Հայացք՝ շաբաթվա իրադարձություններին
https://parstoday.ir/hy/radio/world-i162600-Հայացք_շաբաթվա_իրադարձություններին
Բարև Ձեզ սիրելի բարեկամներ: Ներկայացնում ենք «Հայացք շաբաթվա իրադարձություններին» հաղորդումը,որի ընթացքում կանդրադառնանք Իրանի անցյալ շաբաթվա կարևոր իրադարձություններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 25, 2022 09:35 Asia/Tehran

Բարև Ձեզ սիրելի բարեկամներ: Ներկայացնում ենք «Հայացք շաբաթվա իրադարձություններին» հաղորդումը,որի ընթացքում կանդրադառնանք Իրանի անցյալ շաբաթվա կարևոր իրադարձություններին:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին , չորեքշաբթի հունվարի 19-ին , Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցեր:

Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահը Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանը, անդրադառնալով տարածաշրջանում և աշխարհում երկու երկրների ազդեցիկ դերին, երկու երկրների ընդհանուր ըմբռնումը տարածաշրջանային և միջազգային հարցերում  ենթահող է համարել համատեղ համագործակցության  համար և ավելացրել է.«Իրան-Ռուսաստան հարաբերությունները գտնվում են ռազմավարական հարաբերությունների ճանապարհին»: 

Ռայիսին, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է համարել առավելագույն փոխգործակցությունը հարևան երկրների և դաշնակիցների հետ և նշել է.«Իրանի և Ռուսաստանի միջև երկկողմ համագործակցության ամրապնդումը կզարգացնի  երկու երկրների տնտեսությունները և կբարձրացնի անվտանգությունը՝ տարածաշրջանում և աշխարհում»:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ևս ասել է.«Իրականացվում   են  հսկայական երկկողմ ծրագրեր, և մենք համագործակցում ենք տարբեր ոլորտներում։ Սերտ համագործակցում ենք միջազգային բեմում :Երկու երկրների ջանքերով կարողացանք նպաստել  Սիրիային, միջազգային ահաբեկչության դեմ պայքարում»։

2022-ի ծովային անվտանգության գոտիների համակցված զորավարժությունները սկսվեցին ուրբաթ  հունվարի 21-ին, Հնդկական օվկիանոսի հյուսիսում, Իրանի Իսլամական Հանրապետության բանակի և  Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի  նավատորմի վերգետնյա ու թռիչքային ստորաբաժանումների և Չինաստանի ու Ռուսաստանի ծովուժերի մասնակցությամբ:

Տարածաշրջանի երկրների ռազմածովային ուժերի ավելի լավ համակարգումն ու ավելի սերտ հարաբերությունը ,այս զորավարժությունների ձեռքբերումներն են։Հյուսիսային Հնդկական օվկիանոսում ծովային առևտրի անվտանգության հաստատումը և տարածաշրջանի ու նրա սահմաններից դուրս երկրների ռազմածովային ուժերի միջև ավելի լավ համակարգումն ու ավելի սերտ կապը, ծովային փորձի փոխանակումը՝ ծովային  պատահարների ու դեպքերի ժամանակ  օգնելը  համարվում են՝ 2022 -ի Համակցված ծովային անվտանգության գոտու զորավարժությունների այլ նպատակները։ .

Այս մասին , Իրանի բանակի համակարգողի տեղակալ, ծովակալ Հաբիբոլլահ Սայարին ասել է.«2022-ի Ծովային անվտանգության գոտիների համակցված զորավարժությունը, որն իրականացվում է երրորդ անգամ և ներառված է Զինված ուժերի զորավարժությունների օրացույցում,վկայում  է  ռազմավարական խորքային զարգացման և ծովային տարբեր ոլորտներում, Իրանի Իսլամական Հանրապետության միջազգային դիրքի բարձրացման մասին»:

...... 

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Գիեր  Պիտերսոնը կիրակի հունվարի 16-ին, Թեհրանում, հանդիպում և բանակցություն է ունեցել   Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանի հետ:Այս հանդիպմանը, Իրանի արտգործնախարարը շնորհակալություն հայտնելով Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին ,Սիրիայում ազգային երկխոսությանը, խաղաղությանն ու կայունությանը նպաստելու համար,շեշտել է Իրանի Իսլամական Հանրապետության ազնիվ ջանքերը,որպեսզի նա հաջողություն արձանագրի  ,Սիրիայում խաղաղություն ու կայունություն հաստատելու գործընթացում: 

Ամիր Աբդոլլահյանը ընդգծելով Իրանի Իսլամական Հանրապետության տեսակետը՝ Սիրիայի  ճգնաժամի քաղաքական լուծման վերաբերյալ՝այդ երկրում ձևավորված իրադարձությունների հենց  սկզբից,ՄԱԿ-ը համարել  է՝ Սիրիայում, քաղաքական կարգավորման  հետապնդման մի մասը: Իրանի ԱԳ նախարարը, Սիրիայում ԱՄՆ-ի ուժերի անօրինական ներկայությունը, ինչպես նաև այդ երկրի վրա սիոնիստական ռեժիմի  հարձակումները համարել  է Սիրիայում քաղաքական կարգավորման գործընթացը խափանելու գործոն և ընդգծել՝ միջազգային հանրության և ՄԱԿ-ի կողմից դրան ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը։

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը եւս Սիրիայում իրավիճակը  կայուն բնութագրելով  ասել է.«Ստեղծված իրավիճակում կողմերից ոչ մեկը չի խոսում այդ երկրում իշխանափոխության  մասին:Գիեր Պիտերսոնն ընդգծել է Սիրիայի ազգային ինքնիշխանության, քաղաքական կայացման և տարածքային ամբողջականության պահպանումը»։

Երեքշաբթի ,հունվարի 18-ին,Իրանի և Ռումինիայի միջև  փոխընբռնման հուշագիր է ստորագրվել, գազի արդյունաբերության տեխնիկական և ինժեներական ծառայությունները արտահանելու համար և առաջին անգամը լինելով Իրանը միացել է  դեպի Եվրոպա էներգետիկ ծառայությունների արտահանողների խմբին: 

Հուշագրի համաձայն,որոշվել է ,որ Իրանի գազի  ճարտարագիտության ու զարգացման ընկերությունը,Ռումինիայում ,  ինժեներական ծառայությունների ,գազի փոխանցման գծերի կառուցման, գազի ճնշման բարձրացման կայանների և  գազի պահեստավորման տանկերի կառուցման ոլորտում  համագործակցի  այդ երկրի հետ։

Իրանի արտգործնախարարի ավագ խորհրդական Ալի Ասղար Խաջին և Եմենի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Հանս Գրունդբերգը կիրակի հունվարի 16-ին,հեռախոսազրույցի ընթացքում  քննարկել են Եմենի վերջին զարգացումները:

Անդրադառնալով Եմենի ժողովրդի անմխիթար վիճակին և պատերազմի ու  տնտեսական դաժան շրջափակման հետևանքով ստեղծված շատ ծանր պայմաններին՝ Իրանի ԱԳ նախարարի ավագ խորհրդականը կոչ է արել ՄԱԿ-ին և միջազգային հանրությանը լուրջ ջանքեր գործադրել՝ պատերազմը դադարեցնելու և Եմենի շրջափակմանը վերջ տալու համար: 

Խաջին հստակեցրել է ,որ Եմենի ճգնաժամի  կարգավորման  համար անհրաժեշտ է ՝Եմենի դաժան շրջափակման վերացումը: 

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանը, կիրակի հունվարի 16-ին,անդրադառնալով  Չինաստան կատարած իր վերջին այցին  ասել է.«Թեհրանի և Պեկինի հարաբերություններն ընդլայնվում են բոլոր ոլորտներում, և երկու երկրների միջև 25-ամյա ռազմավարական գործակցությունն ու համագործակցությունը լինելու է «հաղթանակ -հաղթանակ» ձևաչափով»: 

Իրանի արտաքին դիվանագիտության կառույցի ղեկավարը ավելացրել է.«Թեհրանի եւ Պեկինի միջեւ 25-ամյա համաձայնագրում , ներառել ենք այն ամենը, ինչ բխում է երկու ժողովուրդների շահերից, եւ այս համաձայնագրում, որն ուժի մեջ է մտել ուրբաթ օրվանից , կշահեն Թեհրանն ու Պեկինը»։

«Ամիր Աբդոլլահյանը» Վիեննայի բանակցությունների ակտիվ կողմերից մեկը համարեց Չինաստանի ներկայացուցչին, որը կառուցողական և հովանավորող  դեր է խաղացել Իրանի խաղաղասիրական  միջուկային իրավունքների հարցում և ընդգծել է Իրանի դեմ դաժան պատժամիջոցների վերացման անհրաժեշտությունը։

Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն երկուշաբթի հունվարի 17-ին,լրագրողների հետ մամլո ասուլիսի ընթացքում ,անդրադառնալով  Վիեննայի բանակցություններին ասել է.«Պատրաստվել են բազմաթիվ աղյուսակներ և սյունակներ, և  փակագծերից մի քանիսը մաքրվել են, և ձեռք են բերվել պայմանավորվածություններ գաղափարների շուրջ»:

Իրանի ԱԳ նախարարության խոսնակը միաժամանակ հստակեցրել է.«Մնացել են մի շարք  առանցքային հարցեր, որոնք կոնկրետ քաղաքական որոշումներ են պահանջում, հատկապես ԱՄՆ-ի կողմից , որպեսզի հայտարարեն պատժամիջոցների չեղարկման և մնացած պարագաների  մասին իրենց որոշումները, որոնցից մի քանիսը լուրջ են»:

Իրանի ԱԳ նախարարության խոսնակը Վիեննայի բանակցությունների մասին  շինծու  վերջնագրերի վերաբերյալ ասել է.«ԱՄՆ-ի  ներկայիս նախագահը և նրա արտաքին քաղաքական թիմն ու Վիեննայում բանակցողները գիտեն, որ ՀԳՀԾ-ն  կենդանի է Իրանի շնորհիվ , ոչ թե ԱՄՆ-ի, որից դուրս եկավ  և ամեն ինչ արեց ՀԳՀԾ-ն հենց այն ժամանակ վերացնելու համար:

Սիրելի բարեկամներ ավարտեցինք «Հայացք շաբաթվա իրադարձություններին» հաղորդումը ,մինչ նոր հանդիպում Տերն ընդ Ձեզ: