Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները (47)
«Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:
Իրանցի գիտնականները վերջերս երկու միջազգային մրցանակ են շահել: Իրանի պոլիտեխնիկ համալսարանի երկաթգծային ճարտարաիտության ֆակուլտետի գիտական կազմի անդամն արժանացել է ռեսլային բաժնում մեխանիկական ճարտարագետների ինստիտուտի 2017 թ.-ի միջազգային մրցանակին: Մրցանակն իրանցի գիտնականին է շնորհվել 2016 թ.-ին SAGE հրատարակչության Rail and Rapid Transit հեղինակավոր պարբերականում լույս տեսած հոդվածի համար: Հոդվածում ներկայացվել են տանկերների խցիկներում հեղուկ նյութերի տատանումների վերահսկման մեթոդներ: Մեխանիկ ճարտարագետների ինստիտուտը հիմնադրվել է 1847 թ.-ին : Բրիտանական IMECHE (Institute of Mechanical Engineering) ինստիտուտը համարվում է ոլորտի ամենահին ու ամենահեղինակավոր միություններից մեկը: Մրցանակը կրում է ինստիտուտի ռեսլային բաժնի հիմնադիր ՝ Գուդալի GOODALL անունը: Դա ամեն տարի շնորհվում է ոլորտի առաջատար գիտնականին: Միջազգային հեղինակավոր մրցանակին է արժանացել Շվեյցարիայից պրոֆեսոր Պոլակը ՝ ռեսլի ու անիվների շփման անունը կրող հայտնի տեսությանհամար:
Երիտասարդ փորձագետների նախագծային բաժնի 2017 թ.-ի գյուղատնտեսության ջրի խնայման միջազգային մրցանակն առաջին անգամ շնորհվել է Իրանի Ազատ համալսարանի գիտության ու հետազոտությունների ֆակուլտետի գիտական կազմի անդամին: Գյուղատնտեսության ոռոգման միջազգային հանձնաժողովն ամեն տարի կազմակերպում է ջրի խնայման միջազգային մրցանակաբաշխություն: Նպատակը ՝ ջրի խնայողման ոլորտում գործնական ու կառավարման լավագույն քայլերն ու նախագծերը ներկայացնելն է: Միջազգային մրցանակը շնորհվել է իրանցի գյուտարարին ՝ Մեքսիկայում անցկացվող ICID-ի 68-րդ տարեկան համաժողովի և ոռոգման 23-րդ միջազգային համագումարին առընթեր:
Իրանցի գիտնականի և Նեբերասկի համալսարանի համագործակցությամբ արտադրվել է վիրակապի նոր տեսակ: Վիրակապը կարող է դեղորայքն աստիճանաբար հասանելի դարձնել օրգանիզմին : Դա հեռակառավարվում է բջջային հեռախոսի օգնությամբ: Վիրակապն ունի հաղորդիչ թելիկներ, որոնք ծածկված են հիդրոգելերի շերտով: Գելի շերտը կարող է ներծծել տարբեր դեղեր ՝ հակաբիոտիկներ, ցավազրկողներ և այլն: Վիրակապում կիրառված թելիկների տեսակը փոխելով հնարավոր է օրգանիզմին տալ անհրաժեշտ դեղատեսակները: Վիրակապն ունի նամակադրոշմի չափսերով վերահկսման ու մոնիտորինգի մասնիկներ, որոնք կիրառվում են որոշակի ժամանակահատվածում ընտրած թելիկների միջոցով վոլտաժի առաքման համար: Հիշյալ թելիկները տաքանում են ՝ տաքացնելով նաև ծածկող գելի շերտը: Հենց գելային շերտն էլ կատարում է վերքի ապաքինման համար անհրաժեշտ դեղատեսակները փոխադրելու պարտականությունը:
Վիրակապի վերահկսման ու մոնիտորինգի մասնիկները հնարավոր է ղեկավարել անլար կարգով և միայն բջջային հեռախոսի օգնությամբ : Անհրաժեշտության դեպքում, կարելի է նոր սենսորներ ավելացնել սարքին , որպեսի հնարավոր լինի գլուկոզայի նման բաղադրիչների մակարդակը գնահատել: Վիրակապը կարող է օգնել շաքարային դիաբետով տառապող հիվանդներին և պատերազմի վիրավորներին:
Գիտնականներին հաջողվել է առաջին անգամ հաջողությամբ կրկնօրինակել գերմանր մոդելով և լաբորատորային միջավայրում սրտի, թոքերի ու լյարդի գործունեությունը: Հյուսիսային Կարոլինայի Wake Forest համալսարանի բժշկական ինստիտուտի գիտնականները արյան փոխարեն կիրառել են սննդային բարձր արժեք ներկայացնող հագեցված հեղուկ, որը կարող է արյան փոխարեն մտնել օրգանիզմի շրջանառության մեջ: Նոր դեղերը մեծապես նպաստում են օրգանիզմի վրա դեղորայքի ազդեցության փորձարկմանը, ինչումն էլ կայանում է նոր ձեռքբերման առավելությունը: Ներկայումս ուսումնասիրությունը կատարվել է լաբորատորային կոնդանիների վրա , իսկ ապագայում այն իրականացվելու է արհեստական մոդելների վրա: Արդյունքները սակայն վստահելի ու հստակ չեն, ուստի դեռևս հնարավոր չէ այն կիրառել մարդու համար:
Առ այսօր ուսումնասիրության համար օգտագորվել են լաբորատորիայում աճեցված մարդկային օրգաններ, սակայն դա չի կարող վերջնականապես ցույց տալ, որ մեթոդը կիրառելի է այլ անդամների համար: Այդ պատճառով է, որ գիտնականներն ամբողջությամբ կրկնօրինակել են օրգանիզմի գլխավոր անդամները և առաջին անգամը լինելով, վերակառուցել են մարդկային օրգանների ամբողջական պատկերը: Առայժմ փորձեր են կատարվել օրգանիզմի վրա հակաքաղցկեղային որոշ դեղերի ազդեցությունն ու ծխախոտի հետևանքներն ուսումնասիրելու համար: