Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները (49)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i79137-Իրանի_գիտական_տեխնիկական_ու_բժշկական_նորությունները_(49)
«Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Դեկտեմբեր 19, 2017 16:20 Asia/Tehran

«Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:

Իրանի Սպահանի համալսարանի գիտնականները  քաղցկեղային բջիջների նպատակային բուժման համար նանոդեղեր են պատրաստել: Հաշվի առնելով մեր օրերին մեծ տարածված քաղցկեղ հիվանդությունը և դրա բուժման համար կիրառվող քիմիաթերապիայի դեղերի կողմնակի ազդեցությունները, Գիտնականները փորձում են ելքեր գտնել ՝դեղերի հետևանքները նվազեցնելու համար: Նպատակային դեղորայքային համակարգերն առանձնահատուկ նշանակություն են ներկայացնում հիվանդների մոտ դեղերի ավելի օպտիմալ կիրառման հարցում: Նանո բիոտեխնոլոգիան մեծ կարևորություն ունի փոքր մասշտաբով և բարձր կիրառումներով համակարգերի նախագծման գործում:

Նախագծում գիտնականները Dendrimer կոչվող նանոմասնիկների օգնությամբ սինտեզավորել են բարեփոխված երկաթի հիմունքով նանոդեղեր: Նանոհամակարգը կիրառվել է կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար օգտագործվող Methotrexate հակաքաղցկեղային դեղերի պատրաստման համար: Նանոդեղերի դրական հատկությունների մասին, նախագծի հեղինակն ասել է, որ լաբորատորային ուսումնասիրությունների համաձայն, նանոդեղերն ազդում են խելացի դեղերի նման և քաղցկեղային հյուսվածքում միջավայրի ջրածնային ցուցիչի՝  pH-ը պակսեցնելով, դեղն արտազատում է քաղցկեղային բջիջի մեջ : Այդ նանոդեղերը զգայուն են միջավայրի թթվայնությանը: Դեղն ունի մագնիսական մեծ հատկություն և քաղցկեղային բջիջների վրա դեղորայքի կենտրոնացման և հիվանդ օրգանիզմը ջերմացնելու արդյունքում, բարելավում է հյուսվածքի իրավիճակը:Արյան մեջ բարձր կենսունակությունը և բիոհամատեղելիությունը համարվում են նախագծված նպատակային դեղերի մյուս առավելությունները: Եզակի հատկությունների բերումով այդ կառուցվածքը ստեղծում է ԴՆԹ-ի շերտերի կամ բազմաթիվ դեղերի միացման հնարավորություն, որոնք կիրառվում են նաև գենետիկական բուժումների դեպքում:

 

Սպահանի համալսարանի գիտնականները  քաղցկեղային բջիջների նպատակային բուժման համար նանոդեղեր են պատրաստել

 

Գիլանի համալսարանի գիտնականները բիոդիմացկուն թունաքիմիկատներ են պատրաստել, որը գրանցվել է ԱՄՆ-ում: ՄԱԿ-ի պարենամթերքի եւ գյուղատնտեսական կազմակերպության (FAO)-ի տվյալներով, աշխարհում գյուղամթերքի ավելի քան  35 տոկոսը ոչնչանում է գյուղատնտեսական վնասատուների պատճառով: Նրանց դեմ պայքարի միջոցներից մեկը թունաքիմիկադների կիրառումն է: Անարդյունավետ բանաձևով արտադրանքներն ունեն անդառնալի հետևանքներ:  Դրանք կարող են ոչնչացնել գյուղամթերքը, մեծացնել վնասատուների վերահսկման ծախսերը, թունաքիմիկատների սպառման չափը և կենսոլորտային ապականումները:

Անարդյունավետ թունաքիմիկատների օգտագործման հետևանքերի հարցը դարձավ գիտնականների ուսումնասիրության գլխավոր դրդապատճառը : Հետազոտողները փորձեցին պատրաստել նանոդիմացկուն բանաձևով թունաքիմիկատներ: Նոր նյութն ունի հետևյալ առավելությունները ՝ ազդեցիկ նյութերն ունեն նանոչափսեր, արտազատումը վերահսկված ու դանդաղ է ընթանում, ազդեցիկ նյութերի արտազատումը պայմանավորված է միջավայրի թթվայնությունից , պակասում են թունաքիմիկատների կիրառման քանակն ու ծավալը, արեգակնային ճառագայթների ուլտրամանուշակագույն լույսի նանոբանաձևերը վերանորոգվող են և վերջապես ՝ դա կիրառելի է գյուղատնտեսական տարածքներում ու այգիներում: Նանոբանաձևի այդ տեսակի կիրառումը չի ավելացնում շրջակա միջավայրի աղտոտվածությունը և կարող է կրճատել ու վերացնել նախկին թունավորումների հետևանքները:

 

Գիլանի համալսարանի գիտնականները բիոդիմացկուն թունաքիմիկատներ են պատրաստել

Հետազոտական թիմին հաջողվել է կաշվի գործարանների կեղտաջրից քրոմը կրճատելով, օգնել գործարաններում ջրի սպառման խնայողությանը և կենսոլորտի չապականմանը: Կաշվեգործության արդյունաբերությունում քրոմը լայն կիրառում ունի: Աշխարհում կաշի է արտադրվում, Իրանում, Իտալիայում, Թուրքիայում, Հնդկաստանում, Պակիստանում և Չինաստանում:

Հետազոտական թիմին հաջողվել է կաշվի գործարանների կեղտաջրից քրոմը կրճատելով, նպաստել գործարաններում ջրի սպառման խնայողությանը և կենսոլորտի չապականմանը

 

Կաշվեգործության արդյունաբերությունում կեղտաջրերի առանձնացումը մեծ ծախսեր ունի: Սոբորաբար կեղտաջրերը մասնակի առանձնացվում են նստվածքի մաքրման միջոցով , իսկ քրոմ պարունակող ջրերը հավաքվում են ավազանների մեջ: Ջրի մի մասը գոլորշիացվում է , իսկ մի այլ շերտ էլ ծածկվում է բետոնով: Դա ի հարկե մեծ ծախսեր ունի և երկարատևում ստորին բետոնային շերտերում ճեղքվածք առաջանալով, քրոմը ներծծվում է ընթհատակյա շերտերում: Որոշ քաղաքներում արդյունբերության կեղտաջրերը թափվում են մոտակա ջրանցքներ, իսկ մնացածը հոսում է անապատներով: Նախագծի հեղինակի ասածով, այդ նյութը քաղցեղածին է և կարող է բացասաբար ազդել գենետիկական փոփոխությունների վրա:

 

Մաշհադ քաղաքի Ֆիրդոսու անվան պոլիտեխնիկական համալսարանի գիտնականների թիմը որոշել է մի սարք պատրաստելով քրոմը կրճատել կեղտաջրերից

 

Ուստի Մաշհադ քաղաքի Ֆիրդոսու անվան պոլիտեխնիկական համալսարանի գիտնականների թիմը որոշել է մի սարք պատրաստելով քրոմը կրճատել կեղտաջրերից: Սարքը կարող է ներքաշել կաշեգործության կեղտաջրերը, որն էլ կրճատում է քրոմի սուլֆատը և ջրերը վերադարձնում է արտադրման ցիկլ: Սարքի միջոցով հնարավոր է դառնում կեղտաջրերի քրոմը վերափոխել քրոմի սուլֆատի, որը կաշեգործության մեջ կիրառելի նյութ է: Այդ գործընթացը քրոմն առանձնացնելուց բացի, կեղտաջրերը մաքրում է քրոմից:

 

Կաշվեգործության կեղտաջրերից քրոմի առանձնացման սարքը

 

Գենետիկայի ոլորտի գիտնականները պատրաստել են մի չիպ, որն ապագայում կարող է պահի տակ բուժել մարմնի տարբեր օրգանների խանգարումները: Չիպը փորձարկվել է տարբեր կենդանիների վրա ՝ այդ թվում մկների: Բավական է, չիպը տեղադրել մաշկի վրա ՝ միացնելով էլեկտրահոսանքը: Չիպը փոխում է մաշկի տակ գտնվող բջջային գենետիկական կոդերը: Փոխակերպված բջիջներից կարելի է օգտվել բուժման համար: Բոլոր փուլերը տևում են ընդամենը մի քանի վայրկյաններ: Այդ բջիջների օգնությամբ գիտնականները կարողացել են բուժել մկան ոտքը, որի արյան շրջանառությունը վնասված էր: Գիտնականները մաշկի բջիջները փոխել են անոթային բջիջների: Այդպիսով մկան հիվանդ ոտքի արյունատար անոթները վերականգնվել են:

 

Գիտնականները պատրաստել են մի չիպ, որն ապագայում կարող է պահի տակ բուժել մարմնի տարբեր օրգանների խանգարումները