Նորություններ(24)
https://parstoday.ir/hy/radio/world-i162430-Նորություններ(24)
«Նորություններ» հաղորդաշարի ընթացքում, որը հեռարձակվում է ամեն շաբաթ, ներկայացնում ենք գիտական, մշակութային, գեղարվեստական, ռազմական ու տնտեսական ոլորտներում Իրանի գրանցած վերջին ձեռքբերումները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 23, 2022 10:31 Asia/Tehran

«Նորություններ» հաղորդաշարի ընթացքում, որը հեռարձակվում է ամեն շաբաթ, ներկայացնում ենք գիտական, մշակութային, գեղարվեստական, ռազմական ու տնտեսական ոլորտներում Իրանի գրանցած վերջին ձեռքբերումները։

Այս շաբաթ խոսելու ենք տեխնոլոգիայի ոլորտում նոր ձեռքբերման մասին:

 

 Ալցհայմերի հիվանդությունը, որը ոչնչացնում է մարդու ճանաչողական համակարգն այնուհետև հաշմանդամ դարձնում նրան, սովորական մոռացության նման չէ: Այս հիվանդությունն անդրադառնում է մարդու հիշողության, սովորելու և առօրյա հմտությունների վրա:

Հենց այդ պատճառով, իրանական ստարտափի հետազոտողները բջջային խաղ են հորինել տարեցների համար, որը կարող է որոշակիորեն կանխել Ալցհայմերի հիվանդությունը: Իրանի բժշկագիտության համալսարանի գիտխորհրդի անդամ դոկտոր  Մոստաֆա Ալմասի ասելով. «Քանի որ խաղը և ճանաչողական փորձերը նպաստում են ուղեղի առողջությանը, կարելի է այդպիսով կանխել մտքի ճանաչողաական ֆունկցիայի վնասումը: Հետազոտողների խումբը նշում է, որ երբ մարդու մոտ առաջանում է Ալցհայմերի հիվանդություն, կարելի է ճանաչողական փորձերի միջոցով կանխել հիվանդության զարգացումը:

Ալցհայմերի հիվանդությունը նյարդաքայքայիչ հիվանդություն է, որն ունի դանդաղ սկիզբ և պրոգրեսիվ ընթացք։ Թուլամտության դեպքերի 60-70%-ի պատճառը Ալցհայմերի հիվանդությունն է։ Ամենահաճախ հանդիպող վաղ ախտանիշը վերջին իրադարձությունները հիշելու դժվարացումն է՝ կարճաժամկետ հիշողության աստիճանաբար զարգացող քայքայումը։ Հիվանդության առաջընթացին զուգահեռ կարող են դիտվել խոսքի խանգարումներ, տեղանքում կողմնորոշման դժվարություններ (հաճախ են կորչում), տրամադրության տատանումներ, մոտիվացիայի կորուստ, սեփական խնամքով զբաղվելու անկարողություն և վարքային փոփոխություններ։

իրանական ստարտափի հետազոտողները բջջային խաղ են հորինել տարեցների համար, որը կարող է որոշակիորեն կանխել Ալցհայմերի հիվանդությունը

 

Տարիքին զուգահեռ, Ալցհայմերն ավելի է խորանում և մարդը լրիվ կորցնում է հիշողությունը, ինչը կարելի է կանխել ճանաչողական փորձերով: Հետազոտողները նշում են, որ նման հիվանդները ունեն խնամակալի կարիք, ինչը բացի ընտանիքի անդամների ժամանակից,  նաև ծախսատար է: Իսկ հիվանդությունը չունի բուժում: Ուստի պետք է ժամանակին ախտորոշել հիվանդությունը և տարբեր գործողություններով կանխել դրա զարգացումը:

Իրանցի հետազոտողների մշակած խաղը կարող է որոշակիորեն օգնել Ալցհայմերով տառապող մարդուն: Այս հեռախոսային խաղն ուղղակիորեն կապված է մտքի հետ: Այն ավելի շուտ ծրագրված է 50-նն անց մարդկանց համար: Խաղը ունի 40 փուլ և դրա ընթացքում խաղացողը մի սցենարի հետևելով, զարգացնում է իր ճանաչողական հմտությունը:

Իրանական գիտելիքահենք ընիկերությանը հաջողվել է արտադրել մուսուլմանների կողմից նամազի ժամանակ օգտագործվող քար, որն ունի հակաբակտերիալ հատկություն

 

Խոսենք մեկ այլ ձեռքբերման մասին։

Իրանական գիտելիքահենք ընիկերությանը հաջողվել է արտադրել մուսուլմանների կողմից նամազի ժամանակ օգտագործվող քար, որն ունի հակաբակտերիալ հատկություն և այն կարելի է  լվանալ: Քարն արդեն մուտք  է գործել շուկա: Քանի որ հողը կարող է միլիոնավոր հիվանդածին միկրոօրգանիզմներ փոխանցել, մզկիթներում աղոթող շիա մուսուլմանները ձեռքերով ու ճակատով հպվելով այդ ընդհանուր  օգտագործման քարերին, կարող են վարակվել տարբեր հիվանդություններով: Ուստի ամենաարդյունավետ քայլերից մեկն այն է, որ քարն ունենա հակաբակտերիալ հատկություն: Գիտելիքահենք ընկերությունն օգտվելով նանոտեխնոլոգիայից, կարողացել է արտադրել նման քար: Ընկերության գլխավոր տնօրենի ասելով, այս քարերը կարող են 99.9 տոկոսով ոչնչացնել բակտերիաները և դա հաստատվել է նաև  լաոբորատոր հետազոտության ժամանակ: Այս նամազի քարն արժանացել է Մթերքի ու դեղորայքի կազմակերպության «Առողջության խնձոր» մրցանակին: Այս քարերը երկու տեսակ են արտադրվում՝ լվացվող և չլվացվող: Երկու դեպքերում էլ կրոնագետները հաստատել են դրա կիրառումը:Ընկեությունը հայտարարել է, որ այս հակաբակտերիալ քարերն արտադրվում են հողից՝ նանոմետր չափերով:

Իրանական գիտելիքահենք ընիկերությանը հաջողվել է արտադրել մուսուլմանների կողմից նամազի ժամանակ օգտագործվող քար, որն ունի հակաբակտերիալ հատկություն

 

Անցած շաբաթ իրանական գիտելիքահենք ընկերության հետազոտողներին հաջողվել է սրտի  արհեստական արյան շրջանառության սարք արտադրել, որն այն գործիքներից է, որոնք պատժամիջոցների պատճառով չեն ներկրվում Իրան: Արտադրանքը հատկապես կիրառվում է բիոպսիայի վիրահատությունների ժամանակ: Վիրահատության ժամանակ սիրտը չի տեղաշարժվում:  Այս սարքը կիրառվում է սրտի բաց և փակ վիրահատությունների ժամանակ և այն դեպքում, երբ արյան շրջանառությունը բավարար չէ: Սարքը կարելի է օգտագործել  արյան շրջանառությունը դադարեցնելու և վերականգնելու համար:

Իրանական գիտելիքահենք ընկերության հետազոտողներին հաջողվել է սրտի  արհեստական արյան շրջանառության սարք  արտադրել

 

Մշակութային ոլորտի կարևոր լուրերից պետք է նշել, որ Ամիր Ռույիի հեղինակած «Փոս» ֆիլմն արժանացել է 2021թ. հոկտեմբերի 4-10-ը կայացած  Լեհաստանի «Զում» կիռոփառատոնի գլխավոր մրցանակին: Ռույին ֆիլմի ռեժիսորն է և սցենարիստը: Ֆիլմը պատմում է մի դեպքի մասին, երբ դիահերձարանի  էներգիայի սնուցումն աջատվում է և քաղաքացիները պետք է հնարավորինս արագ իրենց բարեկամների դիերը հողին հանձնեն: Սակայն մի տասը տարեկան երեխա փորձում է  ամեն գնով պահել իր մոր դին:

Իրանական «Փոս» ֆիլմն արժանացել է 2021թ. հոկտեմբերի 4-10-ը կայացած  Լեհաստանի «Զում» կիռոփառատոնի գլխավոր մրցանակին

 

Հարգելի ունկնդիրներ, ավարտվեց մեր հերթական հաղորդումը: