Իրանի հետ բանակցության համար ԱՄՆ-ի դիմումը՝ ճշմարտություն, թե՞ կեղծիք (2)
Վերջին քանի տասնամյակներում Իրանի ու ԱՄՆ-ի միջև տեղի են ունեցել ուղղակի և անուղղակի բանակցություններ, որոնց կանդրադառնանք այս հաղորդման ընթացքում:
Իսլամական հեղափոխության առաջին տարիներին Իրանի ու ԱՄՆ-ի միջև բանակցության դեպքերից կարելի է հիշատակել Ալժիրի բանակցությունները, որը հատկացված էր ԱՄՆ-ի լրտեսական որջի (դեսպանատան) գրավումից հետո երկկողմ տարաձայնությունների կարգավորմանը: 1980 թվականների վերջերին ԱՄՆ-ի դեսպանատան պատանդների հարցով Ալժիրի միջնորդությամբ այդ երկրում բանակցեցին Իրանի ու ԱՄՆ-ի պատվիրակությունները: Երկու ամիս տևած բանակցությունների ավարտին երկու երկրները ստորագրեցին մի համաձայնագիր, որը հայտնի դարձավ Ալժիրի հռչակագիր անվամբ: Այս բանակցություններում ԱՄՆ-ի ստանձնած կարևոր պարտավորություններից մեկն Իրանի ներքին հարցերին չմիջամտելը և Իրանի թշնամիներին աջակցություն չցուցաբերելն էր: Այդուհանդերձ Իրանի դեմ Իրաքի բաըսական ռեժիմի պարտադրած պատերազմի ընթացքում ԱՄՆ-ն բացահայտ կերպով աջակցեց Իրաքի բռնապետ Սադդամ Հոսեյնին և սպառազինական ու տեղեկատվական տարբեր օժանդակություններ տրամադրեց Իրաքին, ինչն իրականացվեց ԻԻՀ համակարգը տապալելուն ուղղված Վաշինգտոնի ուղղակի ջանքերի շրջանակներում: Այսպիսով ԱՄՆ-ն Իրանի դեմ Իրաքի պատերազմի ընթացքում, ոչ միայն կրկին անգամ տնտեսական, ռազմական ու այլ տեսակի պատժամիջոցներ գործադրեց, այլև աջակցություն ցուցաբերելով Սադդամի իշխանությանը սատարեց տարածաշրջանում Սադդամի բռնապետության հիմքերի ամրապնդմանը:
Իրանի ու ԱՄՆ-ի միջև մեկ այլ բանակցություն Աֆղանստանի հարցով կայացավ Բոնում: 2001 թվականի 11-սեպտեմբերյան իրադարձություններից հետո նույն տարվա հոկտեմբերին ամերիկացիները ներխուժեցին Աֆղանստան և դա ի տես այն բանի, որ երկու տասնամյակ տևած ներքին կռիվների և Թալիբան ուժերի ցրված լինելու պատճառով նոր պատերազմում ամերիկյան ավերիչ զենքը որևէ էֆեկտիվություն չունեցավ:
Այն պայմաններում, երբ նոր պատերազմում տիրող աննախընթաց վիճակի պատճառով ամերիկացի ուժերը ներխուժման սկզբում անորոշության մեջ են գտնվում, այդ երկրում ԻԻՀ-ի դաշնակից ուժերի (Հյուսիսի կոալիցիա) համագործակցությամբ և օգտվելով Իրանի ապահովական ու ռազմական ազդեցիկ համագործակցությունից կարողացան արագորեն տապալել Թալիբների իշխանությունը: Չնայած Թալիբների դեմ պատերազմում ու նաև Թալիբների իշխանության անկումից երեք ամիս, իսկ Բոնի համաժողովում Աֆղանստանի կառավարության ճակատագիրը վճռվելուց մեկ ամիս անց Իրանի ցուցաբերած բարիացակամության, ԱՄՆ ժամանակի նախագահ Ջորջ Բուշը Աֆղանստանի հարցում ԱՄՆ-ի հետ Իրանի համագործակցությունից մեկ շաբաթ անց Իրանին տեղավորեց «Չարիքի առանցք» երկրների շարքում: Հետագա տարիներին Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեիի արտահայտությունների բովանդակության վերլուծությունը պարզում է, որ նրա համոզմամբ այդ ժամանակ Վաշինգտոնի հետ լարվածությունների վերացման ուղղությամբ իրականացված ջանքերի արդյունքում ամերիկացիներն առավել համարձակ դարձան ու Իրանին տեղադրեցին «Չարիքի առանցք»-ում:
2003 թվականի մարտին Իրաք կատարած ԱՄՆ-ի ռազմական ներխուժումից երեք տարի անց ամերիկացիներն Իրանի հարևան երկրում չափազանց բարդ իրավիճակում հայտնվեցին: Այդ ժամանակ մի կողմից ձախողել էին Սադդամի ռեժիմի տապալումից հետո Իրաքի կառավարման համար Վաշինգտոնի բոլոր ծրագրերը ձախողել էին և միևնույն ժամանակ Իրաքում զինված բախումներում ամերիկացի ուժերի կրած կորուստը շարունակ մեծանում էր:
2006 թվականին ԱՄՆ ժամանակի պետքարտուղար Կոնդուլիզա Ռայսն ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին նախագիծ ներկայացրեց, որի հիմքում ընկած էր մի շարք զիջումների դիմաց Իրաքի իրավիճակը վերահսկելու նպատակով Իրանի ազդեցիկ համագործակցությունն ապահովելու ուղղությամբ ջանքը: Դրանից հետո ԵՄ արտաքին քաղաքականության ժամանակի պատասխանատու Խավիեր Սոլանան պաշտոնապես Իրանի ազգային անվտանգության խորհրդի ժամանակի քարտուղար և Իրանի միջուկային ավագ բանագնաց Ալի Լաիջանիին հանձնեց ԱՄՆ-ի առաջարկների փաթեթը:
Առաջարկված փաթեթի համաձայն ուրանի հարստացումը դադարեցվելու և Իրաքի հարցով համագործակցելու դիմաց Իրանին թեթև ջրի միջուկային էլեկտրակայան էր տրամադրվում և Իրանի ակտիվ էին մնում հետազոտական բնույթի ցենտրիֆուգները: ԱՄՆ-ն նաև սկսելով մինչև այդ թվականն Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկման գործընթացը հրաժարվում էր Իրանում իշխանափոխության քաղաքականությունից և սատարում էր միջազգային հանրության կողմից Իրանի ընդունմանը: Դրա փոխարեն ԱՄՆ-ն Իրաքում ամերիկացի զորայինների դեմ հարձակումների մեղմացման հարցում Իրանի միջամտությունն էր պահանջում:
Ղոդս զորքի հրամանատար գեներալ-մայոր Սոլեյմանին իր վերջին արտահայտություններին ժամանակ առաջին անգամ բացահայտումներ կատարեց այն մասին, որ ամերիկացիներն անձամբ իրենից խնդրել էին ամերիկացի զորայինների դեմ հարձակումները դադարեցվելու համար բանակցի Իրաքի դիմադրության խմբերի հետ և Իրաքից հեռանալու համար նրանց քանի ամիս ժամանակ տրվի:
Չնայած Իրանի կողմից ցուցաբերված համագործակցության ամերիկացիները հակառակ իրենց ստանձնած պարտավորության 2006 թվականից հետո ՄԱԿ-ի ԱԽ-ում բանաձևերի շրջագծում Իրանի դեմ միջուկային պատժամիջոցների վավերացման հող նախապատրաստեցին:
Իրանի ու ԱՄՆ-ի միջև բանակցությունների վերջին պարագան տեղի ունեցավ նախ Իրանի ու 5+1 խմբի բանակցությունների շրջագծում բազմակողմ, իսկ հետո Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի և ԱՄՆ ժամանակի պետքարտուղար Ջոն Քերիի միջև երկկողմ ձևաչափով և ի վերջո հանգեց 2015 թվականի հուլիսին միջուկային համաձայնության (ՀԳՀԾ): Թեև Բարաք Օբամայի պաշտոնավարության շրջանում ԱՄՆ վարչակազմը թերի կերպով իրագործում էր ՀԳՀԾ-ի շրջանակներում ստանձնած պարտավորությունները, սակայն 2018 թվականի մայիսի 8-ին ՀԳՀԾ-ից հրաժարվելու մասին ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի կատարած հայտարարությամբ Վաշինգտոնը պաշտոնապես խախտեց իր ստանձնած պարտավորությունը և անտեսեց ՄԱԿ-ի ԱԽ-ի թիվ 2231 բանաձևով ամրագրված միջազգային կարևոր այս համաձայնությունը:
Կարևոր կետն այն է, որ Թրամփը ՀԳՀԾ-ն լքելու կապակցությամբ իր ելույթում դա պատճառաբանեց նրանով, որ ՀԳՀԾ-ն չի ապահովում ԱՄՆ-ի շահերը: Իրականության մեջ նա որևէ ակնարկ չկատարեց այն մասին, որ իրանական կողմը չի կատարել իր պարտավորությունները և կամ խախտել է ՀԳՀԾ-ն: Սա վկայում է այն մասին, որ նույնիսկ Վաշինգտոնը իրազեկված է եղել այն մասին որ Թեհրանի լիարժեքորեն հարգել է ՀԳՀԾ-ն և չի կարողացել դա պատրվակ ծառայեցնել:
2016 թվականին ՀԳՀԾ-ն գործադրվելուց ի վեր ԱՄՆ-ն ոչ միայն դրա գործադրման ճանապարհին արգելքներ է հարուցել, այլև հրաժարվել է գործադրել իր պարտավորությունների մեծ մասը և կամ էլ դրանք թերի է գործադրել և ՀԳՀԾ-ից հեռանալու մասին հայտարարելով հիմնականում ցանկանում է վերականգնել բոլոր նախնական ու երկրորդական բնույթի պատժամիջոցները և միևնույն ժամանակ դրանք համալրել Իրանի դեմ նոր պատժամիջոցներով: ԱԷՄԳ-ն նույնպես ՀԳՀԾ-ի ձախողումը և կամ դրա արդյունքի չհասնելը բազմակողմանիությանը հասցված մեծ հարված է համարել:
ԱՄՆ-ն լինելով 5+1 խմբի անդամներից մեկը ՀԳՀԾ-ն գործադրման հանձնվելուց հետո դիմել է ցանկացած տեսակի խափանարարական քայլերի ու խոստումնադրժության: ՀԳՀԾ-ն գործադրման հանձնվելուց անցած շուրջ 32 ամիսների ընթացքում ԱՄՆ-ի կառավարության կողմից դրա խախտման ու խափանման, ձգձգման ու նաև խոստումնադրժության ուղղությամբ բազմաթիվ քայլեր են վերցվել, որոնք Իրանի կողմից արձանագրվել և բազմաթիվ նամակների միջոցով ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի կողմից փոխանցվել են ՀԳՀԾ-ի հանձնաժողովի աշխատանքները համադրող Ֆեդերիկա Մոիգերինուն:
ԱՄՆ-ի կողմից ՀԳՀԾ-ի խախտումը տարբեր ծավալներ ունի: ԱՄՆ-ի կողմից Իրանի պատժամիջոցների օրենքի գործադրման ժամկետի երկարացումը, Իրան կատարած ուղևորության պատճառով որոշ երկրների քաղաքացիների մուտքի վիզաների համար սահմանափակություններ առաջացնելը, չնայած Իրանի հանդեպ կողմնորոշումներում ու նաև ԱԽ-ի հետ համագործակցության հարցում հիմնարար փոփոխություններ առաջացնելու կապակցությամբ 5+1 խմբի անդամ երկրների ստանձնած պարտավորության ԱԽ-ում Իրանի դեմ բացասական մթնոլորտ ստեղծելը, միջուկային պատժամիջոցների էֆեկտիվ չեղարկման հարցում ԱՄՆ-ի վարչակազմի մտածված տատանումը, այնպես որ որոշ դեպքերում ԱՄՆ-ի այդ բացարձակ պարտավորությունն իրականացվել է դանդաղ ու որոշ պարագաներում էլ կանխարգելման աստիճանի բարդ կերպով, Իրանի հետ տնտեսական հարաբերությունների ու համագործակցության ապագան կասկածի տակ առնելու միջոցով Իրանի հետ այլ երկրների առևտրական գործարքների կարգավորումը և ՀԳՀԾ-ից Իրանի տնտեսական շահերը կանխող ջանքերը, Իրանին ինքնաթիռների վաճառքի վարձակալման համար անհրաժեշտ արտոնությունների հրապարակման հարցում ԱՄՆ գանձապահության նախարարության անհարկի հապաղումը, իր ֆինանսական աղբյուրներին Իրանի կենտրոնական բանկի հասանելիության ճանապարհին հոգեբանական արգելքների ու արգելող կանոնների ստեղծումը, ոչ-ամերիկյան բանկերի մոտ կասկածներ առաջացնելու և Իրանի հետ նրանց համագործակցությունը խափանելու նպատակով ԱՄՆ գանձապահության նախարարության կողմից պատժամիջոցների չեղարկման պայմանավորումն ու գործընթացի բարդացումը, մթնոլորտը խաթարելու նպատակով Կոնգրեսում ԻԻՀ-ի դեմ պատժամիջոցների նոր օրենքներ ներկայացվելը և Իրանի հետ այլ երկրների առևտրական հարաբերությունների կարգավորման կանխումն ԱՄՆ-ի կողմից ՀԳՀԾ-ի խախտման պարագաներից են:
ՀԳՀԾ-ն լքելով ԱՄՆ-ն ապացուցեց, որ չի կարող որպես համաձայնության կողմ վստահելի համարվել: Պարզ է, որ Թրամփի կառավարությունը պատրաստ չէ մեկ քայլով անգամ նահանջել իր և Իսրայելի պահանջներից և Իրանի հետ երկկողմ բանակցության դեպքում Թեհրանից պահանջելու է հենց այն ինչը, որ պահանջում են Թելավիվը և Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենյամին Նետանյահուն:
Միևնույն ժամանակ երբ պարզվել է, որ տնտեսական ճնշում գործադրելով և ապա Իրանին թույլ դիրքերից ԱՄՆ-ի հետ բանակցության մղելու նպատակն է սնանկացնել Իրանի տնտեսությունը և անհավասար դիրքերից կայացած բանակցություններում զիջումներ պարտադրել Իրանին: Թրամփը ենթադրում է, որ Իրանի վրա տնտեսական աննախընթաց ճնշում գործադրելով կարող է նրանց պարտադրել, որ հանձնվի: Այս շրջագծում Թրամփը միջոց ծառայեցնելով պատժամիջոցները փորձում է առավել բարդացնել Իրանի ժողովրդի կենցաղային պայմանները և այդպիսով իր պատկերացմամբ Իրանում անկայունության ու անհանդարտության հող նախապատրաստել:
ԱՄՆ-ի այս քաղաքականությունը ուղղակի կերպով նշանակում է միջամտել Իրանի ներքին հարցերում, ինչը միջազգային իրավունքի դիտանկյունից լիովին անթույլատրելի է և հակասում է միջազգային օրենքներին ու ՄԱԿ-ի հռչակագրին: Միևնույն ժամանակ Իրանի հանդեպ Թրամփի կողմնորոշումը վկայում է այն մասին, որ իրանցիների մասին որևէ իրական ճանաչողություն չունի: Անցած 40 տարիների փորձը ցույց է տվել, որ ինչքան ավելի են խստացել Իրանի վրա արտաքին ճնշումները, նույնքան ամրագրվել է ներքին միասնականությունը:
Իրանի դեմ Վաշինգտոնի քայլերի նոր շրջանն իրականացվում են այն պայմաններում, երբ հակառակ անցյալին Վաշինգտոնն այդ բնագավառում միանշանակ միայնակ է և նկատի առնելով ՀԳՀԾ-ին Իրանի լիարժեք հավատարմությունը այլ երկրները և մասնավորապես 4+1 խմբի անդամներն Իրանի դեմ կրկին պատժամիջոցներ գործադրելու հարցում ԱՄՆ-ին ընկերակցելու որևէ պատճառ չեն տեսնում: Իրականության մեջ աշխարհը միավորված կերպով դեմ է Թրամփի հակաիրանական քայլերին: Միևնույն ժամանակ իրանցիներն այսօր առավել քան երբևէ վատատես են ԱՄՆ-ի հանդեպ և կորցրել են իրենց վստահությունը ու մասնավորապես համաձայն չեն ներկա պայմաններում բանակցությանը: Հատկապես որ Թրամփը ոչ միայն ՀԳՀԾ-ի, այլ միջազգային շատ համաձայնությունների հանդեպ անհավատարիմ է գտնվել և իր հանդեպ խիստ անվստահություն է առաջացրել աշխարհում: