Հայացք՝ շաբաթվա իրադարձություններին
Բարև Ձեզ սիրելի բարեկամներ: Ներկայացնում ենք «Հայացք շաբաթվա իրադարձություններին» հաղորդումը,որի ընթացքում կանդրադառնանք Իրանի անցյալ շաբաթվա կարևոր իրադարձություններին:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին , չորեքշաբթի հունվարի 19-ին , Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցեր:
Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահը Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանը, անդրադառնալով տարածաշրջանում և աշխարհում երկու երկրների ազդեցիկ դերին, երկու երկրների ընդհանուր ըմբռնումը տարածաշրջանային և միջազգային հարցերում ենթահող է համարել համատեղ համագործակցության համար և ավելացրել է.«Իրան-Ռուսաստան հարաբերությունները գտնվում են ռազմավարական հարաբերությունների ճանապարհին»:
Ռայիսին, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է համարել առավելագույն փոխգործակցությունը հարևան երկրների և դաշնակիցների հետ և նշել է.«Իրանի և Ռուսաստանի միջև երկկողմ համագործակցության ամրապնդումը կզարգացնի երկու երկրների տնտեսությունները և կբարձրացնի անվտանգությունը՝ տարածաշրջանում և աշխարհում»:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ևս ասել է.«Իրականացվում են հսկայական երկկողմ ծրագրեր, և մենք համագործակցում ենք տարբեր ոլորտներում։ Սերտ համագործակցում ենք միջազգային բեմում :Երկու երկրների ջանքերով կարողացանք նպաստել Սիրիային, միջազգային ահաբեկչության դեմ պայքարում»։
2022-ի ծովային անվտանգության գոտիների համակցված զորավարժությունները սկսվեցին ուրբաթ հունվարի 21-ին, Հնդկական օվկիանոսի հյուսիսում, Իրանի Իսլամական Հանրապետության բանակի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նավատորմի վերգետնյա ու թռիչքային ստորաբաժանումների և Չինաստանի ու Ռուսաստանի ծովուժերի մասնակցությամբ:
Տարածաշրջանի երկրների ռազմածովային ուժերի ավելի լավ համակարգումն ու ավելի սերտ հարաբերությունը ,այս զորավարժությունների ձեռքբերումներն են։Հյուսիսային Հնդկական օվկիանոսում ծովային առևտրի անվտանգության հաստատումը և տարածաշրջանի ու նրա սահմաններից դուրս երկրների ռազմածովային ուժերի միջև ավելի լավ համակարգումն ու ավելի սերտ կապը, ծովային փորձի փոխանակումը՝ ծովային պատահարների ու դեպքերի ժամանակ օգնելը համարվում են՝ 2022 -ի Համակցված ծովային անվտանգության գոտու զորավարժությունների այլ նպատակները։ .
Այս մասին , Իրանի բանակի համակարգողի տեղակալ, ծովակալ Հաբիբոլլահ Սայարին ասել է.«2022-ի Ծովային անվտանգության գոտիների համակցված զորավարժությունը, որն իրականացվում է երրորդ անգամ և ներառված է Զինված ուժերի զորավարժությունների օրացույցում,վկայում է ռազմավարական խորքային զարգացման և ծովային տարբեր ոլորտներում, Իրանի Իսլամական Հանրապետության միջազգային դիրքի բարձրացման մասին»:
......
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Գիեր Պիտերսոնը կիրակի հունվարի 16-ին, Թեհրանում, հանդիպում և բանակցություն է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանի հետ:Այս հանդիպմանը, Իրանի արտգործնախարարը շնորհակալություն հայտնելով Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին ,Սիրիայում ազգային երկխոսությանը, խաղաղությանն ու կայունությանը նպաստելու համար,շեշտել է Իրանի Իսլամական Հանրապետության ազնիվ ջանքերը,որպեսզի նա հաջողություն արձանագրի ,Սիրիայում խաղաղություն ու կայունություն հաստատելու գործընթացում:
Ամիր Աբդոլլահյանը ընդգծելով Իրանի Իսլամական Հանրապետության տեսակետը՝ Սիրիայի ճգնաժամի քաղաքական լուծման վերաբերյալ՝այդ երկրում ձևավորված իրադարձությունների հենց սկզբից,ՄԱԿ-ը համարել է՝ Սիրիայում, քաղաքական կարգավորման հետապնդման մի մասը: Իրանի ԱԳ նախարարը, Սիրիայում ԱՄՆ-ի ուժերի անօրինական ներկայությունը, ինչպես նաև այդ երկրի վրա սիոնիստական ռեժիմի հարձակումները համարել է Սիրիայում քաղաքական կարգավորման գործընթացը խափանելու գործոն և ընդգծել՝ միջազգային հանրության և ՄԱԿ-ի կողմից դրան ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը։
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը եւս Սիրիայում իրավիճակը կայուն բնութագրելով ասել է.«Ստեղծված իրավիճակում կողմերից ոչ մեկը չի խոսում այդ երկրում իշխանափոխության մասին:Գիեր Պիտերսոնն ընդգծել է Սիրիայի ազգային ինքնիշխանության, քաղաքական կայացման և տարածքային ամբողջականության պահպանումը»։
Երեքշաբթի ,հունվարի 18-ին,Իրանի և Ռումինիայի միջև փոխընբռնման հուշագիր է ստորագրվել, գազի արդյունաբերության տեխնիկական և ինժեներական ծառայությունները արտահանելու համար և առաջին անգամը լինելով Իրանը միացել է դեպի Եվրոպա էներգետիկ ծառայությունների արտահանողների խմբին:
Հուշագրի համաձայն,որոշվել է ,որ Իրանի գազի ճարտարագիտության ու զարգացման ընկերությունը,Ռումինիայում , ինժեներական ծառայությունների ,գազի փոխանցման գծերի կառուցման, գազի ճնշման բարձրացման կայանների և գազի պահեստավորման տանկերի կառուցման ոլորտում համագործակցի այդ երկրի հետ։
Իրանի արտգործնախարարի ավագ խորհրդական Ալի Ասղար Խաջին և Եմենի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Հանս Գրունդբերգը կիրակի հունվարի 16-ին,հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Եմենի վերջին զարգացումները:
Անդրադառնալով Եմենի ժողովրդի անմխիթար վիճակին և պատերազմի ու տնտեսական դաժան շրջափակման հետևանքով ստեղծված շատ ծանր պայմաններին՝ Իրանի ԱԳ նախարարի ավագ խորհրդականը կոչ է արել ՄԱԿ-ին և միջազգային հանրությանը լուրջ ջանքեր գործադրել՝ պատերազմը դադարեցնելու և Եմենի շրջափակմանը վերջ տալու համար:
Խաջին հստակեցրել է ,որ Եմենի ճգնաժամի կարգավորման համար անհրաժեշտ է ՝Եմենի դաժան շրջափակման վերացումը:
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանը, կիրակի հունվարի 16-ին,անդրադառնալով Չինաստան կատարած իր վերջին այցին ասել է.«Թեհրանի և Պեկինի հարաբերություններն ընդլայնվում են բոլոր ոլորտներում, և երկու երկրների միջև 25-ամյա ռազմավարական գործակցությունն ու համագործակցությունը լինելու է «հաղթանակ -հաղթանակ» ձևաչափով»:
Իրանի արտաքին դիվանագիտության կառույցի ղեկավարը ավելացրել է.«Թեհրանի եւ Պեկինի միջեւ 25-ամյա համաձայնագրում , ներառել ենք այն ամենը, ինչ բխում է երկու ժողովուրդների շահերից, եւ այս համաձայնագրում, որն ուժի մեջ է մտել ուրբաթ օրվանից , կշահեն Թեհրանն ու Պեկինը»։
«Ամիր Աբդոլլահյանը» Վիեննայի բանակցությունների ակտիվ կողմերից մեկը համարեց Չինաստանի ներկայացուցչին, որը կառուցողական և հովանավորող դեր է խաղացել Իրանի խաղաղասիրական միջուկային իրավունքների հարցում և ընդգծել է Իրանի դեմ դաժան պատժամիջոցների վերացման անհրաժեշտությունը։
Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն երկուշաբթի հունվարի 17-ին,լրագրողների հետ մամլո ասուլիսի ընթացքում ,անդրադառնալով Վիեննայի բանակցություններին ասել է.«Պատրաստվել են բազմաթիվ աղյուսակներ և սյունակներ, և փակագծերից մի քանիսը մաքրվել են, և ձեռք են բերվել պայմանավորվածություններ գաղափարների շուրջ»:
Իրանի ԱԳ նախարարության խոսնակը միաժամանակ հստակեցրել է.«Մնացել են մի շարք առանցքային հարցեր, որոնք կոնկրետ քաղաքական որոշումներ են պահանջում, հատկապես ԱՄՆ-ի կողմից , որպեսզի հայտարարեն պատժամիջոցների չեղարկման և մնացած պարագաների մասին իրենց որոշումները, որոնցից մի քանիսը լուրջ են»:
Իրանի ԱԳ նախարարության խոսնակը Վիեննայի բանակցությունների մասին շինծու վերջնագրերի վերաբերյալ ասել է.«ԱՄՆ-ի ներկայիս նախագահը և նրա արտաքին քաղաքական թիմն ու Վիեննայում բանակցողները գիտեն, որ ՀԳՀԾ-ն կենդանի է Իրանի շնորհիվ , ոչ թե ԱՄՆ-ի, որից դուրս եկավ և ամեն ինչ արեց ՀԳՀԾ-ն հենց այն ժամանակ վերացնելու համար:
Սիրելի բարեկամներ ավարտեցինք «Հայացք շաբաթվա իրադարձություններին» հաղորդումը ,մինչ նոր հանդիպում Տերն ընդ Ձեզ: