Գրքի հմայքը(29)
Առասպելներն ու լեգենդները համապարփակ աղբյուրներ են տարբեր ոլորտների համար՝ պատմությունից մինչև փիլիսոփայություն:Առասպելական կերպարների պատմությունները չնայած թվում են առասպելական, և իրականությունից հեռու են, սակայն դրանք հաճախ ունեն նաև պատմական հիմք:Այս հաղորդման ընթացքում , ձեզ կպատմենք երկու կարևոր գրավոր ստեղծագործությունների մասին, որոնք պարունակում են հին լեգենդներ՝ Ասուրիկ ծառի առասպելը և Գիլգամեշի էպոսը:
Ասուրիկ ծառը մի բանավեճ է մի այծի և արմավենու միջև ,որը ներկայացվել է պարթևերէն կամ պահլավերեն,սակայն այսօր մեզ հասել է մի գիրք պահլավերենով: Հավանաբար իրանցիները, գրականության այս տեսակը, որն ունի բանավոր գրականության առանձնահատկություններ, պատմական ժամանակաշրջանում փոխառել են Միջագետքից, քանի որ դրա օրինակները կարելի է տեսնել շումերական և աքքադական նմուշներում:
Այս չափածոն սկսվում է ծառի համառոտ նկարագրությամբ, առանց հստակ նշելու դրա մասին և բանաստեղծը այն սկսում է հանելուկի ձևով և նման նկարագրությամբ ընթերցողը կամ ունկնդրողը հասկանում է ,որ նպատակը արմավենին է: Այնուհետև արմավենին ,այծի համար թվարկում է իր օգուտները,ինչպես իր մրգի օգտակարությունը կամ այն սարքերը ,որոնք պատրաստվում են իր փայտից,տերևից կամ մանրաթելերից :Հաջորդ բաժնում այծը նվաստացնում ու ծաղրում է նրան ,թվարկելով իր օգուտները ,իշարս՝այն ուտեստները ,որոնք պատրաստվում են իր կաթից ,կամ այն ապրանքները ,որոնք պատրաստվում են իր մարմնի զանազան մասերից: Իվերջո ըստ բանաստեղծի ,հաղթանակում է այծը ,իսկ վերջում նա աղոթում է նրանց համար ովքեր կարդացել ,գրել կամ սեփականացրել են այս տեքստը և նզովվում իր թշնամիներին:
Ասուրիկ ծառի ընդհանուր չափածոն ,համահունչ է այս բանավեճից ներկայացված բացատրությամբ ,որի մեջ այծը և արմավենին չեն խնայում ոչ մի ջանք իրենց արդարացնելու և մրցակցին պարտության մատնելու համար: Այս նմուշի մեջ կռվի կողմերից յուրաքանչյուրը ,մի գաղափարի և հասկացության ներկայացուցիչն է :
Կա մի տեսակետ ,որի մեջ արմավենին համարվում է գյուղատնտեսության շրջանի խորհրդանիշը ,իսկ այծը համարվում է քաղքենիության շրջանի խորհրդանիշը: Քանի որ արմավենին խորհրդանիշն է մի վայրում կեցության ,իսկ այծը ակտիվության ու տեղաշարժի: Պատմության բովանդակության մեջ ևս այծը ,ծառին ասում է.«Դու մեխի նման գամված ես հողին և անկարող ես շարժվել»:
Մյուս կողմից «Այրված քաղաք»-ից հայտնաբերված հնագիտական խոշոր ու փոքր նմուշների մեջ ,կա խեցե մի աման ,որի վրայի պատկերը ներկայացնում է մի այծի ,որը հինգ թռիչքով թռչում է դեպի մի ծառ և ուտում տերևները: Ասվում է ,որ այս խեցե ամանը ,որը համարվում է աշխարհում որպես առաջին դինամիկ անիմացիան ,իրականության մեջ պատկերում է ավանդական պատմություն և Ասուրիկ ծառի չափածոն է:
Ասուրիկ ծառը արդյունավետ ստեղծագործություն է հին ժամանակների սոցիալական կյանքը ներկայացնելու համար ,քանի որ այս չափածոն կարդալով ,տեղեկանում ենք այն ժամանակվա բուսական ու անասնական տարածված արդյունաբերությունների մասին ,ուտեստի ու հագուստի որակի,կենցաղի առօրյա իրերի, զինամթերքի, նվագարանների, բուրմունքների և ապրանքների գների,սոցիալական խավերի ու շերտերի վերաբերյալ : Չափածուն կազմաված է նախաբանից, կողմերի երկխոսությամբ և վերջաբանով: Նախաբանում ներկայացվելով ծառի առանձնահատկությունները ,որը ծլարձակել է Ասուր քաղաքի մյուս կողմում ,ենթահող է ստեղծվում կողմերի երկխոսության համար :Այծը ,ծառից երեք անգամ ավելին է խոսում ,որը համարվում է բանաստեղծի կողմից դրան հովանավորելու պատճառներից մեկը:
Ասուրիկ ծառը ,կառուցվածքի և բանավեճի մեթոդի առումով , կարելի է համարել իսլամական ժամանակներում պարսկական գրականության ժամանցային և գեղարվեստական օրինակների առաջատարը: Իհարկե, այս բանավեճում, ի տարբերություն պարսկական գրականության բազմաթիվ բանավեճերի, դատավորը հենց բանաստեղծն է, այլ ոչ թե մեկ այլ անձնավորություն :Սակայն կրոնական հպարտանքի առումով այն նման է՝ իսլամական դարաշրջանի գրական բանավեճերին,հենց այնպես, որ կրոնական ծեսերում կողմերից մեկի արտադրանքի օգտագործման առումով հպարտանալը ,բացահայտորեն նշված է այս բանաստեղծության մեջ: Ասուրիկ ծառի մի հատվածի թարգմանությունը առաջին անգամը կատարվել է Մոհամմադ Թաղի Բահարի միջոցով 1958 թվականին: Այս պատմվածքի արձակ տեքստը ներառված է դոկտոր «Ահմադ Թամիմդարիի» հեղինակած «Իրանական պատմություններ» գրքում։
Գիլգամեշի էպոսը , աշխարհի ամենահին և ամենահայտնի հերոսական էպոսներից մեկն է, որը գրանցված է սեպագիր, տասներկու կավե սալիկների վրա:Կավե այս սալիկները պատմում են էպոսական հերոս Գիլգամեշի կյանքի մասին, ով բազմաթիվ դեպքերի միջով է անցել անմահության հասնելու և մահվան առեղծվածը լուծելու համար,և ի վերջո նա հասնում է ինքնաճանաչման ու հանձնվում ճակատագրին։
Այս պատմության ամենաամբողջական բաբելոնյան տեքստը ՝տասներկու կավե սալիկների վրա հայտանաբերվել է Ասորեստանի թագավոր Աշուրբանիպալի գրադարանում Նինվե քաղաքում ներկայիս Իրաքում:Այս բանաստեղծության բաբելոնական տեքստի գրառումը վերագրվում է՝ Ք․ծ․ա երկրորդ հազարամյակի սկզբին։Այս էպոսը ուշադրության է արժանացել մարդկային բոլոր հասարակություններում՝ շնորհիվ իր հատուկ թեմայի և հիմք է դարձել բազմաթիվ արվեստի գործերի և հետազոտությունների:
Հին աշխարհի անզուգական հերոսը` Գիլգամեշը, արկածախնդիր և խիզախ կերպար է, որը խորհրդանշում է մարդու ապարդյուն ,սակայն անավարտ ջանքը ,հանուն փառքի,շքեղության և անմահության :
Հին Բաբելոնական կայսրության ժամանակ, Գիլգամեշի առասպելական սխրագործությունների պատմությունը միահյուսվել է մեկ կամ մի քանի երկար էպոսների տեսքով։Գիլգամեշի էպոսը, Գիլգամեշի արկածների ամենաամբողջական զեկույցն է ,որը գրվել է աքքադերենով Միջին Բաբելոնական կայսրության օրոք, Օնինի անունով մի գրագրի կողմից:Էպոսի տեքստից մնացել են միայն պատառիկներ, և շատ մասեր լրջորեն վնասված կամ կորած են։Մի խումբ գիտնականներ և թարգմանիչներ լրացրել են ոչնչացված բաժինները, շումերական երգերի բովանդակություններով կամ Գիլգամեշի էպոսի այլ տարբերակներով, որոնք գտնվել են Մերձավոր Արևելքի այլ վայրերում:
Գիլգամեշը, որի երկու երրորդը Աստված էր, իսկ մեկ երրորդը մարդ, ուներ արտասովոր զորություն, և միևնույն ժամանակ թե՝ սարսափելի էր, թե՝ գրավիչ։ Առաջին բաժիններում նա պատկերված է որպես խելացի մարդ, ով շումերական քաղաքում շքեղ տաճարներ և աշտարակներ է կառուցում։ Նա շումերական Ուրուկ քաղաքի հինգերորդ արքան էր, և նրա կյանքն այնքան ազդեցիկ էր, որ նրա բազմաթիվ հաջողությունները հիմք դարձան ապագա սերունդների համար էպոսներ ստեղծելու առումով: Առասպելների համաձայն՝ նա եղել է համառ մարտիկ և խիզախ ճարտարապետ: Չնայած նա բարերար էր սակայն համառ էր ու դաժան և մասնակցում էր դաժան մարտերին։ Բայց հենց որ հասկանում է, թե՝օժտված է գերմարդկային ուժով , դառնում է բռնակալ իշխանավոր։Նա չարաշահում էր մարդկանց և գերի էր վերցնում ցանկացած կնոջ, և ստիպում էր մարդկանց աշխատել իր անձնական նախագծերի վրա:
Աստված Գիլգամեշին զսպելու համար ստեղծեց նույն ուժով մի անհատի , որը կոչվում էր Էնկիդու:Երկուսն այնքան ընկերացան, որ երբ Էնկիդուն մահացավ հիվանդությունից, Գիլգամեշը շատ տխրեց։Նա,չէր կարողանում համակերպվել այն փաստի հետ, որ մահն իրական երևույթ է աշխարհում, եւ դրանից փախուստ չկա, ուստի շրջեց աշխարհով մեկ։Նա շատ բան սովորեց այս ճանապարհորդությունների ընթացքում և իր հայտանգործությունները գրանցեց քարե սալիկների վրա:
Նա հասկացավ, որ մահը ճակատագիր է, որից հնարավոր չէ խուսափել:Ընկերոջ վշտի մեջ նա բացահայտեց կյանքի գաղտնիքը և վերջապես վերագտավ իր երջանկությունը:Նա վերադարձավ թագավորություն և խոստացավ օգտագործել իր աստվածային ունակություններն իրավիճակը բարելավելու համար:
Հին բաբելոնական սալիկներն ամենահին սալիկներն են, որոնք պատմում են Գիլգամեշի էպոսի մանրամասները։Այս էպոսի բաբելոնական տարբերակը թվագրվում է Ք․ծ․ա 2000-1500 թվականներին, և պատմաբանները կարծում են, որ այս էպոսը ձևավորվել է դեռևս այս սալիկներից շատ առաջ:
Գիլգամեշի էպոսը շրջադարձային է՝ սեպագիր գրականության մեջ:Այս էպոսը թարգմանվել և հրատարակվել է 1870 թվականին Ջորջ Սմիթի կողմից։1889 թվականին հետազոտողները բացահայտել են Նիպուր բլուրը Իրաքում և հայտնաբերել 30,000-ից 40,000 սալիկներ, ներառյալ Գիլգամեշի ամենահին տեքստը:Այս տեքստը թարգմանվել և ծանոթագրվել է 1930 թվականին Քամբել Թամփսոնի միջոցով: Այս էպոսի պարսկերեն թարգմանությունը սկզբում կատարել է Դավուդ Մոնշիզադեն, ապա՝ Ահմադ Շամլուն։
Այս հաղորդումն ավարտում ենք իրանցի գրող, թարգմանիչ և դիցաբան «Ջալալ Սաթարի»-ից մեջբերումով:Նա , ով իր կյանքի երկար տարիներին, ուսումնասիրելով առասպելների և լեգենդների աշխարհը , գրել է բազմաթիվ գրքեր այդ թեմայով:Նա ով վերջերս է մահացել,իր հարցազրույցներից մեկում ասել էր.
«Դիցաբանությունը, եթե քննադատական դիցաբանություն է, մեզ օգնում է բացահայտելու մեր ինքնությունը։Մի Ժողովրդի ինքնությունը բացահայտելու լավագույն քայլերից է՝ այդ ժողովրդի առասպելներին ծանոթանալը: Յուրաքանչյուր ազգի դիցաբանությունը ներկայացնում է այդ ազգին:Որոշ առասպելների գոյատևման պատճառն այն է, որ դրանք կապված են ժողովրդի ինքնության հետ:Գոյություն ունեցող անհամար առասպելներից մնացել են սահմանափակ թվով առասպելներ, ինքնության հետ իրենց կապի պատճառով...«Գիլգամեշ»-ում,անմահության ցավը , բոլորիս ցանկությունն է,որ մեր անունը մնա։Չկա մեկը, ով նման բան չցանկանա։
Ես հավատում եմ, որ այն առասպելները, որոնք ստիպում են մեզ մտածել, այլ ոչ թե պատրանքով տարվել, մնայուն առասպելներ են»: