Հունիս 21, 2018 09:16 Asia/Tehran

Մարդու միտքը ձևավորվում է կյանքի առաջին տարիներին: Կնոջ ներկայությունը անիմացիոն արվեստի մեջ կարևոր է և հատկապես այն անիմացիաներում, որոնք պատրաստվում են երեխաների համար:

Այդ ֆիլմերը կարող են կարևոր դերակատարություն ունենալ նրանց կյանքում և ձևավորել կանանց նկատմամբ վերաբերմունքի մշակույթ:

 

Աննեսին Ֆրանսիայում գտնվող շրջան է, որտեղ ամեն տարի տեղի է ունենում անիմացիայի փառատոն: Այս տարի հունիսի 11-16-ը այդ շրջանում տեղի ունեցավ անիմացիայի 58-րդ փառատոնը: Փառատոնին ներկայացված էին նաև իրանական 4 անիմացիոն ֆիլմեր: Փառատոնի շրջանակներում ցուցադրվեց  2013թ նկարահանված “Աշքան ռահգոզարի” անիմացիան, որը ստեղծվել է   Շահնամեի հիման վրա:  Կարճամետրաժ ֆիլմերի բաժնում ցուցադրվեց “Պարոն եղջերու”  ֆիլմը, որի ռեժիսորն է Մոջթաբա Մուսավին և “Վազիր, Ռոստամ վազիր” ֆիլմը, որի ռեժիսորն է Հոսեյն Մոլայեմին :

Հեռուստասերիալների բաժնում ներկայացված էր “Ռուբին ու ճուտերը”  ֆիլմը`Բաբաք և Բեհնուդ Նեքուինների ռեժիսորությամբ: “Շահնամեի” էպոսի  հիման վրա նկարահանված “Վերջին պատմությունը” պատմում է բարու և չարի կռվի մասին: Ֆիլմի  պրոդյուսերն է “Հոռխեշ” ընկերությունը: Ռեժիսոր Մարսել Ժին այս ֆիլմի մասին ասում է. “Վերջին պատմությունը” գրավիչ ֆիլմ է և էպոսային: Այն լի է բազմաթիվ գործողություններով, որոնք մեզ տանում են դեպի բարու ու չարի կռիվը”:

 

Փառատոնին ներկայացվել է նաև “Փիղ արքա” անիմացիան, Հադի Մուհամադյանի  ռեժիսորությամբ: Փառատոնի շրջանակներում տեղի ունեցան սեմինարներ, բազմազանության թեմայով: Սեմինարների նախաձեռնողներից էր  “Կանայք անիմացիայում” հիմնադրամը, որը կազմակերպեց “Կանայք անիմացիոն արվեստում” խորագրով սեմինար: Սեմինարում քննարկվեց կանանց ներկայությունն անիմացիոն ֆիլմերում,  կանանց ներգրավվածությունն այս արվեստում, և թե ինչպես է կինը ներկայացվում անիմացիայում:

Ռեժիսոր Մարկ Օզբորնը նիստի ժամանակ ասաց. “Անհավասարությունը ոչ միայն Էկրանի վրա է, այլ նաև կուլիսներում: Բոլորս պետք է աշխատենք, որեսզի մինչև 2025թ հասնենք 50:50 վիճակի: Իմ կարծիքով, կայուն փոփոխություն տեղի կունենա այն ժամանակ, երբ բոլորը պաշտպանեն կանանց, ու տղամարդիկ միմյանց օգնեն, այս կապակցությամբ սխալ կարծիքները փոխելու համար: Մենք բոլորս միասին ենք ու կարող ենք հետաքրքիր աշխատանք կատարել”:

Ժամանակակից տեխնոլոգիաներն ու կապի ոլորտը համարվում են այս դարի առանձնահատկություններից, որոնք ազդել են մարդու ամբողջ կյանքի վրա: Այս ոլորտն այսօր ստեղծում է մշակույթ և արտադրում միտք: Նոր մեդիան շատ կարևոր դեր է կատարում հասարակության մեջ կնոջ կերպարը ճիշտ կամ սխալ ցույց տալու համար: Այս կապակցությամբ, անիմացիան, որպես անկախ կամ ոչ անկախ մեդիա, կարող  է կարևոր դերակատարություն ունենալ: Որպես օրինակ, Դիսնեյ ընկերության անիմացիաներում, տասնյակ տարիներ, արքայադուստրերի կերպարները հատուկ քաղաքականության շրջանակներում են ձևավորվել: Իսկ Ճապոնական Գիբիլի ընկերության անիմացիաներում կանանց կերպարը մեկ այլ օրինակ է: Բացի դրանից, կան բազմաթիվ անիմացիաներ, որոնք հեղինակել են կանայք: Անիմացիոն սերիալները ցուցադրվում են հեռուստատեսությամբ ու համացանցում: Դրանք կարող են մշակույթ ձևավորել: Մեդիա ոլորտի փորձագետները կարծում են, որ նախ պետք է պատասխանել մի քանի հարցերի: Մասնավորապես որքանով են համապատասխանում անիմացիաները հասարակության մեջ առկա մշակույթին և արդյոք այն օրինակները, որ ներկայացված են անիմացիաներում, բխում են հասարակությունում  տիրող մշակույթից թե ոչ: Բացի այդ, կնոջ կերպարն այս տարիների ընթացքում տեխնոլոգիաների զարգացմամբ ինչպիսի փոփոխություններ են կրել և ինչ ճանապարհով են այդ փոփոխությունները կրել: Հոլիվուդն առաջին տեղն է գրավում սեռական խտրության առումով և ունենալով մեծ շուկա, այդ մշակույթը պարտադրում է  ավելի մեծ զանգվածների:

 

Սրանք միայն խոսքեր չեն, այլ լուրջ հետազոտությունների արդյունք: Հետազոտական խմբերից մեկի կատարած հետազոտության մեջ քննվել են նաև դերասանների դիալոգների ու մոնոլոգների ծավալները: Արդյունքում նշվել է, որ կանանց ավելի քիչ դիալոգներ ու մոնոլոգներ են տրված: Բացի այդ դեր է ունեցել նաև տարիքը: Որպես օրինակ, մինչև 65 տարեկան տղամարդիկ ավելի մեծ շանսեր ունեն` ծավալուն դեր ստանալու համար: Սակայն կանանց դեպքում, 40 լրանալուց հետո, նրանց քիչ դերեր են տալիս: Հետազոտությունը նաև ցույց են տալիս, որ կանանց ներկայությունն այս ոլորտում ավելի շատ վերաբերում է նրանց սեռական գրավչությանը: Ցավալին այն է, որ 22-31 տարեկան տղամարդկանց ու կանանց դիալոգների ծավալը համարյա նույնն է: 42-65 տարեկան տղամարդիկ սակայն, 5 անգամ ավելի մեծ ծավալով դերեր են ստանում, քան նույն տարիքի կանայք: Այս հետազոտության համաձայն, բոլոր մեդիաները, սկսած հեռուստաընկերություններից մինչև անիմացիա, հետևում են այս չգրված օրենքին: Հետաքրքիրն այն է, որ եթե ֆիլմերում կանանց դիալոգները կազմում են 30 տոկոս, հեռուստատեսությունում այդ ծավալը 42 տոկոս է: Առկա է նաև ռասայական խտրություն: Որպես օրինակ, ֆիլմերում ու հեռուստատեսությունում հերսոների 74 տոկսը սպիտակամորթ են: Սևամորթ կանայք ունենում են դերերի ընդամենը 15, իսկ ասիացի ու լատինամերիկացի կանայք` ընդամենը 4 տոկսը: Հատկանշական է, որ 2014թ տվյալներով, ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում լատինաամերիակցիները կազմել են բնակչության ամենամեծ թիվը: իսկ Կալիֆոռնիա նագահանգում գտնվում են Լոս Անջելեսն ու Հոլիվուդը: Այս կապակցությամբ ներկայացվել են բազմաթիվ բողոքներ:  Որպես օրինակ, բողոք ներկայացվեց Մինյոններ անիմացիոն սերիալի դեմ, որն ուներ շատ բարձր ռեյտինգ: Բողոքը կայանում էր նրանում, որ բոլոր մինյոններն արական սեռի էին պատկանում: Բողոքարկողները նշել էին, որ վերջերս ոչ մի նման ֆիլմ չի ներկայացվել, որում բոլոր դրական հերոսները լինեն արական սեռի: Նույնիսկ այնպիսի անիմացիաներում, ինչպես “Ավտոմեքենաները”, կա այդ բազմազանությունը: Իսկ Մինյոններում կա միայն մեկ կին կերպար, որը բացասական հերոս է: Մինյոնների ռեժիսոր Պիեր Քաֆեյնն իրեն արդարացնելով ասել է. “Տեսեք, Մինյոնները երբեմն որքան հիմար են: Ես չէի կարող պատկերացնել որ նրանք լինեն  իգական սեռի”:  

 

Դերասան Ռիչադ Հարիսը, ով փառատոնի ժյուրիի անդամ է, համոզված է, որ հոլիվուդյան ստուդիաները գտնվում են տղամարդկանց ձեռքում և նրանք պատրաստ չեն նկարահանել ֆիլմեր, որոնք ներկայացնեն կանանց իրական կյանքը: Նա ասում է.”Լուրջ փոփոխություն տեղի կունենա այն ժամանակ, երբ կանանց թիվը Հոլիվուդի ղեկավար կազմում մեծանա և նրանք կարողանան համոզել, որ կանայք կարող են մեծ դերակատարություն ունենալ այս շուկայում, դառնալ լուրջ գործընկերներ և կարելի է կենտրոնանալ կանանց իրական կյանքի վրա”:

 

Պիտակ