Լուսավոր ապագա(31)
https://parstoday.ir/hy/radio/world-i167888-Լուսավոր_ապագա(31)
Հարգելի ունկնդիրներ, այս հաղորդման ընթացքում կխոսենք Իրանի իսլամական հեղափոխությունից հետո թատրոնի ու գրականության ոլորտում տեղի ունեցած զարգացումների մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 27, 2022 06:45 Asia/Tehran

Հարգելի ունկնդիրներ, այս հաղորդման ընթացքում կխոսենք Իրանի իսլամական հեղափոխությունից հետո թատրոնի ու գրականության ոլորտում տեղի ունեցած զարգացումների մասին:

Ողջույն, հարգելի ունկնդիրներ, ներկայացնում ենք «Լուսավոր ապագա» հաղորդաշարի հերթական ծրագիրը: Հաղորդաշարի շրջանակներում քննարկում ենք իսլամական հեղափոխությունից հետո վերջին 4 տասնամյակների ընթացքում Իրանում գրանցված ձեռքբերումները:  Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք արվեստի ու մշակույթի, հատկապես՝ կինոյի ոլորտում գրանցված ձեռքբերումների մասին: Կինոյից հետո, թատրոնն այն ոլորտներից է, որ մեծ զարգացում է ապրել իսլամական հեղափոխության հաղթանակից հետո: Նախորդ ծրագրում անդրադարձանք հեղափոխության հաղթանակից հետո թատրոնի ոլորտում տեղի ունեցած մի շարք իրադարձությունների: Հետհեղափոխական շրջանում,  քաղաքներում գրանցված պրոֆեսիոնալ թատերական խմբերի թիվը հասավ 800-ի: Համշանդամների 550 թատերախմբերի գործունեությունն իսլամական հեղափոխության մյուս կարևոր ձեռքբերումներից է և վկայում է թատրոնի նկատմամբ  իսլամական համակարգի ու Շահի ռեժիմի վերաբերմունքի տարբերության մասին: Մզկիթներում ավելի քան 125 թատերախմբերի գործունեությունը ցույց  է տալիս, թե իսլամական հեղափոխությունը  որքան է կարևորում թատրոնի զարգացումն ու երիտասարդների ներգրավվածությունն  այս ոլորտում: Մինչ այժմ Իրանում անցկացվել է ավելի քան 30 հազար փողոցային թատերական ներկայացում: Իսկ ոլորտի դերասանների թվի կրկնապատկումը վկայում է իսլամական համակարգի կողմից գեղարվեստական մոտեցումը կարևորելու մասին:

Թաազիեն իրանական կրոնածիսային թատրոնի ձև է, որն ունի երկար պատմություն

 

Մոհամմադ Ռեզա Փահալավիի հայրը՝ Ռեզա խանն Իրանում ամբողջությամբ արգելել էր ամենահայտնի  ավանդական ծիսական ներկայացումներից մեկը՝ Թաազիեն: Իսկ հեղափոխությունից հետո, Թաազիեն գրանցվել է ՅՈՒԵՆՍԿՕ-ի ցանկում որպես Իրանի ազգային արվեստ: Այդ սիրված ավանդական ծեսը զարգացնելու ու պահպանելու նպատակով, երկրում անցկացվում են տարբեր տեսակի փառատոներ: Իսլամական հեղափոխության ստվերում, թատրոնի արվեստագները, կրոնական, ավանդական ու ծիսական ներկայացումների միջոցով վերականգնեցին այս անկում ապրող արվեստը: Այսօր Իրանի Թաազիեի ասոցիացիային անդամակցում է 3700 հոգի:

Հետհեղափոխական շրջանում թատրոնում տեղի ունեցած ամենակարևոր փոփոխություններից մեկը կանանց դերակատարության աճն էր տարբեր ճյուղերում, ինչը վկայում է այն մասին, որ իսլամական հեղափոխությունը կարևորում էր կանանց ներգրավվածությունը գեղարվեստական ասպարեզում: Թատերական տարբեր ճյուղերում, այդ թվում՝ թատերագրության, ռեժիսուրայի և խաղարկային բաժիններում կանանց ներկայության 100 տոկոսանոց աճը և նրանց փայլուն մասնակցությունը տարբեր փառատոներին, արվեստի այս ճյուղի նկատմամբ իսլամական հեղափոխության ուշադրության ապացույցն է: Իրանի թատերական ոլորտի շրջանավարտների ավելի քան 40 տոկոսը կանայք են: Հետհեղափոխական շրջանում թատերական ոլորտում տիրող բարոյական ու անվտանգ մթնոլորտը պատճառ դարձավ, որ շատ ընտանիքներ վստահություն ունենան թատրոնի նկատմամբ ու մեծացավ կանանց ներգրավվածությունն այս ոլորտում: Պետական ու մասնավոր հատվածներում թատերական ԲՈՒՀ-երի թիվն աճեց 9 անգամ: Այդ կենտրոնները հիմնվեցին Իրանի ողջ տարածքում: Սա ևս վկայում է թատրոնի ոլորտում իսլամական հեղափոխության կարևոր ազդեցության մասին: Թատերական ոլորտի ԲՈՒՀ-երի տարողունակությունն իսլամական հեղափոխությունից հետո 30 անգամ ավելացավ, 40-ից հասնելով 1200-ի: Թատերական ոլորտի վերաբերյալ կրթական ու հետազոտոական հոդվածների նվազագույն թիվը, նախահեղափոխական շրջանի համեմատ հասավ 3 հազարի: 1979-2016թթ․ հրապարակվել է թատերական արվեստի վերաբերյալ 22828 անուն գիրք: Հեղափոխությունից առաջ, նման գրքերի թիվը կարելի էր հաշվել մատների վրա: Թատրոնի նկատմամբ իսլամական հեղափոխության առանձնահատուկ վերաբերմունքի մասին է վկայում նաև Իրանի ողջ տարածքում 50 ազգային ու 161 նահանգային ու քաղաքային փառատոների անցկացումը:  Միջազգային փառատոների միջոցով, իսլամական հեղափոխությունն իրանական թատրոնի արժեքները ներկայացրեց աշխարհին: Միջազգային փառատոներում փայլուն ներկայությունն ու տարբեր մրցանակների նվաճումը վկայում են, որ իսլամական հեղափոխությունն աջակցում է այս ոլորտին:

Թատրոնի զարգացումն իսլամական հեղափոխությունից հետո

 

Իսլամական հեղափոխությունը մեծ դերակատարություն է ունեցել նաև գրականության, հատկապես՝ պոեզիայի զարգացման վրա: Հեղափոխությունները փոխում են մարդկանց ճաշակն ու աշխարհայացքը, ինչը ազդում է լեզվամտածողության ու արտահայտչամիջոցների վրա: Հետևաբար, գրականությունն արտացոլում է տվյալ երկրի քաղաքական-հասարակական իրադարձությունները: Չնայած շատերը  գրական գործը համարում են արվեստի ու գրողի հույզերի համադրության արդյունք, գրաքննադատներն ինչպես նաև այս ոլորտով, իմացաբանությամբ, գեղագիտությամբ, ոճաբանությամբ հետաքրքրվող մարդիկ համոզված են, որ գրական ստեղծագործությունն ազդվում է հասարակական-քաղաքական իրադարձություններից, որոնք ազդում են տվյալ գործի ձևի, բովանդակության ու ծավալի վրա: Իսլամական հեղափոխությունը, որպես 20-րդ դարի ամենախոշոր իրադարձություններից մեկը, մշտապես եղել է աշխարհի ուշադրության կենտրոնում: Այն մեծ ազդեցություն է ունեցել իրանական գրականության վրա և հետհեղափոխական շրջանում Իրանի գրականության ոլորտում ի հայտ է եկել  նոր ճյուղ՝ հեղափոխական գրականություն: Իսլամական հեղափոխության գրականությունն  արտացոլում է այն համոզմունքներն ու գաղափարները, որոնք Իրանի ժողովրդին անցկացրել են սարսափելի իրադարձությունների միջով ու հասցրել մեր օրեր: 1960-ականների վերջին և 70-ականների սկզբին իմամ խոմեյնու առաջնորդությամբ մեկնարկած՝ Փահլավիների ռեժիմի դեմ ուղղված ժողովրդական պայքարին զուգահեռ, ի հայտ եկան հեղափոխական ամենաառաջին ստեղծագործությունները՝ բանաստեղծությունների, կարգախոսների ու գրաֆիտիների տեսքով: Սկսվեց պայքարը: Հաղթանակի ու փրկության ճանապարհն  անցնում էր գրականության միջով: Գրականություն, որը դրսևորվում էր  ցույցերի ժամանակ հնչող կարգախոսներով, առանձին նախադասություններով: Մարդիկ իրենց պահանջները ներկայացնում էին խելացի ու գրական գործիքների միջոցով:

 

Պաշտոնական ու ոչ պաշտոնական հանրահավաքների ժամանակ հնչող  կարգախոսները զգացմունքային էին ու էպիկական: Երբեմն մարդիկ դրանք արտասանում էին միաբերան, ու բանաստեղծական տողերի տեսքով, ինչը վկայում էր, որ դրանք գրվել էին տաղանդավոր պայքարողների կողմից՝ հեղափոխական ղեկավարության և ժողովրդի ցանկություններին համապատասխան։ Կարգախոսները, որոնք հիմնված էին անկախության, ազատության ու  արդարության ժողովրդական պահանջների վրա, խարխլում էին  գործող իշխանությունների դիրքերը  և կասկածի տակ դնում իշխանությունների լեգիտիմությունը: Այդ կարգախոսները մերժում էին գործող իշխանությունների արժեքներն ու քարոզում հեղափոխական արժեքները: Այդպիսով, հեղափոխական կարգախոսներն օգնում էին մարդկանց հասնել վերջնական հաղթանակին և ուղղություն տալիս նրանց պայքարին:  Վայրիվերումներով լի պայքարի տարիներից ու հաղթանակից հետո, հեղափոխական գրականությունը սկսեց կայունանալ: Հեղափոխական նորագույն գրականությունը, հատկապես ծիսական բանաստեղծությունը,նորահայտ ինքնություն էր, որ հենված էր մարդկանց պայքարող ոգու վրա:

Իրաքի կողմից Իրանին պարտադրված պատերազմի ժամանակ, փորձելով պահպանել սեփական անկախությունը, սրբազան իդելաները և իսլամի պատիվն Իրանի ժողովուրդը կանգնեց Արևելքի ու Արևմուտքի դեմ, որոնք աջակցում էին Սադդամի ռեժիմին, ու կերտեց հերթական էպոսը: Պատերազմի տարիներին հեղափոխական գրականությունը դարձավ դիմադրության, նահատակության ու կոչի պոեզիան: Բանաստեղծն իր ստեղծագործություններում իր գաղափարները ներկայացնում է խոսքի մարգարտե շարանի տեսքով: Ու թեև նրա նպատակները մեծ են ու սուրբ, սակայն անհասանելի չեն իր ու իր ընթերցողի համար: Դրանք նպատակներ են, որոնց մարդիկ փորձում են հասնել իրենց ուժերի ներածի չափով: Եվ բանաստեղծն ինքն այդ  մարդկանցից մեկն է: Բանաստեղծը ժողովրդի մի մասն է ու գրում է ժողովրդի համար, որպեսզի իր կյանքի զգացմունքները զուգակցի մարդկանց հետ: Իսլամական հեղափոխության պոեզիայի ամենագեղեցիկ հասկացություններից մեկը նահատակությունն է, և նահատակության ձգտելը: Բանաստեղծները, գովերգելով նահատակությունը, արարում են ամենաբացահայտ  հասկացությունները և մշտապես ձգտում են հասնել նահատակության: