Վրաստանի արևմտամետ կողմնորոշման հետևանքների քննարկումը(7)
https://parstoday.ir/hy/radio/world-i167890-Վրաստանի_արևմտամետ_կողմնորոշման_հետևանքների_քննարկումը(7)
Բարև ձեզ հարգելի բարեկամներ: Ներկայացնում ենք «Վրաստանի արևմտամետ կողմնորոշման հետևանքների քննարկումը» խորագրով հաղորդաշարի հերթական թողարկումը:Այս հաղորդաշարի շրջանակներում ամեն շաբաթ քննարկում ենք Վրաստանի զարգացումները՝ սկսած Վարդերի հեղափոխությունից,որը տեղի ունեցավ 2003 թվականին մինչև ներկա ժամանակները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 27, 2022 06:47 Asia/Tehran

Բարև ձեզ հարգելի բարեկամներ: Ներկայացնում ենք «Վրաստանի արևմտամետ կողմնորոշման հետևանքների քննարկումը» խորագրով հաղորդաշարի հերթական թողարկումը:Այս հաղորդաշարի շրջանակներում ամեն շաբաթ քննարկում ենք Վրաստանի զարգացումները՝ սկսած Վարդերի հեղափոխությունից,որը տեղի ունեցավ 2003 թվականին մինչև ներկա ժամանակները։

Այս հաղորդման ընթացքում,անդրադառնալու ենք  2003-ից 2020 թվականներին, Վրաստանի արևմտամետ կողմնորոշման հետևանքներին՝ ներքին քաղաքականության դիտակնյունից: Ընկերակցեք մեզ : 

Ինչպես նախորդ հաղորդումների ընթացքում է նշվել ,Վրաստանի կառավարությունների արևմտամետ կողմնորոշման հետևանքները կարելի է տեսնել զանազան ոլորտներում:Ոլորտներից մեկը ՝ազգային կայունության և ներդաշնակության խնդիրն է։ Որոշ փորձագետներ համոզված են, որ Վարդերի հեղափոխության ղեկավարների շեշտադրումը արևմտամետ կողմնորոշման վրա, պառակտել է Վրաստանի հասարակությանը: Վրաստանի կարևոր յուրահատկություններից է ՝ նրա աշխարհաքաղաքական կարևոր դիրքը,ըստ որի փորձել է վայելելով տարածաշրջանի երկրների, միջազգային կազմակերպությունների ու արևմուտքի  հետ հարաբերությունները,տարածաշրջանում հզորացնել իր դիրքը: Այս քայլերից են ՝տարածաշրջանում կապի և տրանսպորտի միջանցքների կառուցումը: Վրաստանի զանազան կառավարությունների քայլերից են եղել՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը, ՆԱՏՕ-ի աջակցության ցանցի ուղին՝ Աֆղանստանից Գերմանիա, Սև ծովի ափին գտնվող Բաթումի նավահանգստի զգալի զարգացումը  և Վրաստանի ջանքերը՝ մասնակից լինելու Չինաստանի Մետաքսի ճանապարհի նախագծին: 

 Վրաստանի մի շարք քաղաքացիներ  Ռուսաստանի հետ հարաբերություններ հաստատելու համար  2012թվականին երթ էին կազմակերպել

Սակայն Վրաստանի տարածքային ամբողջականության և ազգային միասնականության քննարկման ամենակարևոր չլուծված հարցը ՝Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքային վեճերն են։Վրաստանի կառավարությունների արևմտամետ կողմնորոշումը՝ անվստահություն և բազմաթիվ հակամարտություններ է ստեղծել Ռուսաստանի հետ:2008 թվականին ,Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչումից հետո, Թբիլիսին,Ռուսաստանի հետ իր  հարաբերությունները խզեց  :Սակայն բազմիցս , այդ թվում՝ 2012-ին և 2013-ին, Վրաստանի  ժողովուրդը ցույցեր կազմակերպելով պահանջեց  Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը,որը սակայն դեմ հանդիման կանգնեց  ոստիկանության  բռնությունների:Համախմբվածության  ձևավորման ավանդույթ չունեցող  մի երկրում ,սոցիալական, էթնիկ և կրոնական հարատև բաժանումները կարող են հանգեցնել առճակատման:Բազմաթիվ ցույցեր են տեղի ունեցել, այդ թվում 2007-ին և 2013-ին,  նաև արևմտամետ կառավարությունների վերաբերմունքը, ինչպես նաև բանտերում խոշտանգումների և մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի քողազերծումը ,ապացուցել են ,որ թավշյա հեղափոխությունների  արդյունքում ձևավորված կառավարությունները ոչ միայն չեն հաջողել վերադարձնել Աբխազիան և հարավային Օսիան ,այլ՝ չեն հաջողել իրականացնել իրենց ժողովրդավարական կարգախոսերը: 

Այո, դեռևս լուծված չեն,Վրաստանի և երկու անջատված շրջաններ՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի միջև տարաձայնությունները։Աբխազիայի և Հարավային Օսիայի պաշտոնատարները հաջողեցին ամրապնդել իրենց ինքնահռչակ կառավարությունները ,  Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ, որը պաշտոնապես ճանաչեց նրանց: Ռուսաստանը մշտապես մեծացնում է իր ռազմական ներկայությունը և ուժեղացնում է անվտանգության միջոցառումները՝ Վրաստանի հետ սահմաններին և  այս երկու շրջանները գործնականում առանձնացրել է Վրաստանի մյուս շրջաններից:Ռուսաստանի պայմանագրերը Աբխազիայի հետ ռազմավարական գործընկերության մասին՝(2014թ. նոյեմբերի 24)-ին  և Հարավային Օսիայի հետ միասնությունը՝ (2015թ. մարտի 18)-ին ,ապացույցն են այս խնդրի: Իրականության մեջ Վրաստանի գունավոր հեղափոխության արդյունքում ձևավորված կառավարությունների անհաջողությունը, այդ երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու առումով , լուրջ կասկածներ է առաջացրել ժողովրդի մոտ այս գործընթացի շարունակության վերաբերյալ,բայց այս կողմնորոշումը շարունակելու առումով  արևմտամետների  պնդումը խորացնում է տարածությունը և վտանգում ազգային միասնությունը:

Վրաստանի ցանկությունները Եվրամիությանը միանալու համար

Ավելի քան երկու տասնամյակ ,Աբխազիան և Հարավային Օսիան զարգացել են ,որպես երկու կայուն տարածաշրջաններ,սակայն ,  մեկուսացված և առանց  միջազգայինորեն  ճանաչման հեռանկարի :2008 թվականի օգոստոսի պատերազմից հետո,Ժնևյան բանակցությունները ,որը ձևավորվեց  Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) միջնորդությամբ ,հարակից բոլոր կողմերի,իշարս Աբխազիայի և հարավային Օսիայի անջատված երկու տարածքների  միջև ուղղակի բանակցությունների  միակ միջազգային ֆորումն էր ,որը  սակայն  շոշափելի արդյունքներ չունեցավ:  Նաև 2009 թվականին Եվրամիության կողմից հարավային Օսիայի ու Աբխազիայի համար հաստատված,«Ճանաչման և ներգրավման քաղաքականություն» (NREP)-ն ևս հաջողություն չունեցավ: Ինչպես նաև՝2015-2020 թվականների համար հաստատվել էր  քաղաքացիական հավասարության և զուգամերձության  գործողությունների ծրագիրը ,որը   ևս շոշափելի արդյունքներ չունեցավ ,որովհետև Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակիչների մոտ առկա է խիստ անվստահություն, գունավոր հեղափոխության առաջնորդների նկատմամբ :

2014 թվականից Վրաստանի կառավարությունը ընդունել է հակախտրականության  օրենք՝ փոքրամասնություններին խտրականությունից պաշտպանելու համար,բայց դա ևս  չօգնեց վստահության ամրապնդմանը ՝Թբիլիսիի և Աբխազիայի ու Հարավային Օսիայի միջև:2013-ից 2022 թվականներին երկու անջատված տարածաշրջանները վերադարձնելու և Արևմուտքին ու Եվրատլանտյան երկրներին ավելի մոտենալու ջանքերը՝ Ռուսաստանի դեմ հզորությունը մեծացնելու նպատակով,  շոշափելի  և հստակ արդյունքներ չունեցան  Վրաստանի համար: ՆԱՏՕ-ն , Եվրամիությունը, ինչպես նաև ԱՄՆ-ը բազմիցս ապացուցել են, որ պատրաստ չեն  Վրաստանի համար առճակատվել   Ռուսաստանի հետ: Ուկրաինաի պատերազմը ևս Վրաստանի ժողովրդին  ապացուցեց, որ ՆԱՏՕ-ի հետ կապված հույսեր փայփայելը   սխալ է, և որ ՆԱՏՕ-ն չի աջակցելու նրանց  Ռուսաստանի հետ հավանական առճակատման դեպքում:

.........

Վրաստանի՝ դեպի Արևմուտք հակվածության պատճառներից  մեկը կարելի է փնտրել  կոռուպցիայի դեմ պայքարում և վարչական թափանցիկության ոլորտներում։1991 թվականին, Վրաստանի անկախացումից ի վեր, յուրաքանչյուր հզոր կառավարություն, տարբեր աստիճանի, փորձել է չարաշահել դատական ​​համակարգը և դատական ​​իշխանության քաղաքականացումը Էդվարդ Շևարդնաձեի իշխանության ամենալուրջ ժառանգություններից էր։Վերջին երկու տասնամյակների ընթացքում ,Վրաստանը վարչական կոռուպցիայի դեմ պայքարի առումով աշխարհում մասամբ  հաջող օրինակներից մեկն է և համաշխարհային վարկանիշում,այս երկրի վարկանիշը կոռուպցիայի հարցով 144-ից հասել է մոտ 40-ի:

2018 թվականի դեկտեմբերի 16-ին, Վրաստանում ,քանի երրորդ անգամը լինելով , սահմանադրական բարեփոխումներ  իրականացվեցին, և այս անգամ նախատեսված էր դատական ​​համակարգի բարեփոխումը,այս բարեփոխումների  համաձայն,երկրի Գերագույն դատարանի դատավորներն այլևս չէին ընտրվելու նախագահի կողմից, այլ ներկայացվելու  էին Արդարադատության գերագույն խորհրդի կողմից, իսկ հետո կնշանակվեին խորհրդարանի կողմից՝ մինչև հանգստի կոչվելը:Մինչդեռ Վրաստանի սահմանադրությունը որոշել էր, որ դատավորները պետք է ընտրվեն համաձայն՝իրենց արժանավորության և անկեղծության, սակայն այս օրենքը դատարանի պետի ,կամ գերագույն դատարանի նշանակած թեկնածուների համար ,հստակ արժանավորության չափանիշներով թափանցիկ ընթացք   չի ապահովում :2018 թվականի դեկտեմբերի 24-ին, չսպասելով խորհրդարանում օրինավոր բարեփոխումների հաստատմանը, Արդարադատության գերագույն խորհրդի անդամները թեկնածուների ցանկ ներկայացրեցին ,որը պատրաստվել էր մի քանի դատավորների միջոցով դռնփակ կարգով: Ոչ պետական դիտորդ կազմակերպությունները բողոքեցին այդ քայլի դեմ: Ըստ նրանց, դատավորների այդ փոքր խումբը չարաշահելով  Արդարադատության գերագույն խորհրդում իրենց դիրքը ,իրենց ուժը ամրապնդելու նպատակով ներկայացրել էին տասը թեկնածուների: Սա Վրաստանի կառավարության վարչական ոչ թափանցիկ համակարգի միայն մի բաժինն է: 

Վրաստանում ժողովրդական բողոքի ակցիաները

2017 թվականին,Պետական ​​անվտանգության ծառայության կոռուպցիայի դեմ պայքարի բաժինը ,61 անձի դեմ մեղադրանք  առաջադրեց վարչական կոռուպցիայի և իշխանական այլ չարաշահումների հանցանքով,սակայն ցուցակում,  պետական ​​բարձրաստիճան պաշտոնյաներից ոչ մեկի անունը գոյություն չուներ: Հետաքննության ընթացքում Վրաստանի ԶԼՄ-ները և ոչ պետական կազմակերպությունները տեղեկատվություններ տարածեցին ՝ բարձր մակարդակում կոռուպցիայի մի քանի հավանական դեպքերի վերաբերյալ, որոնցում ներգրավված էին  ներկա և նախկին պետական ​​պաշտոնյաներ,սակայն այդ զեկույցը ուշադրության չարժանացավ պետական ​​անվտանգության ծառայության կոռուպցիայի դեմ պայքարի վարչության կողմից:

Ընդհանուր առմամբ, հակակոռուպցիոն խորհրդի ձևավորումը և բարձր մակարդակի հակակոռուպցիոն փաստաթղթի պատրաստումը, ոստիկանության և դատական ​​համակարգի մաքրագործումը կոռուպցիոն տարրերից,համարվում են  Վրաստանի կառավարությունների կարևոր գործողություններից ,ինչը սկսվեց Շևարդնաձեի կառավարության օրոք,Վրաստանի բոլոր նահանգներում հանրային ծառայությունների գրասենյակների ստեղծմամբ, էլեկտրոնային կառավարության զարգացմամբ, վարձավճարների և միջնորդների վերացումով և  բազմաթիվ այլ միջոցառումներով,ինչը ավելի թափ ստացավ Սահակաշվիլիի կառավարության ժամանակ և  հետագա կառավարություններում այս գործընթացը,այսինքն՝կոռուպցիայի դեմ պայքարը և վարչական թափանցիկության գործընթացը, մնացին  կառավարությունների օրակարգում:Չնայած ֆինանսական  կոռուպցիայի դեմ պայքարում հարաբերական հաջողությանը, Վրաստանում քննադատները համոզված  են, որ արևմտամետ  կառավարությունները ֆինանսական կոռուպցիայի դեմ պայքարի քողի տակ ձերբակալել կամ հետապնդման  են ենթարկել  բազմաթիվ ընդիմադիրների:Միևնույն ժամանակ,ֆինանսական կոռուպցիայի ոլորտում Վրաստանի նկատմամբ միջազգային քննադատությունները շարունակվում են: 

Այս ուղղությամբ«Թափանցիկության միջազգային կազմակերպության» փորձագետները հայտարարել են , որ Վրաստանի  վարդերի հեղափոխությանը հաջորդած տարիներին,մի շարք գործոններ, ինչպիսիք են՝ տնտեսությունը մեծ կառավարության ստվերում, սեփականաշնորհման  գործընթացում թափանցիկության բացակայությունը,բյուրոկրատական հիմնակետերում կոռուպցիայի սրումը, տնտեսական գործունեության լիցենզիաների բազմազանությունը և հանրային  ​​հատվածի պայմանագրերի կնքման գործում անհատական ​​և խմբակային դրդապատճառների ներգրավումը ,պետական ​​արմատներով կոռուպցիայի ամենակարևոր պատճառներն էին:

Բարեկամներ ավարտեցինք «Վրաստանի արևմտամետ կողմնորոշման հետևանքների քննարկումը»հաղորդաշարի հերթական թողարկումը,առաջիկա հաղորդումների ընթացքում կանդրադառնանք Իրանի Իսլ.Հանրապետության հետ Վրաստանի հարաբերությունների անցյալին: