Նորություններ(31)
Նորություններ հաղորդաշարի շրջանակներում ներկայացնում ենք Իրանում գրանցված վերջին ձեռքբերումները՝ գիտական, մշակութային, տնտեսական ու ռազմական ոլորտներում:

Անցյալ շաբաթ Google-ը հարգելով իրանցի հետազոտող Ալի Ասգարզադեի հիշատակը, փոխել է իր լոգոն: Այս հետազոտողն ներկայացրել էր (fuzzy logic) «Ֆուզեյ կամ անորոշ տրամաբանության» տեսությունը:Ալի Ասգարզադեն ծնվել է 1921 թվականին Բաքվում՝ իրանցի հոր և ռուս մոր ընտանիքում։Թեհրանի համալսարանում էլեկտրոնային ճարտարագիտության բակալավրի կոչում ստանալուց հետո, նա սովորել է MIT-ում և դոկտորականի կոչում ստացել Կոլումբիայի համալսարանից:1950-ականներին ,նա եղել է նույն համալսարանի ասիստենտ։
Այս գիտահետազոտողը ,1959 թվականին միացել է Կալիֆորնիայի համալսարանի Բերքլիի Էլեկտրոնիկայի ֆակուլտետին և ընդլայնել այն՝ ներառելով համակարգչային գիտությունը:Այնուհետ մյուս ֆակուլտետներ ևս հետևել են այդ գործընթացին: Համակարգչային գիտության ոլորտում Ալի Ասգարզադեի ամենագլխավոր ձեռքբերումը «Ֆուզեյ»տրամաբանության տեսությունն է։«Անորոշ տրամաբանության »տեսությունը տրամաբանության ձև է, որտեղ փոփոխականների ճշգրիտ արժեքները կարող են լինել 0-ի և 1-ի միջև գտնվող ցանկացած իրական թիվ:Այն օգտագործվում է մասնակի ճշմարտություն հասկացությունը կարգավորելու համար, որտեղ ճշմարտության արժեքը կարող է տատանվել ամբողջովին ճշմարիտ և ամբողջովին կեղծ արժեքների միջև:Հետազոտողը մահացել է 2017 թվականի սեպտեմբերին։Google-ը Ալի Ասգարզադեի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար նկատի է առել նոյեմբերի 30-ը, քանի որ անորոշ տրամաբանության հետազոտությունն առաջին անգամ ներկայացվել է 1964 թվականի նոյեմբերի 30-ին և վերջնականապես հրապարակվել է 1965 թվականին։
Անցյալ շաբաթ իրանցի հետազոտողները հաջողեցին արձանագրել գիտական մի քանի նվաճումներ։
Ամիրքաբիրի տեխնոլոգիական համալսարանի գիտնականներն օգտագործել են կավի հանքանյութերը ,կենսահամատեղելի դեղամիջոցների արտադրության մեջ:Ամիրքաբիրի տեխնոլոգիական համալսարանի դոկտորականի շրջանավարտ և այս նախագծի իրականացնող Սոլեյմանփուր Մողադամի խոսքերով,նախագծի իրագործման նպատակն է՝արտադրել դեղերի համակցություն , որը կապված է թերապևտիկ արդյունավետության բարելավման և կողմնակի հետևանքների նվազեցման հետ:Այս նախագծում մեր պատրաստած ֆորմուլացիան կարող է օգտագործվել նաև , վարակի և բորբոքումների բուժման, հակաբիոտիկ վիրակապերի պատրաստման ոլորտում:«Հաշվի առնելով դեղագործական արդյունաբերության մեջ կավերի լավ փորձը,և այն հանգամանքը , որ երկար տարիներ է ինչ , բացի ակտիվ բաղադրիչներից, դրանք օգտագործվել են ,որպես կողմնակի նյութեր դեղագործական արտադրանքներում,որոշեցինք օգտագործել կավե հանքանյութերը ,որպես դեղամիջոցի բաղադրության հիմք», ասել է Մողադամը:
Հետազոտողի խոսքով, այս նախագծի համար սինթեզվել են երեք առաջարկվող ֆորմուլացիաներ,,որոնցից լավագույնը բիոլոգիական բաղադրությունն էր ,ի վերջո, մենք մարդու մարմնի մոդելավորված միջավայրում հասանք դեղամիջոցի վերահսկվող թողարկմանը :Փաստորեն, ստացված դեղամիջոցի համակցությունը կարողացել է արդյունավետ կետում ապահովել բուժման հատկություն և բուժման ընթացքում պահպանել թերապևտիկ հատկությունները և ամենակարեւորը՝ նվազեցնել դեղամիջոցի կողմնակի հետևանքները:
Ամիրքաբիրի տեխնոլոգիական համալսարանի հետազոտողն ասել է.«Հուսով ենք, որ բարեփոխված դեղամիջոցը կկարողնա օգնել՝ պայքարել հակաբիոտիկների դիմադրության դեմ և ավելի կարճ ժամանակում բուժել վարակները:Ամբողջ աշխարհում հակաբիոտիկների վերաբերյալ բազմաթիվ հետազոտություններ են կատարվել, սակայն դրանք բոլորն էլ հիմնված են քիմիական նյութերի վրա իսկ, Իրանում՝հեշտությամբ հասանելի չեն, ԱՄՆ-ի անարդար պատժամիջոցների պատճառով:Բայց այս նախագծում մենք օգտագործել ենք կավե հանքանյութեր, որն օրգանական է և էկոլոգիապես մաքուր , էժան և հասանելի բաղադրություն է:
Այս ուսումնասիրություններն իրականացվել են հանքարդյունաբերության ֆակուլտետի քիմիայի լաբորատորիայում ,երեք տարվա ընթացքում և այս նախագծի փուլերի վերաբերյալ չորս հոդված է տպագրվել արտասահմանյան հեղինակավոր ամսագրերում:
Ներքին գիտելիքահենք մի ընկերություն հաջողել է դիաբետով հիվանդների ոտքի վերքի բուժման քսուկ արտադրել, որը վերքերի ապաքինումից բացի , կարող է վերահսկել նաև հիվանդի արյան շաքարը։Գիտելիքահենք այս ընկերության գործադիր տնօրենի խոսքով, ընկերության տեխնոլոգիական ակտիվիստներն աշխատում են մարդկային , անասնաբուժական, կոսմետիկ և առողջապահական դեղերի ոլորտում։Այս ընկերության արտադրած դեղերի 90% բուսական և 10% քիմիական են։Այս դեղը նվազեցնում է բորբոքումն ու այտուցը և արագացնում բնական ապաքինման գործընթացը և կանխում դիաբետիկ վերքերի վարակումը:Այս քսուկի ֆորմուլացիայում օգտագործված ազդեցիկ բաղադրիչները,հակասնկային, հակամանրէային և հակաբորբոքային հատկություններ ունեն:
Տնօրենի խոսքով՝ քսուկի հակաօքսիդանտ միացությունները թակարդում են ազատ ռադիկալները, որոնք կարևոր դեր են խաղում վերքերի բուժման և դիաբետիկ վերքի վարակի կանխարգելման գործում։Նաև այս միացության մեջ մեղրամոմի առկայությունը կրկնապատկել է դեղամիջոցի թերապևտիկ ազդեցությունը դիաբետիկ վերքերի բուժման գործում: Ի տարբերություն շաքարախտով հիվանդների համար շուկայական այլ դեղամիջոցների և քսուկների , որոնք պետք է վերահսկեն արյան շաքարը ոտքերի խոցերի բուժման համար, այս քսուկն իր արտասովոր վերականգնող ուժի շնորհիվ կարող է բուժել վերքերը, նույնիսկ եթե հիվանդը մոռանում է արյան շաքարի կարգավորումը կամ անոթային վարակը և կանխում է նոր վերքերի առաջացումը:Այս հատկությունը չկա շատ այլ արտադրությունների մեջ, քանի որ դրանք չեն կարողանում կարգավորել հիվանդի արյան շաքարը, և վերականգնման գործընթացը դժվարության առջև է կանգնում:
Հարգելի ունկնդիրներ, անցյալ շաբաթ Իրանում ականատես եղանք նաև մի քանի գեղարվեստական իրադարձությունների:
Ստոկհոլմի Սամայի կինոփառատոնում Տաջիկստանի, Հնդկաստանի, Ղազախստանի և Աֆղանստանի ֆիլմերի մրցակից Նավիդ Մահմուդիի «Մեռնելը սուրբ ջրում» ֆիլմը, ընտրվել է ՝որպես լավագույն գեղարվեստական ֆիլմ և ստացել փառատոնի մրցանակը:Նոյեմբերի 26-ից 29-ը Շվեդիայում անցկացվել է Ստոկհոլմի Սամայի 12-րդ կինոփառատոնը, որին մասնակցել էին իրանական «Այն գիշեր, երբ լիալուսին էր», «Մեռնելը սուրբ ջրում», «Այս կողմ, այն կողմ» և «Մենք սպասում ենք» ֆիլմերը ,իսկ փառատոնի ավարտին իրանական «Մեռնելը սուրբ ջրում» ֆիլմն արժանացավ փառատոնի լավագույն գեղարվեստական ֆիլմի մրցանակին։Մահմուդի եղբայրների ֆիլմը պատմում է մի քանի երիտասարդ աֆղան ներգաղթյալների մասին, ովքեր մտադիր են մեկնել Եվրոպա:
Ռեժիսոր Նուշին Մերաջիի և Մեհդի Ֆարդ Ղադերիի պրոդյուսերությամբ նկարահանված «Տղան» ֆիլմը նույնպես արժանացել է «Լավագույն ֆիլմ» մրցանակին իր վերջին միջազգային ներկայությամբ՝Մինսկի կինոփառատոնի «Երիտասարդ կինոմրցույթ»-ի բաժնում, որը հայտնի է ,որպես «Լիստապատ»:Նոյեմբերի 20-ից 26-ը Բելառուսում կայացել է Մինսկի 27-րդ միջազգային կինոփառատոնը, որի հաղթողները պարգևատրվել են ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 26-ին։Ֆիլմն Մոսկվայի փառատոնի հիմնական մրցույթի բաժնում, արդեն արժանացել է Ռուսաստանի քննադատների միութեան լավագույն ֆիլմի՝և Լավագույն դերասանի մրցանակին , նաև ցուցադրվել է Ռոտերդամի և Իսպանիայի Վալյադոլիդի կինոփառատոների լուսավոր ապագա բաժնում։
Նաեւ գեղարվեստական մեկ այլ միջոցառման ժամանակ իրանցի 2 կինոռեժիսորներ ներկա են եղել Հնդկաստանի մանկական կինոփառատոնի տարբեր մասերում, որպես մրցավար:Ֆիլմարտադրող Մոհամմադ Հասան Շահը «մանկական կինոյի 2-րդ միջազգային փառատոնում (Kidz CINEMA)դատել է այս փառատոնի կարճամետրաժ անիմացիոն բաժնին հասած ստեղծագործությունները: Երիտասարդներին հատկացված «երեխաները ֆիլմ են պատրաստում »բաժնում Ազադե Շաքուրի Ռադը ներկա էր, որպես իրավարար: Այս շրջանում փառատոնի գրասենյակ էր ուղարկվել 93 երկրներից 1519 ֆիլմեր:
Kidz Cinema փառատոնը անցկացվում է նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 19-ը , Հնդկաստանի Մումբայ քաղաքում:Շահ Մոհամմադին անդամակցում է Իրանի կարճամետրաժ ֆիլմերի միության եւ մանկապատանեկան ֆիլմի միջազգային ասոցիացիայի (Սիֆիժ)-ի անդամ է, իսկ ժամանակին եղել է Սիդնեյի Short Soup փառատոնի 15-րդ շրջանի եւ ԻՍՖԱ-ի 11-րդ ակադեմիայի մրցավարը:Փառատոնի այս շրջանում ,համայն աշխարհից երեխաները կարող են փառատոնին գրանցվելով դիտել փառատոնի ֆիլմերը և մասնակցել փառատոնի շրջանակներում ֆիլմարտադրության ,ֆիլմի սցենարի մշակման և անիմացիայի թեմատիկայով հատուկ վարպետության անցկացվող վարպետության առցանց դասընթացներին:
Սիրելի ունկնդիրներ,մինչ նոր հաղորդում Տերն ընդ Ձեզ: