Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները (48)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i78795-Իրանի_գիտական_տեխնիկական_ու_բժշկական_նորությունները_(48)
«Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Դեկտեմբեր 14, 2017 09:35 Asia/Tehran

«Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:

 

Թեհրանի համալսարանի գիտնականները Մալայզիայի տեխնոլոգիական համալսարանի համագործակցութամբ պատրաստել են նանոկամպոզիտային նյութ, որի օգնությամբ հնարավոր է գնահատել սննդամթերքում քաղցկեղածին թունավոր նյութերի տոկոսայնությունը: Ակրիլամիդը քաղցկեղածին նյութ է, որը կարելի է գտնել որոշ մթերքներում:

2002 թ.-ին շվեդ մի գիտնական ապացուցեց, թե ածխաջրային մթերքում, ինչպես օրինակ գետնախնդորում, հացում և բազուկում, այդ նյութը գոյանում է բարձր ջերմամշակման ժամանակ:

Նախագծի իրանցի գիտնականի խոսքերով, դա լրջորեն վտանգում է սպառողների առողջությանը և մինչև սպառման ցիկլ մուտք գործելը, պետք է գնահատել դրա մակարդակն ու տոկոսայնությունը: Հետազոտության մեջ, մագնիսական նանոմասնիկների օգնությամբ հիբրիդային նանոկամպոզիտները պատրաստվում են հանքային տարրերից , որոնց որպես կլանիչ մասնիկներ կարող են կիրառվել ակրիլամիդը բաղադրիչներում: Ներկայումս նմուշներում առկա նյութի գնահատումը բարդ ու ծախսատար պրոցես ունի: Նախագծի շրջանակում, գիտնականները փորձել են տարբեր սննդամթերքներում ակրիլամիդի մակարդակը գնահատելու համար արագ ու էժան ճանապարհ գտնել ՝ սովորոկան գետնախնձորի, չիպսերի , բանանի, սմբուկի և չոր հացի մեջ այդ նյութի տոկոսանյությունը պարզելու համար:

Նախագծի հեղինակի խոսքերով, այդ կլանիչ նանոտարրն ունի գնահատման բարձր կարողություն: Այն կիրառելի է մի քանի անգամ, բացի դրանից էժանագին է: նանոկամպոզիտների մագնիսական հատկության բերումով, այլևս ֆիլտրի և ցենտրիուֆուգների կարիք չի զգացվոըմ: Այդ առավելությունը ծախսերը նվազեցնելուց բացի, նվազեցնում է նաև անալիզի համար անհրաժեշտ ժամանակը: Գիտնականի ներկայացրած նախագիծն առևտրականացումից հետո, կարող է տրամադրվել սննդի որակավորման լաբորատորիաներին: Ստացված արդյունքները կիրառվելու են նաև սննդի ազգային ստանդարտների մշակման համար:

Թեհրանի համալսարանի գիտնականները Մալայզիայի տեխնոլոգիական համալսարանի համագործակցութամբ պատրաստել են նանոկամպոզիտային նյութ՝ սննդամթերքում քաղցկեղածին թունավոր նյութերի տոկոսայնությունը գնահատելու համար

 

 

Իրանցի և ավստրալիացի գիտնականները ջայլամի կաշվից նանոֆիբրային լաստակներ են պատրաստել, որոնք նպատակահարմար տարբերակ են վիրակապի և վերքերի վերականգնման համար: Առ այսօր մաշկային մեծ թվով հիվանդներ են բուժվել հյուսվածքի ճարտարագիտական արտադրանքներով, սակայն վնասված մաշկի վերականգնամն հետ կապված սպասելիքներն արդարացված չեն եղել: Գիտնականները փորձում են բնական մաշկի կառուցվածքով ավելի օպտիմալ նյութեր ու լաստակներ պատրաստել : Գիտնականները ջայլամի յուղի (Emu Oil) հիմքով նանոթելիկների լաստակներ ու ցողունային բջիջներից ստացված մաշկային վիրակապեր են սինտեզավորել:

Նախագծի իրանցի գիտնականի հավաստմամբ՝ ջայլամի յուղ պարունակող լաստակները նպատակահարմար տարբերակ են ցողունային բջիջներով հյուսավաքծային ճարտարագիտությանը փոխարինող վիրակապերին: Վերջիններս կիրառվում են միացումների ամրացման, ճարպային հյուսվածքից ստացված ցողունային բջիջների մաշկային առանձնացման, պահպանման ու բազմացման համար:

Իրանցի և ավստրալիացի գիտնականները ջայլամի կաշվից նանոֆիբրային լաստակներ են պատրաստել, որոնք նպատակահարմար տարբերակ են վիրակապի և վերքերի վերականգնման համար:

 

 

 

Քաղցկեղի հետազոտությունների միջազգային գործակալություն՝  IARC-ի պատվո մեդալին է արժանացել Թեհրանի բժշկական գիտությունների լավագույն դասախոս , գաստրոէնտերոլոգ ՝ դկտ. Ռեզա Մալեքզադեն: Նա Իրանում քաղցկեղի հետազոտությունների ոլորտում հսկայական աշխատանք է կատարել, ինչի համար էլ արժանացել է այս մեծ պատվո մեդալին:

Իրանցի գիտնականը լայնամասշտաբ ուսումնասիրություններ է իրականացրել Իրանի հյուսիսային քաղաքներում, նաև Միջին Արևելքում ու Աֆրիկայի հյուսիսում մարսողական տրակտի , մասնավորապես կերակրափողի քաղցկեղի տարածման պատճառները պարզելու համար: Իրանում ամենամեծ թվով կերակրափողի քաղցկեղով են հիվանդ Գոլեսթան նահանգում, որն ունի 50 հազար բնակչություն: «Գոլեսթան նահանգի դեմոգրաֆիկական քաղցկեղի գրանցումները» ուսումնասիրությունը, որը եղել է նույն նահանգի Քոհորթի հետ կապված խոշոր ուսումնասիրության նախաբանը, իրականացվել է իրանցի մեծ դասախոսի գլխավորած հետազոտական խմբի կողմից և որպես Իրանում քաղցկեղի վիճակագրական պաշտոնական ու հավաստի զեկույց, ներկայացվել է համաշխարհային շրջանակներին: Ուսումնասիրությունը կրում է «Քաղցկեղն աշխարհի հինգ մայրցամաքներում» (Cancer in Five Continents) խորագիրը:

Իրանցի այդ գիտնականը նաև մշակել է երկրում քաղցկեղի գրանցման բարելավման համապարփակ ծրագիրը, իսկ այդ հիվանդության վաղաժամ հայտնաբերման ու բուժման նպատակով հիմնել է Գոլեսթանի նահանգում Իրանի բիոբանկը : Իրանցի այդ գիտնականը նաև համարվում է առողջության գնահատման ինստիտուտում  (Institute of Health Metrics and Evaluation) հիվանդությունների համաշխարհային ուսումնասիրությունների գլխավոր հետազոտողներից: Ինստիտուտն աշխարհի 195 երկրներում ուսումնասիրում է քաղցկեղի 32 տեսակների պատճառներն ու տարածվածությունը:

Քաղցկեղի միջազգային ինստիտուտը համարվում է այդ ոլորտում Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագիտական հաստատություն, որի առաքելությունը ՝ քաղցկեղի ուսումնասիրությունների դաշտում միջազգային համագործակցությունների զարգացումն է: Ինստիտուտը քաղցկեղի պատճառների հայտնաբերման համար ուսումնասիրում է լաբորատորային գիտությունների տարածումը և բիոտվյալները, որպեսզի հնարավոր լինի կրճատել հիվանդության հետ կապված խնդիրները: Ինստիտուտի պարտականությունը տարբեր երկրների ու կազմակերպությունների միջև հետազոտությունների համադրումն է: Ինստիտուտի դերակատարությունը ՝ որպես միջազգային անկախ կազմակերպություն, դյուրացնում է այդ գործունեության իրականացումը: Ինստիտուտի նստավայրը Ֆրանսիայում է : Նրան անդամակցում են 25 երկրներ:

 

 

 

Քաղցկեղի հետազոտությունների միջազգային գործակալություն՝  IARC-ի պատվո մեդալին է արժանացել Թեհրանի բժշկական գիտությունների լավագույն դասախոս , գաստրոէնտերոլոգ ՝ դկտ. Ռեզա Մալեքզադեն:

 

Հաջորդ գյուտը վերաբերում է գենետիկական ճարտարագիտության ճյուղին: Մի խումբ ճապոնացի գիտնականներ, գենետիկական ճարտարագիտության օգնությամբ, որոշ հավերի փոփոխությունների են ենթարկել: Փոփոխությունների արդյունքում, այդ հավերի ձվերը ստացել են դեղորայքային հատկություններ ՝ քաղցկեղի ու հեպատիտ հիվանդությունների դեմ պայքարելու համար: Գիտնականները հույս ունեն, որ այդ իրադարձությունը կարող է մեծապես կրճատել որոշ հիվանդությունների ծախսերը:

Ինտեր ֆրոն բետան մի տեսակ սպիտակուց է , որը կիրառվում է հեպատիտի և մաշկի քաղցկեղի նման չարորակ հիվանդությունենրի բուժման համար: Եթե գիտնականներին հաջողվի այդ սպիտակուցի ապահով արտադրման համար օգտվել այդ հավերի ձվերից, ապա այդ որոշակի սպիտակուց պարունակող դեղերի ծախսերը պակասելու են: Ուստի գիտնականները , այդ սպիտակուցը պարունակող գեները ներարկել են հավերի պատկան բջիջների մեջ: Հիշյալ բջիջները կիրառվում են նաև ձվերի արտադրման համար : Առ այսօր երեք հավեր նման կարգով գենետիկորեն փոփոխությունների են ենթարկվել և կարող են ամեն օր դեղորայքային հայտկություններ ունեցող ձվեր դնել:

 

Ճապոնացի գիտնականներ, գենետիկական ճարտարագիտության օգնությամբստացել են ձվեր, որոնք ունեն դեղորայքային հատկություններ ՝ քաղցկեղի ու հեպատիտ հիվանդությունների դեմ պայքարելու համար: