CAATSA-ի օրենքը` հակաիրանական նոր քայլ(1)
Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ կառավարության քաղաքականությունը սկսվեց հենց այն օրվանից, երբ հիմնադրվեց Իրանի իսլամական հանրապետությունը:Այդ օրվանից մինչ օրս, ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է տասնյակ օրենքներ, որպեսզի և՛ տնտեսապես և՛ քաղաքական առումով, սահմանափակի Իրանի հնարավարությունները:
1990թ. կեսերին, հակաիրանական պատժամիջոցները նոր երանգ ստացան ու ներառեցին երրորդ կողմին: Դրա համաձայն, պատժամիջոցների էին ենթարկվում նաև այն երկրները, որոնք համագործակցում էին Իրանի հետ: Իհարկե այս գործընթացը խստորեն քննադատվեց ԱՄՆ-ի քաղաքական ու առևտրային գործընկերների կողմից ու եվրոպացիները մի քանի տարի հրաժարվեցին պատժամիջոցների սահմանումից: Իրանի միջուկային տեխնոլոգիայի խաղաղ կիրառման հարցի հետ կապված խնդիրները սկսվեցին ներկա դարի հենց առաջին տասնամյակում: Դա ամերիկացիներին հնարավորություն տվեց հակաիրանական պատժամիջոցների քաղաքակնությունը տանել ԱԽ և այնտեղ հաստատել հակաիրանական պատժամիջոցներ: Այդուհանդերձ, այս գործընթացը շարունակվեց, քանի որ սկսվեցին 5+1 խմբի և Իրանի միջև բանակցությունները, իսկ ԱԽ-ն այս կապակցությամբ ընդունեց թիվ 2231 բանաձևը,որում ներառվում է միջուկային համաձայնության փաստաթուղթը կամ` Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը: Այն չեղարկեց Իրանի միջուկային գործունեությանը վերաբերող բոլոր բանաձևերը: Իհարկե այս որոշումն ԱՄՆ-ում դատապարտվեց հակաիրանական խմբերի կողմից, ինչից հետո հաստատվեց ՔԱԹՍԱ-ի՝(CAATSA) «Պատժամիջոցների միջոցով ԱՄՆ-ի հակառակորդներին դիմակայելու մասին» օրենքը:
2017թ. հունվարի 20-ին, ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի աշտոնավարության շրջանն ավարտվեց ու նախագահությունը փոխանցվեց Թրամփին: Երկրի ղեկը դեմոկրատ և ՀԳՀԾ-ի կողմնակից նախագահից փոխանցվեց նոր նախագահին: Թրամփը 2016թ. Նախընտրական արշավում բազմիցս հայտարարել էր, որ ՀԳՀԾ-ն ԱՄՆ-ի պատմության մեջ ամենավատ համաձայնությունն է: Արդյունքում, հակաիրականական խմբերն ավելի գոտեպնդվեցին ու ակտիվացան:Նրանք հաստատեցին Իրանի դեմ նոր օրենքներ, միջուկային համաձայնագրի չեղարկմանն ուղղված ճնշումները մեծացնելու նպատակով: Այս խումբը տարբեր նախագծեր ներկայացրեց այս կապակցությամբ, սկսած նրանից, որ համաձայնագրում պետք է փոփոխություն մտցվեր, կամ այնպիսի օրենքներ, որոնք դատապարտում էին Իրանի հրթիռային գործողությունները: Այդուհանդերձ, երբ Թրամփը մուտք գործեց Սպիտակ տուն, կոնգրեսականներից մի մասի վերաբերմունքը ՀԳՀԾ-ի նկատմամբ, փոփոխվեց: Այս խումբը մտահոգված էր, որ ԱՄՆ-ի կողմից միջուկային համաձայնության հավանական խախտման դեպքում Իրանը կարող է վերսկսել իր միջուկային գործողությունները: Նույնիսկ ամենածայրահեղ սենատորները, ինչպես` Բոբ Քորքերը և Թոմ Քաթենը, սկսեցին մտածել այս կապակցությամբ: Նրանք հայտարարեցին, որ Իրանի վերաբերյալ նոր օրենքներ հաստատելիս, պետք է ուշադիր լինել, որ միջուկային համաձայնությունը չխախտվի և ավելի շուտ ճնշման ենթարկվեն Իրանի հրթիռային ու տարածաշրջանային ծրագրերը և արևմտյան Ասիայում ահաբեկիչների դեմ պայքարող Իսլամական հեղափոխության Պահակազորը: Այսպիսով, 2017թ մարտին, Կոնգրեսում քննարկումից հետո, հաստատվեց “Իրանի ապակայունացնող քայլերը կանխելու” օրենքը: Այն հաստատվեց նաև նախագահի կողմից: Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների ավելացումից հետո այդ օրենքն անվանափոխվեց: Այն կոչվեց «Պատժամիջոցների միջոցով ԱՄՆ-ի հակառակորդներին դիմակայելու մասին» օրենք:
2017թ մարտի 23-ին ԱՄՆ-ում հաստատվեց ևս մի օրինագիծ, որի հիմնական պաշտպանն էր սենատոր Բոբ Քորքերը: Նա Հանրապետական կուսակցության Արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահն է: Բացի նրանից, օրենքին կողմ էին նաև մի շարք դեմոկրատական սենատորներ, ինչպես` Ռոբերթ Մենենդեսն ու Բեն Քարդինը, և հանրապետականներից Մարկո Ռուբիոն: 2017թ հունիսի 6-ին, երկու կուսակցությունների ավագ սենատորները հաստատեցին ևս մեկ հակաիրանական օրինագիծ, նախկին նախագծի հետ միասին ներկայացնելով հաստատման: Օրինագծի նպատակն էր օրինականացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, որպեսզի Դոնալդ Թրամփը չփորձեր այն չեղարկել: Նախապես որոշված էր օրինագիծը քննարկել հունիսի 7-ին, սակայն քանի օր այդ օրը համընկնում էր Իրանի խորհրդարանի դեմ ԻԼԻՊ-ի իրականացրած հարձակման օրվա հետ, քվեարկությունը հետաձգվեց: 2017 թ. հունիսի 15-ին օրինագիծը հաստատվեց` 98 կողմ և 2 դեմ ձայներով: Հունիսի 28-ին ԱՄՆ Սենատն իր փոփոխված նախագիծն ուղարկեց Ներկայացուցիչների պալատ` քննարկման: Նոր օրինագծում վերացվել էին մի շարք մտահոգություններ ԱՄՆ Սահմանադրության շրջանակներում օրենքների ընդունման կանոնների խախտման վերաբերյալ: Քանի որ ԱՄՆ Սահմանադրության համաձայն, յուրաքանչյուր օրինագիծ, որը ֆինանսական բեռ է նախատեսում Դաշնային կառավարության համար, պետք է նախ հաստատվի Ներկայացուցիչների պալատում և այնուհետև ուղարկվի Սենատ, հետևաբար Սենատն ընդունեց, որ “2017 թ.-ին Իրանի ապակայունացնող քայլերին դիմակայելու” օրինագիծը նախ քննարկվի Ներկայացուցիչների պալատում, այնուհետև ուղարկվի Սենատ: Օրենքի քննարկմանը զուգահեռ, Հյուսիսային Կորեայի հրթիռային ու ատոմային գործունեությունը կրկնապատկվեց: Թրամփը Հս. Կորեային սպառնաց ատոմային հարձակմամբ: Կոնգրեսի անդամներն այդ ժամանակ որոշեցին, որ նշված օրենքին ավելացնեն նաև ՌԴ-ի և Հս. Կորեայի դեմ պատժամիջոցները: Առաջարկն ընդունվեց և օրինագիծը հաստատվեց «Պատժամիջոցների միջոցով ԱՄՆ-ի հակառակորդներին դիմակայելու մասին»» օրենք անվամբ: Այն նոր պատժամիջոցներ էր սահմանում Իրանի, ՌԴ-ի և Հս. Կորեայի դեմ: Օրենքը հաստատվեց 2017թ հուլիսի 25-ին` ձայների մեծամասնությամբ: 2 օր անց, Ներկայացուցիչների պալատի հաստատված օրինագիծն ուղարկվեց Սենատ, որտեղ նույնպես այն հաստատվեց ձայների կտրուկ մեծամասնությամբ: Դրանից հետո օրենքն ուղարկվեց Սպիտակ տուն, որպեսզի նախագահն այն ստորագրեր: Այս ողջ ընթացքում, Դոնալդ Թրամփն ու Սպիտակ տունը քննադատում էին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը: Քննադատները հիմնականում Դոնալդ Թրամփի ընդդիմադիրներն էին, ովքեր ցանկանում էին վերջինիս թույլ չտալ վետոյի ենթարկել ՌԴ դեմ պատժամիջոցները: Մինչ այդ, Թրամփն ընդդիմանում էր հակառուսական պատժամիջոցների սահմանմանը, և համոզված էր, որ Վաշինգտոնի ու Մոկսվայի հարաբերությունները պետք է ավելի բարելավվեն, չնայած որ այդ ժամանակ կար կարծիք, որ Մոսկվան միջամտել էր ԱՄՆ նախագահական ընտրություններին: ԱՄՆ Կոնգրեսի մեծամասնությունն այդ ժամանակ պնդում էր, որ ՌԴ-ի դեմ պետք է կիրառվեն ավելի շատ պատժամիջոցներ: Դեմոկրատներն, օգտվելով Իրանի դեմ նոր պատժամիջոցների հարցից, փորձեցին Թրամփին ստիպել հետևել իրենց պահանջին: Ու քանի որ հակաիրանական պատժամիջոցներին ավելացվեցին նաև ՌԴ-ի և Հս. Կորեայի դեմ պատժամիջոցների օրինագիծը, նա պարտավոր էր այն ստորագրել: 2017թ. օգոստոսի 2-ին, Դոնալդ Թրամփը ստորագրեց օրինագիծը, որը ստացավ օրենքի ուժ: Այդուհանդերձ, Սպիտակ տունը հայտարարեց, որ ՌԴ դեմ պատժամիջոցների մի մասը հակասահմանադրական են: Դոնալդ Թրամփը լրագրողներին ասաց. “Այս օրինագիծը դժվարացնում է բանակցություններ վարելու ԱՄՆ-ի գործը, ինչը կարող է դժվարություններ առաջացնել ամերիկացիների համար և Չինաստանին, Ռուսաստանին ու Հս. Կորեային թուլ չտալ համագործակցել ԱՄՆ-ին հետ”: “Այս բոլոր դժվարություններով հանդերձ, ես ստորագրում եմ նախագիծը` ազգային միասնության պատճառով”. ասաց նա: Այսպիսով, ԱՄՆ-ն հաստատեց ևս մեկ օրինագիծ` Իրանի իսլամական հանրապետության և այս երկրի ժողովրդի դեմ: