Վիրտուալ աշխարհ. Հնարավորություններ ու մարտահրավերներ(9)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i79827-Վիրտուալ_աշխարհ._Հնարավորություններ_ու_մարտահրավերներ(9)
Այս հաղոդման ընթացքում կխոսենք վիրտուալ աշխարհի հոգեբանական ու սոցիալական հետևանքների մասին:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Դեկտեմբեր 26, 2017 15:51 Asia/Tehran
  •  Վիրտուալ աշխարհ. Հնարավորություններ ու մարտահրավերներ(9)

Այս հաղոդման ընթացքում կխոսենք վիրտուալ աշխարհի հոգեբանական ու սոցիալական հետևանքների մասին:

Վիրտուալ աշխարհը և սոցիալական ցանցերը, ներթափանցելով ընտանիքներ, լուրջ հոգեբանական վնասներ են հասցնում օգտատերերին: Այդ ազդեցությունն անդրադառնում է  նաև ընտանիքի անդամների վարքագծի վրա: Վիրտուալ աշխարհի ոչ նպատակային օգտագործումը կարող է պատճառ դառնալ, որ օգտատերերն ընկնեն ինտերնետային կախվածության մեջ: Որպես օրինակ, Ասիայի արևելյան շրջաններում այս խնդիրն այնքան է  լրջացել, որ մի շարք երկրներում իշխանությունները բացել են կենտրոններ` մարդկանց նման կախվածությունից փրկելու համար: Ինչպես նշվում է , առաջիկա 10 տարիների ընթացքում մեծ թվով երկրներ կանգնելու են այս խնդրի առջև և պարտավոր են լինելու հարցի լուծման համար լուծումներ փնտրել: Իհարկե վիրտուալ աշխարհն  ունի նաև իր դրական կողմը, ինչից  պետք է տեղյակ լինեն օգտատերերը և նրանց ընտանիքները:

Վիրտուալ աշխարհի և ինտերնետի կախվածության վտանգներից են կպչուն մտքերը: Որպես օրինակ, օգտատերը կարող է լուրջ մտահոգվել, որ մյուս օգտատերը, որ նաև իր ընկերն է, այդ պահին օնլայն չէ:  Վիրտուալ աշխարհը  նաև  տարբեր հակահասարակական վարքագծերի առաջացման պատճառ է հանդիսանում: 2000թ Գերմանիայում իրականացված հետազոտության արդյունքները վկայում են, որ ինտերնետային ընկեր գտնելը վնասակար ազդեցություն է թողնում համատեղ կյանքի վրա, երբեմն զույգերի բաժանման պատճառ դառնալով: Ինտերնետային կախվածության մյուս վտանգներից է ագրեսիան: Որոշ սոցիալական ցանցեր, քարոզելով բռնություն, ավելի են նպաստում դրան: Այն օգտատերը, ով երկար ժամանակ է անցկացնոմ սոցիալական ցանցում, վնասում է  իր հոգեկան առողջությանը: Դժբախտաբար այս մթնոլորտը մարդուն տանում է  դեպի ընկճախտ և նրան մեկուսացնում հասարակությունից: Իսկ դեպրեսիվ մարդը, ով առօրյայում կարող է օգնություն ստանալ իր շրջապատից, մտնելով սոցցանցեր,  ավելի է խորացնում իր հոգեբանական խնդիրը, որովհետև նրա իրական հարաբերությունների շրջանակն ավելի է նեղանում և անձը զգում է , որ ինքը չունի պաշտպան: Իսկ դա բազմաթիվ բացասական զգացողությունների առիթ է հանդիսանում:

Իրական աշխարհը տարբեր է այն աշխարհից, որ առկա է սոցիալական ցանցերում: Հոգեբաններն ասում են. Այն անձինք, որ կախված են վիրտուալ աշխարհից, սահմանափակում են իրենց աշխարհը: Նման օգտատերերը, հայտնվելով իրենց նման մտածողների շրջանակում, կարծում են, որ աշխարհը սահմանափակվում է  հենց այդ շրջանակով: Ուստի սահմանափակվում է նաև անձի  նպատակների շրջանակը ու նրան կանգնեցնում շրջապատող աշխարհի իրականություններին դեմ առ դեմ: Նման պայմաններում,  անձը կոնֆլիկտի մեջ է մտնում իրական շրջապատի  հետ և զգում, որ իրեն շրջապատող աշխարհը սպառնալիք է հանդիսանում իր համար: Արդյունքում նա  ավելի շատ ժամանակ է անցկացնում սոցցանցերում:  Մյուս վտանգը սոցցանցերում անցկացված երկար ժամանակն է, ինչի հետևանքով օգտատերը չի զգում, որ ժամանակն անցնում է  և հեռու է մնում առօրյա կյանքից:

Ընտանեկան ու հասարակական տարաձայնությունները նույնպես նպաստում են, որպեսզի մարդիկ իրենց խնդիրների լուծումը գտնեն համացանցում: Խնդիրներից մեկն այն է, որ չնայած ծնողները բողոքում են, որ իրենց երեխաները երկար ժամանակ են անցկացնում սոցցանցերում, սակայն մոռանում են, որ նախքան դա, ընտանիքում հարաբերությունները եղել են սառը: Իսկ դա պատճառ է դառնում, որպեսզի երեխայի մոտ կախվածություն առաջանա սոցցանցերից: Այն անձը, ով իրական հարաբերություններում ու իրեն շրջապատող աշխարհում երբեք չի  խրախուսվել ու հովանավորվել, այժմ այդ ամենը ստանում է վիրտուալ աշխարհում: Իսկ դա պատճառ է դառնում, որ նա ավելի երկար ժամանակ անցկացնի համացանցում:

Հաջորդ շաբաթ ևս կանդրադառնանք այդ թեմային: