Գրքի հմայքը(35)
Համաշխարհային լրատվամիջոցները տղամարդկանց դիտարկում են որպես ուժի, ստեղծագործության և հերոսության խորհրդանիշ և շատ դեպքերում տղամարդիկ գտնվում են բարձր արժեքային և հոգեբանական դիրքում: Ցավոք, ԶԼՄ-ները սրում են կանանց կարծրատիպերը և հերքում ու անտեսում կնոջ դերը հասարակության տարբեր հարցերում, այդ թվում՝ հրատարակչական շուկայում:
Ֆրանկենշտեյնի գիտաֆանտաստիկ վեպը գերազանցել է աշխարհում կնոջ կողմից հրատարակված ամենաթանկ ստեղծագործության ռեկորդը։ Մերի Ուոլսթոնքրաֆտ Շելլիի վեպի առաջին հրատարակության պատճենը Christie's աճուրդում վաճառվել է 1,17 մլն դոլարով և գերազանցել աշխարհում մի կնոջ կողմից հրատարակված ամենաթանկ ստեղծագործության ռեկորդը։ Անգլիացի գրող Մերի Շելլին 1818 թվականին հրատարակել է Ֆրանկենշտեյնի վեպը, որը շատերը համարում են պատմության առաջին գիտաֆանտաստիկ վեպը։ Վիկտոր Ֆրանկենշտեյնի կյանքի մասին այս վեպում նա պատմում է, որ փորձի ժամանակ նա ստեղծում է տարօրինակ հրեշ։ Շելլին սկսել է վեպը գրել 18 տարեկանում, իսկ երբ 20 տարեկան էր գրքի առաջին տարբերակը տպագրվել է առանց հեղինակի անունը հայտարարելով։

Կարևոր չէ՝ կին լինեք, թե տղամարդ, բայց եթե գրքասեր եք, գուցե իմանաք, որ պատմության ընթացքում որոշ կին գրողներ իրենց ստեղծագործությունները տպագրել են տղամարդի կեղծանունով։ Այն, որ Բրոնտե քույրերը նույնպես իրենց ստեղծագործությունները հրապարակել են արական անուններով, ցույց է տալիս, որ որոշ կին գրողներ ընտրում են հաջողության հասնելու այս ճանապարհը: Բայց հիմա ժամանակն է իմանալ, թե ինչու՞:
Belize հրատարակչությունը՝ «Նրա անունը վերադարձրեք» նախագծում, իրենց անուններով հրատարակել է կին հեղինակների 25 կարևոր գործեր։ Այս հրատարակությունը հայտարարել է նպատակ ունի գնահատել կին գրողների արժանիքները։ Belize հրատարակչության գաղափարը գեղեցիկ էր, և այն, ինչ ավելի շատ ուշադրություն է հրավիրում կին գրողների վրա կարևոր է: «Նրա անունը վերադարձրեք» վերնագրով նախագիծը սոցցանցերում բողոքի է արժանացել։ Բողոքողները կարծում են, որ նախագիծը զրկում է այն կանանց ընտրելու իրավունքը, որոնք նախատեսված էր գնահատվեին:
Չնայած «Նրա անունը վերադարձրեք» արշավը բազմաթիվ սխալների ու տարօրինակ ընտրությունների պատճառով, ի վերջո չկարողացավ արդյունավետ լինել, բայց ի վերջո բանն այն էր, որ պատմության ընթացքում կին գրողներին ստիպում էին իրենց գրքերը տպագրել արական անուններով, որպեսզի երևան։
Տարբեր ժամանակներում կանայք պայքարել են լսելի լինելու համար: Մեր օրերի ամենահայտնի կին գրող Ջեյ Քեյ Ռոուլինգը, ընտրեց առանց սեռի մականուն՝ խրախուսելու արական սեռի ընթերցողներին կարդալ Հարի Փոթերի պատմության շարքը, և իր հետագա աշխատանքի համար ընտրեց արական մականուն: Թեև նրա պատճառը պարզապես սեռից խուսափելը չէր, և նա ցանկանում էր անանուն մնալ,սակայն տղամարդու մականվան ընտրությունը դեռևս որոշ կին գրողների ընտրությունն է:
Անգլիացի պատմաբան և հեղինակ Ալեքս ֆոն Թանզելմանը կարծում է, որ գենդերային միտումները գրքերի հրատարակման շուկայի պատմության մեջ դեռևս գոյություն ունեն և այդ խնդիրը մտահոգիչ է Բրիտանիայում: Նա ասում է․«Դեռևս զգացողություն կա, որ պատմության գրքերը գրում են տղամարդիկ, գրքեր՝ պատերազմի կամ քաղաքականության մասին: Ոմանք դեռ կարծում են, որ կանայք պետք է ավելի շատ կենտրոնանան նորաձեւության, կենսագրության կամ թագուհիների կյանքի վրա»։
Անգլիայի պատմաբանների ընկերության տնօրեն Իմոգեն Ռոբերտսոնը ընդգծում է.«Կարծում եմ՝ գենդերային տարանջատումը սարսափելիորեն ակնհայտ է, հատկապես երբ տեսնում ենք, թե ինչ են ակնկալում կին գրողներից, տղամարդիկ գրում են կարևոր պատմությունների, համաշխարհային մոդեռնիստական հայացքների և համաշխարհային պատերազմների մասին, իսկ կանանց թույլատրվում է գրել միայն կանանց մասին»:
Որոշ հրատարակիչներ ասում են, որ ավելի խորը խնդիրը հրատարակչության և հրատարակիչների խնդիրն է, իսկ կին պատմաբանների անանունությունը նշում են նրանց գրած աշխատությունների պակասի պատճառներից մեկը՝ որպես օրինակ ներկայացնելով՝ կին պատմաբանների պակասը։
Անկասկած, աշխատատեղերի անհավասարության ստեղծմանը նպաստում են գրքի շուկայից դուրս գործոններ, և չնայած տղամարդկանց և կանանց հավասարության համար գործադրվող բոլոր ջանքերին, տղամարդիկ և կանայք, հատկապես Արևմուտքում, դեռ անհավասար վիճակում են, և կարգախոսները շատ դեպքերում ոչինչ են քան խաբեբայություն։ Կանայք ունեն ավելի ցածր սոցիալական կարգավիճակ, ավելի քիչ նյութական ռեսուրսներ և ավելի քիչ ուժ ու հնարավորություն՝ արտահայտվելու համար: Ակնհայտ է, որ այս անհավասարությունը հասարակության կազմակերպվածության ,այլ ոչ թե տղամարդկանց և կանանց կենսաբանական կամ անհատական տարբերությունների արդյունք է: Թեև մարդիկ կարող են որոշ չափով տարբեր լինել բնութագրերով և տաղանդներով, սակայն բնական փոփոխության որևէ էական օրինաչափություն չկա, որը տարբերում է սեռերը:
Կանանց մասին գենդերային կարծրատիպերի դրսևորումներից մեկը կարելի է գտնել որոշ հայտնի ասացվածքներում և հին գրական տեքստերում: Այս տեքստերից մի քանիսը ավելի շուտ ներկայացնում են ժողովրդական մշակույթը կանանց մասին, և նրանք դեր են խաղում կանանց մասին բացասական գենդերային կարծրատիպերի ամրապնդման և մեծացման գործում: Կանանց աշխատանքի անհավասարությունները տարբեր ձևերով են, օրինակ՝ աշխատանքի տարանջատումը, այսինքն՝ ավելի շատ կանայք աշխատում են ավելի ցածր աշխատավարձով : Կանայք շատ ավելի խոչընդոտների են հանդիպում կարիերայի առաջխաղացման, բարձրագույն պաշտոններ ձեռք բերելու և պահպանելու ճանապարհին, որոնք կոչվում են ապակե տանիքներ: Այս անհավասարությունները բնական չեն և բխում են երկու սեռերի կենսաբանական պահանջներից, և դրանք գերիշխող իշխանության համակարգի խնդիր են։ Աշխատանքի բաժանման այս անհավասար օրինաչափությունը հիմնավորվում և ամրապնդվում է որոշ մշակութային հաստատությունների կողմից ստեղծված կարծրատիպերով, ինչպիսիք են կրթական համակարգը, լեզուն և գրականությունը, և մեր օրերում լրատվամիջոցները հանդես են գալիս որպես այս ոլորտի կարևոր գործոն:

Այսօր ԶԼՄ-ները գաղափարների տարածման ամենահզոր գործիքներն են և հասարակությունների, մշակույթների և վերաբերմունքի վրա ազդելու ամենաարդյունավետ միջոցները: Փաստն այն է, որ կանանց անհատականության և իմիջի անկումը ամբողջ աշխարհում և մարդկանց կողմից ճանաչվում է որպես կանանց աճի խոչընդոտ, և «կանանց և լրատվամիջոցների» հարցը կարող է լինել այն սակավաթիվ խնդիրներից մեկը, որը կանանց ոլորտի տարբեր տեսակետներում, դրա մասին կան նմանատիպ ու ընդհանուր կարծիքներ։
Սոցիոլոգները կարծում են, որ ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում զանգվածային լրատվության միջոցների դերը կանանց ուժեղ և մարդկային կարողություններն անտեսելն է և կյանքի տարբեր ոլորտներում նրանց թույլ կողմերի հաստատելը։ Կնոջը որպես մի արարածի ներկայացնելը, որը շարունակում է դեր խաղալ հասարակության մեջ՝ օգտագործելով իր արտաքինը և կնոջ համար «հաճույքի» դեր վերապահելը հակապատմական ինքնություն է, որը խեղաթյուրել է նրա ներկայությունը մարդկային պատմության տարբեր դարաշրջաններում:
Լրատվամիջոցների այս հակամշակութային շարժումը ոչ միայն ուղղված է կանանց դեմ, այլև շատ բացասական ազդեցություն է թողնում մշակույթի և հասարակությունների աճի ու զարգացման վրա, և նույնիսկ ազդելով երկրների ազգային քաղաքականության վրա կարող է խոչընդոտել աճը և ազդել մշակութային հետամնացության վրա: Համաշխարհային լրատվամիջոցները տղամարդկանց նայում են որպես ուժի, ստեղծագործության և հերոսության խորհրդանիշ։ Մյուս կողմից՝ ԶԼՄ-ները սրում են կանանց կարծրատիպերը և ժխտում ու անտեսում են կնոջ դերը հասարակության տարբեր հարցերում՝ այդ թվում հրատարակչական շուկայում։ Թեև ԶԼՄ-ներում կնոջ ներկայացնելու հարցը համաշխարհային ճգնաժամ է, և աշխարհի տարբեր ծայրերում կանայք պայքարում են այս խնդրի դեմ, սակայն դրա լուծումը կանանց ձեռքում է։ Կանայք իրենք պետք է քայլեր ձեռնարկեն այդ ուղղությամբ:
Ռեյչել Վուդը 2021 թ․-ի օգոստոսին Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքում «Հազվագյուտ թռչուններ» անունով բացել է մի գրախանութ։ Գրախանութում վաճառվում են միայն կին հեղինակների գրքերը։ Ռեյչելն ասում է, որ իր միակ շարժառիթը եղել է աջակցել կին գրողներին երկրում, և նա կարծում է, որ կանանվ հեղինակած գրքեր ընթերցողների թիվը մեծ է:

Նա ասում է․ «Գենդերային կողմնակալությունը դեռևս տարածված է գրականության մեջ։ Բայց իմ առաքելությունն է աջակցել կին գրողներին. Որովհետև ես համալսարանից արդեն հասկացա, որ բեսթսելերների ցուցակը միշտ զբաղեցրել են տղամարդ գրողները։ Սակայն կին գրողներն ունեն բազմաթիվ կարողություններ, որոնք մինչ օրս անտեսվել են»:
Նա ասում է, որ գրախանութի վաճառքը վերջին մեկ տարում աճել է մոտ 204 տոկոսով, իսկ գրախանութի գրքերը մեծ ժողովրդականություն են վայելել: Թեև տղամարդիկ նույնպես այդ գրախանութ են գնում գրքեր գնելու համար, սակայն հաճախորդների 97 տոկոսը կանայք են։