Դոլար. Տարադրա՞մ թե` քաղաքական ճնշման լծակ
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i96855-Դոլար._Տարադրա_մ_թե_քաղաքական_ճնշման_լծակ
Վերջին տարիների ընթացքում գիտական տարբեր շրջանակներում, որոնք կապված են տնտեսության և առևտրի հետ, խոսվում է այն մասին, որ դոլարի հեղինակությունը պետք է նվազի և դրան պետք է փոխարինեն այլ տարադրամներ: Ոմանք կարծում են, որ այս տարադրամն  անցյալի նման վստահելի չէ: Դոլարն արդեն մի քանի տարի շարունակ արժեզրկվում է և կապիտալն այս արժույթով պահելու ռիսկը մեծանում է: Սա հատկապես զգացվեց Դոնալդ Թրամփի պաշտոնավարության ժամանակ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 14, 2018 14:24 Asia/Tehran

Վերջին տարիների ընթացքում գիտական տարբեր շրջանակներում, որոնք կապված են տնտեսության և առևտրի հետ, խոսվում է այն մասին, որ դոլարի հեղինակությունը պետք է նվազի և դրան պետք է փոխարինեն այլ տարադրամներ: Ոմանք կարծում են, որ այս տարադրամն  անցյալի նման վստահելի չէ: Դոլարն արդեն մի քանի տարի շարունակ արժեզրկվում է և կապիտալն այս արժույթով պահելու ռիսկը մեծանում է: Սա հատկապես զգացվեց Դոնալդ Թրամփի պաշտոնավարության ժամանակ:

 

 

 

Ինչպես գիտենք, դոլարն արդեն տասնյակ տարիներ, որպես միջազգային արժույթ, դարձել է առևտրի միապետը: 1944թ, համաշխարհային պատերազմի ավարտից մեկ տարի առաջ, դոլարը ուժի մեջ մտավ որպես միջազգային արժույթ: Այդ ժամանակ, աշխարհի 40 երկրների ներկայացուցիչներ, հավաքվելով ԱՄՆ-ի Բերթոնվուդս քաղաքում, քննարկեցին պատերազմի ավարտից հետո համաշխարհային տնտեսական կառույցը: Այս հանդիպումից հետո դոլարի արժեքը ոսկու հիմքի վրա ընդունվեց որպես միջազգային արժույթ: ԱՄՆ կառավարությունն այս համաժողովում երաշխավորեց, որ մեկ ոսկի օնսն արժևորվելու է 35 դոլարով: Այս համաձայնությունը, որոշ դեպքերի, այդ թվում Վիետնամի պատերազմի հետևանքով, չեղարկվեց ԱՄՆ-ի կողմից, 1971թ: Դրանից հետո ԱՄՆ դոլարը դարձավ միջազգային արժույթ, առանց որևէ հիմքի: Սակայն ինչպես դոլարին հաջողվեց իր արժեքը պահպանել այսքան տարի: Նախ այն պատճառով, որ 1970թ սկսած, նավթային համարյա բոլոր փոխանակումներն իրականացվել են ամերիկյան դոլարով: Նույնիսկ այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն այդ առևտրում առևտրային կողմ չի եղել: Բացի այդ, ԱՄՆ դոլարն աշխարհի շատ ներդրողների համար դարձավ ներդրումների ապահով աղբյուր:

Խոշոր տնտեսություններում տարադրամն ունի երեք ֆունկցիա` արժեքի չափանիշ, առևտրի միջնորդ և արժեքի կուտակում: 1944թ հետո, երբ ԱՄՆ դոլարը ներկայացվեց որպես միջազգային արժույթ, ավելի մեծ դերակատարություն ունեցավ դրա միջնորդ լինելու ֆունկցիան: Այսինքն` դրանից առաջ, աշխարհի երկրները լուրջ խնդիրներ ունեին իրենց ապրանքը միջազգային արժեքով գնահատելու հարցում: Դոլարի դերակատարությունը, որպեսզ միջնորդ արժույթի, կարողացավ լուծել այս խնդիրը: Երբ երկրների տարադրամային պաշարները բարձրացան, սկսեց կարևորվել նաև դոլարի կուտակային ֆունկցիան: Երկրները սկսեցին իրենց դոլարային պաշարները օգտագործել որպես ներդրում: Եվ հիմա հարց է ծագել, թե արդյոք դոլարը կարողացել է պահպանել պաշարելու իր արժեքը` ներդրումներ կատարելու համար: Այս հարցին պետք է պատասխանել, նշելով, որ փաստերի համաձայն, դոլարով ներդրումների ծավալները նվազել են: Որոշ երկրներ փոխում են իրենց դոլարային պաշարները:

 

 

2017թ կեսերին Բելգիայի կենտրոնական բանկը 200 միլիոն եվրո ներդրում կատարեց Չինաստանի յուանով ևս 100 միլիոն եվրո` Հարավային Կորեայի վոնով: Նույն ժաանակաշրջանում, ԵՄ Կենտրոնական բանկը 500 միլիոն եվրո ներդրեց յուանով:  Սա վկայում է, որ դոլարը սկսել է արժեզրկվել: Հոնկ Կոնգից տնտեսագետ Նաթան Չու Հունգն այս կապակցությամբ ասում է. «Այս գործընթացը վկայում է, որ համաշխարհային առևտրում յուանի կիրառումը կաճի, ինչը կբարձրացնի այս արժույթի հեղինակությունն, այն վերածելով միջազգային արժույթի»: Վերջին 70 տարիների ընթացքում, ոսկու մեկ օնսի գինը 400 դոլարից հասել է 1350-ի: Այսպիսով, դոլարը 65 տոկոսվ արժեզրկվել է ոսկու նկատմամբ: Դոլարի արժեզրկման պատճառներից են նաև ԱՄՆ պարտքերը: Բարաք Օբամայի նախագահության ավարտին, ԱՄՆ արտաքին  պարտքը կազմում էր շուրջ 20 հազար միլիարդ դոլար: Փորձագետները համզոված են, որ այս պարտքը կարող է լուրջ վտանգ հանդիսանալ աշխարհի այլ տնտեսությունների համար: Հատկանշական է, որ Արժույթի միջազգային հիմնադրամի զեկույցի համաձայն, 2015թ ԱՄՆ արտաքին պարտքը կազմել է ՀՆԱ-ի 108 տոկոսը:  

Անցած տասնամյակների ընթացքում, դոլարը ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական ոլորտում կարևոր դեր է կատարել ԱՄՆ արտաքին քաղաքականութան մեջ: Իսկ այսօր այդ հանգամանքը ԱՄՆ-ի կողմից օգտագործվում է  որպես այլ երկրների վրա տնտեսական ճնշում գործադրելու լծակ: «Դոլարային իմպերիալիզմ» գրքի հեղինակներ Միշել Բրանդը և Ռեմի Հերերան համզոված են. «Այն, ինչ ապահովում է  դոլարի արժեքը, ոչ միայն կախված է դոլարի շրջանառության չափաբաժնից, այլ դրա պահանջարկից: Իսկ որպես միջազգային արժույթ, դոլարի պահանջարկը շատ մեծ է: Եվ այս դիրքը պահպանվում է միայն ԱՄՆ-ի ռազմական իշխանության շնորհիվ: ԱՄՆ-ի տնտեսությունն ու նրա արժութային քաղաքականությունը գնալով թուլանում են»: Գրքի հեղինակները նշում են. «Այն ինչը նպաստում է  ԱՄՆ-ի դոլարի կարգավիճակի պահպանմանն, այս երկրի մղած պատերազմներն են: ԱՄՆ-ի ռազմական ֆինանսական կարողությունը կախված է նրանից, որ դոլարը շարունակի մնալ միջազգային արժույթ` համաշխարհային առևտրի համար: Իսկ դա ԱՄՆ-ին հնարավորություն է տալիս տպել այնքան դոլար, որքան ցանկանում է»:

 

Միացյալ Նահանգներն այս զենքից օգտվում է` այլ երկրների վրա ճնշումները մեծացնելու համար: Շատ երկրներ սակայն փորձում են դոլարը կրճատել իրենց նավթային ու այլ առևտուրներից և երկկողմանի կամ քառակողմ արժութային համաձայնությամբ, դոլարը դուրս մղել շրջանառությունից:   ԲՐԻՔՍ-ի անդամ երկրները, այդ թվում`Բրիազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը, 2014թ հուլիսից փորձում են ավելի մեծացնել երկկողմանի տնտեական առևտուրը հենց իրենց ազգային տարադրամներով: Այսպիսով, ենթադրվում է, որ այս երկրների առևտրի ծավալը իրեն է  հատկացնելու համաշխարհային առևտրի 17 տոկոսը: Իսկ եթե դոլարը դուրս գա այդ 17 տոկոսից, դա կնպաստի, որ երկրները պահպանեն իրենց անկախությունը, կախված չմնալով դոլարից: Միջազգային առևտրից դոլարի կրճատումը ոչ միայն պատճառ կդառնա, որ դոլարով իրականացվող առևտուրը նվազի, այլ նաև դուրս մղվեն տարադրամների փոխանակման ընթացքում կատարվող ծախսերը: Մյուս կողմից դա կնպաստի, որպեսզի այլ ազգային արժույթների հեղինակությունն աճի: Դրանից բացի, դա կնպաստի երկկողմ ու քառակողմ առտրին` ազգային արժույթների շրջանակներում: ԱՄՆ կառավարությունն այժմ հնարավորություն ունի առանց որևէ լուրջ հիմքի դոլար տպել և ուրիշ երկրներին պարտադրել իր արժութային քաղաքականությունը: Այդպիսով, այս երկիրն ինչպես ցանկանում է վերաբերվում է  դոլարից կախվածություն ունեցող երկրների հետ: Այս վիճակից ազատվելու համար, որոշ երկրներ փորձում են կրճատել իրենց առևտրում դոլարի քանակը: Իսկ ներդրումներ կատարելով այլ տարածաշրջանային արժույթներով ոչ դոլարային առևտրի միջոցով, համաշխարհային առևտրի վրա դոլարի ստվերի ծանրությունը կթեթևանա: Փորձագետների կարծիքով, քանի որ ամեն դեպքում պետք է լինի միջազգային արժույթ, մի նոր արժույթ կգրավի դոլարի տեղը: Դա պետք է լինի մի արժույթ, որը չհամարվի որևէ երկրի ազգային արժույթ և կարողանա թուլացնել միջազգային առևտրի մեջ դոլարի դերը: Այդ արժույթը պետք է վերահսկվի միջազգային կառույցների կողմից: Այնպիսի կառույցների, որոնք լինեն ավելի վստահելի ու անկողմնակալ, քան այսօր: