Իսլամաֆոբիան արևմուտքում (21)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i78227-Իսլամաֆոբիան_արևմուտքում_(21)
Այս հաղորդման ընթացքում քննարկելու ենք Մյանմայի ռոհինգյա մուսուլմանների էթնիկ զտման քաղաքականությունների նկատմամբ եվրոպական պետությունների ու աշխարհի կաթոլիկների առաջնորդի մոտեցումները:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Դեկտեմբեր 09, 2017 16:46 Asia/Tehran
  • Իսլամաֆոբիան արևմուտքում (21)

Այս հաղորդման ընթացքում քննարկելու ենք Մյանմայի ռոհինգյա մուսուլմանների էթնիկ զտման քաղաքականությունների նկատմամբ եվրոպական պետությունների ու աշխարհի կաթոլիկների առաջնորդի մոտեցումները:

Լոնդոնում տեղակայված մարդու իրավունքների իսլամական հանձնաժողովը Մյանմայի իշխող կուսակցության ղեկավար և այդ երկրի ԱԳ նախարար Անգ Սան Սուչիին ընտրել է որպես 2017թ. իսլամաֆոբիայի տարածման միջազգային մրցանակի մրցանակակիր: Ռոհինգյա մուսուլմանների դեմ հանցագործությունները այնքան սարսափելի են, որ Անգ Սան Սուչին այդ մարցանակի մյուս հավակնորդներից՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից, Ֆրանսիայի ազգային կուսակցության ղեկավար Մարին Լը Պենից և «Հանուն Նիդերլանդների ազատության» կուսակցության հայտնի հակաիսլամիստ  Գիիրտ Վիլդերսից առաջ է անցել: Մյանմայի ռոհինգյա մոսւլմանների դեմ այդ երկրի բանակի գործադրած բռնությունների և հազարավոր քաղաքացիների անօթևան դարձնելու համար Անգ Սան Սուչին արժանացել է միջազգային հանրության խիստ քննադատությանը:

Իսլամաֆոբիայի մրցանակակիր՝ Սուչի

Մյանմայի Ռոհինգյա մուսուլմանների վրա այդ երկրի բանակի հարձակումների 2-րդ փուլը մեկնարկեց ընթացիկ տարվա օգոստոսի 25-ին: Էթնիկ զտումներ կատարելու նպատակով Մյանմայի բանակը հրդեհեց մեծ թվով ռոհինգյա մուսուլմանների բնակարաններ և սպանեց հարյուրավոր մուսուլմանների: Բռնաբարության են ենթարկվել հարյուրավոր մուսուլման կանայք ու աղջիկներ:Մյանմայի բանակի շարունակվող հանցագործությունների հետևանքով 620 հազար մուսուլմաններ փախել են Բանգլադեշ: Մարդու իրավունքների իսլամական հանձնաժողովում իսլամաֆոբիա տարածողների ոլորտում մրցանակակիրների ցուցակում կան նաև ուրիշ անձինք: Բրիտանիայում իսլամաֆոբիայի տարածման տարեկան մրցանակը հանձնվել է Բրիտանիայի պաշտպան ֆաշիստական լիգայի նախկին ղեկավար Թոմի Ռաբինսոնին՝ իր հակաիսլամական հայացքների պատճառով: Այդ մրցանակի համար առաջադրված մյուս թեկանծուներն են՝ լրագրող և հեռուստահաղորդավար Քեթի Հափքինզը, Բրիտանիայի «Անկախություն» կուսակցության նախկին ղեկավար Նայջել Ֆարաջը, «Հանուն Բրիտանիայի» կուակցության հիմնադիր Ան Մարի Վաթերսը և Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջանսոնը: Ֆաքս Նյուզ հեռուստաալիքի լրատվական բաժինը նույնպես արժանացել է իսլամաֆոբիայի տարածման մրցանակին: Իհարկե Եվրոպայում իսլամաֆոբիա տարածողներին ցուցաբերվող աջակցությունները կարող ենք տեսնել իսլամատյացության երևույթի նկատմամբ նրանց ցուցաբերած հակազդեցությունների մեջ, որի պարզ օրինակը Մյանմայի կառավարության նկատմամբ նրանց մոտեցումն  է:  

Եվրոպական երկրներից պաշտոնյաներ ու քաղաքական գործիչներ այցելել են Բանգլադեշ և տեսել են ռոհինգյա մուսուլմանների իրավիճակը և վշտակցել ու ցանկություն են հայտնել մուսուլմանները վերադառնան իրենց երկիրը: Նույնիսկ եվրոպական որոշ պետություններ Մյանմայի կառավարությանը նախազգուշացրել են, սակայն եվրոպական երկրների կողմից էթնիկ զտման քաղաքականության կասեցման հարցով ոչ մի բան չի ձեռնարկվել:

Ռոհինգյա մուսուլմանների էթնիկ զտումը և միջազգային հանրության լռությունը

Եվրոպական պետություններն ունեն այն ամեն հնարավորությունները,որոնցով կարող են քաղաքական ճնշում բանեցնել Մյանմայի իշխող կուսակցության ղեկավար ու այդ երկրի  ԱԳ նախարար Անգ Սան Սուչիի վրա: Մյնամա այցելած վերջին հայտնի դեմքերից է եղել աշխարհի կաթոլիկների առաջնորդ Ֆրանցիսկոս Պապը: Երկուշաբթի նոյեմբերի 27-ին, Մյանմայի հազարավոր կաթոլիկներ դիմավորեցին Պապին երբ նա ժամանեց այդ երկրի ամենամեծ քաղաք ու նախկին մայրաքաղաք Յանգուն քաղաք: Մյանմայի բնակչության շուրջ 700 հազարը կաթոլիկներ են: Նրանք իրենց առաջնորդին հանդիպելու և քրիստոնեության ուսուցումների հիմամբ ապրելու համար սահմանափակումների չեն ենթարկվում: Եթե մուսուլմանների փոխարեն կաթոլիկները էթնիկ զտման ենթարկվեին արդյո՞ք եվրոպացիները պասիվ դիրքորոշում կունենային: Արդյոք կհանդիպեին նոբելյան խաղաղության մրցանակակիր Անգ Սան Սուչիին: Սպորտային մրցաշարերում եթե որևէ մեդալակիր մարզիկ խաբեության  կամ դոպինգի դիմելով է վաստակում այդ մեդալը, մրցանակը շահելուց հետո նույնիսկ եթե տարիներ են անցնում մրցանակը հետ են վերցնում և հանձնում են մյուս մարզիկին: Սակայն նոբելյան մրցանակակիրների հարցում այդպիսի օրենք գոյություն չունի: Նույնիսկ արտաքին երևույթը պահպանելու համար էլ եթե օրինակ նոբելյան խաղաղության մարցանակակիրը կորցնում է պայմանները չի քննադատվում: Ռազմական իշխանության դեմ տարիներ մղած պայքարի բերումով Անգ Սան Սուչին արժանացավ նոբելյան խաղաղության մրցանակի: Սակայն այժմ հակառակ իր ազատատենչական արժեքներին աչք է փակել հազարավոր ռոհինգյա մուսուլմանների սպանության վրա ու նույնիսկ արդարացնում է դրանք: Այն պարզ պատճառով, որ աշխարհի պետայրերի կողմից քննադատության չենթարկվի, սեպտեմբերին չմասնակցեց Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանին:

Մյանմայում կայացած Պապի ու Անգ Սան Սուչիի հնադիպումը

Անգ Սան Սուչիի հետ հանդիպման ժամանակ Պապը շատ մեղմ ու խնդրանքով էր խոսում ռոհինգյա մուսուլմանների անմարդկային վիճակի մասին: Նա նույնիսկ Մյանմայի Եպիսկոպոսի խորհուրդով Անգ Սան Սուչիի հետ բանակցության ընթացքում, որպեսզի վերջինիս ու Մյանմայի պաշտոնատարներին չանհանգստացնի, չի կիրառում ռոհինգյա բառը: Քանի որ Մյանմայի կառավարությունը ռոհինգյա մուսուլմաններին ոչ որպես քաղաքացի, ոչ էլ որպես էթնիկ փոքրամասնություն է ընդունում, այլ նրանց համարում է բենգալյան փախստականներ: Այժմ հաշվի առնելով Մյանմայի կառավարության մոտեցումները արդյոք կարող ենք հույս ունենալ, որ Մյանմայի կառավարությունը երբևէ կփոխի իր քաղաքականությունները և անսալով Պապին ու եվրոպական պետություններին,  պայմաններ կստեղծի մուսուլմանների վերդարձի համար: Փորձը ցույց է տվել, որ առանց միջազգայն ճնշումների Մյանմայի կառավարությունը չի փոխելու իր մոտեցումները: Եվրոպական պետությունների մոտեցումները և Անգ Սան Սուչիի վերաբերմունքը ցույց են տալիս, որ այդ քայլերը նախազգուշացումների ու քննադատությունների սահմանից այն կողմ չեն անցնի:

Անցած շաբաթվա ընթացքում Եվրոպայում մի այլ դեպք էլ է պատահել: Մի դեպք, որն արթնացրեց ռասիստական մոտեցումները կանխարգելելու հարցում եվրոպական պետությունների երկակի մոտեցումների հետ կապված հիշողությունները: Հաագայում նախկին  Հարավսլավիայի պատերազմական հանցագործությունների դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց Բոսնիա Հերցեգովինայի սերբ հայտնի հակաիսլամիստ և Բալկանների դահիճ մականվամբ Ռաթկո Մլադիչին: Բոսնիա Հերցեգովինայի պատերազմի մեկնարկից՝ 1990-ականների առաջին կեսից իվեր Մլադիչի անունը ներառվել է պատերազմական հանցագործների ցուցակում: Բոսնիա Հերցեգովինայի ցեղասպանությունից հետո այսինքն 1995թ. մինչև 2011թ. 16 տարի փախուստի մեջ էր: Իվերջո Մլադիչը ձերբակալվեց Բելգրադում գտնվող մի բնակարանում և հանձնվեց Նախկին  Հարավսլավիայի պատերազմական հանցագործությունների դատարանին: Բալկանների 74-ամյա դահիճը մեղադրվեց 11 հանցագործությունների մեջ և 10-ի մեջ մեղավոր ճանաչվեց ու դատապարտվեց ցմահ ազատազրկման:

Ռաթկո Մլադիչը դատարանում

Ռաթքո Մլադիչի ամենակարևոր հանցագործությունը Սրեբրենիցա քաղաքում 8 հազար բոսնիացի մուսուլման տղամարդկանց ու  տղաների սպանդի ենթարկելն է: Սրեբրենիցայի  ողբերգությունից 22 տարի անցնում է:Ամեն տարի այդ դեպքի տարելիցին կատարում են զանգվածային գերեզմանոցներում հայտնաբերված զոհերի հուղարկավորությունը: Այն ինչ պատերազմական հանցագործությունների դատարանում քննարկման չի ենթարկվել սերբերի կողմից իրականացված հանցագործության մեջ եվրոպական պետությունների դերն է եղել: Ինչպես կարելի է եվրոպական երկրների կողքին իրականացվի մարդկային ամենամեծ ողբերգությունը և եվրոպական երկրներն իրենց տեղեկատվական ու ռազմական արդիական հնարավորություններով հանդերձ չկարողանան կանխել այդ հանցագործությունները: Կոմունիստական համակարգերի փլուզման ալիքը նաև հասել էր Հարավսլավիա: Սակայն այն ինչ Հարավսլավիայից Բոսնիա Հերցեգովինայի երկարատև ու արյունալի անջատման պատճառ դարձավ,դա միայն Բոսնիա Հերցեգովինայի մուսուլման բնակչության թվի գերազանցումն էր: Սլովենիան անկախաություն ձեռք բերեց Սերբիայի բանակի հետ 10-օրյա բախումներից հետո: Հարավսլավիայից անկախանալու համար Խորվաթիայի ու Սերբիայի պատերազմը տևեց ընդամենը երեք ամիս: Մակեդոնիան առանց ընդհարման Սլոբուդան Միլոշովիչի ղեկավարությամբ անջատվեց Հարավսլավիայից: Մոնտենեգրոն անկախություն ձեռք բերեց երկարատև գործընթացից հետո, սակայն Դեյթոնի պայմանագրով Բուսնիա Հերցեգովինայի անկախությունը և այս երկրի բարդ ու տարօրինակ բաժանումը ցավալի ու արյունալի էր: Բոսնիացի հանցագործները մուսուլմանների դեմ իրականացրին ամեն կարգի հանցագործություն: Զանգվածային սպանությունները, կանանց բռնաբարելը և հղի կանանց որովայնը պատռելը սերբերի հանցագործությունների միայն մի մասն է կազմում:

Հազարավոր բոսնիացիներ սպանվել ու անօթևան են դարձել սերբերի կողմից

Բոսնիա Հերցեգովինայի պատերազմի ընթացքում զոհվեցին 100 հազար մուսուլմաններ, որոնցից 8 հազարը Սրեբրենիցայում էր: Այս բոլոր հանցագործությունները կատարվեցին եվրոպական պետությունների աչքերի առջև: Բրիտանիայի ժամանակի վարչապետ Ջան Միչերը մուսուլմանների ցեղասպանության թոհուբոհի ընթացքում խոստովանեց մի ճշմարտություն: Նա ասաց, որ թույլ չի տա Եվրոպայում իսլամական պետություն ձևավորվի: Այդ խոստովանությունը ցույց տվեց, որ սերբիացի հանցագործները վստահելով եվրոպական երկրների դիրքորոշմանը ցեղասպանության են ենթարկում Բոսնիայի մուսուլմաններին: Անցնող մի քանի տասնամյակների ընթացքում եվրոպական երկրների քաղաքականությունների հետևանքով մեծացել է իսլամաֆոբիայի ալիքը: Մուսուլմանների դեմ իրականացվող հանցագործություններում, ատելության տարածման և խտրական մոտեցումների հարցով նրանք մեղսակիցներ են: