Նորություններ(29)
https://parstoday.ir/hy/radio/world-i166048-Նորություններ(29)
Շաբաթական եթեր հեռարձակվող «Նորություններ» հաղորդաշարի շրջանակներում, ներկայացնում ենք գիտական, մշակութային, գեղարվեստական, ռազմական ու տնտեսական ոլորտներում Իրանի գրանցած նորագույն ձեռքբերումները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 06, 2022 05:18 Asia/Tehran

Շաբաթական եթեր հեռարձակվող «Նորություններ» հաղորդաշարի շրջանակներում, ներկայացնում ենք գիտական, մշակութային, գեղարվեստական, ռազմական ու տնտեսական ոլորտներում Իրանի գրանցած նորագույն ձեռքբերումները։

Նախ անդրադառնանք տեխնոլոգիայի ոլորտում գրանցված մի ձեռքբերման:

Երկար ժամանակ գրավիտացիայի կլոնավորման սահմանափակությունները տիեզերական ուսումանսիրությունների ժամանակ խնդիրներ էին առաջացնում: Մյուս կողմից, սահամանափակություններ գոյություն ունեն նաև տիեզերքում լաբորատոր ուսումնասիրությունների անցկացման և նմուշներ ուղարկելու հարցում: Բացի դրանից, հետազոտողները հաճախ ունեն փորձարկումների վրա որոշակի վերահսկողության կարիք՝ ավելի լավ արդյունքի հասնելու համար: Սակայն տիեզերք գնալու հարցում առկա են դժվարություններ: Ուստի հնարավոր է  Vomit comet ինքնաթիռների միջոցով թեթև գրավիտացիան մի քանի րոպեում կլոնավորել: Սակայն այս ժամանակահատվածը մի կողմից շատ կարճ է, իսկ մյուս կողմից MLS կլոնավորման միջոցով կարելի է ցածր գրավիտացիան կարգավորել տարբեր մակարդակների վրա, որպեսզի Երկիր մոլորակի գրավիտացիայի մեկ տոկոսը շատ քիչ ծախսերով ու անսահման ժամանակի համար հնարավոր լինի կլոնավորել:  Այս նպատակով, մի խումբ գիտնականներ, իրանցի հետազոտող Համիդ Սանավանդիի աջակցությամբ, ԱՄՆ Ֆլորիդա նահանգի համալսարանում մշակել են նոր նախագիծ, որի ժամանակ մագնիսական սարքի միջոցով կլոնավորվում է ցածր գրավիտացիան նախկինից ավելի  մեծ ծավալով:  Հետազոտողներին հաջողվել է դինամոյի միջոցով MLS կլոնավորում իրականացնել 4000 միկրոլիտր ծավալով: Այս դինամոն կարող է արտադրել բարձր ծավալով մագնիսական դաշտ: Հետազատոներից մեկի ասելով, MLS-ի այս նախագծի արդյունավետունը երեք անգամ բարձր է, ինչի պատճառով գրավիտացիայի ուսումնասիրությունների ոլորտում կարող են գրանցվել նոր ձեռքբերումներ:

Իրանցի հետազոտող Համիդ Սանավանդիի աջակցությամբ, ԱՄՆ Ֆլորիդա նահանգի համալսարանում մշակել են նոր նախագիծ, որի ժամանակ մագնիսական սարքի միջոցով կլոնավորվում է ցածր գրավիտացիան նախկինից ավելի  մեծ ծավալով.

 

Անցած շաբաթ  արվեստի ոլորտում տեղի են ունեցել մի  շարք իրադարձություններ: Ամիր Հուշանգ Մոինիի «Գայլ եմ, գառ եմ որսում» անիմացիոն ֆիլմը ստացել է ԱՄՆ-ի Օհայո նահանգի Անիմացիոն ֆիլմեր  փառատոնի պատվոգիրը: Անիմացիան ստեղծվել է մի հեքիաթի հիման վրա՝ Իրանի  մանկապատանեկան գեղագիտական զարգացման կենտրոնի թվային անիմացիայի տեխնոլոգիաներով: Փառատոնին մասնակցած ֆիլմերը մրցել են երկար, կարճ, վավերագրական բաժիններում: Այս անիմացիան Իրանի մանկապատանեկան գեղագիտական կենտրոնի 2018թ արտադրած ֆիլմերից է:

 

Շիվա Սադեղ Ասադի «Խեցգետին» անիմացիոն ֆիլմը նույնպես մասնակցել է փառատոնին: Եկու ֆիլմերն էլ մի շարք մրցանակներ են շահել տարբեր փառատոներում: Այս փառատոնը, որի  մրցութային բաժնում  մրցել են տարբեր երկրների 13 ֆիլմեր, եզրափակվել է «Այո, մարդիկ» ստեղծագործությամբ Իռլանդիայից: Փառատոնը տևել է տասը օր, հնարավորություն տալով նոր ռեժիսորներին համագործակցություն ծավալել ԱՄՆ-ի ֆիլմ արտադրող կենտրոնների հետ: Փառատոնը տեղի է ունեցել 2021թ նոյեմբերի 4-8-ը՝ առկա և օնլայն տարբերակներով:

Ամիր Հուշանգ Մոինիի «Գայլ եմ, գառ եմ որսում» անիմացիոն ֆիլմը ստացել է ԱՄՆ-ի Օհայո նահանգի Անիմացիոն ֆիլմեր  փառատոնի պատվոգիրը

 

 

Շարունակելով խոսել կինոարվեստի ոլորտի մասին, պետք է նշել, որ Մոհամմադ Քարտի «Թիթեռի լող» ֆիլմը մասնակցել է Բարսելոնայի փառատոնի Ասիական ֆիլմերի բաժնում և արժանացել «Լավագույն սցենար» մրցանակին: Փառատոնը տեղի է ունեցել 2021թ հոկտեմբերին՝ Իսպանիայում:

Մոհամմադ Քարտի «Թիթեռի լող» ֆիլմը մասնակցել է Բարսելոնայի փառատոնի Ասիական ֆիլմերի բաժնում և արժանացել «Լավագույն սցենար» մրցանակին

 

Իսկ Աիդա Փանահանդեի «Թի Թի»  ֆիլմը  «Պարսկական նոր պատկերներ» փառատոնում արժանացել է «Լավագույն ֆիլմ» մրցանակին՝ հեռուստադիտողների ընտրությամբ: Փառատոնն  անց է կացվել 2021թ նոյեմբերի 10-14-ը՝ Ֆրանսիայի Դիտրե քաղաքում: Փառատոնի անունը վերցված է վերածննդի ժամանակաշրջանի փիլիսոփա Շառլ Մոնտեսքոյի վեպից, որը կոչվում է  «Պարսկական նամակներ»: Փառատոնի ղեկավարն է Անիս Դո Վիկտորը: Փառատոնի շրջանակներում ցուցադրվում են տարբեր երկրների պարսկալեզու ֆիլմեր՝ գեղարվեստական, վավերագրական, լիամետրաժ ու կարժամետրաժ բաժիններում: Փառատոնի շրջանակներում ցուցադրվել են Աբբաս Քիառոստամիի ստեղծագործությունները և հայտնի սցենարիստ Ժան Կլոդ Քրեդիերի ֆիլմերը: Փառատոնն անց է կացվել 2021թ նոյեմբերի 15-22-ը:

Աիդա Փանահանդեի «Թի Թի»  ֆիլմը  «Պարսկական նոր պատկերներ» փառատոնում արժանացել է «Լավագույն ֆիլմ» մրցանակին