Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում(65)
https://parstoday.ir/hy/radio/world-i166678-Սրբազան_պաշտպանության_8_ամյա_հերոսապատման_վերընթերցում(65)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք Վալֆաջր-8 մեծ ու հաջողած ռազմական գործողությունից և Ֆավ ստրատեգիական նավահանգստի նվաճումից առաջ տիրող քաղաքական ու հրապարակային պայմանների մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 13, 2022 09:43 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք Վալֆաջր-8 մեծ ու հաջողած ռազմական գործողությունից և Ֆավ ստրատեգիական նավահանգստի նվաճումից առաջ տիրող քաղաքական ու հրապարակային պայմանների մասին:

Նախորդ հաղորդումների ընթացքում խոսեցինք Խեյբար գործողությունից հետո Հուր տարածաշրջանում  իրականացված երկրորդ մեծ օպերացիայի՝ Բադրի հրապարակային ու քաղաքական դաշտում ձեռքբերումների և հետևանքների մասին: Չնայած որ Բադր օպերացիան չհասավ իր նպատակներին, սակայն իցույց դրեց իրանցի մարտիկների կարողությունն ու հնարամտությունը՝ բաասական բանակին անակնկալի բերելու գործում: Այն բանակի, որը վայելում էր արևելքի ու արևմուտքի երկու գերտերությունների քաղաքական, ֆինանսական, ռազմական ու տեղեկատվական աջակցությունը: Խեյբար և Բադր երկու գործողությունները ռազմական տեսանկյունից շատ արժեքավոր էին, սակայն շատ մեծ ազդեցություն չունեցան պատերազմի քաղաքական ճակատագրի վրա: Խեյբար օպերացիայից հետո ռազմաճակատներում սաստկացան Իրաքի կողմից իրականացվող քիմիական ռմբակոծությունները և Իրաքի ձեռքում դարձան մի ազդեցիկ գործիք Իրանի զինված ուժերի առաջխաղացումներին դիմակայելու համար: Դա այն դեպքում, երբ Իրանը այս զենքերից պաշտպանվելու համար չուներ բավարար քանակությամբ անհրաժեշտ սարքավորումներ: Իրաքին ֆրանսիական ու ռուսական արդիական զենքերով զինելու արագությունը ավելացավ և Իրաքը ավելի մեծ թվով զինվորներ ուղարկեց ռազմաճակատներ: Ընդլայնելով պատերազմը դեպի բնակելի տարածքներ, ինչպես նաև քիմիական զենք կիրառելով մարտադաշտերում՝ Իրաքը ձգտում էր ազդել ազգային բարոյահոգեբանական և հասարակական կարծիքի վրա և հետ պահել իրանցի մարտիկներին պատերազմելուց և հոգեբանական ճնշում գործադրել քաղաքական առաջնորդների վրա՝ պատերազմը դադարեցնելու համար: Մյուս կողմից, իրաքյան բանակը ձգտում էր խաթարել պատերազմին աջակցող Իրանի տնտեսական համակարգը, որը մեծապես հենվում էր նավթի արտահանման եկամուտների վրա՝ հարձակվելով Խարկ կղզու և նավթային օբյեկտների վրա, դրանով իսկ թուլացնելով պատերազմի կարիքները բավարարելու Իրանի կարողությունը: Ոչնչացնել և սահմանափակել Իրանի կարողությունը՝ բավարարելու ժողովրդի կենսապահանջները: Նման պայմաններում Իրանը շարունակում էր վճռական գործողություն իրականացնել՝ պատերազմը լի ձեռքերով ավարտելու համար, սակայն Իրաքի բռնապետ Սադդամը նույնպես ջանք չխնայեց պատերազմում չպարտվելու համար:

Բադր օպերացիայից հետո լայնածավալ գործողության նախագծման և նախապատրաստման ժամանակ անհրաժեշտ էր, որ ճակատները մնային ակտիվ և թշնամին զբաղված պահվի։ Այդ նպատակով, 1985-ի ինչ-որ պահի, բաասական թշնամու դեմ ռազմական հարձակման մի մասը իրականացվեց սահմանափակ գործողությունների հիման վրա, այնպես որ այդ ժամանակից ի վեր Վալ-Ֆաջր-8 գործողությունը և Ֆավի գրավումը նախագծվեին ու իրականացվեին պատշաճ ձևով՝ հեռու ցանկացած շտապողականությունից կամ քաղաքական-ռազմական ճնշումից: Որոշվել է նաև սահմանափակ գործողությունները պետք է լինեն այնպես, որ չհանգեցնեն լայնածավալ գործողությունների ձգձգման կամ ուշացմանը։ Մի շարք սահմանափակ գործողություններից հետո, որոնց մեծ մասը Հուրում էր, Իրաքի բաասական բանակը խուճապի էր մատնվել: Այս վախը ստիպեց իրաքյան բանակին կատարելապես հիմնանորոգել իր պաշտպանական դիրքերը և ամրությունները, որոնք նա անվանեց պաշտպանական ռազմավարություն:

Նման պայմաններում պատերազմի շարունակությունը պարզ դարձրեց մարտունակության բարձրացման անհրաժեշտությունը։ Բանակի մարտունակության բարձրացումը պահանջում էր ծանր տեխնիկա և ահռելի ծախսեր ու ժամանակ։ Բայց ԻՀՊԿ-ն, ունենալով նվազագույն հնարավորություններ և ստանալով թեթև զենք ու անհատական ​​տեխնիկա, կարող էր արագորեն ընդլայնվել և մեծացնել պատերազմի մարտունակությունը։ «Բադր» գործողության ավարտից հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ներկայացրել է երկարաժամկետ ծրագրեր՝ մարտական ​​ստորաբաժանումների քանակի ընդլայնման տեսքով, որոնք, երկրի պաշտոնյաների կարծիքով, պահանջում էին մեծ մարդկային ուժ և ֆինանսական ռեսուրսներ և արդյունքի կհասներ մի քանի տարի հետո: Այս ծրագրերը ներկայացվեցին պատերազմի հրամանատարին և երկրի նախագահին՝ ռազմադաշտի մարտական ​​հզորությունն ընդլայնելու նպատակով։ Բայց երկրի ֆինանսատնտեսական ռեսուրսները թույլ չտվեցին ԻՀՊԿ-ին ընդլայնել իր զորամասերը: Այդ իսկ պատճառով Իսլամական Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաները դիմելով պատերազմական հրամանատարներին ասացին, որ պետք է պայքարել առկա հնարավորություններով։

Իրանի մարտունակության զարգացումը կարող է փոխել ուժերի հավասարակշռությունը ճակատներում և նոր հաղթանակներ բերել Իրանին։ Իսլամական հեղափոխության մեծ առաջնորդ Իմամ Խոմեյնին, ով ամենաշատը ելքեր էր որոնում պատերազմում հաջողության հասնելու համար, եկավ այն եզրակացության, որ պետք է մեծ փոփոխություն կատարվեն երկրի մարտական ​​հզորության կազմակերպման և մեծացման գործում՝ ԻՀՊԿ-ում առկա կարողությունների օգնությամբ: Պատերազմը դադարեցնելու Իրանի փորձերը պահանջում էին խոշոր և արդյունավետ գործողություն: Սակայն իրանական ուժերի մի շարք անակնկալ գործողություններից հետո Սադամի արևմտյան և արևելյան կողմնակիցները, չնայած իրաքյան բռնապետին ցուցաբերած լիակատար ֆինանսական, ռազմական և քաղաքական աջակցությանը, եկան այն եզրակացության, որ անհրաժեշտ են միջազգային ասպարեզում իրականացնել քաղաքական քայլեր Իսլամական Հանրապետության վրա ճնշում գործադրելու համար: Իսլամական Հանրապետության աճող հաղթանակները, որոնք գագաթնակետին հասան Խորրամշահրի ազատագրմամբ, դրդեցին երկու գերտերություններին՝ Արևմուտքին և Արևելքին, կենտրոնանալ Սադամի պահպանման վրա՝ Իսլամական Հանրապետությանը խաղաղություն և հաշտություն պարտադրելու համար համապատասխան պայմաններ ապահովելու համար: Այսպիսով, մի կողմից՝ Արևմուտքի վճռական որոշումը և Սադդամին ամեն կերպ պահելու պնդումը, բաասական ռեժիմին բամակողմանի օգնությամբ և Իրանին դեմ զենքի վաճառքի էմբարգոյի շարունակման միջոցով, մյուս կողմից, Իսլամական Հանրապետության վճռականությունը՝ հասնելու պատերազմում իր նպատակներին և չզիջելու և չհանձնվելու իմպերիալիզմի բազմակողմանի ճնշումներին, ինչ-որ կերպ կողմերի միջև տիրող դարձրեց ոչ պատերազմը, ոչ խաղաղությունը վիճակը: Այլ խոսքով, համաշխարհային իմպերիալիզմը փորձում էր ստիպել իր իդյալները պնդող Իսլամական Հանրապետությանը կորցնել պատերազմին վերջ տալու համար վճռական քայլ անելու անհրաժեշտ կարողությունը։ Իրականում Սադդամին պահելը և Իրանին իր իդեալները պնդելու թույլ չտալը ուժերի հավասարակշռության համար գործադրվող քայլ էր: Ուստի իպերիալիստական աշխարհի օրակարգում էր Իրաքի, հատկապես օդուժի տեխնոլոգիական հնարավորությունների ավելացումն ու հզորացումը։ Արևմտյան երկրները դիմեցին բոլոր հնարավոր միջոցների, որպեսզի Իրանին թույլ չտան հասնել որևէ հաջողության, որը կսասանի Բաղդադի ռեժիմը և կհեշտացնի իսլամական հեղափոխության տարածումը: Ըստ այդմ, Արևմուտքը որդեգրեց դիվանագիտություն-ճնշում քաղաքականություն, և այդ ընթացքում Սադամի ռեժիմը, որպես Իսլամական Հանրապետության վրա ուղղակի ճնշման գործոն, հայտնվեց Արևմուտքի աջակցության և առաջնորդության ներքո։

Սադամի աջակիցները արևմուտքում և արևելքում շտապեցին Բաղդադի բռնակալ տիրակալի օգնության չորս հիմնական գործոնով: Նախ՝ Իրաքի բաասական ռեժիմին բարձրակարգ տեխնոլոգիաների (հատկապես ավիացիայի ոլորտում) տրամադրումը. երկրորդ՝ AWACS ռադիոտեղորոշիչ ինքնաթիռների և լրտեսական սարքերի տրամադրում։ Երրորդ՝ տեղեկություններ ստանալ Իրանի ռազմական մարտավարության և հնարավորությունների մասին և այդ տեղեկատվությունը տրամադրել Իրաքի բաասական ռեժիմին, և վերջապես՝ արևմտյան աշխարհի և նրա դաշնակիցների, հատկապես արաբական հետադիմական երկրների քարոզչական, քաղաքական և տնտեսական աջակցության միջոցով։ Բաասական թշնամին, չնայած կարողացել էր որոշակի ժամանակաշրջանում ընդլայնել իր մարտական ​​կազմակերպությունը մինչև 50 դիվիզիա, խորացնելով իր ականապատ դաշտերը, պատնեշներն ու ամրությունները, ինչպես նաև կանխելով գրավյալ տարածքի կայունացումն ու մատակարարումը, ընդհատել իրանցի մարտիկների գործողությունները և առաջխաղացում դեպի Իրաք։ Բայց այս իրավիճակը անկայուն էր։ Ժամանակի ընթացքում և պատերազմի ոլորտում Իսլամական Հանրապետության կարողությունների աճով` տարբեր աշխարհագրական վայրերում (հարթավայրեր, լեռներ, ջուր, ավազ և այլն) գործողություններ պլանավորելը, ուժերի կազմակերպումը և մարտական​​ կազմակերպման ընդլայնումը, խորքում հանգեցրել էր Սադդամի ռեժիմի ցնցման և ապակայունացման: