Վրաստանի արևմտամետ կողմնորոշման հետևանքների քննարկումը (6)
Այս հաղորդաշարի շրջանակներում ամեն շաբաթ քննարկում ենք Վրաստանի զարգացումները՝ սկսած Վարդերի հեղափոխությունից, որը տեղի ունեցավ 2003 թվականին մինչև ներկա ժամանակները։ Այս թողարկման ընթացքում հակիրճ կանդրադառնանք 2003-2020 թվականներին Վրաստանի տնտեսության և արտաքին քաղաքականության ոլորտում, այդ երկրի արևմտամետ քաղաքականության հետևանքներին։
Վրաստանի արևմտամետ կողմնորոշման հետևանքները ընդհանուր առմամբ դրական և բացասական ազդեցություն թողեցին ժողովրդի վրա։ Մի կողմից, այս կողմնորոշման ընդունումն այնպիսի առավելություններ է ունեցել Վրաստանի և նրա ժողովրդի համար, որոնց տարիներ ձգտել է երկրի քաղաքական և ինտելեկտուալ վերնախավը։ Այդ առավելություններից է եղել կոռուպցիայի և կաշառակերության դեմ պայքարը, հատկապես պետական կառույցներում: Սա 2013-2020 թվականներին՝ եվրոպական ճանաչված չափանիշներով թափանցիկություն մտցնելու ուղղությամբ ջանքերի արդյունքում Վրաստանի համար դրական հետևանքներ ունեցավ։ Մյուս կողմից, Վրաստանի արևմտամետ քաղաքականության բացասական հետևանքները վնաս են հասցրել Ռուսաստանի հետ հարաբերություններին։ Հարավային Օսիայի և Աբխազիայի ինքնավար հանրապետությունները 2008 թվականին Վրաստանից անջատվելուց հետո, Ռուսաստանին համոզեցին ճանաչել այդ շրջանների անկախությունը։ Իսկ ԱՄՆ-ն ու Եվրամիությունը ոչ մի օգնություն չցուցաբերեցին Վրաստանին։ Նրանք փաստորեն հաշտվեցին Վրաստանի մասնատման փաստի հետ։
---
Անկասկած, Արևմուտքի հետ հարաբերությունների արդյունքում, Վրաստանի տնտեսական ու սոցիալական ազդեցությունները չի կարելի դնել մեկ կշեռքի վրա, թեև այս երկուսը երկարատևում խորը ազդեցություն են թողնում միմյանց վրա, բայց ընդհանուր առմամբ պետք է նկատի առնել 2013 թվականից հետո, Արևմուտքի հետ հարաբերությունների ընդլայնման ազդեցությունները հատկապես Վրաստանի տնտեսական ոլորտում։ Մի կողմից, Եվրոպայի հետ հարաբերությունների ընդլայնման և օտարերկրյա ծավալուն ներդրումների արդյունքում Վրաստանի տնտեսությունն աճել է, քանի որ օտարերկրյա ներդրումները Վրաստանի տնտեսական աճի պարամետրերից էին։ Մյուս կողմից, ԱՄՆ-ի հետ Վրաստանի հարաբերությունների ընդլայնման արդյունքում, Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը և Եվրամիությունը վարկեր տրամադրեցին Վրաստանին: Այս վարկերով Վրաստանի տնտեսական և ֆինանսական կարողությունը մեծացավ և այս երկիրը կարողացավ վերակառուցել իր ենթակառուցվածքները, ավարտին հասցնել նախագծերը և բարեփոխել վարչական թափանցիկության գործընթացը։
Վրաստանի արևմտամետ քաղաքականության բացասական հետևանքներից են այդ երկրի արտաքին պարտքի ավելացումը և տնտեսության կախվածությունը արևմտյան դրամավարկային և ֆինանսական շուկաներից, որոնք ցանկացած պահի կարող են նոր ճգնաժամի առաջ հայտնվել։ 2008 թվականից ի վեր Վրաստանի կողմից Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը Մոսկվայի և Թբիլիսիի միջև վերացրել է բազմաթիվ տնտեսական հնարավորություններ, հատկապես էներգետիկայի, տարանցման և առևտրի ոլորտներում:
Արևմուտքի հետ Վրաստանի սերտ կապերի պատճառով, 2000 թվականին այդ երկիրը դարձավ Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ, ինչը հետագայում դրական արդյունքներ ունեցավ Վրաստանի արտահանման և ներմուծման համար, բայց չնայած Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցությանը, Թբիլիսին չկարողացավ ընդդիմանալ ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցությանը:
Քաղաքացիական ծառայությունների կենտրոններ ստեղծելով, Վրաստանի կառավարությունը կարողացավ ստեղծել արդյունավետ մեխանիզմ ողջ երկրում, որը աշխատատեղեր ստեղծելու և այլ ոլորտներում հիմնական ծառայություններ է մատուցում քաղաքացիներին: Այնուամենայնիվ հատկապես հեռավոր և լեռնային շրջաններում առկա խնդիրները շարունակվում են:
Պաշտոնական տվյալներով՝ Վրաստանում առողջապահական ծառայություններին հասանելիություն ունեցող քաղաքացիների ցուցանիշը 2005 թվականի 93 տոկոսից 2015 թվականին նվազել և կազմել է 86 տոկոս, իսկ գործազրկության մակարդակը շարունակում է բարձր մնալ: 2017 թվականին գործազրկության մակարդակը կազմել է13.9 տոկոս:
---
Վրաստանի տնտեսությունը դեռևս անկայուն է՝ չնայած արտադրական տեմպերի բարելավմանը։ ՀՆԱ-ն 2016 թվականին կազմել է 14,38 միլիարդ դոլար, իսկ 2017 թվականին՝ 15,16 միլիարդ դոլար։ Նրա մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 2016 թվականին 10,005 դոլարից 2017թ. հասել է 10,699 դոլարի: Սակայն տնտեսությունը դեռ չի հասել 1989 թվականի ՀՆԱ-ի մակարդակին: 2018 թվականի դեկտեմբերին Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) անցկացրած վերջին հարցման արդյունքում պարզվել է, որ հարցվածների 62 տոկոսն իրեն համարում է գործազուրկ, իսկ զբաղվածությունը մնում է հասարակության գերխնդիրը։
Մյուս կողմից, Վրաստանը, չնայած իր կենսաբազմազանությանը, փոքր կլիմայական պայմաններին և հարուստ մշակութային լանդշաֆտներին, բախվում է բնապահպանական լուրջ մարտահրավերների, քանի որ հողերի և անտառների դեգրադացումը, աղտոտումը և թափոնների կառավարումը հանգեցնում են կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության կորստի: 2018 թվականի մարտին գյուղատնտեսության նախարարությունը միաձուլվեց Շրջակա միջավայրի պահպանության նախարարության հետ, որի արդյունքում շրջակա միջավայրի պահպանության գյուղատնտեսության նախարարությանը վերապահվեց բնապահպանական մարտահրավերների նվազեցմանն ուղղված քաղաքականության պատասխանատվությունը: Այնուամենայնիվ, Վրաստանի բնապահպանական կառավարումը մնում է կախված օտարերկրյա ներդրումներից: Բնապահպանական առումով լուրջ հսկողություն չի սահմանվել Վրաստանում գործող ամերիկյան և եվրոպական ընկերությունների գործունեության նկատմամբ:
---
Սոցիալ-մշակութային ցուցանիշների առումով 2003թ. տեղի ունեցած Վարդերի հեղափոխությունից հետո, Վրաստանի բոլոր կրթական և համալսարանական կենտրոններից հանվեցին ռուսերեն տեքստերը և ռուսաց լեզվի ուսուցումը դպրոցներից ու համալսարաններից և դրանք փոխարինվեցին անգլերենով։ Վրաստանում արեւմտյան բուհերի զարգացումը, կրթաթոշակների ավելացումը, արևմտյան ֆիլմերի ցուցադրությունը և այլն, այդ երկրի արեւմտամետ քաղաքականության տարածվածության դրսևորումներից են։ Վրաստանում հակառուսական միջոցառումներից կարելի է նշել Վրաստանի ժամանակակից պատմության թանգարանում մեծ դահլիճի հատկացումը։ Թբիլիսիում «Հարյուր տարվա օկուպացիա» խորագրով ցուցահանդեսում 1918-ից 2008 թվականներին Ռուսաստանի քաղաքականությանն առնչվող բոլոր լուսանկարներն ու փաստաթղթերը ցուցադրվում են բացասական կողմնորոշմամբ:
Արտաքին քաղաքականության ոլորտում, Եվրամիության համաձայնագրից հետո, 2016 թվականի հուլիսի 1-ից Վրաստանի քաղաքացիների համար սկսվեց առանց վիզայի մուտքը ԵՄ երկրներ և Շենգենյան տարածք։ Վրաստանի եվրոպականացման գործընթացում այս հարցը խորհրդանշական մեծ նշանակություն ուներ Թբիլիսիի համար։ Իրականում, Թբիլիսիի տեսանկյունից, արտաքին քաղաքականության կարևորագույն իրադարձությունը ԵՄ-Վրաստան համաձայնագիրն է, որն ուժի մեջ է մտել 2016 թվականի հուլիսի 1-ից։ ԵՄ-Վրաստան համաձայնագրի շրջանակում լուրջ բարեփոխումներ իրականացնելու պարտավորություններ սահմանվեցին Թբիլիսիի համար՝ վիզաների ազատականացման և «Խորն ու համապարփակ ազատ առևտրի գոտու» միջոցով ԵՄ շուկա մուտք գործելու դիմաց։
---
Վրաստանի արևմտականացմանը զուգընթաց, անջատված շրջաններ Աբխազիան և Հարավային Օսիան ավելի ու ավելի մեծ կախվածություն ունեցան Ռուսաստանի Դաշնությունից, և Մոսկվան այդ շրջաններում հիմնեց ռազմակայաններ: Ժնևի միջազգային բանակցությունները, որոնք սկսվել էին 2008 թվականի վրաց-ռուսական պատերազմից հետո, ձախողվեցին։ Փաստորեն, Վրաստանի արևմտամետ քաղաքականությունը հանգեցրեց 2008 թվականի Հարավային Օսիայի պատերազմից հետո Թբիլիսիի դիվանագիտական հարաբերությունների խզմանը Ռուսաստանի հետ ։ Ավելի քան 13 տարի Վրաստանի արևմտամետ կողմնորոշումը ոչ միայն չի փոխել Մոսկվայի դիրքորոշումը Վրաստանի նկատմամբ, այլև մեծ վնաս է պատճառել այդ երկրի տարանցմանը, տնտեսությանը և էներգետիկային: Որոշ փորձագետներ, անդրադառնալով Ուկրաինայի դեմ Ռուսաստանի կատարած հարձակմանը,որը պատասխան քայլ է ՆԱՏՕ-ին Կիևի մերձենալուն, համոզված են, որ Մոսկվայի և Թբիլիսիի միջև լարվածությունը կարող է սրվել, եթե Վրաստանը շարունակի ՆԱՏՕ-ամետ քաղաքականություն վարել:
Վրաստանի կառավարությունների արեւմտամետ մոտեցումը երկրի տարածաշրջանային մարտահրավերների ամենակարեւոր գործոնն է։ Ռուսաստանը միշտ էլ ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի ներկայությունը Կովկասում համարել է սպառնալիք իր ազգային շահերի դեմ, իսկ Վրաստանը, որպես նրա հարևաններից մեկը, վերջին երկու տասնամյակների ընթացքում եղել է մարտահրավեր այդ երկրի համար։
Գնահատելով Վրաստանի արևմտամետ քաղաքականությունը 2003 թվականից ի վեր, եվրասիական հարցերի փորձագետ, դոկտոր Ահմադ Քազեմին համոզված է, որ այս մոտեցումը ոչ միայն չի կարողացել վերականգնել Վրաստանի տարածքային ամբողջականությունը Աբխազիայում և Հարավային Օսիայում, այլև հանգեցրել է 2008 թվականի Ռուսաստան-Վրաստան պատերազմին և Մոսկվայի կողմից անջատողական շրջանների անկախության ճանաչմանը։
Քազեմին կարծում է, որ 2008թ.-ին տեղի ունեցած Հարավային Օսիայի պատերազմից հետո, Վրաստանում աճել է այն քաղաքացիների թիվը, որոնց համոզմամբ, Թբիլիսին ՆԱՏՕ-ամետ քաղաքականության վրա պնդելու փոխարեն, պետք է փորձի հավասարակշռված հարաբերություններ հաստատել ՌԴ-ի և ԵՄ-ի հետ և առաջնահերթություն տալ տարածաշրջանային համագործակցությանը։