Պայծառ ապագա (27)
https://parstoday.ir/hy/radio/world-i163866-Պայծառ_ապագա_(27)
Ողջույն Ձեզ, հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Պայծառ ապագա» հաղորդաշարի  հերթական թողարկումը: Շաբաթական հեռարձակվող այս հաղորդաշարի ընթացքում պատմում ենք Իսլամական հեղափոխության վերջին 4 տասնամյակների ձեռքբերումների մասին՝ Իսլամական հեղափոխության հեռանկարը ուրվագծելու համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 09, 2022 12:33 Asia/Tehran

Ողջույն Ձեզ, հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Պայծառ ապագա» հաղորդաշարի  հերթական թողարկումը: Շաբաթական հեռարձակվող այս հաղորդաշարի ընթացքում պատմում ենք Իսլամական հեղափոխության վերջին 4 տասնամյակների ձեռքբերումների մասին՝ Իսլամական հեղափոխության հեռանկարը ուրվագծելու համար։

Իսլամական հեղափոխությունը մեծ ձեռքբերումներ է ունեցել: Այդ ոլորտներից մեկը եղել է այն, որ իրանցի կինը վերականգնել է ինքնությունը և ներկայացել է քաղաքական, սոցիալական, մշակութային, տնտեսական, գիտական, կրթական և գեղարվեստական բոլոր ոլորտներում: Նախորդ հաղորդումների ընթացքում անդրադարձանք Իրանի Իսլամական հեղափոխության և ԻԻՀ դեմ Սադդամի ռեժիմի պարտադրած ութամյա պատերազմում կանանց արդյունավետ ներկայությանը։
Իրանում կանանց ներկայությունն ու դերը հասարակության բոլոր շերտերում եղել է համատարած: Իսլամական հեղափոխությունը նշանավորում է կանանց քաղաքական մասնակցության նոր էջի սկիզբը: Հեղափոխությունը կանանց քաղաքական մասնակցությունն ապահովեց ոչ թե որպես իրավունք, այլ որպես իսլամական պարտականություն: Իմամ Խոմեյնին, ներկայացնելով իսլամի վաղ ժամանակների օրինակներ, կոչ արեց կանանց ներկա լինել և լրջորեն մասնակցել բոլոր ոլորտներին։ Հետևաբար, Իսլամական հեղափոխությունից հետո կանանց աճող մասնակցությունը տարբեր ոլորտներում, ինչպիսիք են ընտրություններին մասնակցելը և խորհրդարանի ու խորհուրդների պատգամավոր լինելը, շատ տարածված է եղել: Ամերիկացի գրող, թարգմանիչ՝ դոկտոր Փոլ Սփրաքմանն  ասում է. «Իրան կատարած իմ ճանապարհորդության ընթացքում ես ականատես եղա իրանցի կանանց լայնածավալ գործունեությանը հասարակության մեջ... Ես կարծում եմ, որ իրանցի կանայք ավելի ուժեղ են, քան տղամարդիկ»: Այսօր բոլոր իրանցի կանանց համար կրթության արգելք չկա, քանի որ կանայք հասկացան, որ կարող են առավելագույնս օգտագործել իրենց գիտական և գեղարվեստական կարողությունները։ Այսպիսով, նրանք ստացել են բուհական տեղերի մեծ տոկոս։ Համաձայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2012 թվականի զեկույցի՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը կրթության ոլորտում գենդերային հավասարության տեսանկյունից աշխարհի առաջատար վեց երկրներից մեկն է: 1978 թվականին իրանցի կանանց միայն 35%-ն էր գրագետ, այսօր գրեթե 90%-ը գրագետ է։ Աշակերտուհիների թիվը 1976 թվականի երկու միլիոնից 2016 թվականին հասել է 6 միլիոնի։ Համալսարանի շրջանավարտների թիվը 1976-ի 6%-ից հասել է 44%-ի: Հոգևոր դպրոցների աշակերտուհիների թիվը մինչև հեղափոխությունը մի քանի տասնյակից այսօր հասել է 80000-ի, իսկ շրջանավարտների թիվը հասել է 40000-ի:
Իսլամական հեղափոխությունից առաջ Իրանի համալսարանների դասախոսների միայն 1,4%-ն էր կին, այսօր կանայք կազմում են համալսարանների դասախոսների 20%-ը։ Այսօր համալսարաններում կան 7000, իսկ հոգևոր դպրոցներում 2700 կին դասախոսներ: Կանանց համար տասնյակ համալսարանների, քոլեջների և գիտահետազոտական ինստիտուտների ստեղծումը, որոնք նախկինում գոյություն չունեին, Իսլամական հեղափոխության ձեռքբերումներից է։ Իրանի պետական համալսարանների ուսանողների 56%-ը կանայք են. Այդ թվում աղջիկների թիվը բժշկական ուսանողների ընդհանուր թվաքանակում հասել է 53%-ի, հումանիտար գիտություններում՝ 58%-ի, իսկ հիմնական գիտությունների բաժիններում՝ 69%-ի։ Վերջին տարիներին մենք ականատես ենք եղել նաև իրանցի ստեղծագործ և նորարար աղջիկների տաղանդների ծաղկմանը և նրանց մասնակցությանը համաշխարհային գիտական օլիմպիադաներին։ Իրանցի կանանց ներկայության աճն ու խթանումը տարբեր գիտական և տեխնոլոգիական հարթություններում, ինչպիսիք են արտոնագրերը, նախաձեռնությունները և նորամուծությունները նանոտեխնոլոգիայի, միջուկային էներգիայի, օդատիեզերքի, հիմնարար գիտությունների ոլորտներում, իրանցի կանանց առաջընթացի մի մասն է իսլամական հեղափոխության հաղթանկից հետո։ Այսօր ամբողջ երկրում կանանց կողմից գրվում կամ թարգմանվում են մեծ թվով գիտական գրքեր և հոդվածներ: Մամուլում և զանգվածային լրատվության միջոցներում լրագրողների և գրողների մեծ մասը կանայք են։ Կրթության ոլորտում կանանց գիտական մակարդակը հասել է այն աստիճանի, որ աղջիկների ավագ դպրոցներում կանայք են դասավանդում, իսկ համալսարանների ընդունելության քննությունում աղջիկների հաջողությունը ցույց է տալիս կանանց կրթության որակական և քանակական աճը։ Մինչ Իսլամական հեղափոխությունը կրթության ոլորտում աշխատում էր 125 հազար կին, սակայն այժմ կրթության ոլորտում աշխատողների կեսը կանայք են։ Բուհական ընդունելության քննությունների մասնակիցների մոտ 60%-ը աղջիկներ են։ Բուհերի ընդունելության քննություններին աղջիկների համատարած մասնակցությունը իրանցի աղջիկների համար հասարակության սոցիալական բոլոր ոլորտներին մասնակցելու լուսավոր հորիզոնի ևս մեկ նշան է։
Սպորտի ոլորտում իրանցի կանանց ներկայության լուրջ փոփոխության ականատես ենք լինում։ Կանանց սպորտը 1978 թվականին յոթ առարկաներից ընդլայնվեց մինչև 38 մարզաձևի: Կին մարզիչների թվի աճը 9-ից հասնելով 35000-ի, կանանց սպորտում Իրանի Իսլամական Հանրապետության իրական զարգացման խորհրդանիշն է: Կին մրցավարների թիվն աճել է 2000 անգամ՝ 7-ից հասնելով 16000-ի։ Հեղափոխությունից հետո միայն կանանց համար նախատեսված մարզադաշտերի թիվն ավելացել է 30 անգամ։ Արտասահմանյան մրցումներում իրանցի կանանց ներկայությունը մինչ հեղափոխությունը կազմում էր ընդամենը 6 դեպք, որը հասել է 12000-ի։ 1978 թվականին կանանց համաշխարհային մեդալների ընդհանուր թիվը հինգն էր, Իսլամական հեղափոխությունից հետո անցած 40 տարիների ընթացքում տարբեր տարածաշրջանային և միջազգային մրցումներում իրանցի կանանց նվաճած մեդալների թիվը հասել է 160-ի: 1979 թվականին Իրանում գործում էր կանանց ակտիվ ֆեդերացիա, 2019 թվականին այս թիվը հասել է 49 ֆեդերացիայի։ Պրոֆեսիոնալ մարզիկների շատ փոքր թիվն այսօր հասել է 540.000-ի: 
Առողջապահության ոլորտում ևս ականատես ենք եղել կանանց աճի և աննախադեպ առաջխաղացման։ Ապրելու նկատմամբ հույսը կանանց մոտ 1976-ի 54-ից 2018-ին հասել է 78 տարեկանի: Համաշխարհային վիճակագրության համաձայն՝ Իսլամական հեղափոխությունից հետո ծննդաբերության ժամանակ մայրական մահացությունների թիվը նվազել է 90%-ով։ Կին ընդհանուր բժիշկները 16 անգամ ավելացել են՝ 1976 թվականի 3500-ից մինչև 2018 թվականին 60000-ը: Կին բժիշկ-մասնագետների թիվը 1976 թվականից աճել է 50 անգամ՝ 597-ից հասնելով 30000-ի: Մինչ այժմ Իսլամական հեղափոխությունը պատրաստել է 5300 բարձր որակավորում ունեցող բժիշկ՝ կանանց բժշկական ծառայություններ մատուցելու համար: Պարտադրված պատերազմի ութ տարիներին 23000 իրանցի բուժաշխատողների և 2300 կին բժիշկների ակտիվ մասնակցությունը պատիվ է իրենց երկրի դեմ ագրեսիային կանանց դիմադրության համար։ Կանանց հիվանդանոցների հիմնումը Իսլամական Հանրապետության կարևորագույն և նշանավոր գործողություններից մեկն է աշխարհում կանանց կարգավիճակի բարձրացման գործում:
Իսլամական հեղափոխությունից հետո կանայք ստեղծել են բազմաթիվ հաստատություններ մշակութային, կրթական, ձեռնարկատիրական, բարեգործական և նույնիսկ հետազոտական մոտեցումներով, որոնց թիվը հասնում է հազարների: Կանանց ներկայությունը բարեգործական և հասարակական կազմակերպություններում կանանց սոցիալական ներկայության ամենաազդեցիկ ոլորտներից է։ 2019 թվականի վիճակագրության համաձայն՝ Իրանի տարբեր նահանգներում գործում են կանանց գործերին առնչվող ավելի քան 2700 հաստատություններ։ Կանանց համար նախատեսված հասարակական կազմակերպությունների թիվը մինչ հեղափոխությունը 5 էր, որն այսօր ավելի քան 2000 է։ Կանանց արարողակարգային  միջոցառումների համար նախատեսված ներքին ու արտասահմանյան  կառույցները, որոնք մենաշնորհված էին Ֆարահի՝ Մոհամմադ Ռեզա Փահլավիի կնոջ և նրա քրոջ՝ Աշրաֆ Փահլավիի կողմից, ընդլայնվեցին և վերածվեցին ներքին և միջազգային համապարփակ կառույցների՝ կրթված և գիտակ կին դաստիարակելու համար: Աշխարհում կանանց ամենամեծ հասարակական կազմակերպությունը՝ 9 միլիոն անդամներով և 16 հազար բազաներով, Իրանի կանանց հավաքազորն է: 7000 կին նահատակները և 5000 կին վետերանները կանանց տոկունության և ակնառու դերակատարության խորհրդանիշն են Իսլամական հեղափոխության հաղթանակի և սրբազան պաշտպանության տարիներին: