Քաղաքական խաղերը մեդիադաշտում(Անդրադարձ TIME պարբերականի վաճառքի պատճառներին)
Ամերիկյան Time պարբերականը վաճառվեց Մերեդիթ հրատարակչությանը` 2 միլիարդ 800 միլիոն դոլարով: Այս առևտուրն իրականացվեց կանխիկ և ամերիկացի միլիարդատեր եղբայրներ` Չարլզ ու Դեյվիդ Քուքերի ֆինասնավորմամբ: Սակայն հարց է ծագում, թե ինչու է այս քայլի քաղաքական շարժառիթն ավելի հզոր տնտեսականից:
Time -ի ղեկավարները հայտարարել են, որ 2014թ. Time Warner-ից պարբերականի առանձնանալուց հետո, դրա վարկանիշն անկում է ապրել: Որպես օրինակ, անցած ամիս, ինչպես նախորդ երեք ամիսներին, պարբերականն ունեցել է շատ քիչ եկամուտ և 679 միլիոն դոլարի վնաս է կրել: Time-ի ղեկավար Ջոն Ֆեյը մի հայտարարության մեջ ասաց, որ վաճառքն իրականացվել է կանխիկ ու եղել է սեփականատերերի օգտին: Մերեդիթ հրատարակչական խումբը, որն ամբողջ ԱՄՆ-ում ունի մի քանի պարբերականներ ու հեռուստակայաններ, հայտարարել է, որ Time-ի վաճառքը կարող է մոտ 700 միլիոն դոլար եկամուտ ապահովել թվային գովազդի միջոցով ու հնարավորություն ստեղծել երիտասարդ հաճախորդների համար: Մերեդիթ ընկերությոնը Time-ի յուրաքանչյուր բաժնի համար վճարելու է 18 դոլար 50 ցենտ: Առաջին ագամ Նյու Յորք Թայմզ պարբերականը հայտարարեց, որ Քուք եղբայրները հովանավորել են այս գործարքը, ինչը զարմանալի էր Time-ի աշխատողների համար: Գործարքն ավարտին է հասնելու 2018թ. առաջին երեք ամիսների ընթացքում: Մերեդիթ ընկերությունն այս գործարքով ոչ միայն Time պարբերականի տերը կդառնա, այլև կղեկավարի ամերիկյան մամուլի ամենահայտնի` «People» , «Sports Illustrated», «Fortune» , «Entertainment Weekly» պարբերականները:

Կապիտալիստական համակարգում առաջին խոսքն ասում է փողը: Եվ ԱՄՆ համակարգը կապիտալիստական է: Այդուհանդերձ, փողը որքան էլ շատ լինի, միայնակ չի կարող ապահովել իր տիրոջ շահերը, հատկապես եթե այդ շահերը հակասում են ընդհանուրի շահերին: Հենց այստեղ է, որ օգնության է հասնում մի շատ կարևոր խաղացող, որ կոչվում է մեդիադաշտ: Հենց այս պատճառով էլ, ԱՄՆ-ում, նա, ով ունի և՛ գումար և՛ ղեկավարում է որևէ ԶԼՄ, կարող է ապահովել իր շահերը: Սա ճշմարտություն է, որ ապացուցվել է մեծահարուստ ընտանիքների, այդ թվում` Քուք եղբայրների կողմից: Նրանք փաստեցին, որ փողով ու ԶԼՄ-ների միջոցով, ԱՄՆ-ում կարելի է հասնել որոշակի շահերի, ինչը կարող է վտանգել կյանքը մոլորակում: Որպես օրինակ` գլոբալ տաքացման վերաբերյալ ծաղրալից հրապարակումները ԶԼՄ-ներում: Իսկ ինչպես են այս գործիքնեը հայտնվում նրանց ձեռքերում:
Քուք ընտանիքը ամերիկաբնակ գերմանացիների ընտանիք է, որի հիմնական գործունեությունը կենտրոնացած է նավթի առևտրի վրա: Այս ընտանիքը հայտնի է երկու պատճառով` քաղաքական ակտիվության ու Քուք նավթարդյունաբերության ընկերությունը ղեկավարելու: Ընկեությունը համարվում է աշխարհի ամենախոշոր մասնավոր ընկերությունը: Քուք ընտանիքը ԱՄՆ է գաղթել 1988թ.: Ֆորբսի գնահատմամբ, Քուք ընտանիքը համարվել է 2015թ. ԱՄՆ-ի երկրորդ ամենահարուստ ընտանիքը` Ուոլթոն ընտանիքից հետո: Քուք ընտանիքի հարստությունը հասնում է 86 միլիարդ դոլարի, իսկ Ուոլթոններինը` 149 միլիարդ դոլարի:
Քուք ընկերության հիմնադիրը Ֆրեդ Քուքն էր: Իսկ այսօր նրա երկու որդիները` Չարլզն ու Դեյվիդը, զբաղեցնում են ընկերության գլխավոր և գործադիր տնօրենների պաշտոնները: Այս ընկերությունից բացի, նրանք ունեն մի քանի հիմնադրամներ, որոնք զբաղված են ընտանիքի քաղաքական ու գաղափարական քարոզչությամբ: Քուքերը հանրապետականների կողմնակիցներ են և Օբամայի խիստ ընդդիմադիրները:
Սակայն Քուք եղբայրների կարողությունը միայն դոլարներով չի սահմանափակվում: Թեև նրանց հարստությոնը կաևոր դեր է ունեցել, սակայն նրանք քաղաքական ուժի հասնելու համար դիմել են տարբեր միջոցների, որոնց դիմում են նաև այլ ամերիկացի միլիարդատերեր: Քուք ընտանիքը քաղաքական մեծ ազդեցություն ունի ԱՄՆ-ում և կարողացել է երկրի հանրային կարծիքը ձևավորել ըստ իր ցանկության: Քուք եղբայրները մեդիայի միջոցով կարողացել են իրականացնել իրենց նպատակները և հարձակման ենթարկել նրանց, ովքեր փորձել են հակառակվել իրենց: Քուք ընտանիքի ռազմավարությունը հիմնված է 5 կետերի վրա.
1-Գնել մեդիայի պահպանողականներին.
2-Ֆինանսավորել մեդիաոլորտի այն խմբերին, որոնք դեմ են բնապահպաններին.
3-Ստեղծել աջ պահպանողական լրատվություն.
4-Սահմանափակել այն ընդդիմադիր լրագրողների աշխատանքը, ովքեր ցանկանում են ներկա լինել իրենց նիստերին.
5-Հաձակման ենթարկել այն լրագրողներին, ովքեր քաջություն ունեն անդրադառնալ իրենց աշխատանքի բացասական կողմերին.
ԱՄՆ Կոնգրեսում նախկին հանրապետական անդամ Դիկ Ալմին ղեկավարել է Քուք ընտանիքի հանրային կապերի խմբերից մեկը: Նա Քուքերի ազդեցութան մասին ասում է. "Նրանք ԶԼՄ-ների հովանավորությունը ձեռք բերելու դիմաց, հոգում են դրանց ծախսերը: Որպես օրինակ նշենք, որ Քուք արդյունաբերական ընկերությունը 2011թ. աշխատանքի հրավիրեց հանրապետական քաղաքական փորձագետ Մայքլ Գոլֆարբին, որպեսզի վերջինս բարձրացնի ընկերության վարկանիշը": Գոլֆարբն այն ժամանակ աշխատոմ էր Վիքլի ստանդարտում: Իսկ երբ հրավիրվեց այդ աշխատանքին, պարբերականում երկար հոդված հրապարակեց` ի պաշտպանություն Քուքերի; Ամերիկացի լրագրող Լի Ֆանգն այդ հոդվածի մասին ասաց. "8 հազար բառ` սրբերին փառաբանելու համար": Վերջին տարիներին Քուք եղբայրները հիմնել են նաև այլ լրտավամիջոցներ: Որոշ փորձագետների կարծիքով, նրանց հաջողությունն ապահովում է մի թիմ, որը միշտ պատրաստ է իրականացնել Քուք ընտանիքի նպատակները, այդ թվում` էկոլոգիայի ոլորտում: Քուք եղբայրները հենց այս պատճառով մեծ օգնություններ են ցուցաբերում ԱՄՆ-ի ինստիտուտներին, որպեսզի տարածեն իրենց գաղափարները: Սոցիոլոգ Թեդա Սքօթֆուլի խոսքերով, այդ քայլից հետո, ամերիկյան շատ լրատվամիջոցներ ու ինստիտուտներ դադարեցին անդրադառնալ երկրում էկոլոգիայի փոփոխությանը, իսկ այդ անտարբերությունը հետագայոմ տարածվեց նաև հասարակության մեջ: Որոշ խմբեր, ինչպես` Բարօրության պաշտպանները կամ Քիթո ինստիտուտը թերևս ավելի մեծ աշխատանք կատարեցին: Նրանք ղեկավարեցին ազգային շարժումը, որի նպատակն էր պայքարել էլկոլոգիայի փոփոխության մասին տեղեկացնող քայլերի դեմ: Որպես օրինակ, Քիթո ինստիտուսը ժխտեց մարդու բացասական դերը էկոլոգիական փոփոխությունների մեջ: Ինստիտուտը մի քանի զեկույցներում հայտարարեց, որ բնապահպանները մարդկանց խաբելու նպատակով խեղաթյուրել են գիտական փաստարկները: Մյուս կողմից, Քիթոյի անդամները իրենց զեկույցները կարդացին տարբեր նիստերում:

Նյու Յորքեր պարբերականի լրագրող Ջեյն Մայերը, ով "Սև փող" գրքի հեղինակն է, գրքում գրում է. "Նախքան Բարաք Օբաման դառնար նախագահ, միլիարդատեր եղբայրների գործողություններն ավելի ազատ էին: Նրանց լրատվական ցանցը ավելի տարածված էր: Բացի այդ, պահպանողականների աջակցությամբ նրանք ստեղծեցին քաղաքական բանկ: Եվ այս խումբը հետագայում ոչ միայն կազմում էր երկրի մեծահարուստների 1 տոկոսը, այլ բնաչության 0.1 տոկոսը: Նրանք նաև հաջողակ էին: Սակայն այս խմբի համար Օբամայի հաղթանակը նվաստացուցիչ պարտություն էր: 8 տարվա ընթացքում պահպանողական էլիտան ավելի հաստատեց իր ուժը, մինչև կարողացավ որոշ պետական մարմիններ, այդ թվում` հարկային ոլորտ ներթափանցել: Խմբի որոշ անդամներ նախագահ Բուշին քննադատում էին լիովին պահպանողական չլինելու մեջ: Բուշի նախագահության օրոք նրանք մեծ հարստություն դիզեցին, դեմոկրատ թեկնածուին վերաբերվելով որպես իրենց թիվ մեկ թշնամի": Իհարկե եղել են նաև այլ լրագրողներ, ինչպես օրինակ Ջեյն Մայերը, ովքեր բազմաթիվ նյութեր են հրապարակել այս խմբի լրատվական մարտավարության մասին: Իսկ Ռոլինգ Սթուն պարբերականի լրագրող Թիմ Դինքսոնը գրել է, որ Քուք կազմակերպությունն ամենադաժան կազմակերպությունն է, որին ինքը հանդիպել է: Քուք եղբայրները նաև ստեղծել են վեբ կայք` Քուք ճշմարտություններ անվամբ: Կայքի միջոցով նրանք պատասխանում են իրենց վերաբերյալ հայտարարություններին և հարձակում իրականացնում այն լրագրողների վրա, ովքեր բացահայտում են իրենց գործունեութան բացասական կողմը:
Վերջում պետք է ասել, որ Քուք եղբայրների կողմից Time պարբերականի գնումը ևս մեկ քայլ է ընկերության համար` իր նպատակներն առաջ տանելու համար: Եվ վաղ թե ուշ այդ պարբերականում կհանդիպենք նյութերի, որոնք կներկայացնեն Քուք արդյունբերական ընկերության տեսակետները: