Նորություններ(30)
Շաբաթական եթեր հեռարձակվող «Նորություններ» հաղորդաշարի շրջանակներում, ներկայացնում ենք գիտական, մշակութային, գեղարվեստական, ռազմական ու տնտեսական ոլորտներում Իրանի գրանցած նորագույն ձեռքբերումները։
Այս շաբաթվա զրույցը կսկսենք տեխնոլոգիայի ոլորտում գրանցված նոր ձեռքբերման մասին:

Հարմար մեկուսիչները նվազեցնում են տների ջեռուցման ծախսերը և դրանով իսկ նվազեցնում ջերմոցային գազերի արտանետումները:Սակայն մեկուսիչների մոտ 90%-ը պատրաստված է նավթային հիմքով պլաստմասսայից կամ հանքային մանրաթելերից:Այս չվերականգնվող նյութերը արտադրական գործընթացում արտանետում են ածխաթթու գազ և երբ շենքը քանդվում է հազվադեպ են վերամշակվում:Այսպիսով բարձրացնում են աղտոտվածության մակարդակը։Այս կապակցությամբ, իրանցի մի հետազոտող Գերմանիայի Գաթինգեն համալսարանի հետազոտական խմբի հետ միասին ներկայացրել են ադիբուդիի հատիկներից պատրաստված մեկուսիչ թիթեղներ:Այս մեկուսիչը, ոչ միայն պահպանում է ջերմությունը, այլև հրակայուն է և հիդրոֆոբ:
Համալսարանի սնկաբանության դասախոս և ավագ գիտաշխատող Ալիռեզա Խարազիփուրի խոսքով, նոր գործընթացը հիմնված է պլաստմասսայի արդյունաբերության վրա և օգնում է արտադրել էժան բիոմեկուսիչ սալիկներ արդյունաբերական մասշտաբով:Ըստ հետազոտողի, ով առաջին անգամ 2008 թվականին,նկատել է ադիբուդի արտասովոր հատկությունները,որը նման էր պոլի ստիրենին և շատ թեթև էր, սակայն չուներ դրա թերությունները։Այս քիմիական նյութը վնասում է շրջակա միջավայրը և վտանգավոր է մարդկանց համար։Այս պոլիմերը չի քայքայվում շրջակա միջավայրում ,այն հաճախ կլանվում է ջրային կենդանիների կողմից:
Խարազիփուրը և իր գործընկերները ուսումնասիրելով ադիբուդին մեկուսիչի վերածելու գործընթացը ,աստիճանաբար ներկայացրեցին ադիբուդի փաթեթը, որը կոչվում է Abocorn:Այս նյութը բուսական այլընտրանք է այն ֆոմերի համար ,որոնք օգտագործվում են ՝էլեկտրոնային սարքերի փաթեթավորման համար և ձայնամեկուսիչ վահանակների և այլնի մեջ: Հետազոտողների այս խումբը ապա նպատակադրել է պատրաստել շենքերի մեկուսիչներ: Գութիգեն համալսարանը համաձայնագիր է ստորագրել , շինանյութեր արտադրող ընկերություն ՝ Bachl խմբի հետ,որպեսզի Խարազիի ստեղծած մեկուսիչի արտադրության գործընթացը կոմերցիոն օգտագործման հանձնի:
.......
Անցյալ շաբաթ ականատեսը եղանք իրանցի արվեստագետների մի քանի նվաճումների:
Մոջթաբա Ղասեմին «Խունաբ» իրանական ֆիլմը արժանացավ «2021 թվականի ԱՄՆ-ի Յունիվեսալ միջազգային 11-րդ փառատոն»-ի լավագույն ռեժիսորի մրցանակին: Փառատոնն ամեն տարի կայանում է ԱՄՆ-ի Միսուրիի ՝Կանզաս Սիթիում, և14 անվանակարգերում, ներկայացնում է իր լավագույններին, ներառյալ՝ լավագույն ռեժիսոր, լավագույն օպերատորական աշխատանք, լավագույն դերասան, լավագույն դերասանուհի, լավագույն գործողություն, լավագույն դրամա, լավագույն վավերագրական ֆիլմ, լավագույն կարճամետրաժ ֆիլմ և այլն:
«Խունաբը», որպես Իրանի կինոյի միակ ներկայացուցիչը աշխարհի ավելի քան 2830 ֆիլմերի մեջ , փառատոնի լավագույն հինգ ֆիլմերի եզրափակիչ փուլ անցավ և մրցակցելով ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իտալիայի և Իսպանիայի ֆիլմերի հետ.հաջողեց լավագույն ռեժիսորի առաջին մրցանակը շահել:Ավելի վաղ, Մոջթաբա Ղասեմին իր «Խունաբ» ֆիլմով արժանացել էր «Իտալիայի Հռոմի 2020» -ի հեղինակավոր անկախ ֆիլմերի փառատոնի լավագույն ռեժիսորի առաջին մրցանակին։Նաև 2020 թվականին Թեհրանի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնի լավագույն ձայնագրության առաջին մրցանակը շնորհվել էր Խունաբին։
Ֆիլմի ամփոփագրում նշված է. «Վերելքից մինչև վայրէջք տարածությունը շատ փոքր ընտրություն է , ընտրություն բարու և չարի միջև»:
Գեղարվեստական մեկ այլ նվաճման մեջ ռեժիսոր Ադել Մաշուրիի «Խանեյե բախտ» (Բախտի տունը) կարճամետրաժ ֆիլմն իր 12-րդ միջազգային ներկայությամբ, արժանացել է «Լավագույն դերասան» անվանակարգին,«American Route 66»-ի 22-րդ փառատոնում: Մարդու իրավունքներին և մարդկային խնդիրներին առնչվող այս փառատոնն անցկացվել է Իլինոյզ նահանգի Սփրինգֆիլդ քաղաքում նոյեմբերի 5-ից 15-ը։
«Խանեյե Բախտ» կարճամետրաժ ֆիլմն արդեն արժանացել է «Լավագույն դերասան» մրցանակին՝ Նասիմ Աֆշարփուրի և «Լավագույն օպերատորական աշխատանք» մրցանակին՝ Ադել Մաշուրիի համար՝ Թուրքիայի «Սիմորնա» փառատոնից հետո,այն նաև նոմինացվել է Buffalo Dreams Fantastic American Film Festival-ի լավագույն միջազգային կարճամետրաժ ֆիլմ անվանակարգում:Կարճամետրաժ այս ֆիլմն ընտրվել է ԱՄՆ-ի Jersey Shore-ի, Ավստրիայում՝ Vienna-ի, Կանադայում՝ Short That Are Not Pants-ի, և ԱՄՆ-ի Indie Short Fest-ի և Short Film Slam-ի փառատոներում ,մրցութային բաժնում ներկայացվելու համար և ցուցադրվելու է այդ փառատոներում:
Նասիմ Աֆշարփուրը այս կարճամետրաժ ֆիլմի միակ դերասանը, գրողը ու ռեժիսորի խորհրդատուն է։
Անցյալ շաբաթ ևս մեկ կարճամետրաժ ֆիլմ արժանացավ միջազգային կինոփառատոների մրցանակին։Մարզիե Ռիահիի «Վարորդական դասարան» կարճամետրաժ ֆիլմն արժանացել է «Լա.Մեկո գերմանական կարճամետրաժ ֆիլմերի 18-րդ փառատոնի» գլխավոր և առաջին մրցանակին։Այս փառատոնը բոլոր ժանրերում կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրության համար է։
Սա,այս ֆիլմի քսաներորդ կինոմրցանակն է։ Մինչ այդ ֆիլմը շահել է Հայաստանի «Ոսկե ծիրան» մրցանակը «Ոսկե ծիրան» 16-րդ փառատոնում , «Իտալիայի այսօրվա կրոն» 22-րդ փառատոնի՝ Լավագույն կարճամետրաժ ֆիլմի մրցանակը,ԱՄՆ-ի Օհայի 20-րդ կինոփառատոնի ,Լավագույն կարճամետրաժ ֆիլմի մրցանակը, Ամերիկյան Big Muddy անկախ ֆիլմերի 42-րդ փառատոնի լավագույն կարճամետրաժ ֆիլմի մրցանակը,«ԱՄՆ-ի կանանց դիտանկյունից 21-րդ փառատոնի Լավագույն կարճամետրաժ ֆիլմի մրցանակը,«Ճապոնիայի Այչի կանանց կինոյի 25-րդ միջազգային փառատոնի՝հանդիսատեսի կողմից ընտրված լավագույն ֆիլմի մրցանակը, ԱՄՆ-ի «Տոպազ կանանց » 18-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի մրցանակը,Հարավային Կորեայի Սեուլի կանանց ֆիլմերի 13-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակը,ԱՄՆ-ի ,Սան Ֆրանցիսկոյի իրանական ֆիլմերի տասներկուերորդ փառատոնի լավագույն դերասանուհի մրցանակը՝ Լինդա Կիանիի համար,Լիբանանի Բեյրութի կանանց փառատոնի և Հնդկաստանի կինո-ճանապարհորդություն երկու փառատոներից,լավագույն սցենարի մրցանակը՝ Մարջան Ռիահիի համար:
Նոյեմբերի 11-ին Գերմանիայում անցկացված La.Meko 18-րդ միջազգային կինոփառատոնը ներկայացրեց իր հաղթողներին:
Նաև ռեժիսոր Մեհդի Գանջիի և պրոդյուսեր Բեհզադ Թավաքոլիի «Դաջված երազներ» վավերագրական ֆիլմը,որի միջազգային առաջին պրեմիերան կայացել էր Միլանի 39-րդ սպորտային կինոփառատոնում, փակման հանդիսության ժամանակ,ֆուտբոլային երկար ֆիլմերի բաժնում արժանացել է ՝ ժյուրիի գնահատագրին և փառատոնի բյուրեղյա մեդալին, Սպորտային հեռուստատեսության և կինոյի համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Ֆրանկո Էսկանիի ձեռամբ:
Փառատոնի փակման հանդիսությանը ,որը կայացավ Օլիմպիկի միջազգային կոմիտեի նախագահ Թովմաս Բախի ուղերձով, ներկա էին մշակույթի և սպորտի ականավոր գործիչներ, այդ թվում՝ Միլանի քաղաքապետը, Ա.Սե.Միլան , Ինտեր Միլան , և Ռեալ-Մադրիդ ակումբների տնօրենները և Իտալիայի մշակույթի այլ գործիչներ։«Դաջված երազներ» վավերագրական ֆիլմը ներկայացնում է Իրանի չորս անկյուններից մի քանի ֆուտբոլասեր պատանիների պատմությունը, որոնք մրցում են միմյանց հետ,որպեսզի կարողանան Ֆուտբոլ սովորելու համար, մեկնել Իսպանիա՝ Լա լիգայի պրոֆեսիոնալ մարզիչների հսկողության ներքո:Այս վավերագրական ֆիլմի պրոդյուսերն է ՝ Բեհզադ Թավաքոլին և նկարահանվել է Իրանի մի քանի և Իսպանիայի երեք քաղաքներում,որը 120 երկրների ստեղծագործությունների շարքում գնահատվել է Միլանի փառատոնում։
Իրանի սպորտային ֆիլմերի փառատոնը Սպորտային կինոյի և հեռուստատեսության համաշխարհային ֆեդերացիայի (FICTS) բացառիկ ներկայացուցիչն է։FICTS-ի կենտրոնատեղին գտնվում է Իտալիայի Միլան քաղաքում և ֆեդերացիային անդամակցում են ավելի քան 120 երկրներ:Իրանի փառատոնը, որպես ասիական և տարածաշրջանային 28 երկրների համաշխարհային 16 կենտրոններից մեկը և Միլանի միջազգային կինոփառատոնին մասնակցելու համար ասիական և տարածաշրջանի 28 երկրների հյուրընկալող, ուշադրության է արժանացել այս երկրների կինոգործիչների և կինո օպերատորների կողմից և հաշվի առնելով այս փառատոնի միջազգային դիրքը , այս փառատոնին մշտապես ներկայացվում են ստեղծագործություններ եվրոպական և այլ երկրներից ։