Դիմադրության առանցքի շուրջ իրադարձություններն անցած մեկ տարում
https://parstoday.ir/hy/radio/world-i166864-Դիմադրության_առանցքի_շուրջ_իրադարձություններն_անցած_մեկ_տարում
Դիմադրության առանցքն իրանական 1400 թվականին արտաքին մեծ ճնշումների ենթարկվեց։ Սակայն այս ճնշումները ոչ միայն չհանգեցրին Դիմադրության խմբերի նահանջին, այլև հատկապես 12-օրյա պատերազմում ապացուցվեց այդ խմբերի կանխարգելիչ ուժի հզորացումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 15, 2022 15:16 Asia/Tehran

Դիմադրության առանցքն իրանական 1400 թվականին արտաքին մեծ ճնշումների ենթարկվեց։ Սակայն այս ճնշումները ոչ միայն չհանգեցրին Դիմադրության խմբերի նահանջին, այլև հատկապես 12-օրյա պատերազմում ապացուցվեց այդ խմբերի կանխարգելիչ ուժի հզորացումը:

Արեգակնային  հիջրեթի 1400 թվականը (2021թ. մարտի 21-2022թ. մարտի 21) Դիմադրության առանցքի համար մեկնարկեց տարածաշրջանային ու մակրո մակարդակներում տեղի ունեցած երկու փոփոխություններով: Մակրո մակարդակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախագահական ընտրություններում պարտություն կրեց և նրա փոխարեն Ջո Բայդենը զբաղեցրեց նախագահի պաշտոնը:  Այս փոփոխությունը նշանակում է Արևմտյան Ասիայում Դիմադրության դեմ ձևավորված Թրամփի, Նեթանյահուի և Բին Սալմանի եռանկյունու կողմերից մեկի վերացում: 

Տարածաշրջանային մասշտաբով ևս Մոհամմադ Բին Սալմանի դիրքը խստորեն թուլացավ, քանի որ ԱՄՆ նորընտիր նախագահը դարձավ Սաուդյան արքայազնի գլխավոր քննադատը: Թեև այդ քննադատությունն առերևույթ  մարդու իրավունքների դեմ կատարած քայլերի, այդ թվում՝ Ջամալ Խաշողջիի սպանության, և Արաբիայի իշխանության կառուցվածքում մրցակիցների նկատմամբ Բին Սալմանի ցուցաբերած կոշտ վերաբերմունքի պատճառով է, սակայն թվում  է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի նկատմամբ Բին Սալմանի ցուցաբերած  բացահայտ  աջակցությունը և Թրամփի ընտանիքի հետ նրա յուրահատուկ շփումները պատճառ են դարձել, որ ԱՄՆ-ի գործող  նախագահը  Սաուդյան արքայազնի նկատմամբ քննադատական դիրքորոշում որդեգրի:

Եռանկյունու երրորդ կողմը հանդիսացող Բենիամին Նեթանյահուն 2021 թվականի մարտին Իսրայելում անցկացված խորհրդարանական ընտրություններում հաղթեց, սակայն ընտրությունների արդյունքն այնպիսին էր, որ նրան չհաջողվեց  նոր կառավարություն ձևավորել և վերջապես 12 տարի անց նա լքեց Իսրայելի վարչապետի պաշտոնը: Դիմադրության առանցքի համար տեղի ունեցած կարևոր փոփոխությունն ամբողջացավ և վերացավ վերջին տարիներին Դիմադրության երեք կարևոր թշնամիներ՝ Թրամփ-Բին Սալման-Նեթանյահու եռանկյունին: 

Չնայած Թրամփի, Նեթանյահուի և Բին Սալմանի եռանկյունին վերացավ, սակայն դա չէր նշանակում, որ նոր գործակալները թշնամական վերաբերմունք չեն ունենալու Դիմադրության նկատմամբ: Դա ավելի շուտ նշանակում էր, որ  Դիմադրության առանցքն ի վիճակի է հաղթահարել կազմակերպված և համապարփակ ռազմական գործողություններ։ Այսպիսով, սա կարևոր քաղաքական ձեռքբերում էր Դիմադրության խմբերի համար:

Բենիամին Նեթանյահուն, որ Իսրայելի վարչապետի պաշտոնը կորցնելու վտանգն զգում էր, 2021 թվականի մայիսին 12-օրյա պատերազմ պարտադրեց Պաղեստինի Դիմադրությանը, որպեսզի միգուցե կարողանա հերթական անգամ պատերազմել և իր դիրքն ամրապնել Իսրայելի իշխանության կառուցվածքում ու իշխանությունը պահելու ենթահող ստեղծել: Սակայն բայց պատերազմի ընթացքն այնպիսին էր, որ Նեթանյահուի ենթադրություններին ու սպասելիքներին հակառակ ընթացավ:  

2021 թվականը կարելի է անվանել «Ղոդսի սուրը» գործողության տարի: Այդ թվականին Պաղեստինի Դիմադրությունը 12-օրյա պատերազմում ապացուցեց իր հզորությունը Սիոնիստական ռեժիմի ոտնձգություններին դիմակայելու և զավթիչների դեմ հարձակվելու կարողություն ձեռք բերելու հարցում:

Սիոնիստական ​​ռեժիմը, որ առավելագույնի հասցնելով Երուսաղեմում (Ղոդս) ապրող պաղեստինցիների նկատմամբ բռնությունները,  շարունակեց բռնագրավել նրանց հողերն ու տները, անտեսել Դիմադրության խմբերի նախազգուշացումը, որոնք առաջին անգամ հարձակում գործեցին Իսրայելի վրա։ Թեև այս պատերազմը մարդկային և տնտեսական կորուստներ պատճառեց պաղեստինյան դիմադրությանը,  և ցույց տվեց պաղեստինյան խմբերի և ժողովրդի միասնությունը՝  Հորդանան գետի Արևմտյան ափին, Երուսաղեմում և Գազայի հատվածում Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործություններին դիմակայելու հարցում ու ծանր հարված հասցրեց Իսրայելին։ 

Փաստորեն Պաղեստինի Դիմադրությունը ցույց տվեց, որ Երուսաղեմում, Հորդանան գետի արևմտյան ափին և 1948 թվականին բռնագրաված տարածքներում ու Գազայի հատվածում դարձել է Պաղեստինի ողջ ժողովրդին հովանավորող հզոր վահանը: Բացի այդ, Պաղեստինի Դիմադրությունն ապացուցեց, որ ռազմական կարողությունների և ժողովրդական աջակցության առումով  վերելք է ապրում։ Այս պատերազմում պարզվեց, որ Պաղեստինի Դիմադրության կանխարգելիչ հզորությունը և ռազմական կարողությունն այն աստիճան են աճել, որ նրա հրթիռներն ու ԱԹՍ-երը կարող են շրջանցել իսրայելական թանկարժեք համակարգերն ներառյալ՝ «Երկաթե գմբեթ»-ից և հարվածել Իսրայելի կենսական նշանակության օբյեկտներին, այդ թվում՝ օդանավակայաններին: Ուստի  12-օրյա պատերազմը կարևոր ռազմական հաղթանակ է Պաղեստինի Դիմադրության համար: 

--- 

Անցած մեկ տարվա ընթացքում Պաղեստինի Դիմադրությունը Իսրայելի ռեժիմին դիմակայելու և հանուն վեհ նպատակի իր կյանքը նվիրաբերելու և նահատակվելու գործողություններ իրականացնելու ականատեսն է եղել: Պաղեստինյան «Ալյոմ» լրատվական գործակալության հրապարակած վիճակագրության համաձայն՝ 2020 թվականի համեմատ,  2021 թվականին, հանուն վեհ նպատակի կյանքը զոհաբերելու և նահատակվելու նպատակով իրականացված գործողությունների թիվն աճել է: Այդ գործողությունների շրջանակում Դիմադրությունն իրականացրել է հրաձգություն, հարձակվել է սառը զենքով, և ստուգման կետերում վրաերթի ենթարկել սիոնիստ զինվորականներին:

Ըստ 2021 թվականի վիճակագրական տվյալների՝  տեղի է ունեցել հրաձգության 175, սառը զենքով 38, սիոնիստներին վրաերթի ենթարկելու 19 և ձեռակերտ ռումբեր կիրառելու  53 գործողություն։ Նույն ժամանակահատվածում 109 հրդեհ է բռնկվել Սիոնիստական բանակի ռազմական օբյեկտներում, զրահատեխնիկայի մեջ  և անցակետերում։ Քար նետելու 17 գործողության ընթացքում իսրայելական բանակի պարեկային մեքենաները լրջորեն վնասվել են։ Իսկ երեք գործողությունների ընթացքում իսրայելական բանակի անօդաչու թռչող սարքեր են խոցվել։

Նույն թվականին Հորդանան գետի արևմտյան ափին   քարերի նետման 3535  և մոլոտովի կոկտեյլի նետման 509  դեպք է գրանցվել։ Սիոնիստ ավանաբնակների ոտձգությունների դեմ  բողոքի ակցիաների ժամանալ 1109   բախում է տեղի ունեցել, և  1299 բողոքի ցույց  ընդդեմ զավթիչների:   Հորդանան գետի արևմտյան ափի բնակիչները նույն տարվա ընթացքում իրականացրել են նաև 131 «Գիշերային ցասում» գործողություն, ինչը զգալիորեն աճել է նախորդ տարվա համեմատ։

--- 

Անցած մեկ տարվա ընթացքում Լիբանանի Դիմադրությունը ենթարկվել է արտաքին մեծ ճնշումների: Իրանական 1400 թվականի առաջին կեսին Լիբանանում Սաադ Ալ-Հարիրիի կողմից կառավարություն ձևավորելու հետևանքով ստեղծված քաղաքական փակուղին շարունակվեց, մինչև ի վերջո Ալ-Հարիրին հրաժարվեց կառավարություն կազմել և Նաջիբ Միղաթիին հաջողվեց «Հեզբոլլահ»ի մասնակցությամբ նոր կառավարություն ձևավորել: Կառավարության կազմավորմամբ հանդերձ, Լիբանանի «Հեզբոլլահ»ի նկատմամբ արտաքին ճնշումները շարունակվում էին: Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ արաբական երկրները տարբեր պատրվակներով փորձել են ճնշում գործադրել Լիբանանի վրա: Որպես օրինակ, Ջորջ Քորդահին դարձավ այդ երկրի տեղեկատվության նախարարը: 

Նախքան տեղեկատվական նախարարի պաշտոնը զբաղեցնելը, Քորդահին  իր հարցազրույցներից մեկում ասել էր,որ Եմենի պատերազմն ապարդյուն պատերազմ է և «Անսարալլահն» իրավունք ունի ինքնապաշտպանվել: Այդ հայտարարությունը զայրացրեց Արաբիային և Ռիադը Բեյրութից իր դեսպանին կանչելով, Լիբանանին խիստ ճնշման տակ դրեց: Որոշ արաբական երկրներ, այդ թվում՝ Արաբական Միացյալ Էմիրություններն ու Բահրյենն այդ հարցում աջակցեցին Ալե Սաուդին և ի վերջո Քորդահին հրաժարական տվեց իր պաշտոնից:

Թեև  Քորդահիի հայտարարությունը պատրվակ դարձավ  Լիբանանի դեմ ծանր ճնշում գործադրելու համար, բայց հիմնական նպատակը Լիբանանի «Հեզբոլլահ»-ին հարվածելն էր, ինչը կարելի է նկատել Սաուդյան պաշտոնատարների խոսքերում: Սաուդյան «Ալ-Ռիադ» օրաթերթը գրել է. «Լիբանանի քաղաքական բեմը ներկայումս Արաբիային դեմ է, ինչը մեզ ստիպում է Լիբանանի դեմ քայլեր ձեռնարկել և դադարեցնել ներդումներն այդ երկրում»: Թերթը հավելել է.«Մեր թշնամանքը Լիբանանի հետ չի սահմանափակվում մի նախարարով, և այն ինչ Ջորջ  Քորդահին է ասել և այդ երկրի ԱԳ նախարար Աբդոլլահ Բու Հաբիբը և Լիբանանի մյուս պաշտոնյաները,  արտահայտում է այդ երկրի իշխող կուսակցության ու լրատվամիջոցների քաղաքականությունը, ինչը ցույց է տալիս, որ Լիբանանի քաղաքական դաշտը լիովին դեմ է եղել Արաբիային, և շարժվում է «Հեզբոլլահ»-ի քաղաքականության ուղղությամբ: Դա հենց այն է,որ մեզ ստիպել է դադարեցնել մեր ներդրումները Լիբանանում»:

Բացի արաբական երկրների կողմնորոշումից, ԱՄՆ-ն ևս պատժամիջոցների շրջանակում շարունակեց իր  թշնամական քաղաքականությունը «Հեզբոլլահ»-ի դեմ: Այդ կողմնորոշումները ցույց տվեցին, որ մի կողմից Հեզբոլլահի դիրքն ամրապնդվել է Լիբանանի իշխանության կառուցվածքում, և մյուս կողմից «Հեզբոլլահ»-ի ընդդիմադիրները ճնշման քաղաքականություն վարելով փորձում են ենթահող ստեղծել 2022 թվականի մայիսին կայանալիք  ընտրություններում  կուսակցության պարտության համար: Լիբանանցի լրագրող և վերլուծաբան դոկտոր Սանդես Ալ-Ասաադը նշել է.«Վաշինգտոնը չի ցանկանում, որ Լիբանանում ձևավորվի անկախ ու հզոր կառավարություն, այդ պատճառով, միջամտելով այդ երկրի ներքին գործերին, խափանում է կաբինետի ձևավորման գործընթացը»:

Նրա կարծիքով, թեև ամերիկացի պաշտոնյաները ժողովրդավարություն տարածելու հավակնություն ունեն, սակայն գործնականում փորձում են Լիբանանի նման երկրներում իրենց դրածո կառավարություններին իշխանության բերել: Այդ նպատակն ու քաղաքականությունը Լիբանանում «Հեզբոլլահ»-ի ներկայությամբ  անհասանելի են դարձել: