Ծոմապահությունը տարբեր կրոններում (1․Ծոմապահությունը երկրպագություն է մարդկության սկզբանավորումից ի վեր)
Ծոմապահության մասին խոսվել է սուրբ գրքերում և բոլորը ծոմապահությունը միջոց են համարել մեղքերի թողության և հոգևոր արժեքներին մոտենալու համար:
Ռամազանը, լուսնային ամսվա իններորդ ամիսն է, որի ընթացքում մուսուլմանների համար անհրաժեշտ է ծոմապահությունը:Ծոմապահությունը վեհ երկրպագություն է, որը մաքրում և զորացնում է հոգին: Ծոմապահությունը, առիթ է՝ Աստծուն մոտենալու և սիրտն ու հոգին մաքրամաքուր հոգևոր արժեքներով լիցքավորելու համար:Ծոմապահությունը առիթ է խորացնելու բարեպաշտությունը և հոգին մեղքերից մաքրելու համար:Ռամազան ամսին, մուսուլմանների համար անհրաժեշտ համարվող ծոմը ,միայն չի նշանակում հրաժարվել ուտելիքից ու ըմպելիքից, այլև նշանակում է հեռու մնալ կրքերից ,մարմինը ի մասնավորի լեզուն հեռու պահել մեղքերից, իշարս՝ բամբասելուց, սուտ ասելուց,զրպարտելուց, ծաղրելուց ,հայհոյելուց, որպեսզի մարդ անհատը կատարելապես հեռու մնալով մեղքերից ,ունենա անարատ հոգի և արժանանա Աստծու ողորմությանն :
Սակայն, Ռամազան ամսվա ծոմապահության գեղեցկություններից է հետևյալը ՝ մարդը մոտենում է իր նմանին: Միմյանց հետ սրտակցելու ,միմյանց համակրելու և հատկապես աղքատներին ու կարիքավորներին օգնելու, անօթևան և ծնողազուրկ երեխաների նկատմամբ բարություն դրսևորելու և սիրելու Աստծո Մարգարեի և նրա անարատ գերդաստանի բազմաթիվ խորհուրդներն ուղղված են մարդու ներքին ու հասարակության վերափոխման։ Հասարակություն, որտեղ աղքատության և հարստության միջև եղած անջրպետը վերանում է և հոգևորն ու մարդկայնությունը շարժվում են զուգահեռ :Անպատշաճ եսակենտրոնությունն ու ամբարտավանությունները ոչնչանում են, և ակնհայտ են դառնում մարդկային առաքինությունն ու կատարելությունը:Այս մեծ ու բարեբաստիկ ամսվա ընթացքում , ծոմապահ հավատացյալները ,աղոթելով, կարիքավորներին ու չքավորներին օժանդակելով,հաճոյանում են Աստծուն և իրենց սրտերը մաքրում են Ռամազանի լուսավոր աղբյուրների մեջ:

Ծոմապահությունը, որը նշանակում է ՝որոշակի ժամանակահատվածում հրաժարվել ուտելուց , խմելուց և որոշ գործեր կատարելուց, չի սկսվել Իսլամ կրոնով ,այլ աստվածային կրոնների մեջ ծոմապահությունը երկար պատմություն ունի:
Ըստ Սուրբ Ղուրանի՝ ծոմապահությունը մուսուլմաններից բացի անհրաժեշտ է նաև իսլամից առաջ եղած բոլոր ժողովուրդների ու ազգությունների համար: Սակայն ,նրանց ծոմապահությունը տարբերվում է մուսուլմանների ծոմապահությունից:Կրոնների մեջ ծոմապահության տարբերությունը առավելաբար վերաբերում է օրերի քանակին, մանրամասնություններին ու որակին: Սակայն բոլոր կրոններում, ծոմապահության նպատակն է հոգու մաքրությունը, հոգևոր արժեքներին կառչելը ,տառապանքներից ու չարություններից հեռու մնալը:Բոլոր մարգարեները իրենց հավատացյալներին հրահանգել են ծոմ պահել,թեև յուրաքանչյուրը աստվածային այդ պարտավորությունն իրականացնելու համար իր յուրահատուկ ուղիով է ընթանում: Օրինակ ՝ իսլամում ,ծոմապահությունը Ռամազանի բարեբաստիկ ամսին է ։ Սկսվում է արևածագին և շարունակվում մինչև մայրամուտ, բայց ծոմապահությունը այլ կրոններում, տարբեր ձևերով է իրականացվում ,ինչպես օրինակ հրեաների մոտ, բացի այն որ հրաժարվում են ուտելուց ,այլ ունեն նաև լռության ծոմ, որն անհրաժեշտ է նրանց երդման ու նվիրաբերման համար: Մինչդեռ Իսլամում նման ծոմապահություն ընդունելի չէ :Կամ քրիստոնյաները ծոմապահության ժամանակ , հրաժարվում են կենդանական ծագում ունեցող բոլոր տեսակի կերակուրներից, և սահմանափակում են նաև սնվելու պահերը :
Ծոմապահության մասին նշված է բոլոր սուրբ գրքերում և բոլորը ծոմապահությունը համարում են մեղքերից մաքրվելու և հոգևոր արժեքներին մոտենալու միջոց: Ինչպես օրինակ Էդրիսը իր գրքում ասում է.«Երբ ծոմապահության ամիսը սկսվի ,ձեզ զերծ մնացեք ամեն կարգի չարիքից և մաքուր ,լուսավոր ու անաղարտ մտքով ծոմ պահեք հանուն Աստծու: Ձեր բերանը միայն չպիտի հրաժարվի ուտելիքներից ,այլ մարմնի անդամները ևս պիտի հեռու մնան մեղքերից»:
Աստվածային մարգարեների ծոմապահության մասին ևս հետաքրքիր և ուսուցանող խոսքեր են ասվել ,որոնք ծոմապահության կարևորությունը ներկայացնում են ,որպես ուշագրավ երկրպագություն:
Այս մասին մարգարեի ուղեկիցներից Իբն Աբբասը այսպես է հիշատակում,որ մի մարդ իրեն դիմելով հարցրել է.«Պատմության ընտրյալ անձանց ծոմապահությունը ի՞նչպես է եղել:Ի պատասխան, Իբն Աբբասը ասել է.«Իսլամի մեծ մարգարեն ասում է.«Մեծագույն ծոմապահությունը իմ եղբոր Դավիթ մարգարեի ծոմապահությունն է ,ով տարվա ընթացքում մեկ օր ծոմ էր պահում և մեկ օր բացում ծոմը (օրումեջ էր ծոմապահություն կատարում),Սուլեյման մարգարեն ևս յուրաքանչյուր ամիս ,ամսվա առաջին երեք օրը ,ամսվա միջին երեք օրը և ամսվա երեք վերջին օրերը ծոմ էր , Յիսուս Քրիստոս ևս ընդհանրապես ծոմ էր պահում ,իսկ Մարիամ Աստվածածինը երկու օր ծոմ էր պահում ,իսկ երկու օր էլ բացում էր ծոմը»:
Տարվա ամիսների ընթացքում Ռամազան ամսվա սրբությունը և օրհնությունը ոչ միայն ծոմի և ծոմապահության պատճառով է, այլ դա սրբազան ամիս է ,որի ընթացքում Աստվածային ողորմությունը և օրհնությունը էլ ավելի է տարածվում մարդկանց վրա: Իսլամական ասույթներում նշվել է ,որ Աստվածային սուրբ գրքեր, ինչպես՝Թորան, Ավետարանը, Սաղմոսը և Ղուրանը հայտնվել են Ռամազան ամսին:Իմամ Սադեղն ասում է.«Թորան կամ Հնգամատյանն ուղարկվել է Ռամազան ամսի 6-ին,Ավետարանը ՝Ռամազան ամսի 12-ին , Դավթի Սաղմոսների գիրքը՝ Ռամազան ամսի 18-ին և Ղուրանը ՝Ղադրի գիշերը»:
Ռամազանը միակ ամիսն է ,որի մասին Աստված անդրադարձել է Ղուրանում և բառացի նշանակում է այրել: Մեծ մարգարեն դրա կարևորության մասին այսպես է ասում.«Ռամազանն այս անունով է կոչվել ,քանի որ այրում և ոչնչացնում է մեղքերը»: