Վրաստանի արևմտամետ կողմնորոշման հետևանքների քննարկումը(3․Վրաստանի ժողովրդի և էլիտայի արևմտամետությունը)  
https://parstoday.ir/hy/radio/world-i164438-Վրաստանի_արևմտամետ_կողմնորոշման_հետևանքների_քննարկումը(3_Վրաստանի_ժողովրդի_և_էլիտայի_արևմտամետությունը)
 Բարև ձեզ հարգելի բարեկամներ: Ներկայացնում ենք «Վրաստանի արևմտամետ կողմնորոշման հետևանքների քննարկումը»  խորագրով հաղորդումը:Հաղորդաշարի ընթացքում, փորձելու ենք քննարկել Վրաստանում տեղի ունեցած զարգացումները՝ 2003 թվականի Վարդերի հեղափոխության հետ միաժամանակ և երկրի կառավարիչների քաղաքական շրջադարձերը դեպի արևմտամետ հակումներ  և դրա հետևանքները:Նախորդ հաղորդման ընթացքում  հակիրճ    քննարկել ենք  գունավոր հեղափոխությունները ,շեշտելով Վրաստանում ,Վարդերի հեղափոխությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 16, 2022 06:20 Asia/Tehran

 Բարև ձեզ հարգելի բարեկամներ: Ներկայացնում ենք «Վրաստանի արևմտամետ կողմնորոշման հետևանքների քննարկումը»  խորագրով հաղորդումը:Հաղորդաշարի ընթացքում, փորձելու ենք քննարկել Վրաստանում տեղի ունեցած զարգացումները՝ 2003 թվականի Վարդերի հեղափոխության հետ միաժամանակ և երկրի կառավարիչների քաղաքական շրջադարձերը դեպի արևմտամետ հակումներ  և դրա հետևանքները:Նախորդ հաղորդման ընթացքում  հակիրճ    քննարկել ենք  գունավոր հեղափոխությունները ,շեշտելով Վրաստանում ,Վարդերի հեղափոխությունը:

Մինչ այժմ ,հաղորդաշարի ընթացքում ներկայացրել ենք  2003-ից 2013 թվականներին Վրաստանում արևմտամետ հակումների  օրինակներն ու միտումները և իշխող կառավարության կողմնորոշումները՝  ՆԱՏՕ-ին, Եվրամիությանը և ԱՄՆ-ին միանալու համարԱյսօր հակիրճ քննարկելու ենք Վրաստանի ժողովրդի և էլիտաների մոտեցումները արևմտամետ հակումների նկատմամբ

Կովկասյան տարածաշրջանը հայտնի է իր էթնիկ-ռասայական խճանկարային բազմազանությամբ: Վրաստանի հարեւանությամբ գտնվող Դաղստանը, որն ունի ավելի քան 28 տարբեր էթնիկ խմբեր, ավելի յուրահատուկ  օրինակն է Կովկասում: Այնուամենայնիվ, Վրաստանն ունի նաև տարբեր ռասաների լայն շրջանակ: 2002 թվականի վիճակագրական տվյալների  համաձայն, Վրաստանի բնակչության 80% վրացիներ, 6% հայեր, 6% ադրբեջանցիներ, 2% աբխազներ, 2% ռուսներ, 2% օսեր և 2% այլ փոքրամասնություններ են: Բացառությամբ ադրբեջանցի մուսուլմանների  և որոշ աջարների, ինչպես նաև Առաքելական եկեղեցու հայերի և որոշ այլ կրոնական փոքրամասնությունների, Վրաստանի բնակչության մեծամասնությունը համարվում  է վրաց ուղղափառ քրիստոնյա: Մինչև մեկ դար առաջ մարդաբանական ուսումնասիրությունների մեծ մասում տարածաշրջանային  տարբեր խմբեր, ինչպիսիք են՝ իմրետացիները, գուրացիները, քարթլիաները կամ աջարները, համարվում էին առանձին էթնիկ խմբեր,բայց այսօր նրանք բոլորը համարվում  են ,որպես վրացիներ, քանի որ նրանց բարբառները լիովին հասկանալի են միմյանց և տարբերվում են միայն տարածաշրջանի առումով: Իսկ ինչպե՞ս այս էթնիկ և լեզվական բազմազանությունը վերածվեց արևմտամետ միտումների: Հարց, որի պատասխանը մտադիր  ենք գտնել Վրաստանի  ժողովրդի արևմտամետ հակումների  մեջ :

Ինչպես անցյալ հաղորդումներում ենք նշել, քաղաքական իրադարձություններում հայացք նետելով Վրաստանի դարավոր պատմությանը, որոշ ժամանակահատվածներում  այս երկրի ընդհանուր արտաքին քաղաքականությունը կարելի է տեսնել նրա արևմտամետ մոտեցման մեջ։Բայց արդյո՞ք ժողովուրդը ևս  հակված է դեպի արևմուտք։Վրացի քաղաքական վերլուծաբան և Վրաստանի կրթության և գիտության նախկին նախարար Գիա Նոդիան ասում է.« Մինչև 19-րդ  դարը «արևմուտքի» գաղափարը միայն  կողմնակի  դեր էր խաղում այդ տարածքում ապրող մարդկանց քաղաքական դիսկուրսում և վրացական կառավարությունները՝ խանությունների անունով, կառավարվում էին Իրանի կողմից, և երկիրը ավելի շատ կենտրոնացած էր Ռուսաստան-Իրան-Օսմանյան կայսրության  եռանկյունու վրա։Այս իրավիճակը առնչվում է  , տարածաշրջանի երեք տերությունների քաղաքական և ռազմական դիրքորոշմանը՝ նախքան  19-րդ դարը: Ռուսաստանի  կայսրության եվրոպականացումը, որը սկսվել էր տասնութերորդ դարի սկզբին  մեծն Պետրոսի միջոցով , ուղղակիորեն ազդեց  ոչ ռուս քաղաքացիների վրա:

Եթե ​​նույնիսկ ընդունենք, որ Վրաստանի եվրոպականացումը սկսվել է մեծն Պետրոսի օրոք, ապա չպետք է անտեսել տարբեր գործոնների ազդեցությունը։Վրաստանի արևմտամետ մոտեցման պատճառներն ու արմատները կարելի է ուսումնասիրել մի քանի դիտանկյունից՝աշխարհագրական, պատմական, սոցիալական և դիսկուրսային ոլորտներում  և քաղաքական համատեքստում: Պատմականորեն, կարելի է ասել ,որ 1861 թվականին «ազատ կացուցանման  բարեփոխումներ» անունով հայտնի տնտեսական բարեփոխումներից հետո, վրացի գյուղացիները ազատվեցին ավատատիրական օրենքից , և շատ վրացիներ ակտիվ գործունեություն էին ծավալում Սանկտ Պետերբուրգի գիտական ​​միջավայրում: Նրանք,Ռուսաստանում համալսարանական կրթությունն ավարտելուց և իրենց  հայրենիք վերադառնալուց հետո, ոչ միայն ստանձնում էին  ինտելեկտուալ վերնախավի առաջնորդի դերը, այլև դերակատար էին  Վրաստանի քաղաքական կյանքում, ներկայացնելով եվրոպական ժամանակակից գաղափարները, ինչպիսիք են՝ ազգի գաղափարը և վերածնունդի գաղափարը։ Սկզբում կրթվածների այս սերունդը, չէր վստահում Եվրոպային, թեև խիստ գնահատում էր  ազգի և վերածնունդի գաղափարները: Հետագա տարիներին Վրաստանի ուսանողների և կրթվածների  երկրորդ սերունդը, որոնք  հայտնի էին , Meore dasi անվամբ , տոգորվեցին Եվրոպայի սոցիալիստական ​​գաղափարներով:  Բայց Ռուսաստանի հետ հարաբերությունները գերադասում էին  Եվրոպայի հետ հարաբերություններին։

 

Վրաստանում Իսլամի և քրիստոնյաների խաղաղ գոյակացությունը

 

Վրաստանի կրթվածների  երրորդ սերունդը՝ ,որոնք  մարքսիստ էին և կոչվում էին  Մեսամե Դասին, աստիճանաբար փոխեցին  էլիտաների քաղաքական հակումները՝ պնդելով, որ եվրոպական սոցիալիստական ​​արդիականության ռուսական տարբերակը օգտակար չէ։ Պարզապես կարելի է ասել ,որ միայն երրորդ սերունդն էր ,ով ակնարկեց այն ապագային ,որտեղ Եվրոպան Ռուսաստանի համեմատությամբ ավելի մեծ դերակատարություն ուներ: Հատկանշական է , որ Վրաստանը եվրոպական ընդարձակ քաղաքակրթության մի մասն է եղել , և եվրոպացի լինելու զգացումը մի  երևույթ էր, որն ի հայտ եկավ տասնիններորդ դարի վերջին և տարածվեց միայն էլիտաների մոտ և  քիչ թե շատ  շարունակվեց մինչև 20-րդ դարի վերջին տասնամյակները Վրաստանի հասարակության մեջ: Վրացական մշակույթն իրականում ներառում է եվրոպական մի շարք  տարրեր, որոնք առաջացել են Հին Հունաստանի, Հռոմեական, Բյուզանդական և  Ռուսաստանի կայսրությունների  և Եվրոպայի հետ որոշ անմիջական շփումների արդյունքում: Միևնույն ժամանակ, վրացական մշակույթը խիստ նմանություններ ունի  և ազդեցություններ է կրել  իրանական և մերձավոր արևելքի այլ մշակույթներից: Այնուամենայնիվ, շատ դժվար է վերլուծել, թե դրանցից որն է ավելի ամուր ու մնայուն։

Վրաստանի կառավարությունների արևմտամետ մոտեցման հիմնական պատճառներից մեկը ոչ միայն 2013-2020 թվականների ընթացքում է եղել, այլ ՝«եվրոպացի դառնալու երազանքը»եղել է պատմական գիծ։ Այսպիսով, Վրաստանի կառավարություններում արևմտամետ կողմնորոշման տնտեսական և քաղաքական գործոններից բացի, եվրոպացի լինելու երազանքը միշտ առկա է եղել Վրաստանի քաղաքական վերնախավում և նույնիսկ Վրաստանի  ժողովրդի որոշ հատվածներում  դա համարվում էր ՝նպատակ: Այդ իսկ պատճառով, տարբեր կառավարություններում Վրաստանի՝ դեպի արևմտամետ հակումների ու կողմնորոշման  կարևորագույն պատճառը եվրոպացի լինելու պատրանքը  և երկրի պատմական խնդիրներից փախչելն է եղել։

Խաչի խորհրդանիշը՝ Վրաստանում ներկայացնում է արևմտյան հայեցակետը

Եվրոպական մշակույթի բազմաթիվ տարրեր Վրաստան են մուտք գործել 18-րդ դարից, հատկապես Ռուսաստանի միջոցով։19-րդ դարի կեսերին, Վրաստանի ռուս կուսակալ  գեներալ Վերոնցովը հիմք դրեց բազմաթիվ մշակութային վայրերի, օրինակ՝ օպերայի բացմանը, որը արևմտյան մշակույթի դրսևորումն էր։Աստիճանաբար ռուսերեն տարբեր տեքստեր թարգմանվեցին վրացերենի և դրանք հասանելի դարձան հասարակության բոլոր խավերին։Վրացի մտավորականներն իրենք ևս Ռուսաստանի գրականության միջոցով են ծանոթացել  Եվրոպային և  Չավչավաձեն, Իվան Մաչաբելիի հետ հրապարակել է Շեքսպիրի առաջին թարգմանությունները վրացերենով ։Վրաստանի արտաքին քաղաքականության մեջ   արևմտամետ   կողմնորոշումը  համարվել է մնայուն ընթացք ,որը  հիմնված է Վրաստանի քաղաքական վերնախավի սպասումների, երազանքների և հույսերի վրա։Այս երկրում արևմտամետ մոտեցումը և նկատի առած  բարեփոխումներն ուղեկցվել են կրքոտ խոսքերով   և սիմվոլիկ հայտարարություններով: Եվրոպայի և եվրատլանտյան կառույցների նկատմամբ մոտեցումը համատարած է դառնում ողջ երկրում՝ եվրոպական դրոշների ծածանմամբ, այդ թվում՝ Թբիլիսիում Եվրամիության անվամբ հրապարակի անվանումով  և գրեթե բոլոր ենթակառուցվածքային բարեփոխումներն ու ծրագրերը գովազդվում և ներկայացվում են որպես՝ եվրոպական չափանիշներին համապատասխան։

Իշխող քաղաքական էլիտայից  բացի, ընդդիմությունն ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունները իրենց ելույթներում և քարոզչության մեջ ուշադրություն են դարձնում նաև Եվրոպային և որոշ չափով եվրաատլանտյան տարբեր կառույցներին։ Եվրատլանտյան խոստումները, դրա խորհրդանիշների օգտագործումը և չափից ավելի մտահոգությունը Վրաստանում ոմանց շատ ուրախացրել  և ոմանց՝ էլ  խիստ զայրացրել է: Չկա որևէ ապացույց, որ Վրաստանի  վերնախավը կամ ժողովուրդն իրեն եվրոպացի կամ Եվրոպայի  քաղաքական և մշակութային միջավայրի մաս համարած լինի  մինչև տասնիններորդ դարի կեսերը,որովհետև մինչև տասնիններորդ դարը և մինչև 1813 -ից 1828 թվականներին կնքված Իրանի և ցարական Ռուսաստանի միջև Գոլեստանի և Թուրքմենչայի պայմանագրերը Վրաստանը համարվում էր Իրանի մաս։Ընդհակառակը, հեղինակավոր շատ ապացույցներ, պարզում են ,որ վրացիներն իրենց եվրոպացի չեն համարել։ Վրաստանի  պաշտոնյաների ելույթները կենտրոնանում են Եվորպայի  ոճով ժողովրդավարության կառուցման վրա: Բայց դեռևս  ոչ ոք չի խոստովանել, թե արդյոք այս գործընթացը  հասել է բավարար մակարդակի ,թե՝ ոչ: Կան բազմաթիվ զեկույցներ, որոնք վկայում են մեծ թվով թերությունների մասին: Քանի որ ժողովրդավարական արժեքներն իրենց ընդհանուր իմաստով ոչ թե եվրոպական են, այլ գլոբալ, ուստի դրանց համապատասխանելը չի ​​նշանակում եվրոպացի դառնալ։

Հարգելի ունկնդիրներ, ավարտեցինք «Վրաստանի արևմտամետ կողմնորոշման հետևանքների քննարկումը» հաղորդաշարի այս համարը,մինչ նոր հաղորդում Տերն ընդ Ձեզ: