Նորություններ (27)
https://parstoday.ir/hy/radio/world-i165302-Նորություններ_(27)
Շաբաթական եթեր հեռարձակվող «Նորություններ» հաղորդաշարի շրջանակներում, ներկայացնում ենք գիտական, մշակութային, գեղարվեստական, ռազմական ու տնտեսական ոլորտներում Իրանի գրանցած նորագույն ձեռքբերումները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 26, 2022 06:47 Asia/Tehran

Շաբաթական եթեր հեռարձակվող «Նորություններ» հաղորդաշարի շրջանակներում, ներկայացնում ենք գիտական, մշակութային, գեղարվեստական, ռազմական ու տնտեսական ոլորտներում Իրանի գրանցած նորագույն ձեռքբերումները։

Այս շաբաթվա զրույցը կսկսենք բժշկական ոլորտում գրանցված նոր ձեռքբերման մասին:

Կաթվածը տարբեր տարիքի, հատկապես մեծահասակների շրջանում մահացության և հաշմանդամության հիմնական պատճառներից մեկն է: Այդ իսկ պատճառով իրանցի գիտնականները հետազոտություն են անցկացրել՝ ինսուլտով հիվանդների խոսքի խանգարումների ճանաչողական վերականգնման թեմայով: Թավրիզի համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի անդամ՝ դոկտոր Միրհադի Սեյեդ Արաբիի խոսքով, ինսուլտով հիվանդների մոտ խոսքի խանգարման (աֆազիա) ճանաչողական վերականգնումը գանգի վրայից ուղեղի էլեկտրական գրգռման միջոցով դրական արդյունքներ է ցույց տվել:

Այս հետազոտողի կարծիքով, հետազոտությունը ցույց է տվել, որ օգտագործելով էլեկտրոդների ձևն ու տեղանքը և փոխանցելով հոսքը՝ ըստ գանգի ինսուլտով հիվանդների բնութագրերի և անատոմիայի, հնարավոր է բարելավել խոսքի խանգարումների ճանաչողական վերականգնումը: Կաթվածահար մարդկանց մի մասը հնարավոր է  լեզվական խանգարումներ (աֆազիա) ունենան, որոնց դեպքում նրանք չեն կարողանում խոսել կամ հասկանալ խոսքը, կամ հնարավոր է երկուսն էլ միասին:

Հետազոտական այս ​​նախագծի տնօրենի խոսքով, այս նախագծում Թավրիզի Իմամ Ռեզա  հիվանդանոցում ինսուլտով և աֆազիայով հիվանդների վրա տարբեր մեթոդներ կիրառելով և նրանց համեմատելով՝ ընտրվել են համապատասխան լուծումներ՝ ախտորոշում կատարելու համար և առաջարկված մեթոդներով գործընթացը բարելավեց: Էլեկտրոդների տարբեր ձևերի, ինչպես նաև տարբեր հոսանքների միջոցով աֆազիա ունեցող մի քանի ինսուլտով հիվանդների ուղեղի MRI պատկերների վրա կատարված ուսումնասիրությունների  և սիմուլյացիաների արդյունքները ցույց են տվել, որ այդ միջոցառումների իրականացումը կարող է բարելավել վերականգնողական գործընթացը և դրա արդյունավետությունը:

Այս հետազոտական ​​նախագծի արդյունքները հրապարակվել են միջազգային հեղինակավոր ամսագրերում, և այս հետազոտական ​​նախագծի իրականացումից ստացված արդյունքները ցույց են տալիս, որ սարքով բուժվող հիվանդների կարողությունն ավելի լավն է, քան այն հիվանդներինը, ովքեր չեն ստացել այս բուժումը:

Կաթվածով հիվանդների խոսքի խանգարումների ճանաչողական վերականգնում

Անցյալ շաբաթ Թեհրանի համալսարանը հայտարարեց, որ ճարտարագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի 37 անդամներ մինչև 2020 թվականի վերջը աշխարհի լավագույն գիտնականների 2%-ի ցանկում են հայտնվել: Թեհրանի համալսարանի տեխնոլոգիական ֆակուլտետների տվյալներով, այս ցուցակի երրորդ տարբերակի համաձայն, որն ամեն տարի հրապարակվում է Elsevier տվյալների բազայի կողմից՝ հիմնվելով Scopus ինդեքսի տվյալների վրա, ճարտարագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի 37 անդամների անունն ընդգրկված է ճարտարագիտության ոլորտում աշխարհի լավագույն գիտնականների 2%-ի ցանկում:

Ճարտարագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի 37 անդամներ մինչև 2020 թվականի վերջը հայտնվել են աշխարհի լավագույն գիտնականների 2%-ի ցանկում

Բժշկական մեկ այլ նվաճման մեջ, Ռոյան գիտահետազոտական ​​ինստիտուտի, Շիրազի համալսարանի և Իրանի Իսլամական Հանրապետության գիտության և մշակույթի համալսարանի հետազոտողները կենդանիների վրա ուսումնասիրել են նռան կեղևի սնուցման ազդեցությունը հակաօքսիդանտների և սպիտակուցային գեների արտահայտման վրա  և եզրակացրել որ այս նյութը ուղղակիորեն ազդում է արտադրության վրա:Նուռը հնագույն միրգ է, որը հարուստ է պունիկալագինով, որը հայտնի է որպես արդյունավետ հակաօքսիդանտ։ Նռան կեղևը ֆենոլի և թանինի աղբյուր է, իսկ նռան հատիկները պարունակում են հատուկ ճարպաթթու: Քիչ է հայտնի նռան կեղևի և հատիկների հակաօքսիդանտ ազդեցությունը տղամարդկանց վերարտադրողական համակարգի ֆերմենտների և սպիտակուցների վրա։ Ուստի իրանցի հետազոտողները ուսումնասիրել են նռան կեղևի և հատիկների ազդեցությունը ոչխարների հակաօքսիդանտ գեների և DJ-1 սպիտակուցի արտահայտման վրա։

Այս փորձի ժամանակ օգտագործվել է 21 իրանական արու ոչխար, որոնք բաժանվել են շաբաթական երեք խմբի, առաջին խումբը՝ որպես վերահսկիչ խումբ, ունեցել է նորմալ սննդակարգ, իսկ մյուս երկու խմբերի սննդակարգը համապատասխանաբար պարունակում է չոր սերմեր և նռան կեղև։ 80 օր հետո նմուշներ են հավաքվել երեք խմբերից և գնահատվել Gpx1, Gpx4, Prdx4, Prdx5 և Sod2 գեների և DJ-1 սպիտակուցի արտահայտման համար:

Այս հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ նռան կեղևով սնվող խմբում Gpx1 և Sod2 գեների արտահայտումն զգալիորեն ավելի բարձր է եղել, քան վերահսկիչ խմբում: Նաև Prdx5-ի արտահայտման մակարդակն ավելի բարձր է եղել նռան հատիկներով սնվող խմբում, քան վերահսկիչ խմբում: Gpx4 և Prdx4 արտահայտությունը էականորեն տարբեր չէր երեք խմբերում: Բացի այդ, արդյունքները ցույց են տվել, որ DJ-1-ի արտահայտվածությունը զգալիորեն ավելի բարձր է եղել նռան կեղևով կերակրվող խմբում, քան վերահսկիչ խմբում: Այս հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ արու ոչխարների մոտ հակաօքսիդանտների և DJ-1 սպիտակուցի հետ կապված գեների արտահայտվածությունն ավելանում է՝ նռան կեղևով ավելի շատ սնվելով, քան նրա սերմերով:

Հետազոտությունները հրապարակված են International Journal of Fertility and Sterility ամսագրում:

Նռան կեղևով և հատիկներով սնվելու ազդեցությունը վերարտադրության վրա

Անցյալ շաբաթ Իրանում ականատես եղանք արվեստի մի քանի իրադարձությունների։

«Լավ աղջիկ» կարճամետրաժ ֆիլմը, որի սցենարիստը և ռեժիսորը Ռահելե Քարամին է, պրոդյուսերը՝ Մանի Ղանդին, գլխավոր դերերում՝ Շաղայեղ Ֆարյադշիրան, Բեհզադ Խալաջը և Մոբինա Ազադին, արժանացել է իտալական Scuardi փառատոնի հատուկ մրցանակին, որը Կանանց միջազգային փառատոն է համարվում։

Այս բաժնում մրցում էին 12 կարճամետրաժ ֆիլմեր (6 անիմացիա և 6 վավերագրական)։ «Չորրորդ պատը» նույնպես ցուցադրվել է փառատոնի կողմնակի բաժնում՝ շահելով Mephisto 97.6 մրցանակը, որը շնորհվում է Լայպցիգի համալսարանի լրատվական գործակալության կողմից, որը ոչ կոմերցիոն աշխատանք է, այս բաժնում ընդունված 19 անիմացիաներից։

Այս կարճամետրաժ անիմացիան շահել է «Լավագույն ֆիլմ» մրցանակը շվեյցարական «Ֆանտոշ» միջազգային անիմացիոն 19-րդ փառատոնում և «Լավագույն ֆիլմ» մրցանակը՝ Զագրեբի միջազգային անիմացիոն փառատոնի առաջին ժյուրիի կողմից: Լայպցիգի վավերագրական և անիմացիոն ֆիլմերի գերմանական փառատոնը, որն ունի ավելի քան վաթսուն տարվա պատմություն, և վավերագրական, անիմացիոն և ինտերակտիվ պատմողական ստեղծագործությունների ոլորտում կարևորագույն կինոփառատոններից է համարվում, որն ընդգծում է ստեղծագործությունների անհատականությունը արվեստի և խաղաղության տեսանկյունից և դրանց բովանդակային ազդեցությունը մարդկային արժեքների և խաղաղության վրա:

«Չորրորդ պատը» անիմացիայի հաջողությունը «Լայպցիգ»-ի փառատոնում

Մեկ այլ գեղարվեստական ​​միջոցառման ժամանակ իրանցի պրոդյուսեր, դերասան և ռեժիսոր Նիկի Քարիմին նախագահելու է Ստամբուլի «Ոճրագործություն և պատիժ» 11-րդ կինոփառատոնի «Ոսկե կշեռք» երկարամետրաժ ֆիլմերի ժյուրիի կազմը, որն այս տարի տեղի կունենա նոյեմբերի 26-ին և դեկտեմբերի 2-ին՝ «Բնապահպանական արդարություն բոլորի համար» կարգախոսով։

Եզրափակիչ փուլ անցած կարճամետրաժ ֆիլմերը նախապես ընտրվել են իրանցի ռեժիսոր և սցենարիստ Ֆարհադ Էյվազիի, Ստամբուլի համալսարանի ռադիոյի և հեռուստատեսության համալսարանի պրոֆեսոր Գոլչին Օզդեմիրի և իռլանդացի դերասան Բարրի Ուորդի կողմից: Ուսանողների ժյուրին նաև հատուկ մրցանակ կհանձնի միջազգային խաղարկային ֆիլմ անվանակարգում իրենց ընտրած ստեղծագործության: Փառատոնի մեկ այլ հատվածում կանցկացվեն գիտաժողովներ և սեմինարներ՝ քննարկելու արդարության, ժողովրդավարության և հանցագործության հիմնախնդիրները՝ Թուրքիայից և աշխարհից կինոաշխարհի փորձագետների մասնակցությամբ։

Այս տարվա փառատոնի նպատակն է քաղաքացիական հասարակության ակտիվիստների և միջազգային կազմակերպությունների ուշադրությունը հրավիրել այնպիսի հարցերի վրա, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, կորոնավիրուսի գլոբալ տարածվածությունը, օվկիանոսներում և ծովերում պլաստիկ թափոնների ավելացումը, երաշտը և շրջակա միջավայրի ճգնաժամերը ամբողջ աշխարհում:

Նիկի Քարիմին դարձել է թուրքական «Ոճիր և պատիժ» 11-րդ կինոփառատոնի «Ոսկե կշեռք» գեղարվեստական ​​ֆիլմերի բաժնի ժյուրիի ղեկավարը։

Նիկի Քարիմին դարձել է թուրքական «Ոճիր և պատիժ» 11-րդ կինոփառատոնի «Ոսկե կշեռք» գեղարվեստական ​​ֆիլմերի բաժնի ժյուրիի ղեկավարը։

Բարեկամներ մինչ նոր հանդիպում եթերում, Տէրն ընդձեզ: