Ղարաբաղյան երկրորդ պատերազմի նպատակներն ու հետևանքները (3)
Հանուն Բարձրյալի: Ձեզ ենք ներկայացնում «Ղարաբաղյան երկրորդ պատերազմի նպատակներն ու հետևանքները» հաղորդաշարի հերթական զրույցը: Այսօր խոսելու ենք ղարաբաղյան երկրորդ պատերազմում Թուրքիայի լարվածություն առաջացնող նպատակների մասին:
1991 թվականին Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության սկզբից ի վեր, հայկական ԶԼՄ-ներում ակնհայտ է Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանի Հանրապետությանն ընդդեմ Հայաստանի, թեև գործնականում Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Թուրքիան որևէ քայլ չի ձեռնարկել Հայաստանի դեմ։ Վերջին երեք տասնամյակների ընթացքում Թուրքիան միշտ ձգտել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը որպես ճնշման լծակ օգտագործել Հայաստանի դեմ՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանության և «Արևմտյան Հայաստանի» հարցում Հայաստանի հետ ունեցած պատմական տարաձայնությունների պատճառով։ Այս աջակցությունն ավելի ցայտուն դրսևորվեց 2020թ. ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում: Թուրքիան առանց որևէ պատճառի չի աջակցել Ադրբեջանի Հանրապետությանը, և պետք է հաշվի առնել Թուրքիայի կուլիսային նպատակները։ Թուրքիան Ադրբեջանին աջակցելու առնվազն 5 հիմնական նպատակ ունի, որոնք են՝ զենքի վաճառքը, Ադրբեջանի Հանրապետությունից էժան էներգիայի ապահովում, տարածաշրջանային մրցակիցներին շրջապատել և պասիվացնել, պանթուրքիզմի երազանքի իրականացում, այսպես կոչված թուրքական աշխարհի ինտեգրում և օգտագործելով թաքֆիրական սալաֆիզմի զինյալներին սպառնալ տարածաշրջանի անվտանգությանը։ Հաղորդման ընթացքում կանդրադառնանք այս նպատակներից յուրաքանչյուրին։
Ադրբեջանի Հանրապետությանը զենքի վաճառքը Թուրքիայի առաջին և ակնհայտ նպատակն էր։ Թուրքիան մեծ գումարներով Բաքվի պաշտոնյաներին վաճառել է այնպիսի զենքեր, ինչպիսիք են պարեկային զրահամեքենաները, հրթիռները, TRG-300 հրթիռները և Bayraktar-TB2 անօդաչու սարքերը։ Իրանում Ադրբեջանի Հանրապետության հիմնահարցերի փորձագետ Բորհան Հեշմաթին ասում է. «Թուրքիան, լինելով Ադրբեջանի Հանրապետության գլխավոր ռազմական աջակիցը Ղարաբաղյան Երկրորդ պատերազմում, Բաքվից բազմաթիվ ռազմական և անվտանգության արտոնություններ ստացավ։ Թուրքիան մտադիր է դառնալ դեպի Ադրբեջանի Հանրապետություն զենքի և զինամթերքի առաջին արտահանողը և Բաքվին զենք վաճառելու հարցում փոխարինել Ռուսաստանին և Սիոնիստական ռեժիմին։ Իհարկե, այս նպատակն անհնար է թվում»:
Թուրքիայի երկրորդ նպատակն ու կարիքը Ադրբեջանի Հանրապետությունից ավելի էժան էներգիա ստանալն էր։ Այդ իսկ պատճառով Թուրքիան խորապես մտահոգված էր Ադրբեջանի Հանրապետության Թովուզի շրջանում տեղի ունեցած անապահովությամբ։ Տարածքը, որը գլխավոր էներգետիկ միջանցքն է։ Գազի աշխարհաքաղաքականությունը Թուրքիայի համար կարևոր է մի քանի առումներով. Ներքին սպառումից բացի, գազային հանգույց և դեպի Եվրոպա գազի տարանցիկ ուղի դառնալու և ռուսական գազից կախվածությունը նվազեցնելու ջանքերը Թուրքիայի համար կարևոր են դարձրել գազի անվտանգության ապահովումը: Ղարաբաղյան հակամարտության ընթացքում Բաքվին աջակցություն ցուցաբերելու դիմաց, Թուրքիան ավելի շատ զիջումներ է պահանջում Ադրբեջանից էներգետիկ ոլորտում:
Geocase վերլուծական կենտրոնում Արևմտյան Ասիայի հետազոտությունների տնօրեն Էմիլ Ավդլիանին ասել է.«Այն պայմաններում, երբ Լիբիայի և Սիրիայի շուրջ սրվում են Թուրքիայի և Ռուսաստանի տարաձայնությունները, Անկարան այլընտրանքային ուղիներ է փնտրում ռուսական գազից իր կախվածությունը նվազեցնելու համար: Սա լավ հնարավորություն ստեղծեց Ադրբեջանի Հանրապետության համար՝ դառնալու տարածաշրջանում գազի հիմնական մատակարարը և ավելի մեծ աջակցություն վայելելու Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի հակամարտությունում։ Թուրքիան ցանկանում է գազի անարգել հոսքեր ունենալ Ադրբեջանից և քաղաքականապես և անհրաժեշտության դեպքում նույնիսկ սահմանափակ ռազմական ուժով պաշտպանել մատակարարման այս շղթան:
Տարածաշրջանային մրցակիցներին շրջապատելու և պասիվացնելու ջանքերը եղել են Թուրքիայի երրորդ նպատակը Ղարաբաղյան պատերազմի նախագծում: «Թուրքիան, Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունում կանգնելով Ադրբեջանի Հանրապետության կողքին, առաջին հերթին ձգտում էր թուլացնել ստատուս քվոն տարածաշրջանում և քայլեր ձեռնարկել Ռուսաստանի դեմ», - ասում է Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների հետազոտող, դոկտոր Դարիա Իսաչենկոն:
Թուրքիայի աշխարհաքաղաքական ընկալումներում երեք երկրները՝ Իրանը, Ռուսաստանը եւ Հայաստանը խոչընդոտում են թուրքական աշխարհի այսպես ասած ինտեգրմանը։ Այդ իսկ պատճառով կեղծ Զանգեզուր միջանցքի կամ Թուրանի երևակայական միջանցքի կառուցմամբ դրանք պարփակելը Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության մի մասն է: Ընդգծելով Զանգեզուրի կեղծ միջանցքի դերը, իրանցի կովկասագետ՝ Մաջիդ Քարիմին ասել է.«Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Թուրքիայի ամենակարևոր նպատակը թուրքական Զանգեզուրի կեղծ միջանցքի բացումն էր։ Էրդողանին հարող «Ենի Շաֆաղ» թերթը պատերազմի ընթացքում երկու անգամ դրսևորել է իր ուրախությունն այդ կապակցությամբ: Առաջին անգամ, երբ Բաքվի ուժերը հասան Զանգիլան և հայկական սահման, և թերթի գլխավոր խմբագիր Իբրահիմ Քարագյուլը պաշտոնապես ասաց, որ մենք խզել ենք Իրանի կապը Ղարաբաղի հետ: Սա ուղերձ էր Իրանին։ Մյուսը, երբ պայմանագիրը գրվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին, և «Ենի Շաֆաղ» թերթը կրկին գրեց, որ Թուրքիան Իրանին դուրս է մղել Կովկասից՝ ստեղծելով Նախիջևանի միջանցքը։ Թուրքիան սկսեց այս պատերազմը, որովհետև ձգտում էր վերահսկել Կովկասի նավթն ու գազը»։
---
Ղարաբաղյան Երկրորդ պատերազմից Թուրքիայի չորրորդ նպատակը պանթուրքիզմի երեւակայական նկրտումների իրականացումն ու այսպես կոչված թուրքական աշխարհի միավորումն էր։ Թուրքիայի միջամտությունը Ղարաբաղյան Երկրորդ պատերազմին չի սահմանափակվել միայն Ադրբեջանի Հանրապետության շահերի պաշտպանությամբ, այլ ներառում էր պանթուրքիզմի և թուրանիզմի գաղափարախոսությանը համահունչ շատ լայն աշխարհառազմավարական նպատակներ։ Թուրքիան իրեն տեսնում է որպես նեոօսմանյան իդեալներ ունեցող, այսպես կոչված թուրքալեզու երկրների առաջնորդ։ Հայաստանի Սյունիքի մարզը արգելք է համարվում թուրքական աշխարհի միավորման ճանապարհին:
Կովկասի հարցերով իրանցի փորձագետ` դոկտոր Ահմադ Քազեմին ասում է, որ Ադրբեջանը և Թուրքիան ձգտել են խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունը և Հայաստանի Սյունիքի մարզը գրավելով, աշխարհագրական կապ ապահովել Թուրանական երևակայական միջանցքի շրջանակում պանթուրանական երկրների միջև: Սակայն Իրանի խոհեմության շնորհիվ նրանք չկարողացան հասնել այդ նպատակին։ Թուրանի միջանցքը կամ Զանգեզուրի կեղծ միջանցքը համահունչ է այն ծրագրերին և նպատակներին, որոնք հետապնդում են որոշ վերտարածաշրջանային տերություններ, ինչպիսիք են Միացյալ Նահանգները և Բրիտանիան: Նման պլանը բնականաբար ուղղված է Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի դեմ։ Քանի որ ԱՄՆ-ի և Բրիտանիայի տեսանկյունից պանթուրքական աշխարհագրական գծի միացումը մի նախագիծ է, որը կարող է տասնամյակներ շարունակ օգտագործվել ոչ միայն տարածաշրջանի որոշ երկրների դեմ, այլև Ռուսաստանին զսպելու համար՝ իր թուրքական և թաթարական շրջանների պատճառով, և Չինաստանը՝ իր ույղուրական շրջանների պատճառով և այդպիսով ՆԱՏՕ-ն կարող է հասնել նրանց սահմաններին»:
Թաքֆիրական սալաֆիզմով սպառնալը ղարաբաղյան երկրորդ պատերազմի նախագծում Թուրքիայի ևս մեկ նպատակն էր։ Թուրքիայի կողմից Կովկասյան տարածաշրջան թաքֆիրական զինյալների տեղակայումը ցույց տվեց, որ Թուրքիան դրանք օգտագործել է որպես միջոց իր աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու համար։ Այդ խմբավորումները ոչ միայն սպառնալիք դարձան Ադրբեջանի Հանրապետության հարեւան երկրների համար, այլեւ առաջացրին որոշ եվրոպական երկրների, օրինակ՝ Ֆրանսիայի արձագանքը։ Կարծես թե այդ գործողությունները Թուրքիան ձեռնարկեց ռուսների վրա ճնշում գործադրելու համար։
Թուրքիայի թաքֆիրական վարձկանների ներկայությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում, բացի Ռուսաստանից, լուրջ սպառնալիք է Ադրբեջանի, Իրանի և նույնիսկ Եվրամիության համար։ Այս սողացող վտանգը, շարունակվելու դեպքում, ոչ հեռու ապագայում անդառնալի վնաս կհասցնի Ադրբեջանի Հանրապետության շիա դավանանքին։ Որովհետեւ Թուրքիան ձգտում է փոխել Ադրբեջանի Հանրապետության ազատագրված տարածքների շիական կառուցվածքը։
«Էրդողանը Ադրբեջանի Հանրապետությունը դիտարկում է որպես ազդեցության բնական գոտի; Նա տարիներ շարունակ վարել է մեծ տերության քաղաքականությունը Կովկասից մինչև Սիրիա և Լիբիա։ Այդ պատճառով ոմանք կարծում են, որ այս պատերազմը անկախ Ադրբեջանի Հանրապետության ավարտն է, քանի որ այս երկիրը ռազմավարական առումով դարձել է Թուրքիայի ազդեցության գոտու մի մասը»,- ասել է Իտալիայի առաջադեմ հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռոլանդ Բենեդիկտերը։ ։
Ադրբեջանը Հայաստանի դեմ որպես գործիք օգտագործելու Թուրքիայի մոտեցման ազդեցության ներքո, այսօր երբ ավելի քան մեկ տարի է անցնում Ղարաբաղյան 44-օրյա պատերազմից, Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ չէ, և այս առումով հստակ հեռանկար չկա։ Սա այն դեպքում, երբ Թուրքիան սկսել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։