Վրաստանի արևմտամետ կողմնորոշման հետևանքների քննարկումը(1)
10 մասից բաղկացած «Վրաստանի արևմտամետ կողմնորոշման հետևանքների քննարկումը» խորագրով հաղորդաշարը պատրաստվել է 2003 թվականին իրականացված Վարդերի հեղափոխությունից մինչև 2020 թվականը, Վրաստանի արևմտամետ կողմնորոշման ձևավորման ու շարունակման պատճառների ու հետևանքների ուսումնասիրության հիմամբ:
Բարև ձեզ հարգելի բարեկամներ: Ներկայացնում «Վրաստանի արևմտամետ կողմնորոշման հետևանքների քննարկումը» խորագրով նոր հաղորդումը,որի ընթացքում փորձելու ենք ներկայացնել Վրաստանում տեղի ունեցած զարգացումները, Վարդերի հեղափոխության հետ միաժամանակ և այս երկրի կառավարիչների քաղաքական հակումները դեպի արևմուտք և դրա հետևանքները։Նախ համառոտ ներկայացնում ենք գունավոր հեղափոխությունները՝ շեշտը դնելով Վրաստանում վարդերի հեղափոխության վրա։Սիրելի բարեկամներ դուք կարող եք ձեր տեսակետները մեզ փոխանցել հետևյալ հասցեով՝Մեր էլեկտրոնային փոստի հասցեն է armenianradio@ ws.irib.ir , հեռախոսահամարը՝22013761:
Վերջին տարիներին, հատկապես նախկին Խորհրդային Միության տարածքում տեղի ունեցած կարևոր իրադարձությունների ազդեցության տակ, ժամանակակից քաղաքական գրականություն են մտել նոր սահմանումներ և մեկնաբանություններ։Թավշյա կամ գունավոր հեղափոխությունը ամենակարևորներից է, ուստի նախկին Խորհրդային Միության տարածքում , այդ թվում՝ Կենտրոնական Ասիայում և Կովկասում վերջին տարիների քաղաքական իրադարձությունների մեծ մասը պետք է ուսումնասիրվի այս հասկացությունների և դրանց հետևանքների համատեքստում։ Թավշյա կամ գունավոր հեղափոխություն տերմինը դարձավ քաղաքական ասպարեզի հիմնաբառերից մեկը՝ Խորհրդային Միության փլուզումից հետո, հատկապես 21-րդ դարի սկզբին։Փորձագետների կարծիքով՝ գունավոր հեղափոխությունը կամ թավշյա հեղափոխությունը քաղաքական փոփոխման տեսակ է՝ առանց արյունահեղության կամ ոչ կոպիտ հեղաշրջում կամ փափուկ հեղաշրջում:
Փափուկ պատերազմի ոլորտում իրանցի ականավոր փորձագետ՝ Ալի Մոհամմադ Նայինին, գունավոր հեղափոխությունների մասին ասում է.«Թավշյա հեղափոխությունները» կամ «գունավոր հեղափոխությունները» փափուկ տապալման մեթոդներ են, որոնք ներկայացնում են մի տեսակ փոփոխություն և ուժի փոխանցում ,բացասական պայքարի և քաղաքացիական անհնազանդության հետ մեկտեղ։ Գունավոր և թավշյա հեղափոխությունները իրականացան հետ կոմունիստական հասարակություններում ,իշարս՝ Կենտրոնական և արևելյան Եվրոպայում, Կովկասում և կենտրոնական Ասիայում: Այս տերմինն առաջին անգամ օգտագործել է Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Հավելը, ով այդ ժամանակ եղել է իր երկրի ընդդիմության առաջնորդը»։
Իհարկե հետագայում, կենտրոնական կառավարությունների դեմ արևմտամետ համընդհանուր ընդդիմությունների ժամանակ, քանի որ նրանք գունավոր խորհրդանիշ էին օգտագործում իրենց բողոքի ցույցերը կազմակերպելու համար,արեւմտյան լրատվամիջոցների աջակցությամբ կազմակերպված այս շարժումները, հայտնի դարձան «գունավոր հեղափոխություն» անունով։
Վերջին երկու տասնամյակների ընթացքում գունավոր հեղափոխություններ տեղի ունեցան հետևյալ երկրներում՝ Սերբիայում (2000)-ին, Վրաստանում (2003)-ին, Ուկրաինայում (2004)-ին և Ղրղզստանում (2005)-ին :Այս բոլոր գունավոր հեղափոխությունների ընդհանուր կետը ՝այդ երկրներում ԱՄՆ-ի ու արևմուտքի կողմնակից ուժերի իշխանության հասնելն էր: Այս բոլոր հեղափոխությունների երկրորդ ընդհանուր հատկանիշը՝ արտասահմանյան դերակատարների և արևմտյան լրատվամիջոցների ազդեցիկ դերն է՝ այս երկրներում ,գունավոր հեղափոխությունների նախագծման և իրականացման առումով: Այդ թվում, Վրաստանում, Կարմիր վարդի հեղափոխությունը, որը հայտնի է նաև ,որպես Վարդերի հեղափոխություն,2003 թվականի նոյեմբերին, այդ երկրում հանգեցրեց իշխանափոխության։ Հեղափոխությունը սկսվեց խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի լայնածավալ ցույցերով և գագաթնակետին հասավ ժամանակի նախագահ Էդուարդ Շևարդնաձեի պաշտոնանկությամբ։
Վրաստանում ,գունավոր հեղափոխության համար կարմիր վարդի անվանման պատճառը հետևյալն է,որ , ցուցարարները վարդի ճյուղերը ձեռքներին հարձակվեցին Վրաստանի խորհրդարանի վրա։ Այդ ժամանակ, բողոքի ակցիաները գլխավորում էր Միխայիլ Սահակաշվիլին, ով հետագայում ընդունեց Ուկրաինայի քաղաքացիություն։Վարդերի հեղափոխությունը շրջադարձային էր Վրաստանի ժամանակակից քաղաքական պատմության մեջ,որը սակայն , սոցիալական և տնտեսական դժգոհության պատճառով, ներքին ծագում ուներ,իսկ անկասկած չի կարելի անտեսել ԱՄՆ-ի և արևմտյան ուժերի դերն ու աջակցությունը այդ հարցում: Վրաստանի ժամանակի նախագահ Էդուարդ Շևարդնաձեի հրաժարականը , հասարակական բողոքի ցույցերից 20 օր հետո ,(2003թ. նոյեմբերի 3-23) հանգեցրեց Վրաստանում նախագահական և խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման։Իվերջո , Վրաստանում Միխայիլ Սաակաշվիլիի և նրա գլխավորած «Վրաստանի ազգային միասնության շարժում» կուսակցության իշխանության գալով, այնուհետ Վրաստանի արտաքին քաղաքական մոտեցումն ամբողջությամբ փոխվեց դեպի Եվրամիության և Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների զարգացման:Մինչ այդ ,Շևարդնադձեն ձգտում էր Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ Վրաստանի հարաբերությունները հավասարակշռել:
Վարդերի հեղափոխությունը չի կարելի համարել մի գիշերվա իրադարձություն և հիմնված բացառապես արեւմտյան ուժերի միջամտության եւ ազդեցության վրա։Գունավոր հեղափոխության գործընթացի ստեղծման գործում ներգրավված են եղել մի շարք գործոններ:Այս իրադարձության առաջացման ամենակարևոր գործոններից մեկը կարող է լինել ոչ կառավարական կազմակերպությունների ի հայտ գալը և Վրաստանի քաղաքական վերնախավի մասնատումը տարբեր կուսակցությունների և խմբերի տեսքով՝ Վրաստանում ,Վարդերի հեղափոխությանը նախորդող տարիներին։1997 թվականի Վրաստանի քաղաքացիական օրենսգրքով ոչ պետական կազմակերպության գրանցումը համեմատաբար հեշտ էր, և նրանք Վրաստանում՝ գործում էին շատ քիչ սահմանափակումներով:Առկա տվյալների համաձայն՝ մինչև 2000 թվականի ավարտը , Վրաստանում գործում էին ամենաշատ թվով ոչ պետական կազմակերպությունները:Ամենակարևորներից երկուսն էին՝ Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան և սիոնիստ-ամերիկյան հիմնադրամի Ազատության հիմնարկ՝սորոսը, որոնք երկուսն էլ հավակնում էին, թե՝ խրախուսում են մարդու իրավունքների օրենքների բարելավմանը, և ակտիվ էին մինչև Վրաստանում Վարդերի հեղափոխություն:
Վարդերի հեղափոխությունից առաջ, տնտեսական խնդիրները եղել են ընդդիմության կողմից օգտագործվող կարևորագույն գործոններից մեկը և դարձել ժողովրդի հասարակական դժգոհության կարևորագույն աղբյուրը։1998 թվականից ի վեր ազգային եկամուտը սպասվածից շատ քիչ էր և 1999 թվականին Վրաստանի կառավարությունը հավաքագրել էր իր կանխատեսվող եկամուտների միայն 70%-ը։Այս իրավիճակը շարունակվեց մինչև 2003թ:Այս խնդիրը լուծելու համար կառավարությունը սկսեց օգտագործել սղաճ ստեղծող մեթոդներ, բյուջեի դեֆիցիտը լուծելու համար:Նաև Վրաստանի կառավարությունը չկարողացավ միջազգային վարկերի համար ապահովել արժույթի միջազգային հիմնադրամի չափանիշները ,և արժույթի միջազգային հիմնադրամը ևս 2002 թվականին կասեցրեց Վրաստանին վարկ տրամադրելը: Վրաստանը առանց միջազգային վարկերի ,չէր կարող վերականգնել իր տնտեսությունը և մարել իր մեծաքանակ պարտքերը: Հատկանշական է ,որ 2003 թվականի վերջին, կառավարության կուտակած պարտքը անձնակազմի աշխատավարձերի և թոշակների տեսքով, հասավ 120 միլիոն դոլարի։
Նաև Շևարդնաձեի կառավարությունը ,իր ութամյա իշխանության օրոք ուշադրություն չդարձրեց հանրային ենթակառուցվածքներին ,այդ թվում աշխատատեղերի ստեղծմանը և աճող գործազրկության դեմ պայքարը գործնականում անտեսված էին:Նաև , կառավարությունը իզորու չէր անհրաժեշտ միջոցները հայթայթել, էներգետիկ ենթակառուցվածքներին հասցված վնասը վերականգնելու համար:Արդյունքում ,Վրաստանի բնակչության կեսից ավելին հայտնվեց աղքատության շեմից ցածր, իսկ սոցիալական վիճակը ավելի էր վատացել,որի հետևանքով Շեւարդնաձեի կառավարության նկատմամբ դժգոհություններն ավելի էին խորացել։ Տնտեսական այս իրավիճակը, մյուս կողմից, խթանեց կոռուպցիան ,նահանգային պաշտոնյաների և ոստիկանության միջև,թեև վարչական կոռուպցիան նոր երևույթ չէր այդ երկրում, սակայն այն անշուշտ սրվեց Վրաստանի բյուջեի բացակայության պատճառով:
Վարդերի հեղափոխության մեկ այլ կարևոր գործոն՝ լրատվամիջոցներն էին:Ռուսթավի-2 հեռուստաալիքը համարվում էր այն ժամանակվա կառավարության ,այսինքն՝Էդվարդ Շևարդնաձեի ընդդիմության կարևորագույն մեդիա սյուներից մեկը։ Հեռուստաալիքը խիստ քննադատության էր ենթարկում Էդուարդ Շևարդնաձեին և բացահայտորեն աջակցում էր ժամանակի կառավարության ընդիմադիրներին: Վրաստանի «Ազատ տեղեկատվության մասին» օրենքի համաձայն՝ ԶԼՄ-ները պաշտպանված էին օրենքով՝ կառավարությանը քննադատելիս:Այնուամենայնիվ, Շևարդնաձեի կառավարությունը բազմիցս փորձել էր փակել «Ռուսթավի-2»-ը,փոխադարձաբար՝ «Ռուսթավի-2»-ը փորձում էր Շևարդնաձեին և նրա կառավարությանը ներկայացնել, որպես նախկին Արևելյան բլոկի առաջնորդներից մեկը:Ի բացառյալ բոլոր այն գործոնների, որոնք հանգեցրին Վարդերի հեղափոխությանը,2001 թվականին ԶԼՄ-ների հետ կապված երկու խոշոր իրադարձություններ կառավարության դեմ հասարակական դժգոհություն առաջացրին:
Առաջին դեպքը տեղի ունեցավ 2001 թվականի հուլիսին, երբ սպանվեց «Ռուսթավի-2»-ի հայտնի հաղորդավար Գեորգի Սանայան։ Վրաստանի հասարակական կարծիքը, հեռուստահաղորդավարի սպանության պատճառն էին համարում,նրա հակակառավարական աշխատանքները ,կապված Չեչնիայի հակամարտության և կառավարության կոռուպցիայի հետաքննության հետ: Երկրորդ խոշոր իրադարձությունը տեղի ունեցավ 2001 թվականի հոկտեմբերին, ազգային անվտանգության նախարարության աշխատակիցները հարձակվեցին «Ռուսթավի-2» հեռուստակայանի վրա,և միջադեպը լուսաբանվեց լուրերով և տեսանյութերով։ Ուսանողների գլխավորությամբ ավելի քան 7000 ցուցարարներ հավաքվել էին հեռուստակայանի մոտ՝ պահանջելով Շևարդնաձեի կառավարության հրաժարականը, և նա արձագանքեց՝ պաշտոնանկ անելով իր կառավարությունը և ազգային անվտանգության նախարարին:Այս իրադարձություններից հետո «Ռուսթավի-2»-ը ավելի համախմբված ձևով շարունակեց իր լրատվական գործունեությունը, այն աստիճանի, որ նա համարվում էր Շևարդնաձեի կարևորագույն ընդդիմադիրներից մեկը ,որը շարունակվեց մինչև 2003 թվականը:
2003 թվականի հուլիսին, ԱՄՆ-ի ժամանակի նախագահ Ջորջ Բուշ կրտսերը , նախկին պետքարտուղար Ջեյմս Բեյքերին կարգադրեց հանդիպելու ընդդիմության առաջնորդների և նախագահ Շևարդնաձեի հետ:Այս ճամփորդության ու հանդիպման առանցքային բառն էր՝ ազատ ընտրությունների անհրաժեշտությունը։2003 թվականի նոյեմբերի 3-ին տեղական և միջազգային դիտորդները չեղյալ համարեցին ընտրությունների արդյունքները Շևարդնաձեի գլխավորած կուսակցության օգտին քվեների կեղծման պատճառով և մյուս կողմից, նրանք ընտրություններում հաղթող հռչակեցին ընդդիմության առաջնորդ Միխայիլ Սահակաշվիլիին ,որը «Միացյալ ազգային շարժման» առաջնորդն էր ։Ուստի պետք է նշել, որ Վրաստանում վարդերի հեղափոխությունը պարզ մի խնդիր կամ պատասխան չէ,Վրաստանը , քաղաքական, սոցիալական և տնտեսական բազմաթիվ հարցեր ունեցող երկիր էր, որը անկախացումից հետո կապակցվեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անջատողականության և տարածքային խնդիրների հետ և բացի իր նոր հարցերից նա ժառանգել էր խորհրդային ժամանակաշրջանի բազմաթիվ դժվարություններ ևս:Պետք է ասել, որ «վարդերի հեղափոխությունը» առաջացել է տարբեր խնդիրներից, որոնք տնօրինվել էին ԱՄՆ-ի և Վրաստանում Սորոսի հիմնադրամի կողմից և հետագա տարիներին այն թողեց այնպիսի դառը արդյունքներ, որ այլեւս հնարավոր չէր խոսել հեղափոխության կարմիր վարդի մասին։