Մարդու իրավունքների ոտնահարումն Արևմուտքում, Երևակայությունից մինչև իրականություն(27)
ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը բացասական հետևանքներ ունեցավ այդ երկրում բնակվող փոքրամասնությունների համար: Որպես օրինակ` Թրամփի համախոհների ռասիստական ու ատելությամբ լի հայտարարությունները , որոնք հիմնված են ԱՄՆ-ում մուսուլմանների, իսպանացիների, սևամորթների ու այլ փոքրամասնությունների նկատմամբ առկա ատելության վրա:
Մի կողմից Դոնալդ Թրամիփի ոչ նորմալ վարքագիծն ու մյուս կողմից նրա համախոհների ոչ նորմալ վերաբերմունը պատճառ դարձան, որ ԱՄՆ-ում տեղի ունենան բռնություններ: Ըստ երևույթին, բոլոր դեպքերը որ այսօր տեղի են ունենում ԱՄՆ-ում, որևէ կերպ առնչվում են Թրամփի հետ: Շառլոթսվիլում ծայրահեղ աջերի ու նրանց ընդդիմադիրների միջև տեղի ունեցած բախումները 3 մարդու սպանվելու և 35 մարդու վիրավորվելու պատճառ դարձան: Ձերբակալվեց 6 մարդ: Ավելի ուշ, ԱՄՆ մի քաղաքացի անձնական ավտոմեքենայով մխրճվեց հակառասիստական ցուցարարների ամբոխի մեջ: Շառլոթսվիլը գտնվում է ԱՄՆ Վիրջինիա նահանգում և ունի ավելի քան 43 հազար բնակիչ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո ռասիստական խմբերը ժամանակ առ ժամանակ ցույցեր են կազմակերպում և իրենց բողոքը հայտնում հատկապես էմիգրանտների դեմ: Ցույցերից մեկը տեղի ունեցավ ի աջակցություն աջակողմ բլոգեր Ջեյսոն Քեսլերի բողոքի: Վերջինս բողոքել էր Շառլոթսվիլ քաղաքի խորհրդի որոշման դեմ, որի համաձայն, որոշվել էր գեներալ Ռոբերթ Լիի արձանը հանել քաղաքից: Հիշեցնենք, որ գենելար Լին ԱՄՆ-ի ներքին պատերազմի ժամանակ ղեկավարում էր Վիրջինիայի բանակը, որտեղ ծառայում էին ստրկատիրության ու ռասիզմի պաշտպանները: Վերջին ցույցի ընթացքում, որին մասնակցել էին նեոնացիստները, ծայրահեղ ազգայնամոլները և Թրամփի կողմնակիցները, հնչեցրին կոչեր` ի պաշտպանություն սպիտակ ռասայի և ընդդեմ էմիգրանտների: Ցուցարարները էմիգրանտներին ''ստոր'' անվանեցին:
Սպիտակամորթ ռասիստներն պահանջում են, որպեսզի ԱՄՆ-ում գործեն այնպիսի օրենքներ, ինչպիսիք գործել են ստրկատիրության ժամանակաշրջանում: Վիրջինիայի պաշտոնյաները հայտարարեցին, որ ազգայնամոլ սպիտակամորթները ծայրահեղ աջերի հետ միասին են կազմակեպում ցույցերը: Ցույցերի կարգախոսներից էր "Արյուն և հող", որը եղել է Գերմանիայի նացիստների կարգախոսներից մեկը: Ցույցի ժամանակ սպիտակամորթ ռասիստները բազմիցս հնչեցրին "Սևամորթներ, վերադարձեք ձեր անիծյալ Աֆրիկան", "Մեկ ազգ, մեկ ցեղ", "Վերջ էմիգրացիային" կարգախոսները:
Իհարկե ցույցի ընթացքում տեղի ունեցավ բախում ռասիստների ու նրանց հակռակորդների միջև, ինչի հետևանքով ոստիկանությունը դիմեց որոշակի գործողությունների` ցուցարարներին ցրելու նպատակով: Ծայրահեղ աջերի ու ռասիստների և մյուս կողմից նրանց հակառակորդների միջև տեղի ունեցած ցույցի հետևանքով, Վիրջինիայի նահանգապետն արտակագ դրություն հայտարարեց: Նույն ցույցի շրջանակներում, 20-ամյա Ջեյմս Ալեքսֆիլդը վթարի ենթարկեց հակառասիստներին: Արդյունքում սպանվեց մեկ կին և տասնյակ քաղաքացիներ վիրավորվեցին:
Եվրոպայի և ԱՄՆ-ի հարցերի փորձագետ , պարոն Մաքին ասում է.«Ռասիստական քաղաքականությունը Միացյալ նագահանգներում, ավելի է խորացրել այդ երկրում առկա ռասայական ճեղքը: Արդեն 50 տարի է անցնում ԱՄՆ-ի քաղաքական շարժումից: Ու չնայած սևամորթներն ու գունավոր մաշկ ունեցողները ներկա են ԱՄՆ-ի իշխանության ապարատում, ու նույնիսկ Բարաք Օբաման 8 տարի պաշտոնավարեց այդ երկրում, սակայն պետք է ասել, որ ռասիզմը դեռևս գոյություն ունի հասարակության տարբեր շերտերում: Հենց այդ պատճառով էլ Օբամայից հետո նախագահ դարձավ մի անձ, որի քարոզարշավի ամենակարևոր ելույթներից մեկն այն էր, որ մուսուլմաններին թույլ չի տալու մուտք գործել ԱՄՆ, վտարելու է ապօրինի էմիգրանտներին, սահմանային պատնեշ է կառուցելու Մեքսիկայի հետ սահմանին: Նա մեքսիկացիներին բնութագրեց «սեռավարակներ ունեցող մարդիկ»: Այսպիսով կարելի է ասել, որ Դոնալդ Թրամփի քարոզարշավի հիմքում եղել են ծայրահեղ աջերի լոզունգները: Ու չնայած Օբամայի մուտքը Սպիտակ տուն կարելի է համարել մեծ ձեռքբերում այդ երկրի սևամորթների համար, սակայն Թրամփի հաղթանակն այդ ձեռքբերման ոչնչացումն էր և երկրում ռասիզմի վերածնունդը:
Ամեն դեպքում, Շառլոթսվիլի բռնությունները մի կողմից և Դոնալդ Թրամփի ոչ հստակ վերաբերմունքն այդ բռնությունները դատապարտելու հարցի նկատմամբ` մյուս կողմից, փաստում են, որ ԱՄՆ-ում և մանավորապես այդ երկրի իշխանություններում առկա է ռասիզմ: Ու հենց այդ պատճառով էլ, ռասիստները, հակառակ մի քանի տարի առաջվա, Շառլոթսվիլի բռնություններում հայտնվեցին առանց դիմակի և այլևս վախ չունեն, որ իրենց ռասիստ կանվանեն»:
---
ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշընզը հայտարարեց. "Շառլոթսվիլի բռնությունները հարձակում էին ԱՄՆ-ի օրենքների ու արդարության դեմ: Երբ նման գործողություններ են տեղի ունենում ատելութան հողի վրա, դա դավաճանություն է մեր արժեքներին, ինչն անտանելի է: Արդարությունը հաղթելու է: Շառլոթսվիլի հարձակման հեղինակը երեք այլ անձանց հետ միասին ձերբակալվել է".ասել է նա:
Դոնալդ Թրամփը Շառլոթսվիլի բռնությունների վերաբերյալ հատարարեց, որ ԱՄՆ-ն նման բռնությունների տեղը չէ: Իր թուիթերյան միկրոբլոգում նր գրեց. "Մենք պետք է համախմբվենք և դատապարտենք այն ամենն, ինչն ատելություն է ծնում": Իսկ սենատոր Չակ Շումերը հատարարել է. "Քանի դեռ Դոնալդ Թրամփը չի դատապարտել Շառլոթսվիլում ծայրահեղ աջակողմյանների գործողությունները, նա չի կատարել նախագահի իր պարտականությունները":
Շառլոթսվիլի քաղաքապետ Մայքլ Սինգերը հայտարարեց, որ ռասիստների ու նրանց ընդդիմադիրների միջև բախումների իսկական մեղավորներն են Թրամփը և նրա կառավարությունը: Մյուս կողմից, Վիրջինիայի դատախազությունը հանդես եկավ հայտարարությամբ, որում ասված է, որ Թրամփը պետք է պատասխանատվություն կրի ԱՄՆ-ում իրականացվող ռասիստական գործողությունների համար, քանի որ չդատապարտեց ռասիստների գործողությունները: ԱՄՆ Հանրապետական կուսակցության մի խումբ ներկայացուցիչներ նույնպես քննադատեցին Շառլոթսվիլի բռնությունների վերաբերյալ Թրամփի դիրքորոշումը:
Ռասիստական հարձակումներ ԱՄՆ-ում
CNN հեռուստակայանն այս կապակցությամբ հայտարարեց, որ հնարավոր է այս բախումները դառնան Վիրջինիա նահանգում և նույնիսկ ողջ ԱՄՆ տարածքում անարխիայի սկիզբը: Կալիֆոռնիա նահանգում Օքլանդ քաղաքի բնակիչները նույնպես ցույց կազմակերպեցին: Իսկ Տեխասի բնակիչները, ցույց կազմակերպելով, իրենց բողոքը հայտնեցին Մեքսիկայի հետ սահմանին պատնեշ կառուցելու դեմ: Հաղորդումների համաձայն` մոտավորապես 40 խմբերի կողմնակիցներ, այդ թվում` էկոլոգիայի պաշտպաններ ու էմիգրանտներ, մասնակցել էին ցույցին:
Սևամորթներն ԱՄՆ պատմության մեջ մշտապես ենթարկվել են բռնությունների: Ու չնայած նրանց պայքարի արդյունքում երկրում վերացվեց ստրկատիրությունը, սակայն նրանց նկատմամբ խտրական քաղաքականությունը դեռևս կիրառվում է: Ուսումնասիրելով ԱՄՆ-ի սևամորթների տնտեսական, քաղաքական ու հասարակական վիճակը, կարելի է հանգել նման եզրակացության:
PEW ինստիտուտի վերջին հետազոտութան արդյունքները վկայում են, որ ամերիկացի ամեն սպիտակամորթ ընտանիք 13 անգամ ավելի հարուստ է սևամորթ ընտանիքից: 2012-2013թթ միայն ամերիկացի սպիտակամորթների հարստությունն է ավելացել: Այս երկրում դեռևս կան դպրոցներ, որտեղ չեն ընդունում սևամորթներին: Իսկ ոստիկանության վերաբերմունքը սևամորթների նկատմամբ, դրա վառ ապացույցն է: Վերջին տվյալներով, ԱՄՆ-ում միջին հաշվով ամեն 26 ժամում ոստիկանութան կողմից սպանվում է մեկ սևամորթ, բազմաթիվ ուրիշներ ձերբակալվում են: Վերջին տվյալների համաձայն` ԱՄՆ բնակչության 12 տոկոսը կազմում են սևամորթներ: Դա այն դեպքում, երբ կալանավորների 40 տոկոսը սևամորթներ են:
Խտրական քաղաքականություն` սևամորթների նկատմամբ
ԱՄՆ-ում սևամորթների նկատմամբ խտրությունը մի կողմից և նրանց անգործությունը, աղքատությունը`մյուս կողմից, պատճառ են դարձել, որ այս երկրի սևամորթներն իրենց համարեն երկրորդ կարգի քաղաքացիներ ու չինտեգրվեն հասարակության մեջ: ԱՄՆ-ում ռասիզմը համակարգային տեսք է ստացել և օրինականացվում է: Մուսուլմանները նույնպես, որպես փոքրամասնություն, զերծ չեն մնացել ռասիստական խմբերի հարձակումներից: Ամերիկյան ԶԼՄ-ների համաձայն` Թրամփի նախագահության օրոք այդ հարձակումները կրկնապատկվել են: CNN հեռուստակայանը վերջերս հայտարարեց, որ 2017թ. ամեն ամիս հարձակում է իրականացվել 9 մզկիթի դեմ: Հաղորդման համաձայն `2017թ հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում գրանցվել է մզկիթների վրա բացահայտ հարձակման 63 դեպք: Այդ ընթացքում մզկիթները կամ հրկիզվել են, կամ քանդվել: Մյուս կողմից, "Վաշինգտոն Փոսթ" օրաթերթի հաղորդմամբ` մինչև հունիսի վերջը տեղի է ունեցել 85 հարձակում: Իր նախընտրական արշավում Թրամփը խոստացել էր , որ կկանխի մուսուլմանների մուտքն ԱՄՆ:
Հարձակումներ` մզկիթների վրա
ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը բացասական հետևանքներ ունեցավ այդ երկրում բնակվող փոքրամասնությունների համար: Որպես օրինակ` Թրամփի համախոհների ռասիստական ու ատելությամբ լի հայտարարությունները, որոնք հիմնված են ԱՄՆ-ում մուսուլմանների, իսպանացիների, սևամորթների ու այլ փոքրամասնությունների նկատմամբ առկա ատելության վրա: Մի կողմից Դոնալդ Թրամիփ ոչ նորմալ վարքագիծը ու մյուս կողմից նրա համախոհների ոչ նորմալ վերաբերմունը պատճառ դարձան, որ ԱՄՆ-ում տեղի ունենան բռնություններ:
Փոքրամասնությունները ԱՄՆ-ում ենթարկվում են քաղաքական, հասարակական ու տնտեսական խտրության: Բացի այդ, վտանգվում է նաև նրանց կյանքը: Դա այն դեպքում, երբ ՄԱԿ-ի կոնվենցիաների համաձայն. բոլոր մարդիկ ունեն հավասար իրավունքներ և սեռը, ազգությունը, կրոնը, հասարակական կարգավիճակը և այլ գործոններ, չպետք է մարդուն սահմանափակեն` օգտվելու իր իրավունքներից: Կառավարությունները պարտավոր են հաստատելով որոշակի օրենքներ, ստեղծել պայմաններ, որպեսզի բոլորն օգտվեն հավասար իրավունքներից: Վերջում պետք է ասել, որ ռասիստական շարժումները և խտրական քաղաքականությունները, որոնք կիրառում են կառավարությունները, բացասական հետևանքներ են ունենալու ողջ հասարակության վրա: