Նորություններ(25)
https://parstoday.ir/hy/radio/world-i163080-Նորություններ(25)
Շաբաթական եթեր հեռարձակվող «Նորություններ» հաղորդաշարի շրջանակներում, ներկայացնում ենք գիտական, մշակութային, գեղարվեստական, ռազմական ու տնտեսական ոլորտներում Իրանի գրանցած նորագույն ձեռքբերումները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 30, 2022 09:37 Asia/Tehran

Շաբաթական եթեր հեռարձակվող «Նորություններ» հաղորդաշարի շրջանակներում, ներկայացնում ենք գիտական, մշակութային, գեղարվեստական, ռազմական ու տնտեսական ոլորտներում Իրանի գրանցած նորագույն ձեռքբերումները։

 

Անցած շաբաթ Իրանի քիմիայի ոլորտի հետազոտողներն առաջին անգամ կարողացել են ստեղծել խելացի պատչ, որը հաստատվել է ԱՄՆ-ի գյուտերի գրանցման կամզակերպության՝ USPTO-ի  կողմից:

 

Այս խելացի պատչն ունի հնարավորություն անալիզի ենթարկել քրտինքի կարևոր բաղադրիչները, այդ թվում՝ գլյուկոզան, լակտատը, քլորիդը, pH-ը և քրտնարտադրության ինտենսիվությունը: Պատչը շատ էժան է, այն 0.03 դոլարից էլ պակաս է, սակայն շատ արդյունավետ է: Այն կարելի է հեշտությամբ օգտագործել: Խելացի տեխնոլոգիայով պատչը պատրաստված է բնական նյութերից: Հետազոտության արդյունքները ցույց են տալիս  այս արտադրանքի բարձր արդյունավետությունը: Այս խելացի պատչն անցած տարի  արժանացել է  Իրանի նախագահի ենթակայությամբ գործող   գիտության և տեխնոլոգիայի շտաբի գլխավոր մրցանակին: Հետազոտության արդյունքները 2020 թ․հրապարակվել են Biosensors and Bioelectronics պարբերականում, 10.6 ազդեցության գործակցով:

Իրանի քիմիայի ոլորտի հետազոտողներն առաջին անգամ կարողացել են ստեղծել խելացի պատչ, որը հաստատվել է ԱՄՆ-ի գյուտերի գրանցման կամզակերպության՝ USPTO-ի  կողմից:

 

Մյուս ձեռքբերումը վերաբերում է նորից բժշկության ոլորտին: Իրանի «Ռոյան» գիտահետազոտական կենտրոնի մասնագետները մի հետազոտության ընթացքում կարողացել են պոլիսախարիդի հիդրոգելերի օգնությամբ վերականգնել հոդային  աճառի հյուսվածքը: Հոդային աճառը չունի ինքնուրույն վերականգնվելու հնարավորություն: Եվ ստեղծելով արհեստական աճառի հյուսվածքները, որոնք օժտված են բիոլոգիական ու մեխանիկական  հնարավորություններով, հետազոտողները լուծել են այդ խնդիրը:

Իրանի «Ռոյան» գիտահետազոտական կենտրոնի մասնագետները մի հետազոտության ընթացքում կարողացել են պոլիսախարիդի հիդրոգելերի օգնությամբ վերականգնել հոդային  աճառի հյուսվածքը

 

Անցած շաբաթ իրանցի հետազոտողներին հաջողվել է Պարսից ծոցի ջրերում ապրող մամուռից ստեղծել  պլաստիկ բիոքայքայվող սննդի փաթեթներ: Իրանի մամուռի ազգային բանկի գործադիր տնօրեն Օմիդ Թավաքոլն ասում է. «Ամեն տարի աշխարհում արտադրվում է  շուրջ 370 միլիոն տոննա պլաստիկ, որը համարյա չի քայքայվում և վերածվում է աղբի: Իսկ այդ աղբը մեծ խնդիրներ է առաջացնում ջրային ռեսուրսների համար և սպառնում մարդկանց ու կենդանիների առողջությանը»:

 Նա նշում է. «Մարդկանց կողմից պլաստիկի սպառումը նվազեցնելու նպատակով, առաջարկվել է նախագիծ, որի հիմքում մամուռի հումքով բիոքայքայվող պլաստիկի արտադրությունն է»:  

Իրանի մամուռի ազգային բանկի գործադիր տնօրեն Օմիդ Թավաքոլը հավելել է. «Աշխատանքները տևել են մեկ տարի և մենք գրանցել ենք այս արտադրանքի հեղինակային իրավունքը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ բնական պլաստիկը քայքայվում է 4-6 շաբաթվա ընթացքում և չի վնասում հողին ու ստորգետնյա ջրերին: Այս պլաստիկից կարելի է օգտվել հատկապես այնպիսի մթերքի փաթեթավորման համար ինչպես միսը և միրգը, քանի որ այդ դեպքում ոչ միայն փաթեթավորումն է լինում մաքուր, այլ նաև պահպանվում է մթերքի թարմությունը»:

իրանցի հետազոտողներին հաջողվել է Պարսից ծոցի ջրերում ապրող մամուռից ստեղծել  պլաստիկ բիոքայքայվող սննդի փաթեթներ

 

Իրանի Խաջե Նասերեդդին Թուսի համալսարանի տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի թիմը մասնակցել SSS փոքր արբանյակի նախագծման մրցույթին և իր նախագծած արբանյակն ուղարկել տիեզերք:  

Ասիա-խաղաղօվկիանոսյան տիեզերական համագործակցությունը (APSCO) հիմնադրվել է 10 տարի առաջ՝ Իրանի, Չինաստանի, Թուրքիայի, Պակիստանի, Թաիլանդի, Բանգլադեշի, Պերուի և Մոնղոլիայի հետ համագործակցությամբ, անդամ երկրներում տիեզերական գիտության և տեխնոլոգիաների զարգացման նպատակով: 2015 թվականին միությունը մեկնարկել է «Փոքր ուսանողական արբանյակ» (SSS) նախագիծը, որի շրջանակում անդամ երկրների ուսանողները սովորում են  տիեզերական տեխնոլոգիաներ  և արբանյակային ճարտարագիտություն:

SSS նախագիծը ներառում է երեք փոքր արբանյակների նախագծում, կառուցում և արձակում (1 միկրոարբանյակ 30 կգ քաշով և 2 խորանարդ արբանյակ՝ յուրաքանչյուրը 1 կգ քաշով):  

Իրանի Խաջե  Նասերեդդին Թուսի տեխնոլոգիական համալսարանի Ավիատիեզերական ճարտարագիտության ֆակուլտետի Տիեզերական հետազոտությունների լաբորատորիան պատասխանատու էր SSS նախագծի միկրոարբանյակի կայունության և կարգավիճակի վերահսկման,  նախագծման  և արբանյակը տեիզերք ուղարկելու համար: Անցած 4 տարիների ընթացքում անդամ երկրների ակադեմիական և արդյունաբերական թիմերն աշխատել են այս նախագծի վրա, և վերջապես, 2021թ.  հոկտեմբերի 13-ին,   նախագիծը հաջողությամբ մեկնարկեց և մուտք գործեց  աշխատանքային փուլ:  

Իրանի Խաջե Նասերեդդին Թուսի համալսարանի տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի թիմը մասնակցել SSS փոքր արբանյակի նախագծման մրցույթին և իր նախագծած արբանյակն ուղարկել տիեզերք

 

Անցած շաբաթ Իրանում գրանցվել են նաև մշակութային ոլորտի մի շարք ձեռքբերումներ: Իրանցի մի խումբ արվեստագետներ որպես ժյուրիի անդամ մասնակցել են մի շարք փառատոների: Շահրամ Մոքրին ընտրվել է Չիկագոյի 57-րդ կինոփառատոնի ժյուրիի անդամ: Ժյուրիի անդամները հինգն են, այդ թվում՝ Վենեցիայի «Ոսկե առյուծ»  և Բեռլինի «Ոսկե արջ» մրցանակներին արժանացած Ջանֆրանկո Ռոզին,  «Մոցարտն անտառում» բազմասերիանոց ֆիլմի և «Ծառերի մեջ»  ֆիլմի ռեժիսոր Պատրիցիա Ռոզման,  Լոս Անջելեսի կինոհետազոտությունների միության նախագահ Բարբարա Քլինգերը և Rolling Stone  պարբերականի հրապարակոխոս Էմանուել Դոմինիկ Ուեսը: Փառատոնի ութ օրերի ընթացքում ժյուրիի անդամները ներկայացրել են Hugo Gold  և Hugo  Silver  մրցանակների հավակնորդներին:

Փառատոնի շրջանակներում  մրցույթից դուրս ցուցադրվել են իրանցի ռեժիսորներ Ասղար Ֆարհադիի «Հերոս»-ը և Փանահ Փանահիի «Քարքարոտ ճանապարհ»-ը ֆիլմերը: Սառա Մուսավաթի «Անձնական» կարճամետրաժ ֆիլմը նույնպես մասնակցել է փառատոնին:  

Շահրամ Մոքրին ընտրվել է Չիկագոյի 57-րդ կինոփառատոնի ժյուրիի անդամ

 

Այս տարի Իսպանիայի Վայադոլիդ կինոփառատոնում նույնպես ժյուրիի անդամներից մեկն իրանցի էր՝ երիտասարդ ռեժիսոր Ֆարնուշ Սամադին: Ժյուրիի մյուս անդամներն էին արգենտինացի ռեժիսոր Ռոմինա Պաուլան և իսպանացի ռեժիսոր Խոսե Լուիսը: Վերջիններս փառատոնի «Միթինգ փոյնթ» բաժնի ժյուրի կազմում էին: Այս բաժնում ցուցադրվում են ռեժիսորների առաջին և երկրորդ ֆիլմերը: Անցած տարի, Սամադին իր «Ենթադրյալ գիծ» ֆիլմով արժանացավ այս բաժնի «Լավագույն ֆիլմ» մրցանակին: Ավելի  վաղ, նրա «Լռություն» և «Հայացք» կարճամետրաժ ֆիլմերը նույնպես արժանացել են փառատոնի «Լավագույն ֆիլմ» մրցանակին:

Իսպանիայի Վայադոլիդ կինոփառատոնում  ժյուրիի անդամներից մեկը իրանցի երիտասարդ ռեժիսոր Ֆարնուշ Սամադին է 

Իրանցի գրող և ռեժիոր Հասան Նաջմաբադին ներառվել է Հնդկաստանի Ջայպուրի միջազգային կինոփառատոնի ժյուրիի կազմում: Նաջմաբադին արժանացել է մի շարք մրցանակների՝ կարճամետրաժ ֆիլմերի համար:  2019թ նույնպես  ներառվել էր այս փառատոնի ժյուրիի կազմում: Հասան Նաջմաբզդին եղել է նաև Կիպրոսի կինոփառատոնի, ամերիկյան Red Rock փառատոնի և 2021թ. ամերիկյան Black Bird ութերորդ կինոփառատոնի ժյուրիի անդամ:

Իրանցի գրող և ռեժիոր Հասան Նաջմաբադին ներառվել է Հնդկաստանի Ջայպուրի միջազգային կինոփառատոնի ժյուրիի կազմում

Հնդկաստանի Ջայպուրի կինոփառատոնը, որն իր աշխատանքը սկսել է 2009թ., ամեն տարի հյուրընկալում է ավելի քան 2000 ֆիլմ: Փառատոնի ընթացքում ցուցադրվում է 250 ֆիլմ: Փառատոնը շատ արագ դարձավ լավագույնը Հնդկաստանում: Դրա ընթացքում մեծ թվով ռեժիսորներ և կինոլորտի գործիչներ հնարավորություն են ունենում փոխանակել իրենց փորձը: Այս փառատոնի շրջանակներում ցուցադրվող ֆիլմերը հիմնականում վերաբերում են բարեկամության և բարոյական ու հասարակական արժեքներին: Այս  տարի փառատոնը տեղի ունեցավ հունվարի 7-11-ը:

 Աշքան Ռահգոզարն ընտրվել է Հունաստանում անցկացվող Սալոնիկի 7-րդ միջազգային անիմացիոն փառատոնի գլխավոր բաժնի ժյուրիի անդամ

Իրանցի մեկ այլ գրող և անիմացիոն ֆիլմերի ռեժիսոր  Աշքան Ռահգոզարն ընտրվել է Հունաստանում անցկացվող Սալոնիկի 7-րդ միջազգային անիմացիոն փառատոնի գլխավոր բաժնի ժյուրիի անդամ: Փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 14-ից 24-ը, առցանց ձևաչափով: