն արգելվում է» նվաստացուցիչ ազդարարությունը: Կամ հանրային զուգարաններն հավասար կերպով օգտագործվում են բոլոր ցեղերի կողմից և գունամորթ աշակերտները կարող են դաս սովորել սպիտակամորթների կողքին ու բնակվել սպիտակամորթների թաղամասերում: Նույնիսկ ֆինանսական կամ ուսման տեսակետից ընտրանի սևամորթները կարողացել են բարձր դիրքերի տիրանալ ու զբաղեցնել պետքարտուղարի, բանակի միացյալ շտաբի պետի, գլխավոր դատախազի ու նույնիսկ երկրի նախագահի պաշտոնները: Այս իրավիճակը գրեթե անհավատալի է թվում նրանց համար ովքեր հիշում են ռասայական բաժանման ու քվեարկության իրավունքից զրկված լինելու ժամանակները:

Այդուհանդերձ ոմանք այն համոզման են, որ Ալաբամա նահանգի Մոնթգոմերի քաղաքի մի ավտոբուսում Ռոզա Փարքսի ճակատագրական դիմադրությունից 60 տարի անց դեռ ԱՄՆ-ում իրագործված չի կարելի համարել ռասայական հավասարությունը կամ առնվազն ռասայական հանդուրժողականությունը: Բացի սոցհարցման տարբեր հաստատությունների հրապարակած վիճակագրական տվյալներից, որոնք վկայում են այդ երկրում ռասայական խտրականության չափերի մասին, գունամորթների առօրյա կյանքն էլ վկայում է գոյություն ունեցող իրավիճակի և ռասայական հավասարության կապակցությամբ ակնկալիքների միջև եղած մեծ տարածության մասին: Օրինակ թեև այլևս ԱՄՆ-ում ուժի մեջ չէ «Հավասար սակայն առանձին» օրենքը, սակայն սևամորթները ֆինանսական խնդիրների պատճառով անկարող են բնակվել սպիտակամորթների թաղամասերում, կամ հաճախել նրանց դպրոցները: Նաև ԱՄՆ-ում դեռ որոշ խտրականություններ են գործադրվում օրինակ նույն աշխատանքի համար սպիտակամորթ աշխատողներն ավելի են վճարվում սևամորթներից:

Իհարկե վերջին տարիներին որևէ խտրական քայլ առանց պատճառի սևամորթների կողմը ոստիկանության ուժերի արձակած գնդակների չափ զայրույթ չի պատճառել գունամորթներին: Այս միջոցին անգամներ նկատվել է, որ ոստիկանության ուժերի սպիտակամորթ աշխատակիցներն առանց պատճառի կրակել են անզեն երիտասարդների կողմն ու նրանց սպանել են: Ոստիկանության ուժերի շատ աշխատակիցների համար մասնավորապես պատանիների ու երիտասարդների դեպքում սևամորթ լինելը բավարար է կասկածյալ համարվելու և գնդակի հարվածի թիրախ դառնալու համար: Վիճակագրական տվյալները պարզում են, որ սևամորթ մի պատանի սպիտակամորթ մի պատանու համեմատությամբ առնվազն 17 անգամ ավելի շատ հավանականություն ունի, որ ոստիկանության աշխատակիցների արձակած գնդակի թիրախ դառնա: Դա ի տես այն բանի, որ սևամորթ երիտասարդների կողմն առանց պատճառի հրաձգության հետ կապված որոշ գործերում դատարանը հօգուտ մարդասպան ոստիկանի է վճիռ արձակել, ինչը վկայում այն մասին, որ ռասայական խտրականությունն ինչ աստիճան արմատ ու խորք ունի ԱՄՆ-ի հասարակության մեջ, որ անվտանգությունն ու արդարություն ապահովող երկու կառույցներն իրենք  ռասայական լարվածության առաջացման միջոցներ են դարձել:

Որոշ տվյալներ վկայում են այն մասին, որ ԱՄՆ-ի հասարակությունը գտնվում է ռասայական արդարատենչության շարժումների նոր ժամանակաշրջան մուտք գործելու սեմին: 60 տարի առաջ և Ռոզա Փարքսի ու Մարթին Լութեր Քինգի ապրած ժամանակաշրջանում սևամորթների պահանջը քվեի իրավունք ունենալը և կամ հանրային զուգարանների, քաղաքային ավտոբուսների ու պետական դպրոցների համատեղ օգտագործումն էր: Սակայն այսօր ամերիկացի սևամորթները մարդասպան ոստիկանների դիմաց ապրելու իրավունք են պահանջում: Այդ պատճառով էլ արդարատենչության ներկա շարժումը կոչվում է «Սևամորթների կյանքն արժեք ունի»: Հակառակ քաղաքացիական շարժման, այս նոր շարժումը Ռոզա Փարքսի նման խարիզմատիկ առաջնորդներ չունի, այդուհանդերձ կապի տեխնոլոգիաների, այդ թվում սոցիալական ցանցերի տարածման պատճառով առավել ծավալ ու ազդեցություն ունի: Այսօր ԱՄՆ-ի հեռավոր մի տարածքի փոքրիկ մի քաղաքում ոստիկանության ուժերի սպիտակամորթ աշխատակցի միջոցով սևամորթ մի երիտասարդի սպանությունը համաշխարհային արձագանք է գտնում ու վերածվում է ազգային ճգնաժամի: Հետևաբար ԱՄՆ-ում ռասայական անհավասարությունների կրճատման հետ կապված հույսերը մեծանում են, թեև ԱՄՆ-ում շատ սևամորթներ ու սպիտակամորթներ հավատացած են, որ այդ երկրում ռասայական հավասարությունը երբևէ իրականություն չի դառնալու:

Նույնիսկ 2005 թվականին Ռոզա Փարքսի համար կազմակերպված շքեղ հուղարկավորությունը չի կարող ԱՄՆ-ում խտրականությունների վերացման ապացույց համարվել: Ատոբուսում իր տեղը սպիտակամորթ ուղևորին չզիջելու պատճառով ազատազրկված անձնավորության՝ «Քաղաքացիական իրավունքների շարժման տիկինը» հողին հանձնվեց ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքի գմբեթի ներքո: Նա ԱՄՆ-ի պատմության միակ սևամորթ կինն է, որի դին ամփոփվել է այդտեղ: Միևնույն ժամանակ Փարքսն այդտեղ հողին հանձնված ոչ-պետական երեք գործիչներից մեկն է: Այդուհանդերձ եթե Ռոզա Փարքսի կյանքի տարիները երկարեին ու նա այսօր 104 տարեկան հասակում ունկնդրեր «Սևամորթների կյանքն արժեք ունի» շարժման մասնակիցների վանկարկած կարգախոսները, հիասթափություն պիտի ապրեր նրա համար, որ ԱՄՆ-ի հասարակությունը դեռ չի կարողացել ձերբազատվել ռասայական  խտրականությունից: