Վրաստանի արևմտամետ կողմնորոշման հետևանքների քննարկումը (8)
Այս հաղորդաշարի շրջանակներում ամեն շաբաթ քննարկում ենք Վրաստանի զարգացումները՝ սկսած Վարդերի հեղափոխությունից մինչև ներկա ժամանակները։ Այս թողարկման ընթացքում հակիրճ կանդրադառնանք Իրանի Իսլամական Հանրապետության հետ Վրաստանի հարաբերություններին ։
Վրաստանի Հանրապետության անկախացումից առայսօր այս երկրի և Իրանի Իսլամական Հանրապետության հարաբերությունները տարբեր փուլերում՝ կարելի է բաժանել մի քանի ընդհանուր մասերի: Երկու երկրի հարաբերությունների առաջին մասը հիմնված է քաղաքական և տնտեսական իրողությունների վրա, իսկ երկու երկրների հարաբերությունները, առանց հաշվի առնելու միջազգային կառուցվածքն ու դերակատարները հիմնված են ազգային հարաբերությունների և ազգային շահերի վրա։ Հարաբերությունների երկրորդ մասը համապատասխանում է երկու երկրների քաղաքականության գաղափարախոսությանը, որի վրա ազդում են քաղաքական գործոններն ու գաղափարական փոփոխությունները։
Վրաստանը, որպես Հարավային Կովկասի երկրներից մեկը, գտնվում է Իրանի մերձակա տարածքում։ Վերջին երկու տասնամյակների ընթացքում երկու երկրների հարաբերությունների վրա ազդել են միջազգային համակարգի կառուցվածքը, տարածաշրջանային և արտատարածաշրջանային տարբեր դերակատարների մրցակցությունը, Իրանի և Վրաստանի կառավարությունների որդեգրած տարբեր քաղաքականությունները և այն բախվել է բազմաթիվ վերելքների ու վայրէջքների հետ: Կարծես թե Կովկասում Իրանի և Վրաստանի որդեգրած արտաքին քաղաքականությունը չի հիմնվել երկարաժամկետ քաղաքականության վրա և տարբեր ժամանակաշրջաններում ենթարկվել է տարբեր փոփոխությունների։
Ամեն անգամ, երբ երկու երկրների հարաբերությունների զարգացումը հիմնված էր տնտեսական համագործակցության ընդլայնման վրա, Վրաստանի և Իրանի հարաբերությունների ձևն ու կառուցվածքը համարվում էր հաջողված, իսկ հարաբերությունները ինքնաբերաբար աճում էին։ Իսկ երկու երկրների տնտեսական հարաբերությունների համերաշխությունն ու ընդհանուր ուղին ավելացրել է հարաբերությունները և տարածվել տնտեսական, մշակութային և քաղաքական այլ ոլորտներում։ Բայց երբ առաջ են եկել քաղաքական և գաղափարական առաջնահերթությունները, հարաբերությունների ձևավորման գործընթացը նվազման միտում է ունեցել և հասել է ամենացածր մակարդակների։
Թեհրանի համալսարանի դասխոս Բահրամ Ամիր Ահմադյանը կարծում է.«Իրան-Վրաստան հարաբերություններում, մշակութային և արժեքային ընդհանրություններից բացի, հաշվի են առնվում նաև ազգային շահերն ու տարածաշրջանային իրողությունները։ Իրանի և Վրաստանի քաղաքական և տնտեսական հարաբերությունները պետք է գնահատվեն երկու բաղադրիչների հիման վրա, և երբ այս երկու տարբերակներն առաջանան, նկատվում են բազմաթիվ վերելքներ և վայրէջքներ»:
Վրաստանի վարդերի հեղափոխությունը տեղի ունեցավ 2003 թվականին, և Իրանի Իսլամական Հանրապետությունը Միխայիլ Սահակաշվիլիի կառավարությունը ճանաչելուց բացի, օրակարգում դրեց` հարևան երկրների հետ հարաբերությունները զարգացնելու և ամրապնդելու հարցը։ Սաակաշվիլիի և նրան ուղեկցող պատվիրակության այցը Իրան 2004 թվականին և երկու երկրների միջև համագործակցության մի շարք փաստաթղթերի ստորագրումը բեկումնային էին հարաբերությունների զարգացման և ապագայի տեսլականի համար։
Երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի փոխանակման մասին համաձայնագիրը ևս մեկ քայլ էր։ 2006 թվականի նոյեմբերին երեք երկրների նախարարների միջեւ համաձայնագիր է ստորագրվել Իրանից Հայաստանի տարածքով Վրաստան էլեկտրաէներգիա փոխանցելու վերաբերյալ։
Իրանի և Վրաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը 2000 թվականի 12 միլիոն դոլարից 2011 թվականին հասել Է շուրջ 67 միլիոն դոլարի և Իրանի արտահանման մեծ մասը եղել է դեպի Վրաստան։
Սպահանի Ֆերեյդունշահր քաղաքում ծագումով վրացիների առկայությունը, որոնք Իրան են տեղափոխվել Սեֆյանների ժամանակաշրջանից վկայում է վաղ ժամանակներում Իրանի և Վրաստանի միջև առկա կապերի մասին։ Սահակաշվիլիի կառավարության իշխանության գալուց ի վեր, մեծ ջանքեր են գործադրվել ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու վրացական ծագումով իրանցիներին՝ որպես վրացական փոքրամասնություն: 2004 թվականին Թեհրան կատարած այցի ընթացքում Սահակաշվիլին այցելել է նաև Սպահանի Ֆերեյդունշահր քաղաքը և մոտիկից ծանոթացել վրացական ծագումով իրանցիների կյանքին։ Սա հանգեցրել է երկու երկրների կապի և ժողովուրդների միջև հարաբերությունների խորացմանը:
***
Ընդհանրապես երբ խոսքը վերաբերում է Իրան-Վրաստան հարաբերություններին, չի կարելի անտեսել երկու երկրների պատմական նախադրյալները։ Նախապատմություն, որը խորը կապեր է ստեղծել երկու երկրների միջև, և եթե չլիներ Խորհրդային Միությունը, իրանցիների և վրացիների միջև ինքնության և քաղաքակրթական կապն ավելի մեծ կլիներ: Այս կապը պայմանավորված է նրանով, որ վրացիները հիմնականում հայտնի են որպես իրանական էթնիկ խմբերից մեկը։ Իրանի պատմության որոշ հատվածներում շատ վրացիներ դեր են խաղացել Իրանում, ինչն ուղղակիորեն կարելի է վկայակոչել Սեֆյանների և Ղաջարների ժամանակաշրջաններին: Իրանի պատմության մեջ բազմաթիվ վրացի կառավարիչներ են եղել, որոնք Ղաջարյանների ժամանակաշրջանում եղել են իրանական կառավարության քաղաքական կառուցվածքի փոքր մասը։ Դա միայն քաղաքական ոլորտում չէր, և շատ ճարտարապետներ, արվեստագետներ, գրողներ և բանաստեղծներ Իրանի պատմության մեջ վրացական արմատներ ունեն։ Վրացի որոշ մտավորականներ և գրողներ նույնպես հետևել են երկու երկրների միջև այս պատմական կապին, ինչպես, օրինակ, իրանագետ, լեզվաբան, Իրանում Վրաստանի առաջին դեսպան Ջամշիդ Գյունաշվիլին:
Այս պատմական կապի և լավ հարաբերությունների կարևոր ազդեցություններից մեկը, որը հաստատվել էր Վրաստանի ստեղծման սկզբից, Իրանի Իսլամական Հանրապետության հարգանքն ու պաշտպանությունն էր Վրաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ։ Իրանի և Ռուսաստանի միջև քաղաքական հարաբերությունները դիտարկելով որպես երկու ռազմավարական տարածաշրջանային դաշնակիցներ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը 1991 թվականին Աբխազիայի և Հարավային Օսիայի Վրաստանից անջատման ժամանակ , ինչպես նաև 2008 թվականին Վրաստան-Ռուսաստան պատերազմի ժամանակ և չնայած Ռուսաստանի աջակցությանը երկու այդ անջատված շրջաններիվ, Իրանը պաշտոնապես չճանաչեց այդ շրջանները և պաշտպանեց Վրաստանի տարածքային ամբողջականությունը։
Երկու երկրների հարաբերությունների մյուս կարևոր հարցերից են 2006 թվականին Էներգետիկ ճգնաժամի ժամանակ Իրանից Վրաստան գազի տեղափոխումը։ Իրան-Վրաստան հարաբերությունները հասել են այն աստիճանի, որ առևտուրն ու զբոսաշրջությունը ընդլայնելու նպատակով երկու երկրների միջև վիզաները չեղարկվել են։ Նույնպես կարող ենք անդրադառնալ Իրան-Վրաստան համագործակցությանը Պարսից ծոց-Սև ծով տարանցիկ միջանցքի ստեղծման գործում։ Իրանցիների մեծ ներկայությունը Վրաստանում ճանապարհորդության, առևտրի և գույքի գնման համար նույնպես հաստատում է այս պատմական կապը, սակայն երկու երկրների հարաբերությունները չի կարելի զերծ համարել միջազգային հիմնական մոտեցումներից և ԱՄՆ-ի և Ռուսաստանի դերից։ Հատկապես Իրանի դեմ արևմտյան ճնշող պատժամիջոցների պատճառով Իրան-Վրաստան հարաբերությունները տարբեր վերելքներ ու վայրէջքներ են ապրել։ Իսկ Թրամփի վարչակազմի գործողությունների ազդեցության տակ երկու երկրների հարաբերությունները հասան ամենացածր մակարդակին։
Իրականում, ատլանտիստական մոտեցումը ստիպել է Վրաստանին զգուշավոր լինել Իրանի հետ հարաբերություններում, հատկապես տնտեսական և բանկային ոլորտներում։ Սա այն դեպքում, երբ Իրանի հետ հարաբերությունների զարգացումը մշտապես կարևորվել է Վրաստանի ժողովրդի կողմից։