ԱՄՆ-ն` ժողովրդական շարժումների ճնշող (Մաս 1. ԱՄՆ սևամորթների քաղաքացիական շարժումը)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i81481-ԱՄՆ_ն_ժողովրդական_շարժումների_ճնշող_(Մաս_1._ԱՄՆ_սևամորթների_քաղաքացիական_շարժումը)
Վերջերս Իրանի տարբեր քաղաքներում տեղի ունեցան բողոքի ցույցեր` թանկացումների և անգործության դեմ: ԱՄՆ կառավարությունը, շահարկելով այս խնդիրը, փորձեց միջամտել Իրանի ներքին հարցերին: Վեց մասից բաղկացած այս հաղորդաշարում կքննարկենք այն հարցը, թե ինչպես է ԱՄՆ կառավարությունը ճնշում երկրի ներսում, ինչպես նաև այլ երկրներում տեղի ունեցող բողոքի ցույցերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 15, 2018 11:57 Asia/Tehran

Վերջերս Իրանի տարբեր քաղաքներում տեղի ունեցան բողոքի ցույցեր` թանկացումների և անգործության դեմ: ԱՄՆ կառավարությունը, շահարկելով այս խնդիրը, փորձեց միջամտել Իրանի ներքին հարցերին: Վեց մասից բաղկացած այս հաղորդաշարում կքննարկենք այն հարցը, թե ինչպես է ԱՄՆ կառավարությունը ճնշում երկրի ներսում, ինչպես նաև այլ երկրներում տեղի ունեցող բողոքի ցույցերը:

Միացյալ Նահանգների կառավարությունը փորձեց Իրանի ներքին հարցերին միջամտելով, երկրի կենցաղային հարցերից մեկը դարձնել համաշխարհային խնդիր:  ԱՄՆ-ն պահանջեց 2018թ. հունվարի 5-ին ՄԱԿ-ի ԱԽ-ում նիստ գումարել` Իրանի անհանդարտությունները քննարկելու նպատակով: Սակայն ԱՄՆ-ն չհասավ իր նպատակին, քանի որ ԱԽ-ն չհամաձայնեց միջամտել Իրանի ներքին հարցերին: Եվ այս ժամանակ ծագեց մի հարց` ԱՄՆ-ն, որն ինչպես ինքն է հայտարարում,  պաշտպանում է  Իրանի ժողովրդի շահերը, ինչպես է վերաբերվում իր ներսում բողոքի շարժումներին: ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի ասելով. "Անկասկած ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ տիկին Նիքի Հեյլին շատ խոսքեր ունի աշխահին ասելու համար: Այդ թվում նաև այն, որ ԱՄՆ-ն կարող է բողոքները ճնշելու իր փորձով կիսվել աշխարհի հետ: Օրինակ` Վաշինգտոնը կարող է Ուոլ Սթրիթի բողոքի շարժման կամ Միսուրի նահանգի Ֆերգյուսեն քաղաքի բողոքի ցույցի արյունալի ճնշման իր փորձերը ներկայացնել աշխարհին": Իրականությունն այն է, որ ԱՄՆ-ն, որն իրեն համարում է մարդու իրավունքների պաշտպան, այդ ոլորոտոմ սև անցյալ ունի: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք այս թեմային:

 

Հասարակական շարժումները այն շարժումներն են, որտեղ մարդկանց մի խոշոր խումբ իր բողոքները ներկայացնում է  կոլեկտիվ ակցիայի շրջանակներում: Այս բողոքները կարող են լինել տարբեր հարցերի, այդ թվում`խտրության դեմ կամ տնտեսական, մշակութային ու հասարակական փոփոխությունների պահանջով: Դրանց մեծ մասն անցկացվում է  խաղաղ: Լինում են նաև գործադուլներ կամ բախումներով ուղեկցվող ցույցեր: Հասարակական շարժումներում հավաքական ակցիան նպատակ ունի փոխել իրավիճակը: Այդ իրավիճակը կարող է լինել քաղաքացիական, հասարակական կարգերի կամ որևէ օրենքի փոփոխության պահանջով: Վերջին երկու դարերի ընթացքում աշխարհում ձևավորվել են մի շարք նման շարժումներ: Այս ընթացքում ԱՄՆ-ում նույնպես ձևավորվել են նման շարժումներ, որոնք չնայած ճնշվել են, սակայն չեն դադարել: Դրանցից ամենակարևորը, որը ձևավորվեց ԱՄՆ-ում, սևամորթների քաղաքացիական իրավունքների շարժումն էր`Black civil rights in the USA  անունով: Այս շարժման հիմնական նպատակը խտրական քաղաքականությունն էր սևամորթների նկատմամբ:  Չնայած այս շարժման հավաքներն անցնում էին առանց բռնությունների, սակայն քաղաքացիական անհնազանդությունների հետևանքով, երկրում առաջացան կոնֆլիկտներ` ակտիվիստների և տեղական ու ֆեդերալ իշխանությունների միջև:  Շարժումը հասարակությունից պահանջում էր բողոքել այն անարդարտությունների դեմ, որոնց հետ առնչվում են սևամորթները:

Black civil rights in the USA  շարժումը

 

 

Այս շարժման ամենանշանավոր հավաքներից մեկը տեղի ունեցավ 1963թ. օգոստոսի 28-ին, երբ 200 հազար ակտիվիստներ քայլեցին դեպի Վաշինգտոն: Քայլարշավի ընթացքում Մարթին Լյութեր Քինգը ներկայացրեց իր հայտնի ելույթը` «Ես մի երազանք ունեմ» անունով: Շարժման ընթացքում, 1965թ. փետրվարի 25-ին,  մուսուլման ղեկավարներից Մալքոլմ Իքսը սպանվեց Նյու Յորքի Հարլեմ թաղամասում: Այս դեպքը ցույց տվեց, որ խտրությունն ու ռասիզմը դարձել են ԱՄՆ-ի հասարակության անքակտելի մասնիկը:

1865թ ԱՄՆ-ում հայտարարվեց ստրկատիրության ժամանակաշրջանի ավարտը: Սակայն  խտրությունը չվերացավ այդ երկրի հասարակությունից: Շատ սևամորթներ այդ ժամանակ ապրում էին ծայրահեղ աղքատության մեջ, նրանց երեխաները իրավունք չունեին հաճախել սպիտակամորթների դպրոցներ: Սևամորթները զրկված էին քաղաքացիական իրավունքներից, իսկ սեփականության իրավունքը ուներ հատուկ սահմանափակություններ: Նրանք նաև չէին կարող զբաղեցնել քաղաքական կարևոր պաշտոններ: Սևամորթներին արգելված էր մտնել սպիտակամորթների համար նախատեսված կենտրոններ, այդ թվում նաև ակումբներ ու ռեստորաններ: Սևամորթներն իրավունք չունեին նստել սպիտակամորթների համար նախատեսված աթոռների վրա: Երբ սևամորթ Ռոզա Փարքսին ձերբակալեցին ավտոբուսում սպիտակամորթի համար նախատեսված աթոռին նստելու համար, այդ դեպքը Մարթին Լյութեր Քինիգի համար շարժառիթ դարձավ, որպեսզի 1942-1968թթ. ղեկավարի սևամորթների շարժումը:

Ռոզա Փարքսի ձերբակալությունը` ավտոբուսում սպիտակամորթների համար նախատեսված աթոռին նստելու համար

 

Սևամորթների պայքարը պատճառ դարձավ, որպեսզի 1964թ ԱՄՆ-ն հաստատի օրենք, որը անօրինական էր համարում խտրությունը փոքրամասնությունների նկատմամբ: Սակայն փաստերը վկայում են, որ ԱՄՆ-ում գունավոր մաշկ ունեցող քաղաքացիների իրավունքները մինչև օրս էլ չեն հարգվում: Հետազոտությունները վկայում են, որ ԱՄՆ-ի մեծ թվով ձեռնարկություններում դեռևս առկա են ռասիզմը և ափարթայդը: Եկամուտների և աշխատանքի բաշխման ժամանակ դա առանձնապես նկատելի է: Մյուս կողմից, ԱՄՆ-ի սևամորթ ընտանքիների եկամուտը մշտապես պակաս է սպիտակամորթների եկամտից: Այս  խտրության ամենավառ ապացույցը սևամորթների նկատմամբ ոստիկանության և անվտանգության ուժերի վերաբերմունքն է: ԱՄՆ-ի Դեյթոն համալսարանի դասախոս Վերնիլա Դանթալը վերջերս հայտարարեց, որ երկրում ռասիզմի ամենակարևոր խնդիրն այն է, որ ոստիկանությունն իրեն պատասխանատու չի համարոմ սևամորթների նկատմամբ բռնություն կիրառելիս: Սպիտակամորթ ոստիկանները զգուշավորություն չեն ցուցաբերում սևամորթներին սպանելիս, քանի որ գիտեն, որ դրա համար պատասխանատվություն չեն կրելու: Եվ այս վերաբեմունքը պատճառ դարձավ, որպեսզի 2014թ սևամորթների շարժումը մեկ անգամ ևս թափ առնի: 2014թ ԱՄՆ Ֆերգյուսեն քաղաքում տեղի ունեցան նոր բողոքի ցույցեր` ոստիկանների կողմից սևամորթ պատանու սպանության դեմ: Այդ ժամանակ ԱՄՆ-ում տեղի ունեցավ բողոքի մեծ ցույց: Բողոքներն այն ժամանակ սրվեցին, երբ դատարանը սկսեց սևամորթ Մայքլ Բրաունին սպանած սպա Դարեն Ուլիսոնի գործով լսումները: Նյու Յորք Թայմզ օրաթերթը Ֆերգյուսոնի դեպքերի վերաբերյալ գրեց. "Սպիտակամորթ ոստիկանը սպանել է 18-ամյա Մայքլ Բրաունին: Դա այն դեպքում, երբ պատանին ձեռքերը պարզել էր վեր` ի նշան հանձնվելու": Նյու Յորքի դատաբժշկական կենտրոնի նախկին ղեկավար Մայքլ Բադենը, ում Բրայունի ընտանիքը վարձել էր վերջինիս դին հերձելու համար, հատարարել է, որ Բրաունի գլխին կրակել են երկու, իսկ աջ թևին` չորս անգամ:

ԱՄՆ Ֆերգյուսեն քաղաքի ցույցերը

ԱՄՆ իշխանությունների անպաասխանատու վերաբերմունքը սևամորթ պատանու սպանության հարցի նկատմամբ, Միսուրի, Կալիֆոռնիա և Վաշինգտոն նահանգներում  աննախադեպ ցույցերի ալիք բարձրացրեց, որոնք ճնշվեցին ոստիկանների կողմից: Երբ Ֆերգյուսենում սկսված շարժումը տարածվեց այլ քաղաքներում, ոստիկանությունը դիմեց բռնությունների` ցուցարաների նկատմամբ կիրառելով արցունքաբեր գազ, ռետինե գնդակներ և այլն: Ցույցերի ժամանակ ձերբակալվեցին մեծ թվով ցուցարարներ: Այս դեպքը լուսաբանելու համար, աշխարհի տարբեր երկրներից մեծ թվով լրագրողներ մեկնել էին ԱՄՆ, որոնք  ցանկանոմ էին մոտիկից լուսաբանել վիճակը: CNN հեռուստաընկերության լրագրողն իր տեսանյութում հայտարարեց, որ երբ հարյուրավոր մարդիկ խաղաղ ցույցով քայլում էին դեպի ոստիկանության կենտրոնական շտաբ, ոստիկանները զրահապատ մեքենաներով դիմավորեցին նրանց և արցունքաբեր գազ ու ծխացող ռումբեր նետեցին ցուցարարների վրա: Խոսելով այն մասին, որ վիճակը շատ ծանր էր, լրագրողը նշել է. «Մենք սեփական աչքերով տեսանք, որ ոստիկանները ռետինե գնդակներով կրակում էին ցուցարարների վրա»: Այս բռնությունները պատճառ դարձան, որ մարդու իրավունքների պաշտպան միջազգային կազմակերպությունները 2014թ. բազմիցս զգուշացնեն Միացյալ Նահանգների  նահանգային ու ֆեդերալ պաշտոնյաներին: ՄԱԿ-ի այդ ժամանակի գլխավոր արտուղար Բան Կի Մունը ԱՄՆ պատոնյաներին կոչ արեց հարգել խաղաղ ցուցարարների իրավունքը և նրանց խոսքի ազատությունը: "Միջազգային ներում" կազմակերպությունը 2014թ հոկտեմբերի 23-ին ներկայացրեց մի զեկույց, որտեղ քնադատեց Մայքլ Բրաունի սպանության դեմ բողոքողների նկատմամբ կիրառված բռնությունները: Կազմակերպությունը ԱՄՆ-ի և մասնավորապես Միսուրի նահանգի պաշտոնյաներին կոչ արեց հարգել խաղաղ ցույց կազմակերպելու մարդկանց իրավունքը: 2014թ նոյեմբերի 19-ին Մարդու իրավունքների դիտորդ խումբը ԱՄՆ-ի կառավարությանը կոչ արեց պատշաճ վերաբերմունք ցուցաբերել բողոքարարների նկատմամբ ու հարգել բողոքելու նրանց իրավունքը: Խումբը հայտարարեց, որ ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազի կիրառումը համարվում է  մարդու իրավունքների խախտում:

Անկասկած, ԱՄՆ-ում ռասիզմի հարցը Ֆերգյուսենի շարժմամբ չավարտվեց: Եվ հատկապես հիմա, երբ իշխանական ապարատում առկա է ռասիստական գաղափարախոսություն, կարելի է ենթադրել, որ ապագայում ԱՄՆ-ն դարձյալ ականատես կլինի սևամորթ ցուցարարների շարժման: