Ծոմապահությունը տարբեր կրոններում (1․Ծոմապահությունը երկրպագություն է մարդկության սկզբանավորումից ի վեր)
https://parstoday.ir/hy/radio/world-i169300-Ծոմապահությունը_տարբեր_կրոններում_(1_Ծոմապահությունը_երկրպագություն_է_մարդկության_սկզբանավորումից_ի_վեր)
Ծոմապահության մասին խոսվել է սուրբ գրքերում և բոլորը ծոմապահությունը միջոց են համարել մեղքերի թողության և հոգևոր արժեքներին մոտենալու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 13, 2022 06:30 Asia/Tehran

Ծոմապահության մասին խոսվել է սուրբ գրքերում և բոլորը ծոմապահությունը միջոց են համարել մեղքերի թողության և հոգևոր արժեքներին մոտենալու համար:

Ռամազանը, լուսնային ամսվա իններորդ ամիսն է, որի ընթացքում մուսուլմանների համար  անհրաժեշտ է ծոմապահությունը:Ծոմապահությունը վեհ  երկրպագություն է, որը մաքրում և զորացնում է հոգին: Ծոմապահությունը, առիթ է՝ Աստծուն մոտենալու և սիրտն ու հոգին մաքրամաքուր հոգևոր արժեքներով լիցքավորելու համար:Ծոմապահությունը առիթ է խորացնելու  բարեպաշտությունը և հոգին մեղքերից մաքրելու համար:Ռամազան ամսին, մուսուլմանների համար անհրաժեշտ համարվող ծոմը ,միայն չի նշանակում հրաժարվել ուտելիքից ու ըմպելիքից, այլև նշանակում է  հեռու մնալ կրքերից ,մարմինը ի մասնավորի լեզուն հեռու պահել մեղքերից, իշարս՝ բամբասելուց, սուտ ասելուց,զրպարտելուց, ծաղրելուց ,հայհոյելուց, որպեսզի մարդ անհատը կատարելապես հեռու մնալով մեղքերից ,ունենա անարատ հոգի  և   արժանանա Աստծու ողորմությանն : 

Սակայն, Ռամազան ամսվա ծոմապահության գեղեցկություններից է հետևյալը ՝ մարդը մոտենում է իր նմանին: Միմյանց հետ սրտակցելու ,միմյանց համակրելու և  հատկապես աղքատներին  ու  կարիքավորներին օգնելու, անօթևան և ծնողազուրկ երեխաների նկատմամբ բարություն դրսևորելու և սիրելու Աստծո Մարգարեի և նրա անարատ գերդաստանի բազմաթիվ  խորհուրդներն ուղղված են  մարդու  ներքին ու   հասարակության վերափոխման։ Հասարակություն, որտեղ աղքատության և հարստության միջև եղած անջրպետը վերանում է և հոգևորն  ու մարդկայնությունը  շարժվում են զուգահեռ :Անպատշաճ եսակենտրոնությունն ու ամբարտավանությունները  ոչնչանում  են, և ակնհայտ են դառնում մարդկային առաքինությունն ու կատարելությունը:Այս մեծ ու բարեբաստիկ  ամսվա ընթացքում , ծոմապահ հավատացյալները ,աղոթելով, կարիքավորներին ու չքավորներին օժանդակելով,հաճոյանում են Աստծուն և իրենց սրտերը մաքրում են Ռամազանի  լուսավոր աղբյուրների մեջ:

Ծոմապահությունը, որը նշանակում է ՝որոշակի ժամանակահատվածում  հրաժարվել ուտելուց , խմելուց և  որոշ գործեր կատարելուց, չի սկսվել Իսլամ կրոնով ,այլ  աստվածային կրոնների մեջ ծոմապահությունը երկար պատմություն ունի:

Ըստ Սուրբ Ղուրանի՝ ծոմապահությունը մուսուլմաններից բացի անհրաժեշտ է նաև իսլամից առաջ եղած բոլոր ժողովուրդների ու ազգությունների համար: Սակայն ,նրանց ծոմապահությունը տարբերվում է մուսուլմանների ծոմապահությունից:Կրոնների մեջ ծոմապահության տարբերությունը առավելաբար  վերաբերում է օրերի քանակին,  մանրամասնություններին ու որակին: Սակայն բոլոր կրոններում, ծոմապահության նպատակն է հոգու մաքրությունը, հոգևոր արժեքներին կառչելը ,տառապանքներից ու չարություններից հեռու մնալը:Բոլոր մարգարեները իրենց հավատացյալներին հրահանգել են ծոմ պահել,թեև յուրաքանչյուրը աստվածային այդ պարտավորությունն  իրականացնելու համար իր յուրահատուկ ուղիով է ընթանում: Օրինակ ՝ իսլամում ,ծոմապահությունը   Ռամազանի բարեբաստիկ  ամսին է ։ Սկսվում է արևածագին և շարունակվում   մինչև մայրամուտ, բայց ծոմապահությունը  այլ կրոններում, տարբեր ձևերով է իրականացվում ,ինչպես օրինակ հրեաների մոտ, բացի այն որ հրաժարվում են ուտելուց ,այլ ունեն նաև լռության ծոմ, որն անհրաժեշտ է նրանց երդման  ու նվիրաբերման համար: Մինչդեռ Իսլամում նման ծոմապահություն ընդունելի չէ :Կամ քրիստոնյաները ծոմապահության ժամանակ , հրաժարվում են կենդանական ծագում ունեցող բոլոր տեսակի կերակուրներից, և սահմանափակում են նաև սնվելու  պահերը :

Ծոմապահության մասին նշված է բոլոր սուրբ գրքերում և բոլորը ծոմապահությունը համարում են մեղքերից մաքրվելու և հոգևոր արժեքներին մոտենալու միջոց: Ինչպես օրինակ Էդրիսը իր գրքում ասում է.«Երբ ծոմապահության ամիսը սկսվի ,ձեզ զերծ մնացեք ամեն կարգի չարիքից և մաքուր ,լուսավոր ու անաղարտ մտքով ծոմ պահեք հանուն Աստծու: Ձեր բերանը միայն չպիտի հրաժարվի ուտելիքներից ,այլ մարմնի անդամները ևս պիտի հեռու մնան մեղքերից»:

Աստվածային մարգարեների ծոմապահության մասին ևս հետաքրքիր և ուսուցանող խոսքեր են ասվել ,որոնք ծոմապահության կարևորությունը ներկայացնում են ,որպես ուշագրավ երկրպագություն:

Այս մասին մարգարեի ուղեկիցներից Իբն Աբբասը այսպես է հիշատակում,որ  մի մարդ իրեն դիմելով հարցրել է.«Պատմության ընտրյալ անձանց ծոմապահությունը ի՞նչպես է եղել:Ի պատասխան, Իբն Աբբասը ասել է.«Իսլամի մեծ մարգարեն ասում է.«Մեծագույն ծոմապահությունը  իմ եղբոր Դավիթ մարգարեի  ծոմապահությունն է ,ով տարվա ընթացքում մեկ օր ծոմ էր պահում և մեկ օր բացում ծոմը (օրումեջ էր ծոմապահություն կատարում),Սուլեյման մարգարեն ևս յուրաքանչյուր ամիս ,ամսվա առաջին երեք օրը ,ամսվա միջին  երեք օրը և ամսվա երեք վերջին օրերը ծոմ էր , Յիսուս Քրիստոս ևս ընդհանրապես ծոմ էր պահում ,իսկ Մարիամ Աստվածածինը երկու օր ծոմ էր պահում ,իսկ երկու օր էլ բացում էր ծոմը»:

Տարվա ամիսների ընթացքում Ռամազան ամսվա սրբությունը և օրհնությունը  ոչ միայն ծոմի և ծոմապահության պատճառով է, այլ դա սրբազան ամիս է ,որի ընթացքում Աստվածային ողորմությունը  և օրհնությունը  էլ ավելի է տարածվում մարդկանց վրա: Իսլամական ասույթներում նշվել է ,որ Աստվածային սուրբ  գրքեր, ինչպես՝Թորան, Ավետարանը,  Սաղմոսը  և Ղուրանը հայտնվել են Ռամազան ամսին:Իմամ Սադեղն ասում է.«Թորան կամ Հնգամատյանն ուղարկվել է Ռամազան ամսի 6-ին,Ավետարանը ՝Ռամազան ամսի 12-ին , Դավթի Սաղմոսների գիրքը՝ Ռամազան ամսի 18-ին և Ղուրանը ՝Ղադրի գիշերը»:  

Ռամազանը միակ ամիսն է ,որի մասին Աստված անդրադարձել է Ղուրանում և բառացի նշանակում է    այրել: Մեծ մարգարեն դրա կարևորության մասին այսպես է ասում.«Ռամազանն այս անունով է կոչվել ,քանի որ այրում և ոչնչացնում  է մեղքերը»: