Ծոմապահությունը տարբեր կրոններում (2-Ծոմապահությունը հրեական կրոնում)
Ծոմապահությունը պաշտամունք է, և ներդաշնակ մարդու հոգու հետ:Կատարելության ձգտող մարդը ,ընդհանրապես կարիք ունի ծոմապահության և իր մարմինը զրկանքների ենթարկելու ,որպեսզի այս միջոցով հզորացնի իր կամքը ,վերահսկի իր բնազդը և հեռու մնա մարմնական հաճույքներից, և ապաշխարությամբ ու աղոթասացությամբ չափավոր կյանք վարի։ Ծոմապահությունը հիմնավորվում է մարմնի հանդեպ հոգու առաջնայնության ուսմունքով։
Մարդու աստվածային էությունը նրան մղում է դեպի բարություն և առաքինություն: Աստվածային մարգարեները ևս կոչված են մարդկությանը ուսուցանելու՝ ապրելու ճիշտ եղանակները:Պատմության ընթացքում ,նրանք աստվածային ուսմունքներ են սովորեցրել մարդկությանը և իրենց հետևորդներին առաջնորդել են հնազանդվել իրենց Արարչի պատվերաններին: Միակն Աստված ,որ մարդուն հրեշտակներից առավել բարձր դիրքի է արժանացրել և նրան շնորհել է իմաստություն և իշխանություն,իր առաքյալների առաջնորդությամբ ճանապարհը լուսավորել է մարդու համար: Ողորմած Աստված իր ամենալավ արարածի համար ապահովել է բոլոր պայմանները, որպեսզի կյանքի ճանապարհին ,ինքնաճանաչումով ,Աստծուն և աշխարհը ճանաչելով և հետևելով աստվածային մարգարեների պատվիրաններին ,հասնի փրկության, երջանկության և կատարելության :Ծոմապահությունը պաշտամունք է, և ներդաշնակ մարդու հոգու հետ:Կատարելության ձգտող մարդը ,ընդհանրապես կարիք ունի ծոմապահության և իր մարմինը զրկանքների ենթարկելու ,որպեսզի այս միջոցով հզորացնի իր կամքը ,վերահսկի իր բնազդը և հեռու մնա մարմնական հաճույքներից, և ապաշխարությամբ ու աղոթասացությամբ չափավոր կյանք վարի։ Ծոմապահությունը հիմնավորվում է մարմնի հանդեպ հոգու առաջնայնության ուսմունքով։ Ուստի ծոմապահությունը կատարյալ ներդաշնակ է մարդկային բնության հետ:
Հանրահայտ վերլուծաբան Ալլամե Թաբրասին գրել է.«Ադամի ժամանակից ի վեր Աստծո մարդիկ ծոմ են պահել։ Մարգարեները և նրանց հավատացյալները մեծ ուշադրություն են դարձրել ծոմապահությանը»:Ալի Էմիրապետն ասում է.«Ծոմապահությունը հին երկրպագություն է, որից Աստված որևէ ժողովրդի զերծ չի պահել»:
Ընդհանուր առմամբ, պատմական ուսումնասիրություններում մենք գտնում ենք, որ բոլոր ցեղերը, ժողովուրդները և կրոնները դիմում էին ծոմապահությանը մեծ վշտի և դժվարությունների պահին:Իհարկե, նրանց ծոմապահության ձևերը տարբերվել է միմյանցից : Երբեմն ուտելուց հրաժարվելն է եղել , երբեմն լռություն պահպանելը և այլն:Օրինակ ՝ հրեա ժողովուրդը հաճախ ծոմ էր պահում, երբ ցանկանում էր արտահայտել իր անճարակությունն,որպեսզի մեղքերը խոստովանելով և ծոմապահության ու ապաշխարության միջոցով,Աստծու գոհունակությանը արժանանար: Ծոմապահության ժամանակ ,հրեաները ոչ միայն հրաժարվում էին ուտելուց ու խմելուց ,այլ հրաժարվում նաև լոգանք ընդունելուց և անուշահոտություններ օգտագործելուց։
Աստվածային մարգարեների պատմության մեջ նշվել է,որ բոլոր մարգարեները հավատքի բարձրագույն աստիճանին հասնելու և առաքելության արժանանալու համար դիմում էին ծոմապահության: Այդ ժամանակ նրանք միայն զբաղվում էին երկրպագությամբ, և աղոթք բարձրացնում առ Աստված: Մովսես մարգարեն ,մեկն է Աստվածային այն մարգարեներից,ով Աստծու պատվիրաններն ստանալուց առաջ ,40 օր ծոմ պահեց Սինա լեռան վրա ,և աղոթելուց բացի հրաժարվեց նաև ուտելուց ու խմելուց: Հին Կտակարանում բազմիցս խոսվել է Աստծու ընտրյալ ծառաների ,ինչպես Դավթի, Ազրայի, Էլիասի ,Դանիելի և շատերի ծոմապահության մասին:
Հին Կտակարանում ասվել է.«...Ուրեմն Դավիթը մանկան բուժման համար աղաչեց Աստծուն,և Դավիթը ծոմ պահեց և ամբողջ գիշերը նա քնեց հատակին»:
Իսրայելի ցեղը ևս կռապաշտ թշնամիների դեմ պատերազմելու ժամանակ ,ընդհանուր ծոմապահության էր դիմում, որպեսզի աստվածային ցուցումներն ավելի լավ ընբռնի ու նաև պարզվի ,որ շահած հաղթանակը ոչ թե իր ֆիզիկական կարողության շնորհիվ է եղել ,այլև ծոմապահության միջոցով ապաշխարությունն ու մեղքերի թողությունը նրան դարձնում են հաղթանակի արժանի:
Հրեական օրենքում ,ծոմապահությունը Աստծուն մոտենալու և մարմինը տառապանքի ենթարկելու ձևերից մեկն է:Ընդհանրապես հրեականության մեջ ծոմապահությունն այն ծեսերի ընդհանրությունն է, որոնց նպատակն է՝ զրկանքների ենթարկել մարմինը:
Հրեականության մեջ, կարևոր օրերից մեկը ,որի ընթացքում ծոմապահությունը համարվում է անհրաժեշտ ,կոչվում է «Քափուր»-ի օր:Քափուր՝այսինքն մեղքերի թողություն: Թորայում առաջին անգամ ծոմապահության մասին հրահանգը առնչվում է Թիշրի տասներորդ ամսում Քափուրի օրվան :Քափուրը, զանազան անվանումներով է կոչվում՝ Ադիրի օր,ինչը նշանակում է հպարտ և վեհ , Մաղադուշ , որը նշանակում է սուրբ օր և Աշուրայի օր:Աշխարհի հրեաները Քափուրի օրը 25 ժամ,շուրջօրյա ծոմ են պահում մայրամուտից մինչև մայրամուտ :Նրանք այդ օրը հրաժարվում են որևէ աշխատանքից և ամբողջ օրը սինագոգներում աղոթում են:
Հրեաների ևս մեկ պարտադիր ծոմապահության օր՝ Թութի 10-րդ օրն է, որը խորհրդանշում է Բոխտ ալ-Նասրի միջոցով Երուսաղեմի պաշարման օրվա հիշատակը: Նաև այս ծիսակարգում պարտադիր է դարձել ծոմապահությունը Թամուզ ամսի 17-րդ օրը, որը հիշատակն է Երուսաղեմի պատի ոչնչացման և հռոմեացի գեներալ Տիտոսի կողմից Երուսաղեմի նվաճման և զոհաբերության դադարեցման:Ավա ամսվա իններորդ օրը, որը համընկնում է Համիղդաշ կուռքի կրկին ոչնչացմանը և Երուսաղեմի կործանման ողբերգության հիշեցմանը , այն օրերից է, երբ հրեաները ծոմ են պահում:Տիշրի ամսվա երրորդ օրը նույնպես մեկն է այն օրերից, երբ հրեաները ծոմ են պահում ի հիշատակ հրեաների անկման և հրեա տիրակալ Ջադալիայի սպանության: Այս հինգ օրերը շատ կարևոր են հրեականության ծոմապահության համար:
Հրեաների կրոնում , հատուկ ամիս կամ այլ հատուկ օր պարտադիր չէ ծոմ պահելու համար,փոխարենը, նրանք որոշակի պայմանների համաձայն,ինչ որ պայմանական ծոմեր են իրականացնում: Իրականում հրեաների նման ծոմապահությունը պայմանավորված է՝ դժվարություններով և աղետով:Հնուց ի վեր ,հրեաները ոչ սովորական ծոմ էին պահում ,խուսափելու համար դժբախտությունից և աղետից:Ըստ աղբյուրների, նրանք ծոմապահության օրերին նույնիսկ արգելում էին նորածիններին մոր կաթով կերակրել , իսկ երբեմն էլ արգելում էին կենդանիներին արածել , որպեսզի աղետը կատարելապես վերանա:
Հրեաների կողմից պարագայական ծոմերը կատարվում են տարբեր մտադրություններով:Երբեմն նրանք ծոմ են պահում `ապաշխարելու և ներողամտություն հայցելու համար, երբեմն ինչ որ հիշարժան օրվա, կամ սուգի , կամ ցանկութան իրականացման և ինչ որ անհրաժեշտ խնդրանքի իրականացման համար:
Հրեաները ծոմ էին պահում , երբ մահանում էր մի արդար թագավոր (օրինակ ՝ Սաուլը) կամ կրոնական առաջնորդը:Նրանք ծոմ էին պահում , Աստծուն հաճոյանալու համար `կանխելու և վերջ տալու աստվածային աղետը:Նրանք նաև հանրային ծոմապահության էին դիմում ,երբ թշնամու սպառնալիքի կամ հարձակման վտանգին էին ենթակա: Հրեաների մոտ պարագայական ծոմապահության հանգամանքներից էին այն ժամանակ ,երբ նրանք անհասկանալի երազներ էին տեսնում ,որը համարում էին վատ նշան: Հրեաները նույնիսկ մի կարևոր որոշում ընդունելու կամ իրենց մահացածների հոգիներին հանդիպելու համար ծոմ են պահում:Որոշակի բնական աղետների դեպքում, ինչպիսիք են՝ երկրաշարժերը կամ երաշտը և այլն, ըստ հոգևոր առաջնորդի հրահանգի , որոշ տարածքներում հրեաների համար նախատեսված է հավաքական ծոմապահություն:Որոշ հրեաներ , սովորություն ունեն իրենց ծնողների մահվան կամ իրենց բարձրաստիճան կրոնագետների մահվան տարելիցի առիթով ծոմ պահել։
Այլ աղբյուրներում, հրեաների ծոմապահության մասին գրված է ,որ այդ կրոնի հետևորդները ,ի մասնավորի Էյլուլի ամսվա ընթացքում, և երկուշաբթի և հինգշաբթի օրերին պարագայական ծոմ են պահում: Նրանք նաև ուշադրություն են դարձնում Եբրայական Նոր ամսվա արձակ օրերին ՝ ծոմ պահելու համար:Սակայն, հրեաների ծոմապահության այլ պարագաներից որի մասին հիշատակվել է զանազան աղբյուրներում , և ուշադրություն է գրավում, հարսանիքի օրը կամ նախորդ օրն է: Ահավասիկ, հարսնացուն և փեսան ծոմ են պահում հարսանիքի օրը կամ նախորդ օրը ՝ նոր կյանքի սկզբնավորման առիթով ,որպեսզի հնարավորության դեպքում ապաշխարեն անցյալի մեղքերից:
Հրեական օրենքում աղջիկների համար բոլոր կրոնական պարտականությունները պարտադիր սկսվում են 12 տարեկանից և տղաների համար` 13: Ծոմապահությունը նույնպես ենթակա է այս որոշման: Ծոմապահության բոլոր օրենքները սահմանվում են առողջ մարդկանց համար, և հրեա կրոնագետները հայտարարել են,որ հիվանդները, հղի կանայք նաև այն կանայք որոնք իրենց նորածիներին կաթ են տալիս կամ նոր են ծննդաբերել, այն աղջիկներն և տղաները, որոնք դեռ չեն հասել կրոնական հասունացման տարիքի և տարեցները պայմանով, որ նրանք խորհրդակցեն բանիմաց և տեղեկացված կրոնագետի հետ կարող են ծոմ չպահել:
Իհարկե, ծոմապահությունը Համիղդաշ երկրորդ կուռքի ժամանակվանից մինչ օրս փոփոխություններ է կրել :Նախկինում ծոմապահությունը ուղեկցվում էր այլ սովորույթներով, ինչպիսիք էին ՝ Թորային հատուկ պահեստից առանց իրական կազմի հանելը, գերեզմաններ այցելելը, շուֆար նվագելը, հատակին քնելը, խոսելուց ու ավանդական երաժշտություն լսելուց հրաժարվելը։ Սակայն այսօր հրեաների ծոմապահությունն իրականացվում է Թաֆիլայի (աղոթք) լրացուցիչ հատվածների ընթերցումով , Թորայի ընթերցումով և հատուկ Սաղմոսներ արտասանելով:
Համենայն դեպս,հրեականության կարծիքով , իրական ծոմապահությունը ոչ միայն ուտելուց և խմելուց հրաժարվելն է, այլ առանց ճշմարիտ և իրական ապաշխարության ծոմ պահելը անիմաստ է և անարժեք :Այն հանգամանքը ,որ ծոմապահությունը միայն ուտելուց և խմելուց հրաժարվելը չէ, այլ այն պետք է կատարվի անկեղծ մտադրությամբ ,որպեսզի հոգին մոտենա Աստծուն ,դա չի սահմանափակվում միայն հրեաների մոտ, այլ կրոններում ևս, հատկապես իսլամում, դա նույնպես համարվում է շատ կարևոր։