Իրանը դրական դերակատարություն ունի տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման գործում
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i78051-Իրանը_դրական_դերակատարություն_ունի_տարածաշրջանում_կայունության_և_խաղաղության_հաստատման_գործում
Այսօրվա աշխարհի առաջնակարգ խնդիրը անվտանգության հաստատումն է:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Դեկտեմբեր 08, 2017 06:31 Asia/Tehran

Այսօրվա աշխարհի առաջնակարգ խնդիրը անվտանգության հաստատումն է:

Քաղաքական տեսաբանների այդ թվում Ռոբերտ Արտի կարծիքով անվտանգության հասկացությունը բարդ ու ճկուն հարց է: Մինչ այժմ տարբեր տեսակետներ  կան անվտանգության հասկացության մեկնաբանության վերաբերյալ: 

Չնայած մինչ այժմ որոշակի սահմանում չի կատարվել անվտանգության հասկացության վերաբերյալ, սակայն անկասկած անվտանգությունն ընդգրկում է քաղաքական, տնտեսական, հասարակական և  շրջակա միջավայրի ոլորտները,որոնք բոլորն էլ համարվում են շատ կարևոր:

ԻԻՀ-ն իր ռազմավարական սկզբունքների համաձայն՝ միշտ փորձել է աշխարհում կայունություն և խաղաղություն հաստատել: Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Իրանը որպես անկախ  երկիր կարևոր դերակատարություն է ունեցել միջազգային և տարածաշրջանային հավասարություններում:  

Իրանի իսլամական համակարգի խաղաղասեր բնույթը  պատճառ է դարձել որ ԻԻՀ-ն իր  արտաքին քաղաքականությունը կառուցի  բռնության և ծայրահեղականության դեմ պայքարի սկզբունքի վրա և ակտիվ դերակատարություն ունենա աշխարհում խաղաղություն և կայունություն հաստատելու գործընթացներում: 

ԻԻՀ քաղաքանությունը հիմնված է տարածաշրջանային  հակամարտությունները կանխարգելելու սկզբունքի վրա և այդ ուղղությամբ Իրանը որդեգրել է  երեք ուղղություն:

1- Իրանը ուշադրությամբ հետևում և մեկնաբանում է տարածաշրջանային զարգացումները և անհրաժեշտության դեպքում սպառնալիքները դիմակայելու նպատակով համապատասխան քայլեր է ձեռնարկում: 

2- Տարածաշրջանի երկրների հետ երկկողմ և բազմակողմ համագործակցուններն ընդլայնելով Իրանը փորձում է  հավաքական անվտանգություն ստեղծել տարածաշրջանի երկրներում: 

3-Իրանն ընդլայնում է իր  համագործակցությունները  միջազգային կազմակերպությունների  և կառույցների, այդ թվում ՄԱԿ-ի, Չմիավորման շարժման  և Իսլամական համագործակցության կազմակերպության հետ: 

Իրանը փորձում է խաղաղության , հավաքական անվտանգության և համաշխարհային համագործակցության այս երեք սկզբունքնեի հիման վրա իրականացնել իր ռազմավարական նպատակներն աշխարհում: 

Իրանն ակտիվ դերակատարություն ունի միջազգային կազմակերպություններում  և  փորձում է տարածաշրջանում կայուն անվտանգություն ստեղծել: 

Այդ ուղղությամբ 2016 թ.-ի դեկտեմբերի 12-ին, ԻԻՀ նախաձեռնությամբ մի խումբ մտավորականների և քաղաքական փորձագետների ներկայությամբ Թեհրանում կայացավ «Արևմտյան  Ասիայի տարծաշրջանում անվտանգության հաստատումը» խորագրով առաջին միջազգային համաժողովը:  

Միջազգային համաժողովի ընթացքում Իրանը աշխարհի և  տարածաշրջանի երկրներին այն ուղերձը  հղեց , որ Իրանը փորձում է բանակցության, համագործակցության, փոխվստահության և տարածաշրջանի բոլոր երկրների մասնակցությամբ հավաքական անվտանգություն և կայունություն հաստատել աշխարհում և տարածաշրջանում: 

2016 թ.-ի դեկտեմբերին ևս Մոսկվայում կայացած եռակողմ նիստի ընթացքում ԻԻՀ փորձեց  ենթահող ստեղծել «սիրիացի-սիրիացի» ձևաչափով Աստանայում և Ժնևում բանակցությունների կայացման համար:

Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները  համատեղ հաղորդագրություն տարածելով ընդգծեցին, որ երեք երկրները  համոզված են որ Սիրիայի ճգնաժամը ռազմական լուծում չունի  և կարևորեցին  ԱԽ-ի թիվ 2254 բանաձևի հիման վրա ՄԱԿ-ի դերակատարությունը Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցում: 

Այդ հաղորդագրության հիմնա վրա Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացավ Սիրիայի հարցով նիստը: Այս նիստերին մասնակցեց նաև ՄԱԿ-ի ներկայացուցիչ Ստեֆան Դե Միստուրան:

Նոյեմբերի 22-ին ԻԻՀ , Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Հասան Ռոհանին, Վլադիմիր Պուտինը և Ռեջեբ Թայիբ Էրդողանը Սոչիում կայացած նիստի ավարտին հրապարակեցին մի հաղորդագրություն,որում կրկին ընդգծեցին Սիրիայի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության պահպանման կարևորությունը և համաձայնության եկան մինչև ահաբեկչական խմբերի վերջնական ոչնչացումը Սիրիայում համագործակցել միմյանց հետ: 

Երեք երկրի նախագահները նաև  համաձայնվեցին  քաղաքական գործընթացով և «սիրիացի-սիրիացի» բանակցությունների  ձևաչափով    շարունակել ջանքերը Սիրիայում խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ: 

ՄԱԿ-ում ԻԻՀ և Թուրքիայի ներկայացուցիչները ևս մի նամակ հղելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին  և Անվտանգության Խորհրդի նախագահին  կոչ են արել  Սիրիայի ճգնաժամի կարգավորման ուղղությամբ Սոչիում կայացած  համատեղ հաղորդագրությունը հրապարակել որպես ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից ընդունված փաստաթուղթ: 

Տարածաշրջանի այլ ճգնաժամերի այդ թվում Պաղեստինի, Եմենի, Աֆղանստանի, Մյանմայի Ռոհինգիա մուսուլմանների, Տաջիկստանի ազգային հաշտության գործընթացի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության  կարգավորման վերաբերյալ ևս Իրանը կարևոր դերակատարություն է ստանձնել միջազգային կառույցներում այդ խնդիրները խաղաղ բանակցության միջոցով կարգավորելու գործընթացներում: 

Իրանի իսլամական հանրապետությունը Սահմանադրության շրջանակում  իրեն հանձնառու է զգում պաշտպանել բռնահարված ժողովուրդներին և փորձել կայունություն և խաղաղություն հաստատել  տարածաշրջանում և աշխարհում:  

Իրանի դիվանագիտական համակարգը  ակտիվ դերակատարություն ունի  Չմիավորման  շարժման կազմակերպությունում և առաջարկում է բանակցությունների միջոցով կարգավորել տարածաշրջանային խնդիրները: Սիրիայի ճգնաժամը կարգավորելու և Միջին Արևելքի տարածաշրջանում անվտանգություն և կայունություն հաստատելու ուղղությամբ տարած ջանքերն վկայում են Իրանի որդեգրած այդ դերակատարության մասին: 

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին 2013 թ.-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում ունեցած եկույթում  ներկայացրել էր «Աշխարհն ընդդեմ բռնության և ծայրահեղականության» առաջարկը, որը հաստատվեց ՄԱԿ-ի 190 երկրի ներկայացուցիչների կողմից և բանաձև ընդունվեց այդ մասին:

2014 թ.-ի դեկտեմբերին, ԻԻՀ նախագահի և աշխարհի ավելի քան 50 երկրների մտավորականների ու քաղաքական գործիչների մասնակցությամբ կայացավ «Աշխարհն ընդդեմ բռնության և ծայրահեղականության» խորագրով  առաջին կոնֆերանսը: 

Այժմ Իրանը մեծ դերակատարություն ունի Սիրիայի, Եմենի, Լիբանանի, Իրաքի և ամբողջ աշխարհի խաղաղության   գործընթացներում:

Հարավային Կորեայի «Կուրիա Հերալդ» օրաթերթը 2016 թ.-ի Ապրիլին  գրել է.«Իրանի քաղաքականությունները Միջին Արևելքի տարածաշրջանում  գնահատելի են և Միջուկային հարցով Իրանի կողմից դրսևորված նախաձեռնությունը ուշագրավ է»:

Իրանի համոզված է,որ  կայունություն  և խախաղություն հաստատելու նպատակով պետք է տարածաշրջանի  երկրները ընդլայնեն համատեղ գործակցությունը և միասնական ջանքերով դիմակայեն կայունությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգներին:

Վերջերս Թեհրանում կայացած «Ահլ-ե Բեյթ-ի (Մուհամմեդ մարգարեի ընտանիքի) երկրպագուները և թաքֆիրականների հարցը» թեմայով համաժողովի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ, Իրանի Իսլամական Հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասել է.-«Իրանի իսլամական հանրապետությունը մշտապես պատրաստ է աջակցել իմպերիալիզմի դեմ պայքարին և այդ հարցում ԻԻՀ անզիջում քաղաքականություն է որդեգրել»: