Վրաստանի արևմտամետ կողմնորոշման հետևանքների քննարկումը(4)
https://parstoday.ir/hy/radio/world-i165682-Վրաստանի_արևմտամետ_կողմնորոշման_հետևանքների_քննարկումը(4)
Բարև Ձեզ, հարգելի ունկնդիրներ։ Այս հաղորդման ընթացքում կներկայացնենք Վրաստանի պատմությունը՝ «վարդերի հեղափոխությունից» սկսած մինչև 2021թ:Նախ կանդրադառնանք ՆԱՏՕ-ի նկատմամբ Վրաստանի քաղաքականությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 02, 2022 09:51 Asia/Tehran

Բարև Ձեզ, հարգելի ունկնդիրներ։ Այս հաղորդման ընթացքում կներկայացնենք Վրաստանի պատմությունը՝ «վարդերի հեղափոխությունից» սկսած մինչև 2021թ:Նախ կանդրադառնանք ՆԱՏՕ-ի նկատմամբ Վրաստանի քաղաքականությանը:

Սև ծովի գեոպոլիտիկական տարածաշրջանը վերջին տարիների ընթացքում վերածվել է ՌԴ-ի, ՆԱՏՕ-ի ու հատկապես ԱՄՆ-ի միջև մրցակցության ասպարեզի: Որոշ սևծովյան երկրներ ԱՄՆ-Ռուսաստան հակամարտության ֆոնին հակվեցին դեպի ՆԱՏՕ կամ դարձան դաշինքի անդամ:  Օրինակ Ռումինիան ՆԱՏՕ-ի լիարժեք անդամ է, իսկ Վրաստանն ու Ուկրաինան դաշինքի գործընկերները:  Երեք երկրներն էլ գտնվում են Սև ծովի ափին: Այնտեղ, որտեղ Ռուսաստանը փորձում է տարածել իր ազդեցությունը  և կանխել ՆԱՏՕ-ի տարածումը:

Վերջին օրերին շատ է խոսվում Ուկրաինայի մասին: Պետք է ասել, որ երբ 2014թ Ռուսաստանը Ղրիմը միացրեց իր տարածքներին, իսկ Ուկրաինայում իշխանության եկավ արևմտամետ կառավարություն, երկու երկրների միջև լարվածությունը հասավ իր գագաթնակետին:

Վրաստանի նախկին նախագահ և թավշյա հեղափոխության առաջնորդ Սաակաշվիլին Ուկրաինայի ոստիկանության կողմից ձերբակալվելուց հետո իր կողմնակիցների օգնությամբ փախավ

 

Փորձագետները համոզված են, որ սա  նման է սառը պատերազմի, ինչը լի է վտանգներով: Ինչ վերաբերում է  Վրաստանին, պետք է ասել, որ 70 տարի այդ երկիրը եղել է ԽՍՀՄ հանրապետություններից մեկը, իսկ  1991թ անկախություն է հռչակել: Անկախությունից հետո Վրաստանը բախվեց բազմաթիվ խնդիրների, այդ թվում՝ աղքատություն, տնտեսության անկում, անկայուն վիճակ, մասնատում: Այսօր Վրաստանի ամենակարևոր խնդիրներից մեկը Ռուսաստանի հետ հարաբերություններն են: Վրաստանը համոզված է, որ Ռուսաստանը սպառնում է իր անկախությանը, ինչի լուծումը տեսնում է ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններն ակտիվացնելու մեջ:

Ռուսաստանը մշտապես մտահոգություն է հայտնել ՆԱՏՕ-ի դեպի Արևելյան Եվրոպա ընդլայնման ցանկության կապակցությամբ և դաշինքին մշտապես զգուշացրել է Վրաստանում և Ուկրաինայում որոշ գործողությունների վերաբերյալ: 2021թ դեկտեմբերի 21-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հստակ հայտարարեց, որ այն ջանքերը, որ ՆԱՏՕ-ն գործադրում է, որպեսզի Վրաստանը դառնա դաշինիքի լիիրավ անդամ, համարվում են Մոսկվայի կարմիր գիծը: Վրաստանում Արևմուտքի ու ԱՄՆ-ի աջակցությամբ տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո, այդ երկրի իշխանություններին առաջադրվեց անդամակցել ՆԱՏՕ-ին: Այդ ժամանակից սկսած, Ռուսաստանը զգաց, որ ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի սպառնալիքն աճում է: Ուստի Մոսկվան փորձեց Սև ծովում ավելի ակտիվ ռազմական ներկայություն ունենալ:

2008թ. Ռուսաստանն ու Վրաստանը բախվեցին հարավային Օսեթիայի շուրջ: Դրանից հետո Հարավային Օսեթիան և Աբխազիան, Ռուսաստանի աջակցությամբ, հայտարարեցին իրենց անկախությունը: Մոսկվան անմիջապես պաշտոնապես ճանաչեց այդ շրջանների անկախությունն ու այնտեղ հաստատեց իր ուժերը: Նույն սցենարը կրկնվեց Ղրիմում:

 

Պետք է ասել, որ Վրաստանի կառավարությունները, սկսած Սահակաշվիլիի արևմտամետ կառավարությունից մինչ Զուրաբիշվիլիի կառավարությունը, փորձում են ամրապնդել իրենց հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ: Այդուհանդերձ, Արևմուտքը Վրաստանին դրել է անելանելի վիճակում: Վրացի դիվանագետները սակայն շարունակում են հավատալ Արևմուտքի խոստումներին: Ու թեև արդեն շուրջ երկու տասնամյակ ՆԱՏՕ-ն համագործակցում է Վրաստանի հետ, սակայն այս երկիրը դեռևս չի դարձել դաշինքի լիիրավ անդամ: Թերևս ՆԱՏՕ-ի խոստումները Վրաստանի կառավարություններին հույս են ներշնչում, որ երկրի ներքին դժվարությունները հնարավոր կլինի հաղթահարել: Բացի այս հարցից, որոշ փորձագետներ և Վրաստանի քաղաքականության ընդդիմադիրներ համոզված են, որ  ՆԱՏՕ-ի հետ մերձենալու Թբիլիսիի քաղաքականությունը չի կարողացել դրական ազդեցություն ունենալ երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու և Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի հակամարտությունը լուծելու հարցում:

Վրաստանի բանակի և ՆԱՏՕ-ի համագործակցությունը

 

Իրանցի փորձագետ Հասան Բեհեշթիփուրի ասելով. «ՆԱՏՕ-ին Վրաստանի լիիրավ անդամակցությունը կարող է բացասաբար ազդել այդ երկրի ու Հարավային Կովկասի վրա: Որովհետև Ռուսաստանի համար անընդունելի է ՆԱՏՕ-ի ներկայությունը տարածաշրջանում:  Մոսկվան Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին սպառնալիք է համարում իր համար: Ուստի Վրաստանն ավելի ճիշտ կանի որ անկողմնակալ քաղաքականություն վարի»:

Փորձագետը հավելում է, որ Վրաստանը պետք է բավարարվի ԵՄ-ին անդամակցելով և կրկնի Ֆինլանդիայի փորձը: Ֆինլանդիայում երբեք հակառուսական իշխանություն չի գալիս և այս երկիրը մի տեսակ չեզոք գոտի է դարձել արևելյան ու արևմտյան բլոկների միջև:

Հարգելի ունկնդիրներ, ավարտվեց մեր հերթական հաղորդումը: