Սաադին` Սիրո , խաղաղության ու բարեկամության ջատագովը
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i89134-Սաադին_Սիրո_խաղաղության_ու_բարեկամության_ջատագովը
Իրանական օրացույցում ապրիլի 21-ը( Օրդիբեհեշթ ամսի 1-ը) նշվում է որպես մեծ բանաստեղծ Սաադիի մեծարման օր: Այս հաղորդումը նվիրված է մեծ բանաստեղծին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 20, 2019 19:36 Asia/Tehran

Իրանական օրացույցում ապրիլի 21-ը( Օրդիբեհեշթ ամսի 1-ը) նշվում է որպես մեծ բանաստեղծ Սաադիի մեծարման օր: Այս հաղորդումը նվիրված է մեծ բանաստեղծին:

  

Ինչպես կարելի է  կարճ տողերում ու ժամանակամիջոցում խոսել մի մարդու մասին, ով մի ողջ աշխարհի դարձրեց իր եզակի գաղափարների հյուրը և իր խոսքը տարածվեց ողջ աշխարհում: Եվ այն էլ ոչ ներկա դարում , որը համարվում է մեդիայի դարաշրջան,այլև մի քանի դար առաջ, երբ ճամփորդելը շատ դժվար էր, իսկ բանաստեղծների ստեղծագործությունները լինում էին շատ սահմանափակ:  Սաադին այն իրանցի մտավորականներից ու բանաստեղծներից էր, որ հռչակված էր հենց իր կյանքի օրոք ու նրա խոսքը մեծ տարածում ուներ սովորական ժողովրդի, պալատական ու գրական շրջանակներում: Նրա գրքերն անցնում էին ձեռքից ձեռք, իսկ նրա Գոլեսթան ժողովածուն դարձավ դասագիրք` Հնդկաստանի ու Օսմանյան թագավորների համար: Այն ժամանակվանից, երբ մարոկկացի հանրահայտ զբոսաշրջիկ Իբն Բաթութան  խոսեց նավավարների մասին, որ Չինաստանի ամենաարևմտյան հատվածներից Քինգսե քաղաքում նավավարության ժամանակ կարդում էին Սաադիի ստեղծագործությունները, դարեր են անցել: Սակայն նրա հեղինակությունը շարունակում է գնալով ավելի խորանալ: Հարկ է նշել, որ Սաադիի ստեղծագործությունը գրված է ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակի պատին: Այդ ստեղծագործության իմաստը հետևյալն է.

Մարդիկ սերում են միևնույն մարմնից

Եվ նույն շաղախից են՝ արարչական .

Եթե մեկ անդամ ցավի աշխարհից,

Հանգիստ չի մնա և ոչ մի անդամ :

Եթե չես տխրում ուրիշի ցավից,

Արդեն զրկվում ես դու «Մարդ»  կոչումից:

 

Սաադիի այս բանաստեղծությունը նաև մաքուր ոսկով գրված է մի իրանական գորգի մեջտեղում, որը թանկարժեք գորգ է և որը գործել է  Սպահանից մեծ վարպետ,  գորգագործ Մուհամմադ Սեյրաֆյանը:  Գորգն ունի 5 մետր երկարություն և 5 մետր լայնություն: Այն գտնվում է  ՄԱԿ-ի ամենակարևոր կենտրոններից մեկում, որտեղ տեղի են ունենում բոլոր կարևոր դիվանագիտական հանդիպումները: Գորգը փակցված է սրահի պատին, իսկ բանաստեղծության անգլերեն թարգմանությունն ամրացված է  դրա կողքին, որպեսզի յուրաքանչյուր այցելու հիանա իրանական իմաստնությամբ:

Սաադիի բանաստեղծությունը` ՄԱԿ-ում գտնվող իրանական թանկարժեք գորգի վրա

 

Իսկ ինչն է պատճառը որ Սաադիի բանաստեղծություններն այսքան սիրված են: Թերևս այն պատճառով, որ նա խորը ընկալում ունի մարդու և մարդկության մասին: Սաադին ամբողջ աշխարհը տեսած իմաստուն է , ով ճամփորդել է իսլամ աշխարհի արևմուտքից մինչև արևելք` ծանոթանալով տարբեր մշակույթներին: Սաադին իմաստնության ուսուցիչ է: Իմաստնություն, որը հիմնված է մարդասիրության վրա: Թերևս հենց Սաադիի բարոյական ուսմունքներն են կարողացել յուրաքանչյուր մարդու համար դառնալ մարդասիրության օրինակ: Սաադիի ուսմունքների ու գաղափարների խորքը մարդակենտրոնությունն է: Նրա ստեղծագործություններից «Բուսթանն» ու «Գոլեսթանը», ինչպես նաև նրա բանաստեղծությունների ժողովածուն, մարդու մասին են: Հենց այդ պատճառով է թերևս, որ Սաադիի խոսքը համընկնում է  յուրաքանչյուր մարդու էության հետ, որ ժամանակում էլ որ լինի:  

Սաադիին պետք է տեսնել իր յուրաքանչյուր ստեղծագործության մեջ: Նա իր ստեղծագործություններում սիրո ուսուցիչ է: Մաքուր սերը ներկայացնում է  պարզ լեզվով: Այնքան պարզ, որ նման է նույնիսկ արձակի և միևնույն ժամանակ գրավիչ է: Սաադիի գազելները սիրային են, միստիկական շաղախով ու բարոյական ուսումունքների հիման վրա: Այն, ինչը պատճառ է դառնում, որ մարդը հրաժարվի մարդկությունից ու ստորանա, Սաադին ատում է: Նրա գազելը սիրո դրսևորում է  իր բոլոր նրբություններով ու վայրիվերումներով: Այս սերը լի է ցավով, կարիքով և ժամանակի ցանկություն չէ, այլ` գոհունակություն: Դա նաև մի բարոյական կարիք է, հանուն որի բանաստեղծի հոգին ու սիրտը մշտապես պատրաստ է   զոհվել: Սաադին աշխարհի տարբեր երկրներ է ճամփորդել ու շփվել տարբեր մարդկանց հետ: Այնպիսի մարդկանց, որոնցից յուրաքանչյուրն ունեցել է իր հավատալիքները և մեծ փորձ կուտակելով, վերադարձել իր ծննդավայր Շիրազ: Շիրազի գարունը և նրա ծաղիկների բուրմունքն այնքան արբեցրին նրան, որ նա որոշեց արարել մի ծաղկաշատ Բուսթան և մի հաճելի Գոլսեթան: Բուսթան ու Գոլսեթան, որոնց ծաղիկներին մինչև այսօր ոչ մի աշուն չի կարողացել վնասել: Եվ ոչ էլ ժամանակի ընթացքը խամրեցրել է դրանց իմաստը: Սաադին շատ գրականագետների կարծիքով, հասարակական բարեփոխիչ է: Գիտակից ու զարգացած բարեփոխիչ, որին մշտապես մտահոգել են անարդարությունն ու անբարոյականությունը և մարդկային արժեքներին չտրվելը: Սաադիի Գոլեսթանն ու Բուսթանը  կարելի է  համարել տեսական ու գործնական իմաստնության  մի ամբողջ հավաքածու: Սաադին Գոլեսթանում մարդու և հասարակության մասին խոսում է  այնպես, որ պիտի լինի: Սաադին համոզված է, որ եթե մարդն ինքն իրեն չճանաչի ինչպես որ կա, չի հասկանա, թե ինչպես պիտի լինի: Գոլեսթանը տարբեր հեքիաթների հավաքածու է: Այն աշխարհի կենդանի պատկերն է  յուրաքանչյուր ժամանակաշրջանում: Նա այս գրքում մարդու և նրա աշխարհը ներկայացնում է իր բոլոր թերություններով, առավելություններով և  հակասություններով: Սակայն Սաադին միայն դրանով չի սահմանափակվում: Նա ներկայացնում է նաև ցավերը և դրանց բուժումը: Նա սովորեցնում է  ճիշտ ապրելու գաղտնիքը: Սաադիի Գոլեսթանը մարդու իրական կյանքի պատկերն է, իսկ Բուսթանը ներկայացնում է  այն երազային աշխարհը, որ պետք է լինի, և մարդն ինչպես պետք է ապրի, որի հիքմում ընկած են բարոյական արժեքներ ու սեր: Բուսթանը Սաադիի ճշմարտության աշխարհն է և այնտեղ խոսվում է միայն արդարության մասին: Սաադիի Բուսթանը  նրա երազած աշխարհն է, որում տիրում են արդարությունն ու բարությունը մաքրությունն ու մարդկայնությունը: Սաադին Բուսթանում ներկայացնում է  մարդու վեհ արժեքը, սովորեցնում, թե ինչպես պետք է  համեստություն ցուցաբերի կյանքում, բարություն անի, դաստիարակի: Նա այս գրքում մարդուն հրավիրում է լինել արդար: Սաադիի երազած աշխարհում գոյություն ունի հավատք առ Աստված և մարդը ընթերցելով այս գիրքը, ոգևորվում է, որպեզի փորձի հասնել այն աշխարհին, որ ներկայացնում է Սաադին: Սաադիի յուրաքանչյուր խոսքը բարոյական ու հասարակական պատվիրան է, որ երբեք չի հնանում: 19-րդ դարի բրիտանացի բանաստեղծ Էդվին Առնոլդի համոզմամբ, Սաադին պատկանում է և՛ հին աշխարհին և՛ արդի աշխարհին: Նա թարգմանել է  Սաադիի Գոլեսթանից հատվածներ և ասում է, որ այդ գիրքը մեծ խորհուրդ ունի իր մեջ, հավելելով, որ ոչ ոք Սաադիին հետևելուց չի սարսափում և վատ չի զգում: Սաադիի միտքը չի սահմանափակվում ժամանակի ու տարածության մեջ: Նա յուրաքանչյուր մարդու տեսնում է որպես մի մասնիկ, սակայն ասում է, որ փրկվելու լավագույն միջոցը անձնական բարեփոխումն է: Սաադիի ստեղծագործությունների մարդասիրական մտքերը կարելի է տեսնել աշխարհի մեծ գրողների ստեղծագործություններում: Լինեն դրանք պատմագիրներ, բանաստեղծներ, թե փիլիսոփաներ: Նրանք վերցրել են Սաադիի շատ մտքեր ու տարածել արևմտյան գրականության մեջ: Գյութեն, Լաֆորտենը, Էմերսոնը, Վիկտոր Հյուգոն, Մորիս Փարսը, Անդրե Ժիդը և շատ եվրոպացի գրողներ: 18-րդ դարի փիլիսոփաները նույնպես ներշնչվել են Սաադիից, հատկապես նրա ուսմունքներից և եղբայրության, մարդասիրության և նախապաշարումներից զերծ մնալու մտքերից:

 

Նրանք, որ պայքարում էին իրենց դարի կեղծ հոգևորականների դեմ, Սաադիին իրենց կողքին էին համարում,  իրենց ասելով, նրանք պայքարում էին նրանց դեմ, ովքեր գարի էին վաճառում ցորենի փոխարեն: Այն խելացի իմաստուն իշխանը, որի մասին Սաադին խոսում է, նույնն է, ինչի մասին երազում էր Ֆորտեն` իր ժամանակ: Ֆորտեն, ով ապրում էր 1747թ., համարվում է  փիլիսոփայական հեքիաթների հիմնադիրը: Նրանից առաջ ոչ ոք փիլիսոփայական հեքիաթներ չէր գրել: Իրականում Սաադին  պատճառ դարձավ, որպեսզի Եվրոպայում ստեղծվի նոր գրականություն: Ինչպես որ Ռոքերթը, Մոլանայի ազդեցության տակ եվրոպական ու հատկապես գերմանական գրականության մեջ մտցրեց գազելը,  Ֆրանսիացի Վիկտոր Հյուգոն և գերմանացի Գյոթեն իրենց ստեղծագործություններում ներշնչվեցին Սաադիից: Բարբիյե Դոմենարի ասելով. “Սաադին ողջ արևմուտքում այն պատճառով  հեղինակություն ձեռք բերեց, քանի որ խոսում է  այն մասին, ինչը պահանջում է  արդի հասարակությունը: Հեքիաթներ ներկայացնելու նրա մեծ տաղանդը,   բարի ու երգիածական ոճը, որով նա ծաղրում է  մարդկային հասարակության սխալ կողմերը, այս ամենին քիչ ենք հանդիպում նրա ժամանակակիցների ստեղծագործություններում: Իսկ դա պատճառ է դառնում, որ Սաադին գնահատվի լիարժեքորեն”:

Այսօր  Սաադիի օրն է: Թող որ նրա հիշատակը միշտ վառ մնա: