Ղոդսի նշանակությունն աստվածային կրոններում (2)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i79495-Ղոդսի_նշանակությունն_աստվածային_կրոններում_(2)
Այս հաղորդման ընթացքում կխոսենք մուսուլմանների համար Ղոդսի նշանակութան մասին:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Դեկտեմբեր 23, 2017 12:24 Asia/Tehran

Այս հաղորդման ընթացքում կխոսենք մուսուլմանների համար Ղոդսի նշանակութան մասին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ղոդսը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու քայլով կրկին այդ Սուրբ քաղաքը հայտնվեց աշխարհի ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: Անցած հաղորդման ընթացքում խոսեցինք  մուսուլմանների համար Ղոդսի մեծ նշանակության մասին և այն որ այնտեղ իսլամի մարգարեի համբարձման վայրն է , որը տեղի է ունեցել Ալ Աղսա մզկիթի մոտակայքում:

Ալ Աղսա մզկիթի  և մարգարեի համբարձման մասին խոսվում է  Ղուրանի Ասրա սուրայի առաջին այայում: Այն ասում է. «Անարատ է Աստված, որ իր մարգարեին տեղափոխեց Ալ Հարամ մզկիթից Ալ Աղսա մզկիթ, որոնք ողողել ենք բարիքներով, ու երեկոյան ժամերին իր մոտ տարավ, որպեսզի նրան ցույց տա իր հրաշքները: Նա լսում և տեսնում է»:

Ալ-Աղսա մզկիթը

Ղուրանի մեկնաբան և «Ալ-Միզան» գրքի հեղինակ  Ալամե Թաբաթաբային ասել է.-«Ալ-Աղսա մզկիթը և նրա շրջակա տարածքները սրբավայրեր են քանի որ Ղոդսը  գտնվում է  բուսական փարթամ և բերքառատ ծառերով տարածքում»: Այս սուրբ տարածքում առաջին անգամ ի հայտ եկան աստվածային մեծ մարգարեները և այնտեղ էր որ հայտնվեց միաստվաստվածային կրոնների լույսը:  

Ղոդսը եղել է մուսուլմանների առաջին Ղեբլեն (աղոթակողմը): Աստծո հրամանով, Մուհամմադ մարգարեն և մուսուլմանները, աղոթելիս իրենց դեմքն ուղղում էին դեպի Ղոդս: Համբարձումը իսլամի մարգարեի սրբազան ուղևորությունն է: Անցնելով իսլամի կենտրոն Մեքայից, Մուհամմադ մարգարենն իջել է միաստվածության կրոնների կենտրոն Սուրբ քաղաքում:

Սեյեդ Ղոթբն ասում է, Ասրա սուրան բոլոր միաստվածային  մեծ կրոնները սկսած Աբրահամից մինչև Իսմայիլ և Մուհամմադ մարգարեն միացնում է միմյանց և Ղոդսում կենտրոնացված են  աստվածային կրոնների սրբավայրերը: Այնպես որ իսլամի մարգարե Մուհամմադի գիշերային համբարձման   երթը  վկայում են որ նա շարունակել է նախորդ մարգարեների առաքելությունը: 

Շիաների վեցերորդ առաջնորդ՝ իմամ Սադեղն Մուհամմադ մարգարեի համբարձման մասին ասել է.«Այն ժամանակ որ Մուհամմադ մարգարեն  համբարձվեց Գաբրիել հրեշտակը նրան նստեցրեց երկնային  սայլի վրա և միասին ուղևորվեցին դեպի Սուրբ քաղաք: Գաբրիելը Մուհհամադ մարգարեին ցույց տվեց մեծ մարգարեների սրբավայրերը և իսլամի մարգարեն աղոթեց այդ սրբավայրերում»:

Հաշվի առնելով Ղոդսի կարևոր նշանակությունն իսլամի համար, մուսուլմանները միշտ հարգել են այդ սրբավայրը և Մեքայից ու Մադինայից հետո  այն համարում են իսլամի երրորդ սրբավայրը: 

Սուրբ քաղաք

 

Հիջրեթի 636 թ.-ին մուսուլման ուժերը Դամասկոսի հաղթանակից հետո շարժվում են դեպի Սուրբ քաղաքը: Նրանք չորս ամիս շրջապատում են քաղաքը  և մեծ դժվարություններ հաղթահարելով կարողանում են առանց պատերազմի և  արյունահեղության մտնել քաղաք:  Հռոմեացիներից օգնություն ստանալուց հուսահատվելով և նրանց բռնություններից հոգնած քաղաքի իշխանությունները և բնակիչները որոշեցին քաղաքը հանձնել մուսուլմանների խալիֆային: Մուսուլմանները ընդունեցին նրանց պայմանները և Խալիֆային հայտնեցին քաղաքն ստանալու նպատակով մեկնի Սուրբ քաղաք: Մուսուլմանների խալիֆան խորհրդակցելով Ալի Էմիրապետի  և Մադինայի մի խումբ երեցների հետ, որոշում է ժամանել Սուրբ քաղաք և այնտեղ հանդիպել եպիսկոպոսներին ու կրոնական առաջնորդներին: Իսլամի խալիֆան մի նամակով երաշխավորում է քաղաքի բնակիչների անվտանգությունը և ստանում է Սուրբ քաղաքը: Նախքան իսլամը Սուրբ քաղաքն ավերակի էր վերածվել, սակայն իսլամի խալիֆան վերակառուցում և շենացնում է քաղաքը: 

Ղոդսի պատմական կարևոր սրբավայրերից մեկը Ալ-Աղսա մզկիթն է, որը գտնվում է քաղաքի արևելյան հատվածում: Նախքան Իսլամն այս մզկիթը  տարբեր տեսք ուներ: Նախկինում ամբողջ սրբավայրի համալիրը ներառյալ   Ղոբա Ալ-Սախրան կոչվում էր Մասջեդ Ալ-Աղսա: Սակայն այժմ Մասջեդ Ալ-Աղսա է կոչվում համալիրի  հարավային հատվածում գտնվող մզկիթը: 

Լուսնային հիջրեթի 74 թվականին Աբդոլմակեք Բեն Մարվանի կողմից կառուցվեց  Մասջեդ Ալ-Աղսայի նոր շենքը: Այն ավարտվեց Վալիդ Բին Աբդոլմալեքի իշխանության օրօք: Մզկիթի երկարությունը 80 մետր և լայնքը 55 մետր է: Մզկիթի տարածքը կազմում է 4400 քմ: 

Գուստավ Լուբոնը իր  հեղինակած «Իսլամը և արաբական քաղաքակրթությունը» գրքում  գրել է.-«Մասջեդ Ալ-Աղսան աշխարհի հրաշալի շենքերից է որ կառուցվել է մարդու ձեռքով: Մզկիթն անչափ գեղեցիկ է»: 

Ղոբա Ալ-Սախրա

 

Ղոբա Ալ-Սախրան իսլամական սրբավայրերից է: Իսլամի մարգարե մեծահարգ Մուհամմադի համբարձումը կատարվել է այդ բլրի վրայից: Հիջրեթի 72-78 թթ.-ին Աբդոլմալեք Բին Մարվանի ժամանակ Ղոբա Ալ-Սախրա մզկիթը վերանորոգվել է: Այս մզկիթը գտնվում է Ալ-Աղսա Մզկիթից 500 մետր հեռավորության վրա: Եվրոպացի մեկ գիտնական ասել է.«Ես Եվրոպայում և Հնդկաստանում շատ շենքեր եմ տեսել, սակայն մինչ այժմ Ղոբա Ալ-Սախրայի նման գեղեցիկ շենք չեմ տեսել»:

Այդ երկու մզկիթից բացի Սուրբ քաղաքում կան շատ այլ մզկիթներ, դպրոցներ և կրոնական սրբավայրեր որոնք, վկայում է իսլամական քաղաքակրթության շքեղության մասին: 

Իսլամի մեծ Մարգարեի մերձավորների գերեզմանները այդ թվում իսլամի առաջին դատավոր Էբադե Բին Սամեթ Անսարիի շիրիմը,  36 մզկիթներ, Ֆաթեմիի և Սալեհիի հիվանդանոցները, Ղոբա Ալ-Մերաջը, Նավիյա դպրոցը, Սուրբ քաղաքի բերդը, Շաալանի ջրամատույցը, Դար Ալ-Հադիսը, Դավուդի սրբավայրը, Սալամիայի դպրոցը, Սալամիայի Ղուրանի դպրոցը, Շաֆա բաղանիքը և իսլամական տասնյակ այլ կոթողներ Սուրբ քաղաքում վկայում են մուսուլմանների բարձր ճաշակի և զարգացած մշակույթի մասին:

Ղոդսը  հիջրեթի 5-րդ դարից հետո կառավարվում էր մուսուլմանների կողմից, սակայն որոշ  խալիֆաների թուլության և  ներքին պառակտումների հետևանքով իսլամի թշնամիները կարողացան ավելի ուժեղանալ: Հիջրեթի 490 թ.-ին Եվրոպայից մեծ բանակ հավաքելով խաչակիրները հարձակվում են Սուրբ քաղաքի վրա և դաժան միջոցների դիմելով գրավում են Սուրբ քաղաքը: 

Խաչակիրների բանակը Սուրբ քաղաքում կոտորում է 100 հազար մուսուլմանների: 

Սուրբ քաղաքը և Մասջեդ Ալ-Աղսան 91 տարի օկուպացվում է խաչակիրների կողմից, նրանք մզկիթը վերածում են ավերակի: Այնուհետև լուսնային հիջրեթի 583 թ.-ին  Սալահեդդին Այուբին ազատագրում է Աքա և Սուրբ քաղաքը և վերջ է տալիս խաչակիրների 91 ամյա տիրապետությանը այդ տարածքներում:

Սուրբ քաղաքը ազատագրելուց հետո  Սալահեդդին Այուբին նամազ է անում Ալ-Աղսա մզկիթում և հրամայում է մզկիթը վերանորոգել և Դամասկոսից մի գեղեցիկ պատվանդան է բերում և տեղադրում Ալ-Աղսա մզկիթում: