Պայծառ ապագա (28)
Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք ,հեղափոխությունից հետո ՝մշակույթի,արվեստի և հատկապես կինոյի բնագավառում կանանց անհամեմատելի դիրքին ու դերին։
Բարի օր թանկագին բարեկամներ, ձեզ ենք ներկայացնում «Պայծառ ապագա» հաղորդաշարի հերթական համարը:Շաբաթական հեռարձակվող այս հաղորդաշարի ընթացքում խոսելու ենք Իսլամական հեղափոխության վերջին 4 տասնամյակների ձեռքբերումների մասին՝ Իսլամական հեղափոխության հեռանկարը ուրվագծելու համար։Իսլամական հեղափոխության մեծ ձեռքբերումներից է՝ հասարակության սոցիալական, մշակութային, քաղաքական, տնտեսական, գիտական, և կրթական տարբեր ոլորտներում կանանց ներգրավվածության հարաճուն ընթացքը: Այս մասին խոսվել է նախորդ մի քանի հաղորդումներում։Իսլամական ուսմունքների և կանոնների համաձայն, տղամարդիկ և կանայք ոչ մի առավելություն չունեն միմյանց նկատմամբ, բացի բարեպաշտության կանոններից ,այսինքն՝ ով ավելի բարեպաշտ է , առավել գիտելիք և գիտակցություն ունի և առավել բարի գործեր է կատարել, լինի տղամարդ, թե կին, նա ավելի բարձր դիրք է վայելելու Ամենակարող Աստծո առաջ:Կանանց և աղջիկների նկատմամբ Մուհամմեդ մարգարեի դրսևորած վերաբերմունքի համաձայն,նա գործնականում մուսուլմաններին ուսուցանեց ,որ կանայք ևս տղամարդկանց նման , գործելու մեծ ազատություն ունեն և նրանց թույլատրվում է ձեռք բերել հմտություններ և գիտելիքներ մինչև բարձր մակարդակներ:Իսլամական ասացվածքներում մեծ նշանակություն է տրվել կանանց և նրանց դերակատարությանը ՝մարդկային հասարակության զարգացման գործում:Այնպես ,որ Իսլամական Հեղափոխության հիմնադիր առաջնորդ լուսահոգի Իմամ Խոմեյնին իր ելույթներում ընդգծել է ,որ կնոջ միջոցով է վեր բարձրանում տղամարդը: Այսինքն՝ կանայք բարձր ու վեհ արժեք են ներկայացնում , և նրանց դաստիրարակությամբ են կերտվում հաջողակ տղամարդիկ և չափազանցություն չի լինելու եթե՝կանանց բնութագրենք մարդկության հաջողության գործոնը: Իսլամական այս հայացքը պատճառ դարձավ, որ իրանցի կանայք, տղամարդկանց հետ միասին ակտիվ լինեն մշակութային և գեղարվեստական տարբեր ոլորտներում, և այս ներկայությունը կատարելագործվեց իսլամական հեղափոխության հաղթանակից հետո:Իսլամական հեղափոխության հաղթանակով և կնոջ ինքնատիպ անհատականության և ինքնության մասին,Իսլամական հեղափոխության հանգուցյալ առաջնորդի լուսաբանող հայացքներով, իրանցի կանանց ներկայության համար առանձնահատուկ և եզակի հնարավորություններ ընձեռվեցին տարբեր ոլորտներում, այդ թվում՝ մշակութային և գեղարվեստական ոլորտում :
Իսլամական հեղափոխությունից հետո ,հրատարակչական և մշակութային ասպարեզում, իրանցի կանանց առաջընթացի ու վերելքի համար հնարավորությունների ընձեռման շնորհիվ, հասարակությունը նաև օգտվել է նրանց կարողականություններից և աշխատությունների, թարգմանության ,նյութերի հավաքագրման , նկարչության , խմբագրելու, սրբագրելու, մշակելու ,վերարտադրելու , գեղագրության, լուսանկարչության և հրատարակչական գործերում,ականատեսն ենք կանանց հաջողությունների: Կին գրողների թիվը 1978-ին 50-ից պակաս էր ,իսկ այսօր հասել է 8000-ի:Կին հեքիաթասացների թիվը ,որը տասից պակաս էր ,ահավասիկ հասել է 4 հազարի: Իսլամական հեղափոխությունից առաջ որևէ կին հրատարակիչ գոյություն չուներ, իսկ այսօր Իրանում նրանց թիվը 72 է : Երկրի Ղուրանի 11 հազար հիմնարկների դիմորդների 80 տոկոսը՝ 6 միլիոն կանայք են:Ոլորտներից մեկը, որտեղ կանանց դերը նախահեղափոխության տարիներից խիստ տարբերվում է և անհամեմատելի՝Իսլամական Հեղափոխությունից հետո ,դա կանանց ներկայությունն է կինոյի ասպարեզում: Իսլամական հեղափոխությունից առաջ Իրանում Արևմուտքի մերկության մշակույթի տարածման պատճառով, կանանց ներկայությունը կինոյում միայն գենդերային գրավչության և կանացի մարմինը պատկերելու և հանդիսատեսին այս ճանապարհով գրավելու համար էր:Մերկության և սեռական անբարոյականության մշակույթի տարածումը նախահեղափոխական կինոյում այնքանով էր, որ համեմատվում էր հոլիվուդյան կինոյի հետ։Նախահեղափոխական կինոն իր ցուցակում ուներ ընդամենը երկու անուն՝ որպես կին կինոգործիչներ, և երկու ֆիլմերն էլ իրականում նկարահանվել էին ուրիշների միջոցով:Իսլամական հեղափոխությունից հետո, սակայն, այս իրավիճակը հիմնովին փոխվեց: Իսլամական հեղափոխության հաջորդ օրն իսկ՝ Իրանի կինոյի վերակառուցման սկզբից ,կնոջ նկատմամբ վերաբերմունքը հիմնովին փոխվեց։Այն տարածությունը ,որ Իսլամական հեղափոխությունը ստեղծեց քաղաքական ու սոցիալական երկու ժամանակաշրջանների միջև,պատճառ դարձավ որ որոշ ծայրահեղականներ ևս ինքնադրսևորման առիթ ունենան: Իմամ Խոմեյնին և նրա շուրջը գտնվող մտավորականների շրջանակը թույլ չտվեցին, որ այդ ծայրահեղականները ինչ որ տեղ գրավեն և փակվի Իրանի կինոն ։Այսպիսով, կինոն մնաց ու կարողացավ աստիճանաբար նոր տեսք հաղորդել կանանց, իսկ 1980-ականների կեսերից կանայք լրջորեն ներկայացան ,որպես ռեժիսորներ։Հեղափոխությունից հետո «Փուրան Դերախշանդեն» առաջին հեղինակավոր ռեժիսորն է, ով 1986 թվականին«Հարաբերություն»ֆիլմով արծարծվեց Իրանի կինոյում , իսկ 1987 թվականին «Երջանկության փոքրիկ թռչունը» ֆիլմով կին կինոռեժիսորից առաջինն էր ,ով «Ֆաջր» ֆիլմի փառատոնում արժանացավ «բյուրեղյա սիմորղ» մրցանակին:
Ռախշան Բանի-Էթեմադը,1987 թվականին իր «Սահմաններից դուրս» ֆիլմով,Փուրան Դերախշանդեի միակ մրցակիցն էր։Ռախշան Բանի-Էթեմադը 1990-ականները սկսեց շահելով առաջին «Սիմորղ»-ը «Նարգես» ֆիլմի համար: Այս սերնդի մեկ այլ կարևոր ռեժիսոր Մարզիե Բորումանդը ,Մուհամմադ Ալի Թալեբիի հետ համատեղ ստեղծել է մանկական կինոյի ասպարեզում մի գլուխգործոց՝ «Մկների քաղաք»-ը:«Մկների քաղաք»-ով ,Բորումանդի համար հեռուստատեսությունից դեպի կինո ընթացքը մեծ հաջողություն արձանագրեց ,սակայն հետագա տասնամյակներում նա վերադարձավ իր տունը՝ հեռուստատեսություն և հաջողությամբ շարունակեց իր գործը սոցիալական սերիալներով : «Թահմինե Միլանին» ևս հայտնի դարձավ իր առաջին ֆիլմով՝«Ամուսնալուծության երեխաները» անվամբ ,որը խոստումնալից կինոգործիչի մասին էր խոսում և Ֆարիալ Բեհզադի հետ ,ով պատրաստել էր «Քաքոլի»ֆիլմը ,1989 թվականին ավելացավ նախկին երեք կանանց ցակին:1980-ականներին Իրանի կանանց կինոն ավարտվեց այս հնգյակով և 1990 թվականին ՝Բանի Էթեմադը լավագույն ռեժիսորի առաջին Սիմորղը շահեց:Մինչդեռ ներկայումս կինոի ոլորտում որոշ երկրներ ,ինչպես ՝Ֆրանսիան, չունեն հինգ կին կինոգործիչ, որոնց ֆիլմերը թողարկված լինեն վերջին տասնամյակում։1980-ականներին, իրանցի կին կինոգործիչների առաջին սերնդի ֆիլմերը հաճախ ունեին սոցիալական թեմաներ,և թերեւս դրա արմատը պետք է գտնել այն ժամանակվա ութամյա սրբազան պաշտպանության տարիների պայմաններում,երբ կանայք մայրական վերաբերմունք ունեին ամեն ինչի նկատմամբ։Հեռուստատեսությունը և դրա բազմազան գործունեությունը Իրանի կին կինոգործիչների այս վաղ սերնդի մյուս հատկանիշներն են:2000թվականներին ,այնքան ավելացավ կին կինոգործիչների թիվը ,որ գործնականում հնարավոր դարձավ կշեռքի նժարները իշահ կին կինոգործիչների թեքել: 2000-ականների վերջին ավելի քան 800 կին կինոգործիչ գրանցվեցին «Փարվին Էթեսամի»-ի փառատոնին ,իրենց ստեղծագործությունները ներկայացնելու համար,իհարկե, այս թվով կինոգործիչներին մաս են կազմում ՝ վավերագրական, կարճամետրաժ կամ անիմացիոն ֆիլմերի կին ռեժիսորներ։Վստահաբար կարելի է ասել, որ Իսլամական հեղափոխությունից հետո 30 տարիների ընթացքում իրանցի կին կինոգործիչների թիվը հասել է ավելի մեծ թվի, քան կին կինոգործիչների ընդհանուր թիվը համաշխարհային կինոյի ողջ պատմության ընթացքում:
2000-ականներին կանանց ներկայությունը կինոյի այլ ոլորտներում, ինչպիսիք են սցենար գրելը, մոնտաժը և արտադրությունը, նույնպես շատ ակնառու դարձավ:Իրանցի դերասանուհիների համար հեղափոխությունից հետո այնպիսի մթնոլորտ ստեղծվեց , որը նախկինում չկար:Դերասանուհիներ ,ինչպիսիք՝ Սուսան Թասլիմին, Ֆաթեմեհ Մոթամեդարիան, Գոլաբ Ադինեն և այլն, բլորովին չունեին նախահեղափոխական շրջանի կին դերասանուհիների յուրահատկությունները ,որոնք կանանց տեսախցիկի առաջ էին ուղարկում զուտ գայթակղիչ արտաքինի պատճառով, ուստի նշյալ դերասանները չէին կարող դառնալ նշանավոր դեմքեր։Նման դերասանուհիների համար, հետհեղափոխության տարիների կինոյում ,որը ոչ թե ուշադրություն էր դարձնում կանացի առերևույթ գրավչություններին ,այլև դերասանուհու գեղարվեստական հմտություններին:Իհարկե, Իրանի կանանց կինոն ոչ միշտ է եղել առանց խնդիրների ու քննադատության:Շատ ֆիլմեր կառուցվածքային և բովանդակային առումով թերի են եղել:Բայց այդ թերությունների միջինն ավելին չէ, քան այն, ինչը կա Իրանի տղամարդկանց կինոյում,իսկ ընդհանրապես, կարելի է ասել, որ տղամարդ կամ կին կինոռեժիսոր լինելը իրանական կինոյի համար դարձել է նորմալ ու բնական երևույթ։