Իրանի հետ բանակցության համար ԱՄՆ-ի դիմումը՝ ճշմարտություն, թե՞ կեղծիք(1)
Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից և ԻԻՀ համակարգը հաստատվելուց հետո ԱՄՆ-ն թշնամական կողմնորոշում է ընդունել Իրանի հանդեպ:
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն այդ երկրի նախկին նախագահների ու վարչակազմերի հակաիրանական ուղղությունը շարունակելով թե նախընտրական քարոզարշավի ժամանակ և թե Սպիտակ տուն մուտք գործելուց հետո Իրանի դեմ թշնամական դիրքորոշում է ընդունել և մասնավորապես գրոհելով միջուկային համաձայնության (ՀԳՀԾ) դեմ դա համարել է ԱՄՆ-ի համար ամենավատ համաձայնությունը:
Օգոստոսի 6-ին՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի միջուկային պատժամիջոցները կրկին գործադրման հանձնվելու թվականը մոտենալով Իրանի ու ԱՄՆ-ի միջև բանավոր առճակատումն առավել սրվել է: ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին վերջերս զգուշացրեց, որ Թրամփը չպիտի սպառնալիք հնչեցնի Իրանի հասցեին, քանի որ Իրանի պատասխանից զղջալու է: Թրամփն էլ փոխադարձաբար պասիվ արձագանք ցուցաբերելով Իրանի նախագահի զգուշացումներին, մեծատառով արած թուիթերյան գրառման մեջ նշեց, որ երբեք ու որևէ ժամանակ ԱՄՆ-ին մի սպառնացեք:
Թրամփի այս գրառումը հատկապես դեմոկրատականների ու նաև վիրտուալ միջավայրում ծաղր ու ծանակի առիթ դարձավ: Իրանի Ղոդս զորքի հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանին արձագանքելով Իրանի դեմ Թրամփի վերջին սպառնալիքներին, ասաց. «Իրանի հետ պատերազմը սկսելն ԱՄՆ-ի բոլոր հնարավորությունների ոչնչացման իմաստով կլինի և ԱՄՆ-ի սկսած պատերազմի վերջն ուրվագծելու է Իրանը»:
Վերջին սպառնալիքների հանդեպ Իրանի ջախջախիչ արձագանքը պատճառ դարձավ, որ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնատարներ, այդ թվում ԱՄՆ պաշտպանության նախարարը հիմնականում բացառեն Իրանի դեմ ռազմական հարձակման մտադրությունը:
Չնայած իր վերջին հոխորտանքին Թրամփն իր վերջին արտահայտություններում հավակնեց, որ պատրաստ է Իրանի հետ համաձայնության համար: Թրամփը հուլիսի 24-ին Կանզաս քաղաքում ամերիկացի վետերան զինվորների հավաքում ասաց. «Իրանի հետ իրական համաձայնության հանգելու պատրաստակամություն ունենք»: Հուլիսի 30-ին էլ Թրամփը Սպիտակ տնում Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեի հետ հանդիպումից հետո վերահաստատեց առանց նախապայմանի Իրանի հետ բանակցելու իր պատրաստակամությունը: Նա հավակնեց, որ պատրաստ է առանց նախապայմանի ցանկացած ժամանակ ու ցանկացած վայրում հանդիպել իրանցի պաշտոնատարների հետ:
Այսպիսով առերևույթ Թրամփն Իրանի հետ բանակցության ցանկություն է հայտնել: ԱՄՆ-ի իրանցիների ազգային խորհրդի նախագահ Թրիփա Փարսին ԱՄՆ-ի «Սի Էն Բի Սի» հեռուստատեսության կայքում հրապարակված մի հոդվածում գրել է. «Հասան Ռոհանիի հետ հանդիպման համար Թրամփի առաջարկն ավելի լավ համաձայնության չի հանգելու: Մենք կորցրեցինք մեր հնարավորությունը»:
Այդուհանդերձ անցյալի փորձը ցույց է տվել, որ նա ցանկանում է առևտրական մեթոդներով առաջ տանել բանակցություններն ու հարցերը կարգավորել: Նա շարունակ բանակցության ցանկացած առաջարկ համեմում է սպառնալիքով ու ճնշումով, որպեսզի իր պատկերացմամբ հավանական բանակցության ժամանակ առավել հզոր դիրքից հանդես գա:
ԱԷՄԳ-ի նախկին գերատեսուչ Մոհամմեդ Ալ-Բարադեին արձագանքելով Իրանի պաշտոնատարների հետ բանակցության մասին ԱՄՆ նախագահի արտահայտություններին, ասել է. «Չի կարելի սպառնալ ու վիրավորել մի երկրի ու հետո չհաշվված կերպով բանակցության ցանկություն հայտնել»:
Դա ի տես այն բանի, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն իր նախագահին հակառակ դիրքորոշում ընդունեց: Այս շրջագծում Հասան Ռոհանիի հետ առանց նախապայմանի բանակցության պատրաստակամության մասին ԱՄՆ նախագահի արտահայտություններից ժամեր անց Պոմպեոն մի հարցազրույցում այս հանդիպման իրականացման համար նախապայման ներկայացրեց: Նա ընդգծեց, որ հովանավորում է Ռոհանիի հետ Թրամփի հանդիպումը, սակայն այս հանդիպման համար նախապայմանների շարան ներկայացրեց:
«Մենք նախապես էլ հայտարարել ենք, որ նախագահ Թրամփը ցանկանում է խնդիրները կարգավորել: Եթե իրանցիներն ապացուցեն, որ հաստատակամ են հիմնական փոփոխություն մտցնել իրենց վարքագծում, դադարեցնել բռնարարքները և արժեքավոր միջուկային համաձայնության մեջ մտնելու հետ իրենց համաձայնությունը հայտնեն, ինչն իրապես կկանխի միջուկային զենքի տարածումը, ապա դրանից հետո նախագահը պատրաստ կլինի նստել ու նրանց հետ բանակցել»,-հայտարարեց Պոմպեոն:
--------------
2018 թվականի մայիսին ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարումից հետո Պոմպեոն նոր համաձայնության շուրջ Իրանի հետ բանակցության համար 12 նախապայմաններ ներկայացրեց, որոնց շատերն ԱՄՆ-ում անիրատեսական ու պատրանք բնութագրեցին: Հիմա հարց է ծագում, որ նախ ինչո՞վ կարելի է բացատրել Թրամփի ու նրա պետքարտուղարի հակասական դիրքորոշումները, որն ի դեպ նախընթաց ունի և երկրորդ այն որ ԱՄՆ-ն Իրանի հետ ի՞նչ տեսակի համաձայնության է ձգտում:
Պատասխանելով այս հարցերին պիտի ասել, որ Թրամփն իր որոշումներից շատերն ընդունում է առանց կառավարության մյուս անդամների հետ խորհրդակցության ու համադրման և կամ էլ շատ հարցերի մասին իր դիրքորոշումը հանկարծակի հայտնում է թուիթերյան գրառումների միջոցով: Հենց դա էլ պատճառ դարձավ, որ շատերն, այդ թվում նախկին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հեռանան Թրամփի վարչակազմից: Իհարկե Թիլերսոնի հրաժարականի համար նաև հիմք ծառայեցին շատ հարցերում, այդ թվում ՀԳՀԾ-ի պարագային Թրամփի անտրամաբանական դիրքորոշումները:
Մյուս հարցն այն է, որ հիմնականում Թրամփը պատրաստ է ի՞նչ տեսակի համաձայնության հանգելու Իրանի հետ: Նկատի առնելով Իրանի հանդեպ Թրամփի վարչակազմի դիրքորոշումներն ու պահանջները, որոնք ներկայացվել են ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի 12 նախապայմանների տեսքով, կարելի է ասել, որ ԱՄՆ-ն այն ժամանակ իրագործված կտեսնի Իրանի հետ համաձայնության համար իր տեսակետը, երբ Թեհրանն անսակարկ կերպով ընդունած կլինի Վաշինգտոնի պահանջները: Սա ոչ թե համաձայնություն, այլ ԱՄՆ-ի դիմաց լիարժեք հանձնվել է լինելու: Գուցե այդ պատճառով է, որ Իրանից ԱՄՆ-ի պահանջների հրապարակումը ԱՄՆ-ում ու դրա սահմաններից դուրս Թրամփի շատ քննադատների համար ծաղր ու ծանակի առիթ դարձավ:
ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալ Վենդի Շերմանը դպրոցական երեխայի նմանեցնելով Թրամփին, ասում է. «Տեսնում եմ դպրոցական մի տղայի, որ աղմուկ-աղաղակ է բարձրացնում ու ու հզոր լինելու ժեստ է ընդունում, մինչդեռ իրողության մեջ միայն թուլության ու անապահովության ականատես ենք: Իրանցիները չեն հանձնվելու»:
Շերմանն ակնարկում է Իրանի չհանձնվելու և բռնության դեմ պայքարի ոգուն, որը մի քանի տասնամյակ շարունակ ընդդիմացել է տարբեր տեսակի թաքուն ու բացահայտ սադրանքների:
Ճգնաժամի հաստատության վերլուծաբան Ռան Մալին նկատելով, որ Թրամփի հանդիպման առաջարկը ոչնչով չի տարբերվում անցած աշնանը ներկայացված ցանկությունից, իր թուիթերյան գրառման մեջ երկու հարցադրում է կատարել. 1)Երբ ԱՄՆ-ն խախտել է գոյություն ունեցող համաձայնությունը Ռոհանին ի՞նչ պատճառով պիտի շահագրգռված լինի բանակցել նոր համաձայնության շուրջ, 2) Թրամփն ի՞նչ հնարավոր համաձայնություն է առաջարկելու, որը կարող է Իրանի օգտին լինել:
------------------------
Հայացք նետելով Իրանի հետ բանակցության հավակնության շուրջ ԱՄՆ-ի անցյալին պարզվում է, որ այս հարցում ամերիկացիները որևէ ժամանակ անկեղծություն չեն ցուցաբերել և առավելապես փորձել են բանակցության հարցը քաղաքական միջոց ծառայեցնել Իրանին պարտադրելու մուտք գործել երկար ու ապարդյուն մեկ գործընթացում: Միևնույն ժամանակ նրանք բանակցության միջոցով ավելի շուտ ցանկանում են իրենց ընչաքաղցական պահանջները թելադրել ու պարտադրել Իրանին: Իրականության մեջ հակառակ բանակցության ընթացքին, ինչը սակարկության և առևտրի իմաստով է, ԱՄՆ-ն ընդհանրապես և Թրամփը մասնավորապես բանակցությանը որպես լիարժեքորեն միակողմանի գործակցություն են դիտում, որտեղ ամերիկացիները ներկայացնում են իրենց պահանջներն, իսկ դիմացի կողմն էլ առանց նախապայմանի դրանք ընդունում է: Բնական է, որ Իրանի պարագային այս մեթոդը երբեք չի կարող իրականացվել:
ԻԻՀ նախագահի խորհրդական Համիդ Աբութալեբին իր թուիթերյան էջում գրեց. «Նրանք ովքեր երկխոսությունը որպես տարաձայնությունների կարգավորման մեթոդ են ընդունում նաև իրենց պարտավորված պիտի զգան դրա միջոցների հանդեպ: Իրանի մեծ ժողովրդի հանդեպ հարգանքը, թշնամության մեղմացումը և ԱՄՆ-ի վերադարձը ՀԳՀԾ կարող են հարթեցնել ներկա քարքարոտ ճանապարհը»:
Անցյալը նկատի առնելով պարզվում է, որ Իրանի հետ բանակցություններում ԱՄՆ-ն ընդունել է, որոշ կետեր, որոնցից հետագային հրաժարվել է և կամ իր պարտավորությունների հանդեպ հավատարիմ չի գտնվել: Մինչդեռ Իրանը շարունակ ցանկացել է, որ տրամաբանական պահանջներ ներկայացնելով ու հարգելով դիմացի կողմի իրավունքները ԱՄՆ-ն հավատարիմ մնա բանակցության սկզբունքներին: Փաստորեն ամերիկացիները բանակցության տարրական սկզբունքներն անգամ չեն հարգել: