Բեսաթ՝ մարդկության զարթոնքի օր (Նվիրված Մաբաասի տոնին)
Իսլամի մարգարեի բեսաթն այն օրն է, երբ Մոհամմադը հռչակվեց մարգարե և սկսեց իր առաքելությունը: Դա տեղի է ունեցել հիջրեթից 13 տարի առաջ, ռաջաբ ամսի 27-ին: Այդ օրը կռապաշտությունից, անարդարությունից, խտրությունից, տգիտությունից ու անբարոյականությունից մարդու ազատվելու սկիզբն էր:
Ամեն տարի, իսլամական ռաջաբ ամսվա 27-րդ օրը նշվում է այս մեծ իրադարձությունը: Դա այն օրն է, երբ իսլամի մարգարեն Աստծու կողմից ստացավ իր կարևոր առաքելությունը: Մոհամմադն այդ ժամանակ 43 տարեկան էր, իսկ Աստծու կողմից մարգարե հռչակվեց Հարա լեռան մոտակայքում գտնվող Մեքքա սուրբ քաղաքում: Մոհամմադը մարդկանց առաջնորդելու համար Աստծու կողմից ընտրվեց այն ժամանակ, երբ աշխարհը գտնվում էր անբարոյականության գագաթնակետին, և ինչպես նշվում է Ղուրանում՝ «բացահայտ մոլորության մեջ էր»: Այդ ժամանակ Մոհամմադը հռչակվեց մարգարե: Եվ անդադար աշխատանքի ու անսահման համբերատարության շնորհիվ, նա կարողացավ հաղթահարել տգիտության ժամանակաշրջանն ու հիմք դնել մարդկայնության, լույսի, գիտության ու աստվածապաշտության ժամանակաշրջանի:
Բեսաթը՝ մարդկության համար ամենաշքեղ օրը, բարության և տգիտությունից ու մոլորությունից մարդկության փրկության ժամանակն է:
Ֆաթիմայի ասելով. «Բարձրյալն Աստված խավարը լուսավորեց Մոհամմադի լույսով, սրտերն ազատեց անհավատության մթությունից և մարդկանց երեսներից մի կողմ քաշեց այն վարագույրները, որ ծածկում էին դրանք»:
Շնորհավորում ենք իսլամի մարգարեի բեսաթի կապակցությամբ, որը համարվում է մարդկության զարթոնքի, բանականության ու գիտության ժամանակաշրջանի սկիզբը:
Իսլամի մարգարեն դրեց իսլամ կրոնի հիմքը և Ղուրանը մարդկանց ներկայացրեց որպես ուսմունքների ամենալիարժեք ու բարձր աղբյուր:
Իսլամի մարգարեի բեսաթն այն օրն է, երբ Մոհամմադը հռչակվեց մարգարե և սկսեց իր առաքելությունը: Դա տեղի է ունեցել հիջրեթից առաջ 13թ., ռաջաբ ամսի 27-ին: Այդ օրը կռապաշտությունից, անարդարությունից, խտրությունից, տգիտությունից ու անբարոյականությունից մարդու ազատվելու սկիզբն էր, որպեսզի մարդը քայլի միաստվածության, բարոյականության, արդարության ու արժանապատվության ճանապարհով։
Մոհամմադն իր հաճելի խոսքով դիմեց մարդկանց, ասելով. «Եկեք բացի Աստծուց, ոչ մի այլ բան չպաշտենք ու Նրան ոչինչ ընկեր չհամարենք, որպեսզի փրկվենք»:
Աստվածապաշտությունն իսլամի մարգարեի ամենակարևոր նպատակներից է եղել: Դա նշանակում է աստվածային իշխանություն և ազատում բռնությունից: Աստվածաշապաշտությունը նշանակում է, որ չպետք է հույս դնել Աստծու ուժից բացի այլ ուժի վրա:
Մարգարեի հրավերով, տգիտության ու սնոտիապաշտության պարիսպներն արագորեն փլուզվեցին ու մարդիկ խմբերով ընդունեցին իսլամը: Մոհամմադը 23 տարի իսլամ քարոզելով, իր առաքելությունն իրականացրեց ըստ արժանվույն: Այնպես որ Աստված Ղուրանի Ահզաբ սուրահի 21-րդ այայում նրան ներկայացնում է որպես արժանի օրինակ. «Աստծու մարգարեն կյանքում բարի օրինակ է։ Նրանց համար, ովքեր հույս ունեն Աստծու գթությանը և հավատում են հանդերձյալ կյանքին ու միշտ հիշում են Աստծուն»:
Ուստի նա, ով ցանկանում է լավ ճանաչել իսլամն ու իրականացնել դրա սկզբունքները, պետք է հետևի մարգարեին:

Անկասկած, բեսաթը մեծ պատիվ էր Արարչի կողմից: Նա ընտրեց մի անձի, ով իր բարոյական արժեքներով ու հավատքի շնորհիվ, աշխարհն ուղղվեց դեպի մաքրություն ու գեղեցկություն:
Ջոմե սուրահի երկրորդ այայում Ղուրանն ասում է. «Նա չկրթված հասարակության միջից ընտրեց մի մարգարիե, ով Աստծու այաները կարդում է նրանց համար, մաքրում նրանց ու սովորեցնում գիրքը (Ղուրան) և իմաստությունը»։
Ուստի Մոհամմադի մարգարե հռչակվելու նպատակներից մեկն ըստ Ղուրանի, մարդկանց դաստիարակելն էր, որպեսզի մաքրվեն տգիտությունից ու գռեհկությունից և նրանց մոտ ի հայտ գան մարդկային վեհ ունակություններ:
Ոմանք կարծում են, որ խավարամտությունը հատուկ է եղել որոշակի ժամանակաշրջանի: Սակայն իրականությունն այն է, որ ցանկացած ժամանակ, երբ մարդը հեռանում է մարդկային սահմաններից ու հետևում ցանկասիրությանը, հայտնվում է խավարամտության ճիրաններում: Այսօրվա աշխարհի ճգնաժամերը դրա օրինակն են: Արդյոք այն բռնությունը, որ տեղի է ունենում Պաղեստինի ժողովրդի նկատմամբ մարդկային քաղաքակրթության ու գիտության արդյո՞ւնք է, թե՝ խավարամտություն և ուժի տենչանք: Անակսկած աշխարհն ունի մարդկության ու իմաստության նոր զարթոնքի կարիք: Զարթոնք, որը սկսեց Աստծու մարգարեն, իսկ նրա ուղերձներն այս ժամանակաշրջանի մոլորված ու տագնապահար մարդուն կարող են տանել դեպի արդարություն ու բարոյական արժեքներ:

Իսլամի մարգարեի բեսաթն ամենակարևոր իրադարձությունն է, որ տեղի է ունեցել մարդու կյանքում, հատկապես՝ հավատքի ու իմաստության առումով, գիտակցության, եղբայրության ու մարդասիրության տեսակետից: Հստակորեն կարելի է ասել, որ այսօրվա ուղերձները մարդասիրական առումով հենց բեսաթի ուղերձներն ու կոչերն են: Հասարակական արդարությունը, արդարատենչությունը, գիտության զարգացումը դրանց թվում են: Յուրաքանչյուր ոք, ով անսա Աստծու մարգարեի լուսավոր ուղերձներին, կարող է ճանաչել իրեն ու այն աշխարհը, որում ապրում է: Սա հատկապես վերաբերում է 21-րդ դարի մարդկությանը: Այսօրվա մարդն իր ներքին ու արտաքին կուռքերով դադարել է զարգանալ ու երջանիկ լինել: Եթե մարդն իսկական հավատքի է գալու, չի կարող ընդունել անարդարությունն ու բռնությունը: Առանց այդ հավատքի, առանց պայքարելու օտար ուժերի դեմ, այսօրվա քաղաքակրթությունը ոչ միայն իրենից որևէ արժեք չի ներկայացնելու, այլ նպաստելու է մարդու կործանման գործընթացին: Եվ ի վերջո պետք է ասել, որ Աստծու մարգարեի ուղերձը մշտապես առկա է և ինչպես ասում է մի մուսուլման իմաստուն. «Ինչպես որ մարդը նախ մի սերմ է ցանում, որ դառնում է բույս, այնուհետև ճյուղ ու տերև տալիս, ծաղկում ու միրգ տալիս, որն ունի սերմ, նույն կերպ Մոհամմադ մարգարեի ուղերձի շրջագիծը շարունակական է, մշտապես զարգացման մեջ է և տալիս է պտուղներ»: